Changes

Միեկոն եւ Հինգերորդ Գանձը

Ավելացվել է 3358 բայտ, 16:50, 7 Սեպտեմբերի 2018
/* Դպրոցը */
Միեկոն իրեն ճանճից էլ փոքր էր զգում։ Նրանք չպէտք է յիմար լինէին այն պատճառով, որ ճապոնիայի այս մասում ռումբ չի ընկել։ Նա ուզում էր բոլորի երեսին գոռալ «յիմար»։ Բայց զսպես իրեն։ Մայրն յաճախ էր աղջկան զգուշացնում, որ չար բառը նման է թռչունի՝ մի անգամ այն դուրս է թռչում քո բերանից, եւ այլեւս երբեք չի թռչում յետ չի վերադառնում։ միեկոն սեղմեց իր շուրթերն իրար, որ բառը դուրս չպրծնի։
Առաւօտեան Միեկոն դժուարօրէն փորձում էր կենտրոնանալ, բայց Աքիրան դա անհնար էր դարձնում։ Նա նիհար տղայ էր կարճ վեր ցցուած մազերով, եւ սեւ շրջանակով անկոց ակնոց էր կրում։  Աքիրան գնաց հաշուիչի մօտ եւ արագ գրեց ճիշտ պատասխանը։ Յետ դառնալիս հեգնական նայեց Միեկոյին եւ լեզու տուեց։  ֊Յոյս ունեմ, որ լեզուդ մի օր կը կտրուի,֊փնթփնթաց Միեկոն։ Միեկոն քաղցած էր ճաշի ժամին։ Բայց չէր կարողանում ուտել բրինձն ու ձուկը, որ տատն էր պատրաստել իր համար։ Նա պարզապէս նստել էր եւ խաղում էր փայտիկներով։ Ինչպէ՞ս նա կարող էր օգտագործել դրանք ուրիշների ներկայութեամբ։ իսկ եթէ ամբողջ ճաշը թափի՞։ Աքիրային դա հաստատ դուր չի գայ։  երբ նրանք գնացին դպրոցի բակ, Աքիրան գնաց Միեկոյի հետեւից եւ բռնեց նրա պայուսակը։ նա հրեց այն եւ միեկոյի վրձինն ընկաւ։ Աքիրան գոռաց ամբողջ բակով մեկ․֊Հէ՜յ, տեսէք ինչ եմ գտել։ Հրէշ֊ձեռքի կեղտոտ վրձինը։ Միեկոն գունատուած վազեց նրա հետեւից, փորձելով վերցնել իր վրձինը։ ֊Հետ տուր,֊գոռաց նա,֊դա իմն է։ Միւս տղաներն էլ միացան խաղին։
Երբ միսս Սուզուկին չէր նայում, Աքիրան պտտուում էր եւ դէմքով ինչ֊որ բան էր ցոյց տալիս Միեկոյին. Նա խաչում էր աչքերը, ծռմռում էր բերանը տարօրինակ կերպով։ Նա յիմար տեսք ունէր եւ Միեկոն չէր կարողանում ծիծաղը զսպել։ Բայց երբ նա ասաց «Հրեշ֊ձեռք» Միեկոն կատաղեց։
֊Միեկո,֊ասաց նա,֊արի եւ գրիր այս բազմապատկման խնդիրը։
 ֊Ես․․․ես չեմ լսել հարցը,֊Միեկոն կակազեց, նրա բերանը չորացել էր։
Միսս Սուզուկին խրատեց․
 
-Դու պէտք է ուշադիր լինես, Միեկո։
 
֊Հրէշ֊ձեռք, հրէշ֊ձեռք,- գոռում էին նրանք, վրձինն իրար էին պաս տալիս, իսկ Միեկոն չէր կարողանում հասնել
Քիչ էր մնում լացէր, բայց նա սեղմում էր ատամները, չէր ցանկանում լաց լինել նրանց ներկայութեամբ։
 
Եւ յանկարծ նա աղջկայ ձայն լսեց։
 
֊Վերջացրէ՛ք։ դուք երեխաների պէս էք վարուում։
 
անախորժութիւնն աւարտուեց։ Աքիրան Միեկոյին վերադարձրեց վրձինը։ Տղաները ցրուեցին։
 
Աղջիկը միեկոյին տուեց պայուսակը եւ ասաց․
 
֊Թոյլ մի տուր, որ այդ յիմար տղաները նեղացնեն քեզ։ Նրանք միշտ մի երեխայական բան անում են։
 
Միեկոն գիտէր, որ աղջկայ անունը Յոշի է։ Նա փոքր էր եւ նուրբ, իսկ մազերին կարմիր բանտիկ։ Եւ նրանից ծաղիկների բոյր էր գալիս։ Միեկոն ցանկացաւ նրա նման չքնաղ եւ հանգիստ լինել։ Սակայն, նա անհանգիստ էր եւ տաքարիւն։ Նրա ձեռքը տգեղ էր, եւ դա վանող էր։
 
Շուտով աղջիկները խումբը շրջապատեց նրանց, նրանք հետաքրքասիրութեամբ նայում էին Միեկոյին եւ հարցեր տալիս․
 
֊Դու վախեցա՞ր ռումբից։ Ինչպիսի՞ն էր այն։ Մեռածնե՞ր էին այնտեղ։ Ինչպիսի՞ն էին նրանք։
 
Միեկոն նրանց էր նայում։ Նրա գլուխը պտտուեց, ոտքերը չէր զգում։ Դէմքերը լղոզուեցին եւ նա ընկաւ գետնին։ Աղջիկները հետ֊հետ փախան յանկարծակիի եկած։
==Պապիկը==
Վստահելի
49
edits