֊Ոչ, շնորհակալութիւն,֊ասաց Միեկոն արագօրէն,֊այժմ ես լաւ եմ։
Նա չէր ցանկանում, որ նրանցից մեկն օգնի իրեն։ Եւ տատիկը չգիտէր ուշաթափուելու մասին, թէ չէ միանգամից աղմուկ կը բարձրացնէր եւ բժիշկ կը կանչէր։
Միեկոն դուրս եկաւ դպրոցից։ Բայց ուղիղ տուն գնալու փոխարէն, նա դանդաղ քայլեց դէպի դաշտը։ Պապիկն աշխատում էր բրնձի գործարանում, որոնք արդէն շագանակագոյն էին դառնում։ Միեկոն կանգնեց ճանապարհին, փոշու ամպերը ցրելով, մինչեւ պապիկը տեսաւ եւ մօտեցաւ։
֊Ֆու,֊ծղոտէ գլխարկը հանելով բացականչեց նա, ապա սրբեց ճակատը փոքր թաշկինակով։- Աշունն այս տարի ուշանում է։ երբ ցրտի, ես շատ ուրախ կը լինեմ։
Միեկոն նկատեց, թէ նրա արեւահարուած դէմքը որքան նման է հօր դէմքին, որոշ տարբերութիւններով։ Այն աւելի փոքր էր եւ մի փոքր կնճոտուած, իսկ մազերը մոխրագոյն էին։
-ինչպէ՞ս էր դպրոցում,֊հարցրեց պապը թաշկինակը գօտու արանքում խցկելով։
-Սարսափելի,֊փնթփնթաց Միեկոն,-Ես ատում եմ նրանց բոլորին։
Պապիկն հայեացքով ասես խոցէր Միեկոյի միտքը։
֊Փոքրիկ աղջնակի համար ատելութիւնը շատ ծանր բեռ է,֊նա խփեց թափուած կոճղերին,֊Այնտեղ բոլորը հրեշնե՞ր էին։
֊Այո,֊պատասխանեց Միեկոն։
֊Դու փորձեցի՞ր ընկերանալ որեւէ մեկի հետ։
==Սպասում==