Այդ վայրի տեղում ավելի հեշտ էր վիշապին հավատալ, քան Տորինին։ Վրանում գտնվող մթերքի պաշարներն, ըստ էության, պահպանելու հարկ չկար, քանի որ տեղանքն անմարդաբնակ էր։ Դրա համար էլ ուղեկցողների խումբը թողեց դրանք և բռնեց ետդարձի ճանապարհը։
Մեր ճանապարհորդները տագնապալի գիշեր անցկացրին և մի քիչ ընկճված էին։ Հաջորդ օրը նրանք հեծան պոնիներն ու շարունակեցին ճանապարհը։ Բալինն ու Բիլբոն, որ վերջից էին գնում, սանձին բռնած տանում էին երկու ծանր բեռնված պոնի, մնացածները առջևում արահետ էին բաց անում, քանի որ ճանապարհ չկար։ Նրանք ուղղություն վերցրին Արագահոս գետից դեպի հյուսիս֊արևմուտք և քանի գնում, մոտենում էին Մենավոր Լեռան դուրս ցցված թևին։ Ճանապարհորդներն ընթանում էին լուռ ու անխոս։ Վերջացան ծիծաղը, տավիղի նվագն ու երգեցողությունը, այն գոռոզ հույսերը, որ խլրտում էին նրանց հոգում, մինչև նրանք լչի լճի վրա հնագույն երգեր էին ունկնդրում, մարեցին, դրանց փոխարինեց անթափանց խավարը։ Նրանք գիտեին, որ ճանապարհորդությունն իր ավարտին է մոտենում, իսկ այդ ավարտը կարող է սարսափելի լինել։ Շրջապատող բնությունն աղքատիկ ու միապաղաղ դարձավ, գույները խամրեցին, այն դիպքումդեպքում, երբ Տորինի խոսքերով, մի ժամանակ դրանք աչքի էին ընկնում իրենց թարմությամբ ու բազմազանությամբ։ Խոտը նոսրացավ, ծառերն ու թփերը անհետացան, նրանց տեղը մնացին սևացած, ծուռումուռ կոճղեր։ Ճամփորդները հասան Վիշապի Ամայություն, և հասան, երբ տարին վերջանում էր։ Նրանք մոտեցան Սարի ստորոտին, առանց որևէ վտանգավոր բանի հանդիպելու։ Սարը խոյանում էր ուղիղ նրանց վերևում, գորշ և զզվելի։ Ճամփորդները ճամբարը հիմնեցին մեծ թևի արևմտյան լանջին, որ վերջանում էր Ագռավի Բարձունք կոչվող բլրով։ Այստեղ ինչ֊որ ժամանակ պահակակետ էր գտնվում, բայց նրանք առայժմ չհամարձակվեցին բարձրանալու այնտեղ․ դա մի չափազանց լերկ վայր էր։
Սարի արևմտյան կողմում գաղտնի մուտքը փնտրելուց առաջ Տորինը հետախույզների ջոկատ ուղարկեց հարավային լանջը, որտեղ պետք է գտնվեր Գլխավոր դարպասը։ Դրա համար նա ընտրեց Բալիին, Ֆիլիին, Կիլիին և Բիլբոյին։ Սրանք գորշ, անկենդան քարափների երկարությամբ գնալով հասան Ագռավի Բարձունքի ստորոտը։ Այնտեղ Արագահոս գետը, մի լայն պտույտ գործելով հովտում, որտեղ մի ժամանակ գտնվում էր Դեյլը, Սարից գնում էր լճի կողմը, վարար ու աղմկոտ, ինչպես բոլոր լեռնային գետերը։ Նրա լերկ ու ժայռոտ ափերը կտրուկ թեքությամբ իջնում էին դեպի վտակը։ Վերևից, նեղ գետի վրայով նայելով, նրանք ընդարձակ հովտում ամրոցի պատերի, աշտարակների և հինավուրց շինությունների սևին տվող ավերակներ տեսան։
― Ամենայն հավանականությամբ դու ճիշտ ես, թեպետ ծուխը դեռ ոչինչ չի ապացուցում,― առարկեց Բալինը։― Եթե նույնիսկ վիշապը թռել է կամ թաքնվել լանջերից մեկում, որսի հետևելու համար, ապա ծուխն ու գոլորշին, երևի, կշարունակվեն դուրս գալ։ Երևի Սարի ընդերքը լեփլեցուն է դրա գարշահոտ գոլորշիներով։
Ընկճված ջանալով չաղմկել, ագռավների կռկռոցի ուղեկցությամբ նրանք վերադարձան ճամբար։ դեռ Դեռ բոլորովին վերջերս, հունիսին, նրանք հյուրընկալվել էին Էլրոնդի գեղատեսիլ տանը․ հիմա նոր֊նոր աշուն էր սկսվում, բայց թվում էր, թե մի ամբողջ դար է անցել։ Նրանք հայտնվեցին անմարդաբնակ, լքված տեղում՝ օգնության ոչ մի հույս չունենալով։ Նրանց ճամփորդությունն ավարտվել էր, բայց արկածների վերջը առաջվա պես հեռու էր, իսկ արիությունն ու տոկունությունը կարող էին բավականացնել շատ կարճ ժամանակով։
Որքան էլ տարօրինակ է, բայց միստր Բեգինսի մոտ դրանցից ավելի շատ էր մնացել, քան մյուսների մոտ։ Նա հաճախ էր Տորինից վերցնում քարտեզն ու զննում, խորհրդածելով սեպագրերի ու լուսնատառերի նշանակության մասին։ Հենցնա Հենց նա էր, թր որ թզուկներին ստիպեց սկսել գաղտնի դռան վտանգավոր որոնումներն արևմտյան լանջերին։ Նրանք ճամբարը տեղափոխեցին երկար նեղ հովիտը, որ ծածկված էր լեռան ցածր ելուստներով։ Այս արևմտյան լանջին վիշապի ավազակային հարձակումների հետքերը քիչ էին, նույնիսկ մի քիչ խոտ էր մնացել նրանից պոնիների համար։ Սարի ստվերով մշտապես ծածկված այդ նոր ճամբարից օրը օրին, խմբերի բաժանվելով, նրանք դուրս էին գալիս որոնումների։ Եթե քարտեզին հավատանք, այստեղ, այս լանջի վրա, վերևում թաքնված էր գաղտնի դուռը։ Օրը օրին էլ նրանք ձեռնունայն վերադառնում էին ճամբար։
Եվ հանկարծ, բոլորովին անսպասելի, նրանք գտան այն, ինչ փնտրում էին։ Մի անգամ Ֆիլին, Կիլին ու հոբիտը դուրս եկան նեղ հովտի վերջավորությունը և քարերի մեջ սկսեցին փորփրել։ Կեսօրին մոտ Բիլբոն անտաշ աստիճանների նմանվող ինչ֊որ բան տեսավ։ Նա երկու թզուկներին կանչեց, և երեքով հուզված սկսեցին բարձրանալ աստիճաններով, որը նրանց դուրս բերեց մի կածան՝ տեղ֊տեղ կորճող, տեղժտեղտեղ֊տեղ, այնուամենայնիվ, նշմարվող, և այդպես, այդ կածանով հասան հարավային թևի կատարը, իսկ այնտեղից մի նեղ ելուստ, որ գոտևորում էր Սարը։ Ներքը նայելով՝ նրանք տեսան, որ ուղիղ իրենց տակ ճամբարն է։ Զգուշությամբ, ժայռի վրայով բարձրանալով, նրանք իծաշարուկի անցան նեղ ելուստը, անկյունից շրջվեցին և հայտնվեցին աչքից հեռու, խոտով ծածկված մի փոքրիկ հարթակում։ Սրա մուտքը ճամբարից տեսանելի չէր։ Ժայռը, որին դեմ էր առնում հարթակը, կատարելապես հարթ էր և ուղիղ, ասես որմնադիրն էր շարել։ Ոչ ճեղք կար, ոչ կցվածք, բարավոր,կողափայտ կամ շեմք հիշեցնող ոչ մի բան, փականքների, սողնակների կամ բանալու անցքի ոչ մի հետք։ Եվ, սակայն, նրանք չէին կասկածում, որ իրենց առջև հենց այն դուռն է։
Նրանք թակեցին դուռը, հրեցին, բոթեցին, թափվեցին վրա վրա, աղաչեցին, որ բացվի, դռները բացող հմայախոսություններ ասացին, բայց ժայռը մնաց անշարժ։ Վերջապես ուժասպառ փռվեցին խոտերին, իսկ երբ սկսեց մթնել, իջան ներքև։
Այդ գիշեր ճամբարում իրարանցումը չդադարեց։ Առավոտյան բոլորը հեռացան ճամբարից՝ Բոֆուրին ու Բոմբուրին թողնելով հսկելու պոնիներին և այն պաշարները, որ հետները վերցրել էին գետից։ Մնացածները, հովիտն անցնելով, նախօրեին գտած կածանով բարձրացան նեղ ելուստը։ Սակայն հակերն այստեղ տանել չէր լինի՝ կածանը մի կողմից գահավիժում էր ցած, մոտ հիսուն մետր խորությամբ։ Բայց թզուկները մեջքներին պարաններ էին փաթաթել։ Նրանք բարեհաջող հասան խոտածածկ խորշը, այնտեղ նոր ճամբար դրեցին և պարաններով վեփր վեր բարձրացրին բոլոր անհրաժեշտ բաները։ Այդ եղանակով էլ նրանք հետո իջեցնում էին մեկը մյուսին, որպեսզի պահակներից նորություններ իմանան կամ փոխարինեն Բոֆուրին։ Բոմբուրը ոչ մի թևով ձևով վերև բարձրանալ չցանկացավ՝ ոչ պարաններով, էչ ոչ էլ կածանով։
― Ես ճանճ չեմ, որ անդունդի վրա ճախրեմ,― պատասխանեց նա։― Գլուխս կպտտվի, մորուքս կընկնի ոտքերիս տակ, և նորից դուք կմնաք տասներեքով։ Իսկ պարաններն իմ ծանրությանը չեն դիմանա։
Այդ ընթացքում բարեկամները հետազոտեցին ելուստի մնացած մասը և մի արահետ հայտնաբերեցին, որ տանում էր դեպի վեր։ Բայց վախեցան հեռուն գնալ, ասենք անհրաժեշտություն էլ չէին տեսնում։ Գագաթին լռություն էր տիրում, միայն քամին էր շրշում ճեղքերում։ Նրանք ցածր էին խոսում, չէին երգում, իրար ձայն չէին տալիս՝ ամեն տեղ վտանգ էր դարանած։ Նրանք, որ դռան վրա էին չարչարվում, դեռ արդյունքի չէին հասել։ Անհամբերությունից ձեռքները թափ տվին սեպագրերի ու լուսնագրերի վրա և անխոնջ փորձեցին աչքաչափով որոշել, թե ժայռի հարթ մակերևույթի հատկապես ո՞ր մասում է դուռը թաքնված։ Նրանք Լճաշեն քաղաքից քլունգներ ու այլ գործիքներ էին բերել և սկզբում փորձեցին օգտագործել դրանք։ Բայց հենց առաջին հարվածից կոթերը ջարդուփշուր եղան և քիչ մնաց իրենց թևերն էլ տեղից դուրս գային․ պողպատե մասերը կոտրվեցին կամ ծռվեցին, ասես արճճից լինեին։ Թզուկները հասկացան, որ լեռնային գործում իրենց ունեցած հմտությունն անզոր է այդ հմայությունների դեմ, որոնք փակել են այդ դուռը։ Նրանք իրենց իսկ բարձրացրած աղմուկիցէլ վախեցան․ յուրաքանչյուր հարված արձագանքելով՝ ավելի ուժգին էր հնչում։ Բիլբոյին սաստիկ ձանձրացրել էր շեմքին նստելը։ Այսինքն, ոչ մի շեմք էլ, հասկանալի է, չկար, պարզապես թզուկները կատակով այդպես էին անվանել խոտածածկ փոքրիկ հրապարակը․ նրանք Բիլբոյին հիշեցրին իր խոսքերը, որ ասել էր վաղուց, երբ նրա բույնը խուժեցին անկոչ հյուրերը։ Նա այն ժամանակ ասաց, թե իրենք կնստեն շեմքին ու մի բան կմտածեն։ Եվ հիմա ահա նստում են ու նստում, մտածում են ու մտածում կամ աննպատակ թրևվում են մոտակայքում, ու նրանց դեմքերն էլ սրվում են հա սրվում։
Արահետը գտնելով, նրանք մի փոքր արիացել էին հոգով, իսկ հիմա բոլորովին ընկճված էին։ Բայց, այնուամենայնիվ, չէին ուզում պարտվել ու ձեռնույնայն ձեռնունայն վերադառնալ։ Այժմ հոբիտն էլ մյուսներից աշխույժ չէր։ Նա ոչինչ չէր անում, միայն ժայռին հենված, նստում էր և ելուստների ու լայնարձակ տարածությունների վրայով նայում էր արևմուտք՝ Սև Անտառի սև պատից այն կողմ, որտեղ նրա աչքին շարունակ երևում էին Մառախլապատ Լեռները։ Երբ նրան հարցնում էին, թե ինչ է անում, հոբիտը պատասխանում էր․
― Դուք էիք ասում, չէ՞, որ իմ գործն է նստել շեմքին ու մտածել, թե ինչպես ներս մտնենք, ահա ես էլ մտածում եմ։
Բայց ենթադրում եմ, որ նա մտածում էր ոչ այնքան գործի մասին, որքան այն երկրի, որ ընկած էր կապույտ հեռվում, խաղաղ հարազատ երկրի և Բլրատակի իր հոբիտական բնի մասին։
Կանաչի մեջ, հրապարակի մեջտեղում մի գորշ քար էր ընկած։ Բիլբոն սովորաբար նստում էր ու վհատ հայացքը հառում դրա վրա կամ հեռևում էր մեծ խխունջներին։ Սրանց, երևում է, դուր էր եկել մեկուսի այդ հարթակը, զով պատերը, և նրանք դանդաղ սովում սողում էին դրանց վրայով, հաճույքով քարին կպչելով։
― Վաղը աշնան վերջին շաբաթը կսկսվի,― մի անգամ ասաց Տորինը։
Նա այնպես հուզվեց, որ գիշերը համարյա աչք չկպցրեց։ Հաջորդ օրը թզուկները ցրվեցին զանազան կողմեր․ ոմանք ներքև իջնելով զբոսնում էին պոնիներով, ոմանք մագլցում լանջն ի վեր։ Բիլբոն ամբողջ օրը տրտում նստած էր խորշում՝ քարին կամ նեղ անցումի միջով դեպի հեռուն նայելով։ Նա տարօրինակ զգացում ուներ, ասես ինչ֊որ բանի էր սպասում։ «Գուցե հրաշագործը հանկարծ հայտնվի»,― մտածեց նա։ Երբ գլուխը բաձրացրեց, տեսավ հեռավոր անտառի մի կտորը։ Ահա արևը թեքվեց դեպի արևմուտք և անտառի վրա դեղին խալ ընկավ, ասես արևը լուսավորում էր աշնան վերջին տերևը։ Շուտով մեծ նարնջագույն գունդը գլորվեց դեպի հորիզոն։ Բիլբոն հորիզոնի վրա, բավական բարձր, տեսավ նորալուսնի հազիվ նկատելի գունատ նեղ մանգաղը։ Այդ նույն պահին իր թիկունքում սուր չրթոց լսեց։ Նա շրջվեց․ գորշ քարի վրա նստել էր մեծ֊մեծ, ածխի պես սև, բաց դեղնավուն, մուգ բծերով ծածկված կրծքով կեռնեխը։ Չը՛ըթ․․․ Կեռնեխը հափռեց խխունջն ու խփեց քարին։ Չը՛ըթ, չը՛ըթ․․․
Հանկարծ Բիլբոյի գլխում մի միտք փայլատակեց․․․ Զգուշության մասին մոռանալով, քիվի ծայթին ծայրին կանգնած, նա սկսեց բարձրաձայն կանչել թզուկներին և ձեռքերը թափահարել։ Թզուկները, քարերի վրա սայթաքելով, վազեցին դեպի նա՝ գլխի չընկնելով, թե ինչ է պատահել։
Բիլբոն արագորեն ամեն ինչ բացատրեց։ Բոլորը լռեցին։ Հոբիտը կանգնեց գորշ քարի կողքը։ Թզուկներն անհամբեր սպասում էին։ Արևն ավելի ու ավելի էր իջնում ցած, և նրանց հույսերը հալվում էին։ Արևը մտավ բոսոր ամպերի շերտի մեջ ու ծածկվեց։ Թզուկները տնքացին, բայց Բիլբոն առաջվա պես անշարժ կանգնած էր։ Նեղ մանգաղն իջավ դեպի հորիզոն։ Սկսեց մթնել։ Եվ հանկարծ, երբ բոլորն արդեն իսպառ հույսները կորցրել էին, ամպերի արանքից կարմիր մի ճառագայթ դուրս պրծավ։ Այն նեղ անցումով թափանցեց խորշ և ընկավ ժայռի հարթ մակերեսին։ Կեռնեխը, որը, գլուխը մի կողմ թեքած, իր ուլունքանման աչուկներըով նույնպս հետևում էր ճառագայթին, հանկարծ կչկչաց։ Պատից ճայթյունով քարի մի բեկոր թռավ։ Գետնից երեք ոտնաչափ բարձրության վրա, այնտեղ, ուր ընկել էր ճառագայթը, ժայռի մեջ հանկարծ մի անցք բացեվց։