Թզուկները երկար կանգնել էին դռան առջև և վիճում էին։ Վերջապես Տորինը ճառ ասաց․
Եկել է ժամանակը, որ շատ պատվարժան միստր Բեգինսը, որը երկար ճամփորդության ընթացքում իրեն դրսևորեց որպես հիանալի գործընկեր, որպես հոբիտ, որը աչքի ընկավ խիզախությամբ ու հնարագիտությամբ, որոնք ապշեցնում են նրա ցածր հասակի հետ իրենց անհամապատասխանությամ անհամապատասխանությամբ և, եթե կարող եմ այդպես արտահայտվել, օժտված հաջողակության պաշարով, որը գերազանցում է սովորականը, ճակատագրով հատկացվածը․․․ Եկել է, կրկնում եմ, ժամանակը, որ նա մեզ մատուցի մի ծառայություն, որի համար նրան ներգրավել ենք մեր ընկերության մեջ, և վաստակի խոստացված բաժինը։
Դուք արդեն ծանոթ եք բացառիկ կարևոր դեպքերում Տորինի ոճին, դրա համար էլ նրա ճառը բառացիորեն չեմ վերապատմի։ Նա դեռ շատ երկար ծավալվեց։ Առիթն իսկապես կարևոր էր, բայց հոբիտն անհամբեր էր դարձել։ Նա ևս բավականաչափ լավ էր ուսումնասիրել Տորինին և իսկույն հասկացավ, թե նրա մտքինն ինչ է։
Սև ամպերով պատված դժգույն երկնքում տեղ֊տեղ աստղեր երևացին։ Հոբիտը կախարդված դռնից ներս ծլկեց։ Սարի խորքում քայլելը, պարզվեց, բարդ գործ է։ Դա ձեզ համար ոչ գոբլինյան ցածր թունելներն են, ոչ էլ ծուռումուռ ստորգետնյա անցումներն անտառային էլֆերի քարայրում։ Սարի տակ թունելը թզուկներն էին պատրաստել իրենց հզորության ու վարպետության ծաղկման շրջանում․ ուղիղ, ասես քանոնով գծած, ողորկ հատակով ու ողորկ պատերով, հարթ ու հավասար թեքությամբ թունելն իջնում էր դեպի ինչ֊որ խորհրդավոր սևություն։
Կարճ ժամանակից հետո Բալինը Բիլբոյին հաջողություն ցանկացավ և կանգնած մնաց թունելի մեջտեղում, որտեղից դեռևս երևում էր դռան աղոտ պատկերը, և թունելի հատուկ կառուցվածքի շնորհիվ թզուկների քչփչոցը շատ մոտրիից մոտրկից էր լսվում։ Հետո Բիլբոն մատանին դրեց և սկսեց զգույշ առաջ գնալ դեպի թունելի խորքը։ Ձայների չափազանց բարձր արձագանքից վախեցած՝ նա ինքն իրեն գերազանցեց զգուշության ու անշշուկ քայլելու մեջ։ Նա վախից դողում էր, բայց դեմքին վճռականություն ու դաժանություն էր գրված։ Ախր նա բոլորովին էլ այն հոբիտը չէր, որ մի ժամանակ առանց թաշկինակի դուրս վազեց Բեգ֊Էնդից։ Նա առանց թաշկինակի յոլա էր գնացել արդեն մի ամբողջ հավիտենականություն։ Ստուգելով՝ տեղո՞ւմ է արդյոք դաշույնը, նա գոտին ձգեց ու շարունակեց ճանապարհը։
«Ահա քեզ, Բիլբո Բեգիսն,― ասաց ինքն իրեն։― Քո սեփական կամքով գլխովին խրվեցիր այս գործի մեջ, դե հիմա էլ պատասխան տուր հիմարությանդ համար։ Ի՜նչ ապուշն եմ ես,― նրա ներսում պնդում էր ամենևին ոչ տուկովյան ձայնը։― Իմ ինչին էին պետք վիշապի գանձերը։ Ի՜նչ լավ կլիներ, թե որ կարողանայի արթնանալ ու հայտնվել ոչ թե այս անիծյալ թունելում, այլ իմ հաշտում։ դաշտում։ Եվ թող գանձերը մնային այստեղ հավիտյանս հավիտենից»։
Բայց քանի որ դա երազ չէր, նա չարթնացավ, այլ շարունակեց գնալ առաջ ու առաջ։ Վերջապես դռան գծագրությունն անհետացավ, Բիլբոն բոլորովին մենակ մնաց։ Շուտով օդը տաքացավ։ «Գուցե տապը խորքի՞ց է գալիս։ Առջևում վառ հրացոլք եմ տեսնում»,― մտածեց նա։ Այդպես էլ կար։ Կարմիր լույսը ավելի ու ավելի պայծառ էր վառվում, և թունելում շոգը գնալով ուժեղանում էր։ Բիլբոյի գլխավերևում սկսեցին գոլորշու քուլաներ լողալ, պարուրել նրան։ Բիլբոն քրջինքի քրտինքի մեջ կորել էր, նա ինչ֊որ բլթբլթացող համաչափ աղմուկ էր լսում, որ նման էր կրակի վրա եռացող մեծ կաթսայի խլթխլթոցի և, միաժամանակ, հսկայական կատվի մռռոցի։ Շուտով Բիլբոն անսխալ ճանաչեց խոշոր գազանի խռմփոցը։ Առջևում, կարմիր հրացլոքի մեջ մեկը քնած էր։ Բիլբոն մի պահ կանգ առավ։ Բայց միայն մի պահ, և իսկույն էլ առաջ շարժվեց։ Դա նրա կյանքում ամենախիզախ քայլն էր։ Բիլբոն իսկական հաղթանակ տարավ ինքն իր նկատմամբ, առջևում դարանող անծանոթ վտանգի դեմ հանդիման։ Եվ այսպես, կարճատև դադարից հետո Բիլբոն գնաց առաջ։ Այժմ պատկերացրեք այսպիսի տեսարան․ Բիլբոն հասնում է թունելի ծայրը, մինչև մոտավորապես նույն մեծության ու ձևի մի բացվածքի, ինչ արտաքին դուռն էր, նայում է ներս․ նրա առջև բացվում է հինավուրց թզուկների գանձարանը՝ ամենացածր քարայրը Սարի ամենախորքում։ Այնտեղ մութ է, հսկայական քարայրի սահմանները չեն երևում, կարելի է միայն կռահել դրա մեծության մասին․ շատ մոտիկ, քարե հատակին մի հրե զանգված է։ Եվ այդ զանգվածը Սմոգն է։
Աժդահա ոսկեկարմրավուն վիշապը պառկած էր ու պինդ քնած։ Երախից ու ռունգներից դողդողացող ձայն էր դուրս գալիս և ծխի շիթեր, բայց առայժմ կրակ չէր ժայթքում։ Նրա մարմնի տակ, բոլոր թաթերի և հաստ, ոլորված պոչի տակ, նրա չորս կողմը բարձրանում էին թանկարժեք գանձերի կույտեր․ ոսկու ձուլակտորներ, ոսկեղեն իրեր, ակնեղեն, թանկարժեք քարեր՝ շրջանակներով, մարգարիտ ու արծաթ, որ այդ բոսոր լույսի տակ կարմիրին էին տալիս։
Սմոգը կողքի վրա էր քնած, թևերը ծալած վիթխարի չղջիկի նման․ հոբիտը ներքևից տեսավ նրա երկար փորը, որիմեջ որի մեջ այդ հարուստ հահճում մահճում երկար պառկելուց թանկագին քարեր ու ոսկի էին խրվել։ Պատի վրա աղոտ փայլփլում էին օղազրահներ, սաղավարտներ, տապարներ, թրեր ու նիզակներ։ Հատակին շարքերով դրված էին մեծ֊մեծ կճուճներ ու ամաններ, որոնք լեփլեցնուն էին անհամար հարստություններով։
Ասել, թե Բիլբոյի շունչը կտրբեցկտրեց, շատ մեղմ կլիներ։ Այն ժամանակից ի վեր, ինչ մարդիկ աղավաղել են էլֆերի լեզուն, որ սովորում էին այն դարաշրջանում, երբ աշխարհն անասելի գեղեցիկ էր, խոսքեր չեն գտվնի Բիլբոյի ողջ զարմանքն ու հիացմունքը արտահայտելու համար։ Նա առաջներում էլ վիշապների գանձարանների մասին պատմություններ ու երգեր լսել էր, բայց չէր կարող երևակայել դրանց պերճությունը, ասենք ոսկու նկատմամբ թզուկների մոլուցքն էլ օտար էր նրան։ Բայց այժմ նրա հոգին բերկրանքով էր համակված․ կախարդվածի նման նա քարացել էր տեղում՝ մոռանալով սարսափելի հսկիչի մասին։
Նա նայում էր, նայում ու չէր կարողանում աչքը կտրել, հետո ասես նրան ինչ֊որ ուժ ձգեց․ գողեգող մոտեցավ գանձերի կույտին։ Նրա գլխավերևում քնած էր վիշապը, որ սարսափելի ու ահավոր էր նույնիսկ քնած ժամանակ։ Բիլբոն հափշտակեց երկու բռնակներով մի մեծ թաս, այնքան ծանր, որ հազիվ բարձրացրեց, և վախեցած հայացքով նայեց վերև։ Սմոգը թևը շարժեց, ճանկերը բաց արեց, խռմփոցի փայնը ձայնը փոխվեց։ Բիլբոն նետվեց դեպի ելքը։ Բայց վիշապն առայժմ չէր արթնացել, ուղղակի հիմա նա ուրիշ երազ էր տեսնում։ Փոքրիկ հոբիտը սուրում էր երկար թունելով։ Նրա սիրտը խփում էր, ոտքերը դողում էին։ Նա թասը սեղմեց կրծքին ու մտքում ասաց․ «Այ թե ով եմ ես։ Հիմա նրանք կտեսնեն․․․ Այդպես, ուրեմն․ ես ավելի շատ մթերավաճառի՞ եմ նման, քան գողի։ Դե թող փորձեն կրկնել»։
Բայց որևէ մեկը չէր էլ մտածում կրկնելու մասին։ Բալինը երջանիկ էր հոբիտին ողջ տեսնելու համար և բոլորովին էլ ոչ պակաս հիացած։Նա գրկեց Բիլբոյին ու դուրս տարավ։ Գիշեր էր, ամպերը ծածկել էին աստղերը, Բիլբոն պառկել էր փակ աչքերով, շունչը տեղը բերելով, և ըմբոշխնում էր թարմ օդը, չնկատելով, թե հուզված թզուկներն ինչպես են գովաբանում իրեն, թփթփացնում ուսին և խոստանում սերնդե սերունդ իրենց ընտանիքի բոլոր անդամների ծառայությունը։
Թզուկները դեռ թասը ձեռքից ձեռք էին փոխանցում ու ոգևորությամբ քննարկում, թե ինչպես մոտ ապագայում կտիրանան իրենց բոլոր գանձերին։ Հանկարծ Սարի ներսում որոտի խուլ ճայթյուն լսվեց, ասես հանգած հարբուխ էր որոտում, որ որոշել էր նորից ժայթքել։ Նրանք դուռը ծածկեցին և տակը մի քար դրեցին, որ ճփակվիչփակվի, բայց Սարի խորքից ահավոր դղրդյուն, մռնչոց ու դոփյուն էր լսվում, այնպես որ ժայռը նրանց տակ ցնցվում էր։
Թզուկներն իսկույն մոռացան իրենց ինքնավստահ պարծենկոտությունը և վախից կուչ եկան։ Սմոգին անտես առնելը վաղ էր։ Եթե ապրում ես վիշապի հետ կողք կողքի, ապա բարի եղիր հաշվի նստել նրա հետ։ Վիշապներն իրենց հարստությունն օգտագործել չեն կարողանում, բայց դրա փոխարեն, որպես օրենք, յուրաքանչյուր առարկա հինգ մատի պես գիտեն։ Սմոգը բացառություն չէր կազմում։ Անհանգիստ երազը (այնտեղ ամենատհաճ կերպով գործում էր ինչ֊որ մանրահասակ ռազմիկ, որ չտեսնված կերպով խիզոխաւոյան խիզոխաության տեր էր և սարսափելի թուր ուներ) փոխվեց նինջի, հետո վիշապը հանկարծ արթնացավ։ Քարայրում ինչ֊որ անծանոթ հոտ կար։ Գուցե հոտը այդ անցքի՞ց էր գալիս։ Չնայած անցքը փոքր էր, բայց միշտ թեթևակի տանգապ էր ներշնչում Սմոգին։ Նա կասկածանքով հայացքը հառեց այնտեղ։ Վաղուց պետք է փակած լիներ։ Վերջին ժամանակներս նրան նույնիսկ թվում էր, թե այնտեղից թույլ թակոց է լսվում։ Նա գլուխը բարձրացրեց և օդ ներս քաշեց։ Եվ այստեղ էլ նակտեց, որ թասը չկա։
Գողե՜ր․․․ Հրդե՜հ․․․ Սպանությո՛ւն։ Այն օրվանից, ինչ ինքը բնակվում է սարում, դեռ ոչ մի անգամ այդպիսի բան չէր պատահել։ Նրա կատաղությունը նկարագրել չի լինի․ այդպիսի կատաղություն ունենում են միայն հարստության մեջ լող տվող ունևնորներըունևորները, եթե հանկարծ կորչում է այն իրը, որը նարքն նրանք վաղուց ունեին, բայց որը կյանքում ոչ մի անգամ հարկավոր չի եղել։ Սմոգի երախից կրակ ժայթքեց, քարայրը լցվեց ծխով, սարը սասանվեց։ Նա փորձեց գլուխը մտցնել անցքը, հետո ինչքան ուժ ուներ մռնչաց և, վիզը ներս քաշելով, լեռնային պալատի լայնարձակ թունելներով որջից սուրաց դեպի Գլխավոր դարպասը։ Նրա գլխում մի միտք էր նստած․ քրքրել ամբողջ լեռը, բռնել գողին, պատառոտել ու կոխկրտել․․․ Սմոգը դարպասից դուրս թռավ, ջուրը գետում թշաց, ֆշշոցով գոլորշի բարձրացավ։ Կրակ շատ շաղ տալով՝ Սմոգը օդ խոյացավ և վայրէջք կատարեց Սարի գագաթին, որ շրջապատված էր կրակի կանաչ ու ալ լեզուներով։ Թզուկները լսեցին նար նրա թևերի սարսափելի աղմուկը և ծեփվեցին պատին՝ հուսալով թաքնվել վիշապի աչքից, որ թշնամուն էր փնտրում։
Նրանք բոլորն անխուսափելիորեն կկործանվեին, եթե դարձյալ չլիներ Բիլբոն։
― Նրանք կկործանվեն, մեր պոնիներն էլ հետը, մենք կմնանք առանց մթերքի․․․― տնքացին մնացած թզուկները։ ― Ոչինչ անել չենք կարող։
― Անմտությո՛ւն,― ընդհատեց նրանց Տորինը։ Նա վերստացավ իր նախկին արժանապատվությունը։― Մենք չենք կարող նրանց լքել։ Ներս կմտնեն միստր Բեգինսը, Բալինը, ինչպես նաև Ֆիլին ու Կիլին։ Բոլորը միանգամից վիշապի փայ չեն դառնա։ Մնացածները․․․ պարանն ո՞ւր է։ Շո՜ւտ․․․
Հավանաբար, արշավի ամբողջ ընթացքում նրանք այսպիսի իրարանցման մեջ դեռ չէին ընկել։ Վերևում, լեռնային կիրճերում խուլ թնդում էր մոլեգնած վիշապի մռնչոցը։ Ցանկացած րոպեին նա կարող էր կրակ թափելով թռչել ներքև կամ Սարի շուրջը պտույտ գործել և նրանց տեսնել այն պահին, երբ կատաղորեն պարաններն էին ձգում զառիթափի եզրին։ Բոֆուրը հասցրեց բարձրանալ, ամեն ինչ խաղաղ էր։ Հետո հայտնվեց Բիֆուրը, նա հևում էր ու փնչացնում, պարանները ճռճռում էին, բայց շուրջը առաջվա նման խաղաղ էր։ Ապա վերև քաշեցին գործիքներն ու սննդամթերքի պարկերը․․․ Եվ այստեղ ամպրոպ պայթեց։ Լսվեց թևերի ուժգին շաչյուն։ Ժայռերի կատարներին դիպավ կարմիր լույսը։ Դա Սմոգն էր։
Նրանք հազիվ էին հասցրել սուզվել թունելը և ներս քաշել իրենց պարկերը, երբ Սարի թիկունքից դուրս թռավ վիշապը։ Նրա թևերը ահավոր շաչյուն էին արձակում, որ նման էր քամու ոռնոցի, կրակը լիզում էր Սարի լանջը։ Հրե շունչը այրեց դռան առջևի խոտը, ներս թափանցեց կիսաբաց դռնից և վառեց թզուկներին։ Դողդոջուն բոցը նետվեց դեպի վեր, ժայռերի սև ստվերները պար եկան։ Հետո նորից խավար իջավ։ Ներքևում պոնիները խրխնջացին, պարանները կտրեցին և խուճապահար փախան։ Վիշապն ընկավ նրանց ետևից։
― Էլ չենք տեսնի․․․― ասաց Տորինը։― Տորինը։ ― Եթե Սմոգը մեկին նկատեց, էլ նրանից փրկություն չկա։ Էստեղ էլ մեզ վիճակված է մնալ, եթե, իհարկե, ձեզ մոտ ցանկություն չառաջանա Սմոգի աչքի առաջ բաց տարածության միջով գետը վերադառնալ։
Այդպիսի հեռանկարը ոչ ոքի էլ չէր շոյում։ Նրանք մուտքից հեռու սողացին և այդպես պառկեցին, մինչև կիսաբաց դռնից երևաց աղոտ լուսաբացը։ Նրանք ամբողջ մարմնով դողում էին, չնայած ներսում տաք էր և հեղձուկ։ Գիշերվա ընթացքում նրանք մի քանի անգամ լսեցին Սարի շուրջը պտտվող վիշապի մեկ ուժեղացող, մեկ թուլացող մռնչոցը։
Լույսը բացվելու հետ թզուկների վախը մի քիչ անցավ։ Նրանք հասկացան, որ նման կարգի իրադարձություններն անխուսափելի են, երբ գործ ունես գանձերի այդպիսի ահեղ ու խարդախ պահապանի հետ, և առայժմ իրենց մտադրությունից հրաժարվելը վաղ է։ Միևնույն է, իրենք, ինչպես արդարացիորեն ասաց Տորինը, այստեղից գնացողը չեն։ Իրենց պոնիներնը կորել էին կամ վիշապը կերել էր, անհրաժեշտ էր սպասել, մինչև Սմոգը թուլացներ իր զգոնությունը, իսկ իրենք սիրտ անեին ետդարձի ճանապարհը ոտքով անցնելու։ Դեռ լավ էր, որ մթերքի մի մասը փրկեցին ու կարող էին որոշ ժամանակ դիմանալ։
Նրանք երկար քննարկում էին, թե ինչ անեն, բայց Սմոգից ազատվելու ոչ մի հնար չկարողացան գտնել։ Հոբիտը շատ էր ուզում հանդիմանել թզուկներին այն բանի համար, որ հենց սկզբից այդ խնդիրը նրանց մտահղացման ամենաթույլ տեղն էր։ Բայց այդ ժամանակ, ինչպես հատուկ է անելանելի դրության մեջ ընկածներին, թզուկներն սկսեցին փնթփնթալ ու կշտամբել հոբիտին այն բաի բանի համար, ինչն սկզբում իրենց այնքան դուր էր եկել, այսինքն՝ որ նա վերցրել է թասը և չափազանց վաղ զայրացրել Սմոգին։
― Իսկ գողին ուրիշ ի՞նչ կհարմայեք անել,― զայրացած վրա պրծավ Բիլբոն։― Ինձ վարձել են ոչ թե վիշապներ սպանելու, դա ռազմիկների գործն է, այլ գանձ գողանալու համար։ Ես գործն սկսեցի այնպես, ինչպես կարող էի։ Իսկ դուք, ինչ է, սպասում էիք, որ ես շալակած կբերեմ Տրորի ողջ հարստությո՞ւնը։ Եթե մեկը պետք է բողոքի, դա ես եմ։ Դուք պետք է հինգ հարյուր գող վերցնեիք ձեզ հետ, ոչ թե մեկ։ Ձեր պապն, իհարկե, ամեն տեսակ գովասանքի արժանի է, բայց ձեր մտքով չանցավ ինձ ծանոթացնել նրա հարստության չափսերին։ Այդ ամբողջ գանձը վերև հանելու համար ինձ հարկավոր կլիներ մի քանի հարյուր տարի, այն էլ եթե ես հիսուն անգամ ավելի մեծ լինեի, իսկ Սմոգը՝ գառնուկի պես պստլիկ։
― Ի՞նչ եք առաջարկում, միստր Բեգինս,― հարգալից տեղեկացավ Տորինը։
― Եթե հարցնում եք այն մասին, թե ինչպես դուրս բերել գանձերը, ապա առայ֊մ առայժմ չեմ պատկերացնում։ Անկասկած դա կախված է նրանից, թե որքանով հաջող ընթացքկստանան ընթացք կստանան մեր գործերը և կհաջողվի՞ արդյոք ազատվել Սմոգից։ Առհասարակ վիշապներից ազատվելը իմ մասնագիտությունը չէ, բայց ես կաշխատեմ ինձնից կախված ամեն ինչ անել։ Անձամբ ես ոչ մի բանի վրա հույս չունեմ և կուզենայի միայն ողջ ու առողջ տուն հասնել։
― Դե, տուն հասնելուն դեռ շատ ժամանակ կա։ Ի՞նչ անենք այսօր, հիմա։
― Լավ, եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ապա մենք պետք է նստած մնանք այնտեղ, որտեղ որ նստած ենք։ Ցերեկը, երևի, կկարողանանք մաքուր օդ դուրս գալ։ Իսկ շուտով, հնարավոր է, սիրտ անենք, մեկնումեկին ուղարկենք ներքև՝ պահեստ, մեր պաշարները համալրելու համար։ Բայց հիմա առաջարկում եմ հետևյալը։ Ես մատանի ունեմ։ Հենց այսօր, ցերեկը, երբ Սմոգը ամենայն հավանականությամբ կքնի, ես կմտնեմ այնտեղ։ Գուցե մի ինչ֊որ նոր բան տեղի ունենա։ «Ամեն վիշապ իր թույլ տեղն ունի»,― ասում էր իմ հայրը, բայց մտածում եմ, որ նա հիմնվում էր ոչ անձնական փորձի վրա։
Թզուկները, ինքնըստինքայն հասկանալի է, ոգևությամբ ընդունեցին նրա առաջարկը։ Նրանք արդեն շատ էին հարգում փոքրիկ Բիլբոյին։ Կեսօրին նա պատրաստ էր երկորդ անգամ մտնել վիշապի որջը։ Եթե նա ավելի շատ բան իմանար վիշախների վիշապների և նրանց խարդախությունների մասին, երևի այդքան իր վրա վստահ չլիներ և չմտածեր, թե Սմոգը քնած կլինի։
Դրսում արևը փայլում էր, բայց թունելում մութ էր, ինչպես գիշերը։ Կիսաբաց դռնից ընկնող լույսի շերջը շուտով վերացավ։ Այնքան անաղմուկ էին Բիլբոյի քայլերը, որ ավելի անձայն կարող էր լինել միայն ծխի քուլան թույլ քամու բերանին։ Թունելի հեռավոր ծայրը հասնելով՝ նա արդեն շնորհավորում էր իրեն։ Այնտեղից լույսը հազիվ էր երևում։
«Ծեր Սմոգը հոնգնել ու քնել է,― մտածեց Բիլբոն։― Նա ինձ տեսնել չի կարող, լսել՝ նույնպես։ Մի՛ վհատվիր, Բիլբո»։ Նա չգիտեր կամ էլ մոռացել էր վիշապների սուր հոտառության մասին։ Բացի դրանից, նրանք բավական ոչ ձեռնտու մի յուրահատկություն ունեն՝քնում են կիսաբաց աչքերով, եթե որևէ բան նրանց մեջ կասկած է հարուցում։ Բիլբոն քարայրից ներս նայեց։ ՍմոըՍմոգը, թվում է, պինդ քնած էր և պառկած էր մեռածի պես՝ մթության մեջ, իր կարկը կրակը հանգցրած, ռունգներից նույնիսկ ծուխ դուրս չէր գալիս։ Բիլբոն, այն է, ուզում էր ոտքը իջեցնել հատակին, երբ հանկարծ վիշախի վիշապի ձախ աչքի տակ կոպի տակից բարալիկ, կարմրավուն մի ճառագայթ փայլեց։ Սմոգը ձևացնում էր, թե քնած է։ Նա հետևում էր մուտքին։ Բիլբոն ընկրկեց և մի անգամ էլ փառք տվեց ճակատագրին մատանու համար։ Ես Եւ այստեղ Սմոգը խոսեց․
― Ահա, գողը բարեհաճեց․․․ Ես քո հոտը զգում եմ, լսում եմ քո շնչառությունը։ Շնորհ արա, խնդրեմ, էլի վերցրու, այստեղ ամեն ինչ առատ է, մի՛ ամաչիր․․․
― Ինչ֊որ դժվար է հավատալը,― քմծիծաղեց վիշապը։
― Ես արջերի բարեկամն եմ և արծիվների հյուրը։ մատանի Մատանի գտնողը, Երջանկություն բերողը, Տակառների հեծյալը,― շարունակեց Բիլբոն, շատ գոհ իր հանելուկներից։
― Դա արդեն լավ է,― խրախուսեց Սմոգը։― Բայց շատ մի՛ հրապուրվիր։ Սնաձիր Սանձիր քո երևակայությունը։
Վիշապների հետ հենց այդպես պետք է խոսես, երբ չես ուզում իսկական անունդ բացահայտել (որ չափազանց խելամիտ է) և չես ուզում բարկացնել նրանց ուղղակի մերժումով (որ նույնպես չափազանց խելամիտ է)։ Ոչ մի վիշապ չի դիմանա հանելուկներով խոսելու և դրանք դրանց լուծելու վրա ժամանակ կորցնելու գայթակղությանը։ Սմոգն ամեն ինչ չէ, որ հասկացավ (ի տարբերություն ձեզ, չէ՞ որ ձեզ հայտնի են Բիլբոյի բոլոր արկածները), բայց ինչ֊որ բան գլխի ընակվ ընկավ և գոհ ծիծաղեց իր նողկալի մտքում։
«Այդպես էլ կարծում էի,― մտածեց նա։― Պարզ է, լճի մարդիկ ինչ֊որ գարշելի բան են մտադրվել։ Տակառների ողորմելի վաճառականներ, թող ես մողես դառնամ․․․ Ես մի ամբողջ հավիտենականություն դրանց կողմերը չեմ նայել, բայց հիմա դրանցով կզբաղվե՜մ»։
― Հիանալի է, Տակառների հեծյալ,― ասաց նա բարձրաձայն։― Գուցե քո պանի՞ն պոնի՞ն էր Տակառ կոչվում։ նա Նա իսկապես բավական յուղալի էր։ Երևում է դու միայն օդով ու ոտքով չես եկել մինչև այստեղ։ Պետք է զեկուցեմ քեզ, անցած գիշեր ես վեց պանի պոնի կերա և շուտով կբռնեմ ու կուտեմ մնացածներին։ Ի հատուցումն համեղ ընթրիքի, ես քեզ մի օգտակար խորհուրդ կտամ․ թզուկների հետ գործ մի՛ ունեցիր, քեզ համար դա ավելի լավ կլինի։
― Թզուկների հե՞տ,― հարցրեց Բիլբոն զարմացած ձևանալավ։
― Ձևանալ պետք չէ,― ընդհատեց Սմոոգը։― Ով՝ ով, բայց ես հո գիտեմ թզուկների համն ու հոտը։ Չլինի՞ կարծում ես, թե ես կարող եմ ուտել թզուկի տակի պոնին և հոտը չզգալ․․․ Քո վերջը վատ կլինի, Տակառով գող, եթե շարունակես թզուկների հետ գործ ունենալ։ Այդպես էլ նրանց հաղորդիր իմ անունից։
Նա Բիլբոյից թաքցրեց, որ մի հատ հոտ միայն, հոբիտի հոտը չճանաչեց, քանի որ առաջներում երբեքնրա երբեք նրա հետ չէր շփվել և հիմա բավականին մտահոգ էր։
― Հը, շա՞տ փող ստացար երեկ իմ թասի համար,― շարունակեց վիշապը։― Դե ազնվորեն ասա։ Ո՞նց թե, բոլորովին ոչի՞նչ։ Նրանց շատ է նման։ Նրանք, ուրեմն, թաքնվում են քո թիկունքում, իսկ դու նրանց փոխարեն տանջվիր, գողացիր ինձնից, ինչ որ աչքդ կկտրի, այո՞։ Եվ ինչո՞ւ ես կաշվիցդ դուրս գալիս։ Քեզ պատկառելի գումա՞ր են խոստացել։ Մտքովդ էլ չանցնի, դեռ ուրախ եղիր, թե գլուխդ պրծացնես։
― Քեզ ոչ բոլորն է հայտնի, ով Հզորագույն Սմոգ, միայն ոսկին չէ, որ մեզ բերել է այստեղ։
― Հա՛֊հա՛֊հա՛,― ծիծաղեց Սմոգը։― Սմոգը։ ― Ահա և բերանիցդ թռցրիր։ Մեզ։ Միանգամից ասա՝ «մենք տասնչորսն ենք», միստր Բախտավոր Թիվ։ Ուրախ եմ լսելու, որ դուք ուրիշ գործեր էլ ունեք մեր կողմերում։ Այդ դեպքում, գուցե դեռ ամեն ինչ կորած չէ ձեզ համար։ Իսկ քո մտքով չի՞ անցել, որ ոսկին գողանալը՝ կգողանայիր, քիչ֊քիչ, ասենք թե էսպես մի հարյուր կամ ավելի տարվա ընթացքում, բայց հեռու կտանեի՞ր։ Ինչի՞դ է պետք գանձը Սարի վրա կամ անտառում։ Ո՜վ երկնային ուժեր․․․ Ոչ մի անգամ չե՞ս խորհել՝ շահութաբե՞ր է արյդոք արդյոք այդ գործը։ Տասնչորսերորդ մասը․․․ ինչքա՞ն են խոստացել քեզ։ Իսկ ինչպե՞ս տեղ կհասցնես։ Իսկ տեղափոխելու արժե՞քը։ Իսկ ինչքա՞ն կգնա զինված պահպանության ու հարկերի վրա։
Եվ Սմոգը բարձր հռհռաց։ Նա չար ու ստոր հոգի ուներ․ նա գիտեր, որ իրն իր ենթադրությունները ճշմարտությունից հեռու չեն։ Բայց կարծում էր, թե այդ բոլորը լճի մարդկանց հնարածներն են, և ավարի մեծ մասը կմնա Լճաշեն քաղաքում, որն իր երիտասարդության տարիներին կոչվում էր Էսգարոտ։