— Լավ ես ասում, Գիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:
— Վազելը հա, լավ վազում եք, բայց վազելով խելք չես հավաքի,— մի աչքը բացելով արձագանքեց ՓինըՓիփինը: — Հաղթողները, ինչպես տեսնում եք, նստած են գրաված ամրոցի դարպասի դիմաց և օգտվում են նրա բարիքներից: Իսկ դու դեռ հարցնում ես, թե որտեղի՞ց մեզ այս համեստ, բայց արդար քրտինքով վաստակած ավարը:
— Արդար քրտինքո՞վ,— բացականչեց Գիմլին: — Կյանքումս չե՛մ հավատա:
— Հոբիթներ,— կրկնեց Թեոդենը: — Ձեր լեզուն զարմանալիորեն փոխվել է: Սակայն այդպես էլ է լավ հնչում, թող լինի հոբիթներ: Պետք է ասեմ, որ առասպելները զիջում են իրականությանը:
Մերին խոնարհվեց: Փինը Փիփինը վեր կացավ և հետևեց նրա օրինակին:
— Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,— ասաց նա: — Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ զարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին:
Հոբիթները խորը գլուխ տվեցին:
— Ահա թե ինչպիսին է Ռոհանի տիրակալը,— ցածրաձայն ասաց ՓինըՓիփինը: — Տեսար դու: Քաղաքավարի ծերունի է:
— Առաջինը, բայց հետո,— առարկեց Գիմլին: — Ուտելուց հետո պատմությունն ավելի լավ կընթանա: Գլուխս ցավում է սովից, իսկ արևն էլ արդեն թեքվել է արևմուտք: Դուք կարող եք քավել ձեր մեղքը, անբաննե՛ր: Դե, ո՞ւր է ձեր ավարը: Գլու՛խ էիք գովում: Հյուրասիրությունը ձեր պարտքի մի մասը կհատուցի:
— Հիմա մենք քեզ կառույգացնենք,— խոստացավ ՓինըՓիփինը: — Ուզում եք այստե՞ղ ճաշել, թե՞ հարմարավետության համար Սարումանի նախկին պահակատանը, ա՜յ այնտեղ, կամարի տակ: Մենք ստիպված եղանք այստեղ ճաշել, որովհետև այլ ընտրություն չունեիք՝ պետք է դիմավորեինք ձեզ: Դե մենք էլ աչքներս չորս արած սպասում էինք, որ հանկարծ բաց չթողնենք...
— Հմ, ոչ թե չորս արած, այլ կես, քնկոտնե՛ր,— ուղղեց Գիմլին: — Ինչ մնում է այդ օրքերի որջին, ես այնտեղ գնալ չեմ ցանկանում: Եվ նրանց ուտելիքի մնացորդներին էլ ձեռք չեմ տա:
Երեքն էլ հոբիթների հետևից անցան կամարի տակով, թեքվեցին ձախ և, բարձրանալով անվնաս մնացած աստիճաններով, մտան պահակատուն: Դռների մյուս կողմում լայն, հարմարավետ սենյակ հայտնաբերվեց, որի հակառակ պատին ևս երկու՝ ավելի փոքր, դռներ կային, իսկ կողքի պատին՝ բուխարի: Ժայռափոր սենյակի լուսամուտները բացվում էին դեպի թունել, և, ըստ երևույթին, մի ժամանակ այստեղ մթություն էր տիրել, բայց հիմա փլուզված տանիքից պայծառ լույս էր ներս թափանցում: Բուխարու մեջ կրակ էր բոցկլտում:
— Ես եմ վառել,— ասաց ՓինըՓիփինը: — Որոշեցի, որ կրակը չէր խանգարի, նամանավանդ, որ դրսում մառախուղ է: Միայն թե մեր գտած վառելիքն այնքան էլ շատ չի, և փայտն էլ թաց է: Ինքներդ եք հասկանում, չոր ոչինչ չես գտնի այստեղ: Շնորհակալություն՝ ծխնելույզը լավ է քաշում, խողովակը բարձր է, ըստ երևույթին դուրս է գալիս ինչ-որ տեղ սարերում: Մի խոսքով, կրակը, ինչպես տեսնում եք, վառվում է: Հիմա ձեզ համար կարմրահաց կպատրաստեմ: Հացը, ցավոք սրտի, երեք-չորս օրվա է և արդեն չորացել է:
Արագորնը, Լեգոլասը և Գիմլին տեղավորվեցին երկար սեղանի մոտ, իսկ հոբիթները չքացան ներսի դռներից մեկի հետևում:
— Այնտեղ նրանց մթերանոցն էր,— բացատրեց ՓինըՓիփինը, երբ նրանք վերադարձան բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: — Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել:
— Կարող ես քիթդ չցցել, պարոն Գիմլի: — Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: — Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդասնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա և, պետք է ասեմ, վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ ու մեղր: Գո՞հ եք:
—Ա՜խ, ինչ հյուրընկալ տանտերե՜ր են,— ծիծաղեց Լեգոլասը: — Սակայն ես կասկածում եմ, որ եթե մենք չլինեինք, դուք ինքներդ ձեզ էլ վատ չէիք ընկերակցի, հետո ինչ, որ նոր եք ճաշել:
— Հա, իսկ ինչի՞ չէ որ,— համեստորեն պատասխանեց ՓինըՓիփինը: — Օրքերը քիչ էր մնում մեզ սովից սպանեին, դե մինչ այդ էլ, պետք է ասեմ, առատ չէինք սնվում: Վաղուցվանից ուզածերիս պես չենք սնվել:
— Սովածացել են խեղճերը... Բայց ձեր վրայից չի երևում, որ սոված եք մնացել,— նկատեց Արագորնը: — Տեսքից փթթում եք:
— Այդ անտառի մասին շատ են զարմանալի բաներ պատմում,— հաստատեց Արագորնը,— բայց ես երբեք չեմ եղել նրա խորքերում: Պատմե՛ք մեզ Ֆենգորնի և էնտերի մասին:
— Էնտերի՞,— մտածկոտ ձգեց ՓինըՓիփինը: — Էնտերը... Դե, առաջին հերթին, էնտերը տարբեր են լինում, բայց նրանց աչքերը... դե, արտասովոր են: — Նա բառեր փնտրեց, հետո ձեռքը թափ տվեց: — Դե ի՞նչ ասեմ,— նորից սկսեց նա,— դուք ինքներդ էլ տեսել եք արդեն նրանց, թեպետ, հեռվից: Համենայն դեպս նրանք հաստատ ձեզ տեսել են և տեղեկացրել են Ծառմորուսին: Լավ, դեռ էլի կտեսնեք նրանց և այդ ժամանակ էլ ինքներդ կորոշեք, թե ինչպիսին են նրանք:
— Մի րոպե,— ընդհատեց Գիմլին,— մենք կեսերից սկսեցինք: Եկեք ամեն ինչ հերթով պատմեք: Սկսեք այն օրվանից, երբ մեր Եղբայրությունը փլուզվեց:
Նա գրպանից կաշվե քսակ հանեց՝ լցված ծխախոտով:
— Ծխելու խոտ ինչքան ուզես կա,— ասաց նա: — Քանի դեռ բարի ենք՝ լցրեք գրպաններդ: Այսօր առավոտյան ես ու Փինը Փիփինը փրկարարական աշխատանքներ էինք կատարում՝ ինչ ասես այստեղ չի լողում: Ահա և Փինը Փիփինը երկու տակառիկ որսաց, երևի ինչ-որ ստորգետնյա նկուղից էին դուրս լողացել: Դե մենք էլ չամաչեցինք, բացեցինք, իսկ այնտեղ՝ առաջին կարգի ծխելու խոտ և առհասարակ չթրջված:
Գիմլին մի պտղունց խոտ վերցրեց, ձեռքի մեջ տրորեց ու հոտոտեց:
— Ավա՜ղ,— ասաց Մերին,— չենք որսացել: Ինչ–ինչ, բայց ծխամորճ չենք գտել, նույնիսկ այստեղ՝ մառանում: Երևում է Սարումանը մենակ է զվարճացել և ոչ մեկի հետ չի կիսվել: Իհարկե կարելի է գնալ Օրթհանքի դուռը թակել ու ծխամորճ խնդրել, բայց, երևի չարժի: Եթե ընկերություն է, ուրեմն ընկերություն է՝ մի ծխամորճով երկուսով յոլա կգնանք:
— Սպասիր, սպասիր,— ասաց նրան ՓինըՓիփինը: — Նա ձեռքը մտցրեց ծոցագրպանը և այնտեղից փոքրիկ տոպրակ հանեց՝ քուղով կապված: — Այս գանձերը ես սրտիս մոտ եմ կրում, դրանք ինձ համար մատանուց էլ թանկ են: Ահա նրանցից մեկը՝ իմ հին ծխամորճը: Իսկ սա էլ մյուսը. տեսեք, գրեթե նոր է: Միջերկրի կեսը հետս շրջել են, իսկ ես հա մտածում էի. «Եվ ինչու՞ եմ սրանք հետս քարշ տալիս»: Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան հեռու վայրերում ծխելու խոտ կգտնեմ, երբ իմը վերջանա: Դե, ինչպես տեսնում եք՝ պետք եկան: — Եվ նա թզուկին մեկնեց հաստ գլխով ու կարճ ծայրով ծխամորճը: — Պարտքս տվեցի՞:
— Պա՞րտքդ,— բացականչեց Գիմլին,— օ՜ հոբիթներից ազնվագույնդ, այժմ ես ինքս եմ քեզ պարտական:
Նա փաթաթվեց մոխրագույն թիկնոցի մեջ՝ թաքցնելով օղազրահը, երկար ոտքերը մեկնեց առաջ, պառկեց մեջքի վրա և բերանից ծխի բարակ շիթ բաց թողեց:
— Աչքերիս չեմ հավատում,— ձեռքերը տարածեց ՓինըՓիփինը,— հետքագետ Պանդուխտն է վերադարձել:
— Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել,— ասաց Արագորնը: — Ես և՛ Պանդուխտ եմ, և՛ Դունադան՝ գոնդորի ռազմիկ և հյուսիսցի հետքագետ:
— Լավ, հերիք պառկենք,— ասաց նա: — Ժամանակն անցնում է, մշուշը վաղուց ցրվել է, երկինքն էլ պարզ է: Միայն դու՛ք եք ծխով շրջապատված: Զարմանալի ժողովուրդ եք: Ու՞ր է խոստացված պատմությունը:
— Իմ պատմությունը սկսվում է խավարում,— ասաց ՓինըՓիփինը: — Արթնանում եմ՝ տեսնում պառկած եմ, կապկպված ձեռքերով ու ոտքերով, իսկ շուրջս օրքեր են... Մի վայրկյա՛ն, այսօր ի՞նչ օր է:
— Հոբիթական օրացույցով մարտի հինգն է,— արձագանքեց Արագորնը:
Փինը Փիփինը սկսեց մատների վրա հաշվել.
— Ընդամենը ինը օր առաջ... Իսկ թվում է, թե մի արդեն տարի անցել է, և չնայած այդ այդ օրերի կեսն ասես սարսափելի երազ լիներ, առաջին երեք օրը ես լավ եմ հիշում: Եթե մոռանամ, Մերին ինձ կուղղի, միայն թե կներեք, բայց առանց մանրամասների՝ մտրակները, կեղտը, գարշահոտությունը և նման բաները ավելի լավ կլինի չհիշել:
Եվ Փինը Փիփինը պատմեց բարեկամներին Բորոմիրի վերջին մարտի մասին, Էմին Մուիլից Ֆենգորն արշավի մասին, իսկ նրանք լսում էին ու գլխով անում, երբ պատմությունը համընկնում էր իրենց գուշակությունների հետ:
— Ահա և գանձերը, որ գցել էիք ճանապարհին,— ասաց Արագորնը: — Կարող եք ուրախանալ. դրանք չեն կորել:
— Այ քեզ բա՜ն,— ուրախացավ Մերին,— ինչ-ինչ, բայց դրանք նորից տեսնելու հույս չունեի: Իմիջայլոց իմ դաշույնը հասցրել է թաթախվել ինչ-որ մեկի արյան մեջ: Բայց հետո Ուգլուկը միջամտեց ու մեր զենքերը խլեց ձեռքներիցս: Այ թե կրճտացնում էր ատամները այդ դաշույնների տեսքից: Արդեն մտածում էի, որ վերջս եկել է, բայց նա միայն մի կողմ նետեց դրանք՝ ասես դրանք վառվող ածուխ լինեին:
— Սա էլ քո ամրակալը, ՓինՓիփին,— ասաց Արագորնը: — Ես այն լավ եմ պահել, չէ՞ որ այն անգին է:
— Թե չէ ես չգիտեմ,— պատասխանեց ՓինըՓիփինը: — Սիրտս կսկծում էր դրանից բաժանվելիս, բայց ի՞նչ կարող էի անել: Այլ տարբերակ չունեի:
— Ճիշտ ես արել,— ասաց Արագորնը,— ով չի կարողանում անհրաժեշտ ժամին բաժանվել իր գանձերից, իր համար դրանք բեռ են դառնում: Խելացի ես վարվել:
— Կառչելը կառչել են, բայց հետքեր չեն թողել,— ասաց Լեգոլասը: — Ա՛յ թե հանելուկի առաջ կանգնեցրիք: Ես արդեն մտածում էի, որ թևեր եք աճեցրել:
— Ավաղ, ոչ,— հոգոց հանեց ՓինըՓիփինը: — Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: — Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին:
— Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, լուգբուրզցի օրքերը,— մտածկոտ ասաց Արագորնը: — Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա Ամենատես Աչքը հետևում է Իզենգարդին: Սակայն Սարումանը առանց այդ էլ հայտնվեց ծուղակում, որը, ի դեպ, ինքն էլ լարել էր:
— Իմիջայլոց մենք տեսել ենք այդ ծեր սրիկային,— ասաց Գիմլին: — Ֆենգորնի անտառեզրին, եթե հավատանք Գենդալֆին: Նա ասում է որ դա կարող էր լինել միայն Սարումանը:
— Իսկ դա ե՞րբ է եղել,— հարցրեց ՓինըՓիփինը:
— Հինգ գիշեր առաջ,— պատասխանեց Արագորնը:
— Սպասեք... Հինգ գիշեր առա՞ջ: Էդ նշանակում է, որ մենք մոտենում ենք պատմության այն մասին, որը դուք դեռ չգիտեք: Ծառմորուսին մենք հանդիպեցինք առավոտյան, մարտից հետո: Երեկոյան գիշերեցինք Ակունքային Սրահում՝ դա նրա տներից մեկն է, իսկ հաջորդ օրը գնացինք Էնտմութ, բայց դա ոչ թե վայր է, այլ էնտերի հավաքույթ, և, ճիշտն ասած, ավելի արտասովոր բան կյանքումս չէի տեսել: Այն շարունակվեց ամբողջ օրը և էլի երկու օր, իսկ մենք գիշերում էինք Արագամիտ անունով Էնտի մոտ: Իսկ երրորդ օրը երեկոյան նրանք համաձայնության եկան ու ժայթքեցին... Ա՜յ թե տեսարան էր: Անտառը քարացավ, ոնց որ ամպրոպ կուտակեր, ու հետո պայթեց: Ա՜խ, միայն լսեիք նրանց քայլերթի երգը:
— Եթե Սարումանն այդ երգը լսեր, հիմա նա այստեղից հարյուր լիգ հեռու կլիներ, ընդ որում, ամբողջ ճանապարհը կվազեր առանց հետ նայելու,— ավելացրեց ՓինըՓիփինը:
<poem>
— Դա, իհարկե, միայն սկիզբն է: Երգը երկար էր, թեպետ վերջում արդեն բառեր էլ չկար, մենակ փողերն էին հնչում ու թմբուկները որոտում: Ախր շա՜տ լավ էր նրանց մոտ ստացվում: Ճիշտ է, սկզբում մտածեցի, որ նրանք ուղղակի աղմկում են, բայց հիմա գիտեմ. նրանք հենց այնպես չեն աղմկում:
— Մթնում էր, երբ մենք հասանք լեռան գագաթը,— շարունակեց Մերին: — Նան Կուրունիրը փռված էր ներքևում: Հենց այդ ժամանակ էլ ինձ առաջին անգամ թվաց, թե Անտառը գալիս է մեր հետևից: Դե, մտածում եմ, քնած եմ ու էնտային երազներ եմ տեսնում: Բայց ոչ, Փինը Փիփինը նույնպես նկատել էր: Մենք երկուսս էլ կարգին վախեցանք, բայց ինչում էր բանը՝ իմացանք հետո:
Պարզվեց դրանք հուորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս, տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանցից, երևի, հազարներով կլինեն:
Նրանք սարսափելի ուժ ունեն, և կարողանում են պարուրել իրենց շուրջը խավարով, դրա համար էլ չես նկատի, որ շարժվում են: Բայց նրանք, էն էլ ոնց են շարժվում, նամանավանդ, եթե զայրանան: Կանգնած ես քեզ համար, նայում ես երկնքին, քամու շրշոցն ես լսում, մեկ էլ հո՛պ՝ կանգնած ես անտառում, և բոլոր կողմերից դեպի քեզ են ձգվում հսկայական ճյուղերը... Իմիջայլոց, նրանք խոսել գիտեն և խոսում են էնտերի հետ, այդ պատճառով էլ, ինչպես ասաց Ծառմորուսը, նրանց հուորն են անվանում: Բայց առհասարակ նրանք տարօրինակ են ու վայրի: Ես, օրինակ, չէի ցանկանա մենակ՝ առանց իսկական էնտերի, հանդիպել նրանց: Մի խոսքով, կեսգիշերին հյուսիսային կողմից իջնում ենք Կախարդական հովիտ՝ առջևում էնտերն են, հետևում՝ հուորնների մթին պատը: Մենք նրանց, իհարկե, չէինք տեսնում, բայց շուրջը այնպիսի ճռռոց ու ճայթյուն էր տարածվել, թեկուզ ականջներդ փակիր: Մութ, ամպամած գիշեր էր: Հուորններն արդեն այնքան էին տաքացել, որ աղմկում էին՝ ասես անտառում փոթորիկ լիներ: Լուսինն այդպես էլ ամպերի հետևից չերևաց, և շուտով, կեսգիշերից մեկ ժամ անց, հովտի հյուսիսային լանջը պատվեց խիտ անտառով: Մոտակայքում ոչ ոք չկար՝ ո՛չ թշնամի, ո՛չ բարեկամ: Միայն աշտարակի վերին պատուհանն էր լուսարձակում ու վերջ: Ծառմորուսը մի քանի էնտերի հետ առաջացավ դարպասին ավելի մոտ ու դարան մտավ: Ես ու Փինը Փիփինը նստած էինք նրա ուսերին և զգում էինք, ինչպես է նա լարվել: Սակայն էնտերը՝ նրանք, եթե նույնիսկ չափազանց լարված են, միևնույնն է շատ զգույշ ու համբերատար են: Նրանք քարացել էին, ինչպես արձանները, միայն շնչում էին ու ականջ դնում: Հանկարծ շուրջը հո որո՛տ չբարձրացավ: Հնչեցին շեփորները, Իզենգարդի պատերով դող անցավ: Մենք արդեն մտածում էինք. «վերջ, մեզ նկատեցին, հիմա կռիվը կսկսվի»: Բայց բանը դրանում չէր: Սարումանի զորքն էր դուրս գալիս արշավանքի: Ես գրեթե ոչինչ չգիտեմ ո՛չ այդ ճակատամարտի մասին, ո՛չ էլ ռոհանցի հեծյալների մասին, բայց ամեն ինչ պարզ էր. Սարումանն ուզում էր մի հարվածով թագավորի և նրա զորքի հարցը վերջնականապես լուծել: Նա բառիս բուն իմաստով դատարկեց ամրոցը: Ես տեսնում էի, թե ինչպես են օրքերը շարքերով դուրս գալիս. սև պողպատե հրոսակներ, հետո գայդարձյակներին հեծած ջոկատներ: Հետո մարդիկ՝ էլի անթիվ անհամար, ջահերի լույսի տակ երևում էին նրանց դեմքերը: Սովորական մարդիկ էին, բարձրահասակ, թուխ մազերով, մռայլ, բայց ոչ չար: Հետո երևացին մյուսները... Այ դրանք արդեն սարսափելի էին: Հասակով՝ մարդ են, բայց տեսքից գոբլինի են նման. շիլաչք, ժանիքները մերկացրած, իրենք էլ չարացած: Եվ գիտե՞ք ինչ: Աչքերիս առաջ միանգամից այն բրիեցի հարավցին կանգնեց: Միայն թե նա, այնուամենայնիվ, այդքան էլ շատ չէր օրքի նման, որքան սրանք:
— Ես էլ նրան հիշեցի,— ասաց Արագորնը: — Հելմյան Իջվածքում այդ կիսաօրքերից շատ ենք տեսել: Այժմ հասկանալի է. այդ հարավցին Սարումանի լրտեսն էր, բայց նա Սև Հեծյալների հետ դավադրության մեջ էր, թե հավատարիմ էր իր տիրոջը՝ դժվար է ասել: Այդ տականքները՝ երբեք չես հասկանա, թե երբ են միմյանց հավատարիմ, և երբ են իրար խաբում...
— Դա այդպես չէ,— առարկեց Արագորնը: — Կար ժամանակ, երբ Սարումանն իսկապես մեծ իմաստուն էր և արժանի իր փառքին: Նրա գիտելիքները շատ խորն էին, միտքը ճկուն, ձեռքերը հմուտ, և ամենակարևորը՝ կարողանում էր տիրել ուրիշների մտքերին: Նա կարողանում էր համոզել նույնիսկ ամենաիմաստուններին, իսկ սովորական մարդկանց կարող էր առանց դժվարության վախեցնել: Այդ ունակությունը նա չի կորցրել, նույնիսկ հիմա, երբ պարտություն է կրել: Շատ քչերը Միջերկրում կարող են դիմակայել նրա խոսքերին, երբ նրա հետ միայնակ մնան: Գենդալֆը, Էլրոնդը և Գալադրիելը, իհարկե, չէին հնազանդվի նրա կամքին, մանավանդ հիմա, երբ նրա չարագործությունները տեսանելի են դարձել բոլորին: Սակայն Միջերկրում քիչ են նրանց նմանները:
— Էնտերի մասին կարող եք չանհանգստանալ,— ասաց ՓինըՓիփինը: — Մի անգամ Սարումանին հաջողվել է նրանց խաբել, բայց դա նրան այլևս չի հաջողվի: Սարումանն առհասարակ էնտերից բան չի հասկանում, և մեծ սխալ թույլ տվեց, երբ իր ծրագրերում նրանց հաշվի չառավ: Նրա ծրագրերում էնտերը տեղ չունեն, իսկ վերանայելու համար արդեն չափազանց ուշ է. այժմ նրանք գործի են անցել: Մի խոսքով, երբ մենք հայտնվեցինք Իզենգարդում, ամրոցում մնացած Սարումանյան առնետները փորձեցին ծլկել հանդիպած յուրաքանչյուր ճեղքով: Էնտերը մարդկանց բռնեցին, հարցաքննեցին ու բաց թողեցին: Նրանք երեք դյուժինից ավելի չէին լինի, համենայն դեպս, մենք այդքան հաշվեցինք: Դե, իսկ օրքերից դժվար ինչ-որ մեկին հաջողված լինի ծլկել. էնտերից գուցե և հաջողվել է, բայց հուորններից՝ բացառված է: Իսկ նրանք այդ ժամանակ դեռ բոլորը չէ, որ լքել էին հովիտը, և Իզենգարդը դեռևս սերտորեն շրջափակված էր:
Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից, իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում մի գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին: Եվս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս:
Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին: Էտերը ձողիկների պես պոկում էին սյուները, հորերը արագորեն լցնում քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէր պատճառում:
Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա կվնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ-որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերն ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերին չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ, սառնարյուն ու հանգիստ. վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ-որ բան խոսել իրենց լեզվով, և, ես այնպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին մնացել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես, որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք: Նրանք զբաղված էին ինչ-որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր. թափառում էինք կաթսայում, աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: Իսկ հետո բավական երկար ժամանակ վատնեցինք ուտելիք փնտրելու վրա, բայց ոչինչ չգտնելով, նստեցինք մի հանգիստ տեղ և սկսեցինք զրուցել՝ գուշակելով, թե ինչպես են ընթանում գործերը Ռոհանում, և որտեղ են հիմա մեր ջոկատի մյուս անդամները: Երբեմն հեռվից՝ լեռներից, դղրդյուն էր լսվում, քարեր էին թափվում, և հնչեղ արձանգանքը տարածվում էր հովտում: Կեսօրից հետո գնացինք նայելու, թե ինչ է կատարվում: Հովտի բերանին՝ լանջի վրա, տարածվել էր հուորնների մութ անտառը: Հյուսիսային կողմում նույնպես նրանց հանդիպեցինք, բայց մոտենալ չհամարձակվեցինք, միայն հեռվից լսում էինք նրանց մթին պատի միջից եկող ճայթյունն ու որոտը: Հետո պարզվեց, որ էնտերը հուորնների հետ գետի համար նոր հուն են փորում, պատնեշներ կառուցում, ջրամբարներ: Նրանք ուզում էին Իզենի և մոտակա բոլոր աղբյուրների ու առուների ջրերը բաց թողնել նոր հունով: Մենք չխանգարեցինք նրանց և վերադարձանք դարպասի մոտ, իսկ մթնշաղին Ծառմորուսը եկավ մեզ այցելության: Նա ինչ-որ բան էր դնդնում քթի տակ և, ըստ երևույթին, գոհ էր: Մոտենալով մեզ, նա ձգվեց, տարածեց իր երկար ձեռքերը և խորը շունչ քաշեց: Ես հարցրեցի նրան, չի՞ հոգնել արդյոք: «Հոգնե՞լ,— կրկնեց նա,— թերևս, կա մի քիչ... Փայտացել եմ մի փոքր: Ա՛յ թե հիմա մի քիչ Էնտուոշի ջրից լիներ, հո չէի խմի: Փառավոր աշխատանք ենք կատարել. այսօրվա մեջ ավելի շատ քար ենք ջարդել ու հող փորել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Բայց հիմա գրեթե ամեն ինչ ավարտված է: Երբ գիշերը գա, հեռու կմնաք դարպասից, և այդ... ինչպես էր... թունելի՛ց: Այնտեղով ջուր է հոսելու՝ սկզբում շատ կեղտոտ ու պղտոր, մինչև սրբի, տանի Սարումանի ողջ աղբը և տարածքը մաքրվի: Իսկ հետո Իզենը նորից բաց կթողնենք հին հունով, թող հոսի ինչպես առաջ»: Ծառմորուսը վերջացրեց և սկսեց պատերից քարաբեկորներ պոկելով զվարճանալ: Ես ու Մերին սկսեցինք գիշերելու հարմար տեղ փնտրել, որ հա՛մ փորձանքից հեռու լինենք, հա՛մ մի քիչ քնենք: Այստեղ էլ կատարվեց ամենաանսպասելին. ճանապարհից ձիու սմբակների դոփյուն լսվեց: Ինչ-որ հեծյալ էր սրընթաց մոտենում դարպասին: Մենք մտանք քարերի հետևը, իսկ Ծառմորուսը թաքնվեց կամարի տակ՝ ստվերում: Եվ ահա դարպասին է մոտենում մի հսկայական նժույգ, ոչ թե նժույգ, այլ ինչ-որ արծաթե բռնկում: Արդեն մթնել էր, բայց մենք կարողացանք տեսնել հեծյալի դեմքը. այն՝ թվում էր, թե լույս է ճառագում: Հեծյալը սպիտակ հագուստով էր: Ես նստեցի ու բերանս բաց նրան էի նայում: Ուզում էի կանչել՝ լեզուս չէր ենթարկվում: Սակայն կանչելու հարկ չեղավ: Հեծյալը կանգ առավ մեր կողքին և սկսեց ոտքից գլուխ չափել մեզ: Այստեղ ես վերջապես արտաբերեցի. «Գենդա՛լֆ»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ պատասխանեց: Կարծում եք ասաց. «Բարև ՓինՓիփին, ի՞նչ հաճելի անակնկալ է»: Հմ, Է՜լ ինչ կուզեիք: Վրաս այնպես գոռաց. «Վե՛ր կաց, Տու՛կ, անբա՛նի մեկը: Որտե՞ղ գտնեմ Ծառմորուսին այս թոհուբոհի մեջ, ամպրո՛պը ձեզ տանի: Գտե՛ք նրան, արա՛գ:»
Ծառմորուսը լսեց նրա ձայնը և առաջ եկավ: Տարօրինակ հանդիպում էր: Թվում էր, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսն առհասարակ չզարմացան, և դա ինձ զարմացրեց երևի ամենից շատ: Գենդալֆն ակնհայտորեն գիտեր, որ այստեղ հանդիպելու է Ծառմորուսին, իսկ վերջինս էլ, ըստ երևույթին, հենց դրա համար էլ եկել էր դարպասի մոտ, որ դիմավորի նրան: Ախր մենք ծեր էնտին պատմել էինք, թե ինչպես նա զոհվեց Մորիայի խորխորատներում: Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նա այն ժամանակ տարօրինակ կերպով մեզ նայեց: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ նա արդեն հասցրել էր հանդիպել Գենդալֆին կամ ինչ-որ բան իմացել, բայց մեզ այդ մասին պատմել չցանկացավ: Դե, այդպիսին է նրա կարգախոսը. «Մի՛ շտապիր»: Իմիջայլոց ոչ ոքի, նույնիսկ էլֆերի, մոտ ընդունված չէ խոսել Գենդալֆի ու նրա գործերի մասին, երբ նա մոտակայքում չէ: «Հու՛մ, Գենդալֆ,— ասաց Ծառմորուսը,— ես ուրախ եմ որ դու եկար: Ջրի, անտառի, արմատների, քարերի հետ ինքս էլ գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետ: Չգիտեմ ինչ անեմ»: — «Ծառմորու՛ս,— ասաց Գենդալֆը,— ինձ քո օգնությունն է պետք: Դու շատ բան ես հասցրել անել, բայց ավելի շատ է պետք անել: Ինձ հարկավոր է ինչ-որ մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»:
— Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպեր էին կուտակվել,— ասաց Արագորնը: — Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զուգընթաց ինչ-որ չար կախարդանքի է նախապատրաստվում:
— Միայն ոչ նա,— ծիծաղեց ՓինըՓիփինը: — Նա նստած էր իր աշտարակում և երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես, երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և որ թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար, մթերանոցում ևս մեկ դուռ գտնվեց, իսկ դռան հետևում՝ պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և ասես մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սունկ լիներ: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լռեց, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե, իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ:
Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ-որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին, որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր՝ ոչ մի շնչավոր արարած: Ո՛չ էնտ կար մոտակայքում, ո՛չ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ-որ բան է լինելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ-որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի հարավ գնացած էնտերն ու հուորններն էին վերադառնում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Սկսվեց խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ, այնպես կքնեի...
— Մի բան ինձ համար դեռևս հանելուկ է,— վառելով ծխամորճը և ծուխ բաց թողնելով խոսեց նա: — Օձալեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:
— Ախ, հա, մոռացա պատմել,— մտաբերեց ՓինըՓիփինը: — Այսօր առավոտյան բարեհաճեց: Հազիվ էինք հասցրել կրակ վառել ու նախաճաշել, մեկ էլ հանկարծ հայտնվեց Ծառմորուսը: Պահակատանը նստած լսում ենք, թե ինչպես է նա դարպասի մոտ դնդնում ու կանչում մեզ անուններով: «Եկել եմ տեսնեմ ինչպես եք,— ասում է,— և ձեզ համար նորություններ եմ բերել: Հուորններն են վերադարձել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այո, այո, ուղղակի հրաշալի: — Ծիծաղում է ու ձեռքերով խփում ազդրերին: — Իզենգարդյան փայտահատների հարցը լուծված է,— ասում է,— վե՛րջ օրքերի կացիններին: Մեզ մոտ հարավից հյուրեր են գալիս և շուտով այստեղ կլինեն: Նրանցից մի քանիսին, թերևս, ուրախ կլինեք տեսնել»:
Նա դեռ չէր հասցրել վերջացնել, երբ ճանապարհից սմբակների դոփյուն լսվեց: Մենք նետվեցինք դարպասի մոտ և աչքներս հառեցինք մառախուղին. մտածում ենք հիմա կհայտնվի Գենդալֆը՝ Պանդուխտի և հաղթանակած զորքի ուղեկցությամբ, բայց... Մառախուղի միջից մի հեծյալ հայտնվեց՝ պառավ, տանջված ձիով, և ինքն էլ տեսքից բավական անհրապույր: Տեսնելով ջարդուխուրդ եղած դարպասը և մնացած ամեն ինչը, նա բացեց բերանը և զարմանքից կանաչեց: Այնպես էր ցնցված տեսածից, որ սկզբում չնկատեց մեզ: Երբ վերջապես նրա հայացքն ընկավ մեզ վրա, նա ճչաց և ասպանդակեց ձիուն, որ ծլկի, բայց Ծառմորուսը երկու-երեք քայլ արեց, մեկնեց իր երկար ձեռքը և պոկեց նրան թամբի վրայից: Ձին սարսափահար սլացավ մի կողմի վրա, իսկ անծանոթը վախից քիչ էր մնում լեզուն կուլ տա: Ծառմորուսը բաց թողեց նրան, և նա անմիջապես ընկավ գետնին: Սողում է ու ասում. «Ես,— ասում է,— Գրիման եմ, թագավոր Թեոդենի բարեկամն ու խորհրդատուն: Ինձ,— ասում է,— Թեոդենն է ուղարկել Սարումանի մոտ անհետաձգելի լուրերով: Ոչ ոք չհամարձակվեց գալ,— ասում է,— հարթավայրով մեկ վխտում են չարագործ օրքերը: Դե ահա ինձ ուղարկեցին: Սարսափելի զրկանքներ քաշեցի,— ասում է,— մահու չափ հոգնել եմ, մեկ օր է՝ սոված եմ: Գայլերն ընկել էին իմ հետևից,— ասում է,— դեպի հյուսիս մեծ շրջադարձ կատարեցի»: Բայց ես նկատեցի, թե ինչպես է նա խեթ-խեթ նայում Ծառմորուսին ու մտածում եմ. «խաբում է»: Իսկ Ծառմորուսը ուշադիր և երկար-երկար նրան նայեց՝ ինչպես միայն ինքն է կարող, և սա քիչ մնաց գետինը մտնի: Հետո Ծառմորուսն ասում է. «Հըմ, հըմ, ես քեզ վաղուց եմ սպասում, սիրելիդ իմ Օձալեզու»: Սա վերջնականապես սփրթնեց և սպասում է, թե հետո ինչ է լինելու, իսկ Ծառմորուսը թե. «Գենդալֆն արդեն եղել է այստեղ, այնպես որ ես գիտեմ քո մասին ինչ պետք է, և գիտեմ, թե քեզ հետ ինչպես վարվեմ: Գենդալֆն ասաց, որ բոլոր առնետները նույն թակարդում լինեն: Այդպես էլ կանեմ: Դե, արագացրու: Իզենգարդի տերը հիմա ես եմ, իսկ Սարումանը փակված է իր աշտարակում: Գնա նրա մոտ, անհապաղ լուրերդ էլ կհայտնես»:
«Ի՞նչ են խմելու»,— հարցնում եմ նրանց:
«Պարզ է թե ինչ,— պատասխանում են,— Իզենի ջուրը և՛ էնտերին կբավականացնի, և՛ մարդկանց»: Ես, իհարկե, կարծում եմ, որ էնտերը հասցրել են իրենց հատուկ ջրից ինչ-որ խմելիք պատրաստել: Այ, կտեսնեք, Գենդալֆը հիմա կվերադառնա գանգուր մորուքով: Մի խոսքով, երբ նրանք գնացին, մենք զգացինք, որ կարգին հոգնել ու սովածացել ենք: Բայց բողոքելը անխելքություն կլիներ. մեր չարչարանքները առատորեն վարձատրվեցին: Մինչ մենք մարդասնունդ գտնելու համար քրքրում էինք ամեն անկյուն, Փինը Փիփինը իսկական գանձ հայտնաբերեց՝ Զուռնաչների ապրանքանիշով տակառիկներ: «Ծխելու խոտը՝ դա նույնիսկ սննդից էլ հրաշալի է»,— հայտարարեց նա: Ահա՛ և ամբողջ պատմությունը:
— Այո, այժմ ամեն ինչ հասկանալի է,— հավանություն տվեց Գիմլին:
— Բացառությամբ մի բանի,— մտահոգ ասաց Արագորնը,— ինչպե՞ս է Խորահովտի ծխելու խոտը հայտնվել Իզենգարդում: Այդ մեկը ես բոլորովին չեմ հասկանում: Ես առաջին անգամ եմ Իզենգարդում, բայց շատ եմ թափառել այս կողմերում և լավ գիտեմ Ռոհանի ու Հոբիթստանի միջև ընկած հողերը: Արդեն շատ տարիներ այդ ամայի հողերով ո՛չ առևտրական, ո՛չ սովորական ճանապարհներ չեն անցնում: Վախենում եմ Սարումանը Հոբիթստանում ինչ-որ մեկի հետ գաղտնի կապեր է պահպանում: Օձալեզուներ միայն թագավորի արքունիքում չեն հանդիպում... Տակառիկների վրա տարեթիվ կա՞ր:
— Կար,— ասաց ՓինըՓիփինը: — Հազար չորս հարյուր տասնյոթ թվականի բերք է, այսինքն, անցյալ տարվա... ոչ, կներեք, նախանցյալ տարվա: Ի դեպ, լավ տարի էր:
— Դե, ինչ չարագործություններ էլ նա կատարած լինի, այդ ամենն արդեն անցյալում է,— ասաց Արագորնը: — Իսկ եթե ոչ, մենք, միևնույնն է, շատ հեռու ենք և ոչնչով չենք կարող օգնել: Միայն թե չմոռանանք այդ մասին ասել Գենդալֆին, թեև մեծ գործերի համեմատությամբ, առաջին հայացքից, դա կարող է մանրուք թվալ...
— Ինչպե՞ս ես ստուգելու, թանկագին թզուկ,— հարցրեց Գենդալֆը: — Եթե Սարումանը ցանկանա, ապա հեշտությամբ կնմանվի ինձ: Կարծում ես կկարողանա՞ս դիմադրել նրա կամքին: Լավ, այնտեղ պարզ կլինի: Գուցե համեստությունը թույլ չտա նրան երևալ այսքան բազմազան հյուրերի աչքին: Թեպետ, էնտերին զգուշացրել եմ, որ տարածքում չերևան, այնպես որ, հուսով եմ, նա ռիսկի կդիմի:
— Իսկ ի՞նչ վտանգավոր բան կա այստեղ,— զարմացավ ՓինըՓիփինը: — Նա, ինչ է, կրա՞կ կտեղա մեզ վրա, թե՞ կկախարդի հեռվից:
— Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից:
— Լավ, հետևեք մեզ,— ասաց Գենդալֆը և Թեոդենի հետ աստիճաններով դանդաղ վեր բարձրացավ:
Ռոհանցի հեծյալները, որոնք հավաքվել էին աստիճանների երկու կողմերում, անհանգիստ հայացներ էին նետում հսկայական աշտարակի վրա՝ մտահոգվելով իրենց տիրակալի համար: Մերին ու Փինը Փիփինը նստեցին առաջին աստիճանների վրա: Երկուսն էլ իրենց անհարմար ու ավելորդ էին զգում և փոքր ինչ վախենում էին:
— Էստեղից մինչև դարպաս, երևի, կես լիգ պետք է վազել ցեխերի միջով,— մրթմրթաց ՓինըՓիփինը: — Լավ կլիներ սուսուփուս ծլկեինք ու թաքնվեինք պահակատանը: Եվ ինչու՞ մենք էստեղ խցկվեցինք: Ու՞մ ենք մենք էստեղ պետք:
Գենդալֆը մոտեցավ Օրթհանքի դռանը և գավազանով բարձր թակեց: Դուռը պատասխանեց խուլ արձագանքով:
— Հիմա կարող ես գնա՛լ,— գոչեց Գենդալֆը:
Սարումանը ճչաց, օրորվեց, ընկավ և սողալով չքացավ կիսախավարում: Նույն ակնթարթին վերևից նետված ինչ որ ծանր, փայլուն մի բան բախվեց պատշգամբի ճաղերին և, անդրադառնալով, գրեթե Գենդալֆի գլխին դիպչելով, ընկավ աստիճանների վրա: Ճաղերը զրնգացին հարվածից և ծռվեցին, իսկ աստիճանը, կայծեր արձակելով, ճեղքվեց: Սակայն նետված առարկան անվնաս մնաց. այն գլորվեց աստիճաններով ներքև: Դա ինչ-որ բյուրեղապակյա գունդ էր՝ խորքում բոսորագույն կրակով: Փինը Փիփինը նետվեց առաջ և, մինչ այն կհայտնվեր ջրում, հասցրեց բռնել:
— Վախկոտ սրիկա՛,— ճչաց Էոմերը:
— Անհաջող, որովհետև չկարողացավ որոշել, թե ում է ավելի շատ ատում՝ քեզ, թե Սարումանին,— ենթադրեց Արագորնը:
— Հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Այդ երկուսը դժվար թե միմյանց համար դժբախտության մխիթարանք դառնան: Վախենում եմ, որ իրար կոկորդ կկրծեն: Թեպետ, արդար պատիժ է: Եթե Օձալեզուն կենդանի դուրս պրծնի Օրթհանքից, նրա բախտը կբերի, թեև նա արժանի չէ դրան... Սպասիր, բարեկամս, ապա ինձ տուր այդ գունդը, ո՞վ քեզ թույլ տվեց ձեռք տալ դրան,— բացականչեց նա՝ կտրուկ շրջվելով և տեսնելով ՓինինՓիփինին, որը դանդաղ բարձրանում էր աստիճաններով՝ ձեռքին ինչ-որ մի ծանր բան: Նա վազեց Փինին Փիփինին ընդառաջ և, հոբիթի ձեռքից վերցնելով մուգ գունդը, փաթաթեց իր թիկնոցի մեջ: — Ես ինքս հոգ կտանեմ սրա մասին,— ասաց նա: — Հըմ, այո, թերևս, Սարումանը մեկ այլ բան կնախընտրեր ինձ վրա նետել:
— Նրա մոտ բացի դա նետելու հարմար էլի ինչ-որ բաներ կգտնվեն,— նկատեց Գիմլին: — Ավելի լավ է հեռանանք այստեղից, եթե խոսակցությունն ավարտված է:
— Թերևս, չէի սպասում,— համաձայնեց հրաշագործը: — Չնայած, մի պահ քիչ էր մնում համաձայնվեր... Ես ստպված էի գնալ դրան՝ մասամբ խղճահարությունից դրդված, մասամբ էլ... Հարկավոր էր ցույց տալ Սարումանին, որ նրա ձայնը կորցրել է նախկին ուժը: Չի կարելի միաժամանակ լինել և՛ խորհրդական, և՛ բռնակալ: Եթե գաղտնիքը բացահայտվում է, այն այլևս հնարավոր չէ ստերով թաքցնել: Սարումանը ծուղակն ընկավ. նա փորձեց առանձին-առանձին գայթակղել իր զոհերին միմյանց ներկայությամբ: Նրան ընտրության հնարավորություն տրվեց, և դա արդար ընտրություն էր: Ես առաջարկեցի նրան հրաժարվել Մորդորի հետ համագործակցությունից, հրաժարվել նախկին ծրագրերից և ուղղվել, շտկել իր կատարածը: Նա բոլորից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և կարող էր մեզ լավ օգնություն ցուցաբերել, սակայն նախընտրեց իր անզոր չարությունը և Օրթհանքի հուսալի պատերը: Չի ցանկանում օգնել, ուզում է միայն հրամայե՛լ: Նրա գլխին արդեն կախվել է Մորդորի սարսափելի ստվերը, իսկ նա դեռ հույս ունի կասեցնել փոթորիկը: Դժբախտ հիմա՛ր: Եթե Մորդորից ուժեր ուղարկվեն այստեղ, Իզենգարդը մի ակնթարթում հողին կհավասարվի: Այդ մենք չենք կարողանում քանդել Օրթհանքը, բայց Սաուրոնը... Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է նա անել:
— Իսկ եթե Սաուրոնը պարտություն կրի, այն ժամանակ ի՞նչ ես պատրաստվում անել Սարումանի հետ,— հարցրեց ՓինըՓիփինը:
— Ե՞ս: Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել,— պատասխանեց Գենդալֆը: — Ինձ նրա նկատմամբ իշխանություն պետք չէ: Իսկ թե ինչ կկատարվի նրա հետ, դա ես չեմ կարող ասել: Իհարկե, ցավալի է, որ անցյալում բարի և զորեղ ուժը հիմա խեղդվում է այդ աշտարակում... Իսկ այ մեր գործերը վատ չեն ընթանում: Երբեք չես կարող գուշակել, թե ճակատագիրն ինչ անակնկալ կմատուցի. ատելությունն առաջին հերթին ինքն իրեն է խժռում: Նույնիսկ եթե կարողանայինք թափանցել Օրթհանք, երևի ավելի մեծ գանձ չէինք գտնի, քան գունդը, որը մեզ վրա նետեց Օձալեզուն:
— Այդ երկու ցեղերը այսուհետ բարեկամ կլինեն, և այդպես կլինի, քանի դեռ ծառերիի վրա տերևներ են աճում: Բարի ճանապա՜րհ: Եթե ձեր սքանչելի Հոբիթստանում լուրեր իմանաք, ինձ տեղյակ պահեք: Գլխի եք ընկնում չէ՞ ինչի մասին եմ խոսում: Մեկ էլ տեսար իսկապես հանդիպեցիք մեր կանանց, կամ լսեցիք նրանց մասին: Եվ դուք ինքներդ էլ ժամանակ առ ժամանակ այցելե՛ք:
— Անպայման,— մեկ ձայնով պատասխանեցին Մերին ու Փինը Փիփինը և արագ շրջվեցին:
Ծառմորուսը երկար նայեց նրանց և մտահոգ գլուխն օրորեց: Ապա Գենդալֆին ասաց.
[[Պատկեր:Palantir.jpg|300px|thumb|right]]
Արևն արդեն մտնում էր արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ Գենդալֆը, նրա ուղեկիցները և թագավորն իր հեծյալներով լքեցին Իզենգարդը: Գենդալֆն իր հետևում նստեցրել էր Մերիին, իսկ Արագորնը՝ ՓինինՓիփինին: Թագավորական շքախմբի երկու հեծյալներ քառատրոփ արշավով սլացան առաջ և կորան տեսադաշտից, իսկ մնացածները՝ վարգում էին առանց շտապելու:
Էնտերը հավաքվել էին դարպասի մոտ, բարձրացրել երկար ձեռքերը և արձանների պես քարացել: Ճանապարհի ոլորանին Մերին ու ՓինըՓիփինը, ասես հրամանով, շրջվեցին: Երկինքը դեռ լուսավոր էր, բայց լեռնալանջերի ստվերներն արդեն ծածկել էին Իզենգարդը, և մոխրագույն ավերակները դանդաղ սուզվում էին մթության մեջ: Էնտերը գնացել էին, պարիսպների մոտ մնացել էր միայն Ծառմորուսը: Հեռվից նա նման էր կտրված կատարով չորացած ծառի, և հոբիթները հիշեցին, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին նրան Ֆենգորնի անտառեզրից ոչ հեռու՝ արևավառ ժայռի գլխին:
Առջևում երևաց Սպիտակ Ձեռքով սյունը. այն դեռ պահպանվում էր, բայց Ձեռքը, մանր բեկերների բաժանված, ընկած էր գետնին: Ճանապարհի անմիջապես մեջտեղում, կիսախավարում սպիտակին էր տալիս Ձեռքի ցուցամատը, որի եղունգը այժմ արդեն սև էր թվում:
— Դեռ երկա՞ր պիտի գնանք, Գենդալֆ,— երկար լռությունից հետո խոսեց Մերին: — Չգիտեմ դու ինչ ես մտածում «պոչիցդ կախված խղճուկ արարածի մասին», որը բռնվել է քո թիկնոցից, բայց պետք է ասեմ, որ այդ «խղճուկ արարածը» հոգնել է և ուզում է հանգստանալ:
— Փաստորեն լսել ես և նույնիսկ վիրավորվել,— խոժոռվեց Գենդալֆը: — Մոռացի՛ր այդ մասին և այլևս չհիշատակես: Ասա շնորհակալություն, որ Սարումանը չզբաղվեց ձեզանով: Նա ձեր վրա աչք էր դրել և ամբողջ ընթացքում խեթ-խեթ նայում էր: Եթե ուզում ես, կարող ես նույնիսկ հպարտանալ. հիմա նա միայն քո և Փինի Փիփինի մասին է մտածում: Մասնավորապես՝ ովքեր եք դուք, որտեղից եք հայտնվել, ինչ է ձեզ հայտնի, ձեզ են պատանդ վերցրե՞լ, թե՞ ոչ, և եթե ձեզ են վերցրել, ինչպես եք դուք փրկվել, այն դեպքում, երբ բոլոր օրքերը ոչնչացված են: Ահա այդպիսի մանր հանելուկներ են տանջում մեծն Սարումանին: Այնպես որ, թանկագին Մերիադոք, ուրախ եղիր, որ վիրավորանքով պրծար:
— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու:
Վերջապես Ջոկատը, թեքվեց աջ և անցնելով մեկ ու կես լիգ փափուկ խոտով ծածկված գորգի վրայով, կանգ առավ կանաչապատ կիրճում, Դոլ-Բարենի՝ Մշուշապատ Լեռնաշխթայի վերջին գագաթի, հովանու ներքո, որի գագաթը ծածկված էր հավամրգու խիտ թփերով: Կիրճի լանջերը պատված էին նախորդ տարվանից մնացած ձարխոտով, բայց բուրավետ հողը արդեն ծածկվել էր գարնանային խիտ, կանաչ բուսականությամբ: Հեծյալները ճամբար խփեցին կիրճի եզրին աճած ալոճենու թփուտների մոտ: Մինչև կեսգիշեր դեռ երկու ժամ կար: Խարույկ վառեցին մի մեծ, ծառի պես տարածված մասուրի թփի արմատների տակ, որը թեև ծեր էր ու կարծրացած, բայց՝ ամուր. ճյուղերի ծայրերին արդեն ուռչում էին պտուղները:
Ժամապահներ նշանակվեցին, իսկ մյուսները ընթրեցին, փաթաթվեցին թիկնոցների, ծածկոցների մեջ և քնեցին: Հոբիթները տեղավորվեցին անկյունում, ձարխոտի տերևների կույտի վրա: Մերիի քունը տանում էր, բայց Փինի Փիփինի քունը, չգիտես ինչու, փախել էր: Նա անընդհատ շուռումուռ էր գալիս ու ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել, իսկ ձարխոտի տերևները նրա տակ խշշում էին ու ճարճատում:
Մերին չդիմացավ:
— Ի՞նչ ես ջարդվում,— հարցրեց նա,— չլինի՞ մրջնանոցի վրա ես պառկել:
— Չէ, ուղղակի անհարմար է,— արձագանքեց ՓինըՓիփինը: — Փորձում եմ հիշել, թե երբ եմ վերջին անգամ փափուկ անկողնում քնել:
Մերին հորանջեց:
— Ուրեմն Ազատքից էս կողմ,— փնթփնթաց Մերին: — Իսկ ես այսօր որտեղ ասես պատրաստ եմ քնել:
— Դե քեզ ինչ կա, Մերի,— մի քիչ լռելուց հետո նորից խոսեց ՓինըՓիփինը,— դու Գենդալֆի հետ էիր գալիս:
— Ու ի՞նչ:
Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:
Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փինը Փիփինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:
Գրեթե առանց շնչելու, Փինը Փիփինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փինը Փիփինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:
«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց ՓինըՓիփինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:
Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց լուսինը:
Փինը Փիփինը նստել էր ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի Փիփինի հայացքը գամեց իր վրա այնպիսի անդիմադրելի ուժով, որ հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ո՛չ ուղղվել, ո՛չ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի ձայնով ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:
Նրա հուսահատ, սարսափազդու ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր:
— Ա՜խ դու փոքրիկ գող,— գոչեց Գենդալֆը, արագորեն թիկնոցով ծածկելով բյուրեղյա գունդը: — Էհ, ՓինՓիփին, որ փորձանք չլինի, դու կաս ու կաս: — Նա ծնկի իջավ հոբիթի կողքին: Փինը Փիփինը պառկած էր քարացած, նրա բաց աչքերը անշարժ նայում էին երկնքին: — Ա՛յ քեզ շրջադարձ: Տեսնես ի՞նչ փորձանք է գլխին բերել, և ինչպե՞ս կանդրադառնա այն մեզ վրա:
Հրաշագործի դեմքը մռայլվեց: Նա բռնեց Փինի Փիփինի ձեռքը, ականջ դրեց նրա շնչառությանը, հետո ձեռքը դրեց նրա ճակատին: Հոբիթի մարմնով դող անցավ, և նրա աչքերը փակվեցին: Նա կրկին ճչաց, նստեց ու հայացքը հառեց իր վրա կռացած լուսնի լույսից գունատ դեմքերին:
— Այդ խաղալիքը քեզ համա՛ր չէ, Սարումա՛ն,— զիլ ու անկենդան ձայնով ճչաց նա: — Ես անմիջապես դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:
— Ներե՞մ,— խոժոռվեց հրաշագործը: — սկզբում ասա, ինչի՞ համար:
— Ես ձեռքիդ տակից տարա գունդը և նայեցի նրա մեջ,— կմկմալով ասաց ՓինըՓիփինը: — Եվ այնքան սարսափազդու բաներ տեսա, որ սիրտս վախից կանգնեց: Ուզում էի փախչել, բայց կտրվել հնարավոր չէր: Հետո հայտնվեց Նա... Եվ սկսեց ինձ հարցաքննել: Էնպես էր նայում վրաս... ու... ու էլ բան չեմ հիշում:
— Չէ, այդպես չեղավ,— խոժոռվեց Գենդալֆը: — Ի՞նչ ես տեսել, ինչի՞ մասին էր նա հարցնում, ի՞նչ ես դու նրան ասել:
— Խոսի՛ր,— հրամայեց նա:
Փինը Փիփինը խոսեց՝ սկզբում դանդաղ, կմկմալով, հետո աստիճանաբար նրա ձայնը սկսեց պարզվել ու հնչեց ավելի հստակ:
— Ես տեսա սև երկինք և ամրոցի բարձր, ատամնավոր պարիսպներ,— ասաց նա: — Եվ վերևում փոքրիկ աստղեր: Ինձ թվաց, թե ընկել եմ ինչ-որ հեռավոր երկիր և տեսնում եմ այն, ինչը եղել է շա՜տ վաղուց, բայց տեսնում եմ պարզ ու հստակ: Հանկարծ աստղերը սկսեցին հանգչել և նորից առկայծել: Ես հասկացա, որ աստղերի լույսը հանգցնում են ինչ-որ թևավոր հրեշներ. թվում էր, թե հսկայական չղջիկներ են թևածում աշտարակի շուրջը: Կարծում եմ, նրանք ինն էին: Հանկարծ մեկը թռավ ուղիղ դեպի ինձ և սկսեց մեծանալ: Ա՝խ, ինչ սարսափազդու էր նրա... Ոչ, ոչ, մի՛ ստիպեք ինձ այդ մասին պատմել... Ես փորձեցի գցել գունդը ու փախչել, որովհետև թվում էր, թե նա հիմա դուրս կգա գնդի միջից և կնետվի ինձ վրա: Բայց այն միայն ծածկեց ամբողջ երկինքը ու կորավ: Հետո հայտնվեց Նա: Նա չէր խոսում, բայց ես ամեն ինչ հասկանում էի:
— Նայիր աչքերիս մե՛ջ,— հրամայեց Գենդալֆը:
Փինը Փիփինը հնազանդվեց և նայեց նրա աչքերի մեջ: Հրաշագործը որոշ ժամանակ լուռ զննում էր հոբիթին: Վերջապես Գենդալֆի դեմքը մեղմացավ, և վրայով ժպիտի ստվեր սահեց: Նա շոյեց Փինի Փիփինի գլուխը:
— Լավ,— ասաց նա,— կարող ես էլ չխոսել: Քեզ հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Աչքերդ, տեսնում եմ, չեն խաբում, իսկ ստից ես վախենում էի ամենից շատ: Դու, իհարկե, հիմար ես, Փերեգրին Տուկ, բայց ազնիվ հիմար ես: Քո փոխարեն ավելի խելացի մեկը լիներ, նա գուցե, ամեն ինչ փչացներ: Սակայն նկատի ունեցի՛ր. քեզ և քո ընկերներին փրկեց երջանիկ պատահականությունը, բայց չկարծես, թե ամեն անգամ բախտդ կբերի: Եթե նա քեզ ինչպես հարկն է հարցաքններ, դու չէիր դիմանա տանջանքին և կպատմեիր նրան ամենը, ինչ գիտես և կկործանեիր մեզ բոլորիս: Բայց նա, բարեբախտաբար շտապել է: Հասկանում ես, նրան ավելի շատ ոչ թե տեղեկություններն են հետաքրքրել, այլ դու՝ ինքդ, և որոշել է անհապաղ ստանալ քեզ և առանց շտապելու հարցաքննել Սև Ամրոցում: Ի՞նչ ես դողում: Քիթդ խոթել ես հրաշագործների գործերի մե՞ջ: Ուրեմն ամեն ինչի պատրաստ եղի՛ր: Լավ, լավ, ես ներում եմ քեզ: Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, որքան սպասում էի:
Նա խնամքով բարցրացրեց հոբիթին և տարավ, պառկեցրեց ձարխոտե անկողնում: Մերին հետևեց նրանց և նստեց Փինի Փիփինի կողքին:
— Պառկիր, հանգստացիր և փորձիր քնել, ՓինՓիփին,— ասաց Գենդալֆը: — Եվ այսուհետ ավելի շատ վստահիր ինձ: Իսկ, եթե նորից ձեռքերդ քոս ընկնեն, միանգամից ասա, այդ հիվանդությունը հեշտ է բուժել: Եվ հանկարծ մտքովդ չանցնի՛ ձեռքիս տակ կրկին գլաքար դնես: Առայժմ մնացեք երկուսով, դա ձեզ օգտակար կլինի:
Հրաշագործը վերադարձավ մնացածների մոտ. նրանք, Օրթհանքի Քարի շուրջը հավաքված, կանգնած էին մռայլ ու տագնապահար:
— Փորձանքը եկավ կեսգիշերին և մեզ անակնկալի բերեց,— ասաց հրաշագործը: — Հրաշքով փրկվեցինք:
— Իսկ հոբի՞թը, ինչպե՞ս է ՓինըՓիփինը,— հարցրեց Արագորնը:
— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի,— պատասխանեց Գենդալֆը: — Նրա հետ երկար չեն խոսել, իսկ հոբիթները զարմանալի դիմացկուն ժողովուրդ են: Ապրած սարսափի հիշողությունը նույնպես, կարծում եմ, արագ կանցնի: Այո, թերևս, շատ արագ: Արագորն, կվերցնե՞ս պահպանելու Օրթհանքի Քարը: Ճիշտ է, այն պահպանելը վտանգավոր է, բայց...
— Ես այսքան ժամանակ երբևէ եղե՞լ եմ անզգույշ կամ շտապողական,— հարցրեց Արագորնը:
— Երբեք,— ասաց Գենդալֆը: — Եվ չնահանջես ճանապարհի վերջում: Ամեն դեպքում գաղտնի պահիր այն: Եվ թող բոլոր ներկաները նույնպես իմանան. ոչ ոք, և հատկապես հոբիթ Փերեգրին Տուկը, չպետք է իմանա, թե որտեղ է պահված Քարը: Փինի Փիփինի դժբախտությունն այն է, որ նա դեռ Իզենգարդում բռնեց այդ Քարը, իսկ դա թույլ տալ չէր կարելի: Ես պետք է առաջ անցնեի Փինից Փիփինից և ինքս վերցնեի Քարը: Սակայն ես զբաղված էի Սարումանով, և անմիջապես չհասկացա, թե դա ինչ Քար է: Իսկ հետո, երբ ես խորհում էի այդ հանելուկի շուրջ, ինձ հաղթահարեց հոգնածությունը և ես ինձ համար աննկատ քնեցի: Բայց այժմ ամեն ինչ պարզ է:
— Այո, կասկած չի կարող լինել,— հաստատեց Արագորնը: — Այժմ մենք գիտենք, թե ինչպես էին հաղորդակցվում Իզենգարդն ու Մորդորը: Մի գաղտնիք պակասեց:
— Նա՛զգուլ,— բացականչեց նա վերջապես,— Մորդորի սուրհանդա՛կը: Փոթորիկը մոտենու՛մ է, Նազգուլը հատել է Մեծ Գե՛տը: Արա՛գ: Արշավե՛ք, արշավե՛ք, մի՛ սպասեք լուսաբացին: Եվ մի՛ սպասեք նրանց, ովքեր հապաղում են: Արա՛գ:
Նա նետվեց առաջ՝ ճանապարհին կանչելով Լուսաչին: Արագորնը շտապեց նրա հետևից: Վազելով հոբիթների մոտ, Գենդալֆն առանց բացատրության բարձրացրեց Փինին Փիփինին ձեռքերի վրա:
— Այս անգամ ինձ հետ կգաս,— ասաց նա: — Կտեսնես, թե ինչպես է սլանում Լուսաչը:
Լուսաչն արդեն սպասում էր նրան: Գենդալֆն ուսին գցեց իր ոչ մեծ տոոպրակը, թռավ Լուսաչի մեջքին և ընդունեց Արագորնից ծածկոցի և թիկնոցի մեջ փաթաթված ՓինինՓիփինին:
— Մնաք բարո՛վ, չհապաղե՛ք,— բղավեց նա: — Սլացի՛ր, Լուսա՛չ:
— Հիանալի՛ գիշեր էր, փառավորապես հանգստացա՛նք,— Արագորնին ասաց բարկացած Մերին: — Զարմանու՛մ եմ ոմանց բախտի վրա: Տեսա՛ր դու, քունը չէ՛ր տանում՝ չքնեց, ուզում էր գնալ Գենդալֆի հետ՝ խնդրե՛մ: Եվ այն դեպքում, երբ արժեր նրան քարի վերածել ու ընդմիշտ թողնել այստեղ, որ հետագա սերունդներին զգուշացում լինի:
— Իսկ, եթե Փինի Փիփինի փոխարեն դու վերցնեիր Օրթհանքի Քարը, կարծում ես, քեզ ավելի լա՞վ կպահեիր,— հարցրեց Արագորնը: — Կասկածում եմ, ոչինչ հաստատ հնարավոր չէ ասել: Մի խոսքով քո բախտը չբերեց. ստիպված ես գալ ինձ հետ: Գնա հավաքվիր, և եթե Փինը Փիփինը ինչ-որ բան մոռացել է, վերցրու հետդ: Շու՛տ արա:
Լուսաչը սլանում էր մութ հարթավայրով, և կարիք չկար նրան ո՛չ ուղղորդելու, ո՛չ վարելու: Դեռ մի ժամ էլ չէր անցել, երբ նրանք արդեն հատեցին Իզենի գետանցումը: Դամբանաբլրի մոխրագույն ստվերը և նիզակների սառը փայլը մնացին հետևում:
Փինը Փիփինը քիչ-քիչ ուշքի էր գալիս: Նա տաքացել էր, թեև դեմքին սառը, սուր քամի էր փչում: Իսկ կարևորը՝ Գենդալֆը կողքին էր: Սարսափազդու Քարը և լուսինը ծածկող հրեշավոր ստվերը մնացել էին հետևում, լեռնային մշուշում և վերածվել վատ երազի, որի ազդեցությունն անցել էր: Նա ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց:
— Ես չգիտեի, որ դու առանց թամբի ես արշավում, Գենդալֆ,— ասաց նա:
— Առհասարակ ես էլֆերի պես չեմ արշավում,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց Լուսաչը լծասարք չի հանդուրժում. նա կա՛մ համաձայն է քեզ տանել, կա՛մ ոչ: Իսկ եթե նա վերցնում է քեզ, ապա հոգ է տանում, որ չընկնես: Եվ չես ընկնի, եթե ինքդ չուզենաս:
— Իսկ ի՞նչ արագությամբ է նա սլանում,— հարցրեց ՓինըՓիփինը: — Դատելով քամուց, կարելի է եզրակացնել, որ շատ արագ, բայց այնքան սահուն ենք ընդանում, որ առհասարակ չի զգացվում:
— Նա հիմա ամենաարագավազ ձիուց էլ արագ է սլանում,— պատասխանեց Գենդալֆը,— բայց դա Լուսաչի համար հեչ բան է: Ուղղակի մենք հիմա բարձրանում ենք և հարթավայրն էլ անհարթ է: Ահա՛ և Սպիտակ Լեռները: Տես, ինչ պարզ են երևում աստղերի ֆոնին: Տեսնու՞մ ես երեք գագաթները, որ ասես երեք եղջյուր լինեն: Դա Թրայհրինի եռաժանին է: Շուտով կհասնենք ճամփաբաժանին, և դու կտեսնես Հելմյան կիրճը, որտեղ երկու գիշեր առաջ տեղի ունեցավ ճակատամարտը:
Փինը Փիփինը կարճ ժամանակով լռեց: Նա լսում էր, թե ինչպես է Գենդալֆը քթի տակ ինչ-որ երգերի պատառիկներ երգում անծանոթ լեզուներով: Մղոնը մղոնի հետևից մնում էին հետևում: Վերջապես հոբիթը հանդիպակած քամու աղմուկի միջից զանազանեց հերթական, արդեն հասկանալի, երգի բառերը.
<poem>
</poem>
— Ինչի՞ մասին ես երգում, Գենդալֆ,— հարցրեց ՓինըՓիփինը:
— Փորձում եմ հիշել հինավուրց երգերը,— պատասխանեց հրաշագործը: — Այդ երգերում պահպանվում են հնագույն ավանդությունները: Հոբիթները, երևի, վաղուց մոռացել են դրանք, նույնիսկ այն մի քանի հատվածները, որ գիտեին...
— Ոչ բոլորն ենք մոռացել,— առարկեց ՓինըՓիփինը: — Մենք, իմիջայլոց, սեփական երգեր էլ ունենք, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն: Թեպետ այդ մեկը ես երբեք չէի լսել: ինչի՞ մասին է այտեղ երգվում: Յոթ աստղ, յոթ քար...
— Հնագույն արքաների փալանթիրների մասին,— պատասխանեց հրաշագործը:
— Ոչ, թշնամին չի ստեղծել,— ասաց հրաշագործը: — Եվ ոչ էլ Սարումանը: Նման հմտություն հասանելի չէ ո՛չ Սաուրոնին, ո՛չ էլ Սարումանին: Փալանթիրները բերվել են Միջերկիր հեռավոր Էլդեմար երկրից, որը գտնվում է արևմուտքում՝ արևից էլ այն կողմ: Այդ Քարերը ստեղծել են Նոլդոր էլֆերը կամ հնարավոր է, նույնիսկ, Ֆեանորն ինքը: Դա շատ վաղուց է եղել, այնքան վաղուց, որ տարիների հաշիվը մոռացվել է... Սակայն չկա մի այնպիսի բան, որ Սաուրոնը չկարողանա օգտագործել իր չար նպատակների համար: Հենց այդ պատճառով էլ Սարումանը բռնվել է: Փալանթիրն է կործանել նրան: Օգտագործել իրը, որի մեջ ավելի մեծ իմաստություն է դրված, քան քո սեփականն է, միշտ էլ կործանարար է: Բայց նա ինքն է մեղավոր: Հիմա՛ր: Նա թաքցրել է Քարը և օգտագործել իր սեփական նպատակների համար: Խորհրդում էլ ոչ մի անգամ Փալանթիրների մասին բառ անգամ չի ասել: Իսկ մենք ժամանակ չունեինք մտածելու Գոնդորի Փալանթիրների մասին, և այն մասին, թե ինչ ճակատագրի են արժանացել դրանք այդ թագավորությունը ցնցած ավերիչ պատերազմների ժամանակ: Մարդկանց հիշողության մեջ էլ չեն դրանք պահպանվել. նույնիսկ Գոնդորում շատ քչերն են հիշում դրանց մասին, իսկ Արնորի դունադանների գլխում պահպանվել է միայն այդ միակ երգը:
— Իսկ ինչպե՞ս էին անցյալի մարդիկ օգտագործում այդ Փալանթիրները,— հարցրեց ՓինըՓիփինը, զարմացած, որ իր բոլոր հարցերին պատասխանում են և մտածելով, թե որքան երկար կտևի Գենդալֆի այդ տրամադրությունը:
— Դրանց օգնությամբ նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հեռվում և կարողանում էին մտովի խոսել միմյանց հետ,— ասաց Գենդալֆը: — Փալանթիրների շնորհիվ էր, որ նրանց հաջողվեց այդքան երկար պահպանել Գոնդորի ամբողջականությունը: Փալանթիրները տեղադրված էին Մինաս Անորում, Մինաս Իթիլում և Օրթհանքում: Սակայն բոլորը ենթարկվում էին գլխավոր փալանթիրին. այն գտնվում էր Օսգիլիաթում՝ Աստղային Գմբեթի տակ, որը հիմա ավերված է: Մնացած երեքը պահպանվում էին հեռավոր հյուսիսում: Էլրոնդի տանը պատմում են, որ դրանցից մեկը գտնվում էր Անումինասում, մյուսը՝ Ամոն Սուլում, և երրորդը՝ Էլենդիլի Քարը, Աշտարակների Բլուրներում, որտեղից երևում են Միտլոնդ գետը և մոխրագույն նավերը, որ գտնվում են Լունի ծովածոցում: Փալանթիրները կարողանում էին ազատ կապ հաստատել միմյանց հետ, ընդ որում բոլոր գոնդորյան Քարերը բաց էին Օսգիլիաթի հայացքի համար: Եվ ահա, պարզվում է, որ միայն Օրթհանքն է դիմացել ժամանակի ճնշմանը և իզենգարդյան աշտարակի Քարը երբեք չի լքել իր ապաստանը: Սակայն ի՞նչ կարող էր ցույց տալ այդ Քարն իր տիրոջը, եթե մյուսների հետ կապը կտրված էր: Երևի միայն վաղեմի օրերի իրադարձություններ, ճիշտ է, էլի վատ չէ, բայց, երևում է, Սարումանին դա բավարար չէր: Նա օր-օրի ավելի հեռու էր դիտում, մինչև որ վերջապես հայացքն ընկավ Բարադ-Դուրի վրա: Այդտեղ էլ նա բռնվեց: Ո՜վ գիտի, թե որտեղ են այժմ Արնորի և Գոնդորի Քարերը, հողի տա՞կ են թաքնված, թե՞ ծովի ջրերի խորքում: Բայց, բոլոր դեպքերում, դրանցից մեկն ընկել է Սաուրոնի ձեռքը և դարձել նրա զենքը: Ինձ թվում է, դա Մինաս Իթիլի Քարն է, քանզի այդ ամրոցը նա վաղուց է գրավել և դարձրել չարի կացարան՝ այն հիմա անվանվում է Մինաս Մորգուլ: Դժվար չէ հասկանալ, թե ինչպես է գերվել և շղթայվել Սարումանի թափառող հայացքը, և ինչպես են այդ պահից սկսած վախեցրել ու ահաբեկել նրան: Օրը օրի վրա, տարին տարու վրա Սաուրոնը մե՛կ համոզելով, մե՛կ սպառնալով սկսել է կառավարել Սարումանին. գիշատիչը հայտնվել է մեկ այլ գիշատչի ճանկերում... Այժմ Օրթհանքի Քարը դարձել է Բարադ-Դուրի կախարդական հայելին. յուրաքանչյուր ոք, ով կնայի դրա մեջ, անմիջապես կտեղափոխվի ուղիղ Սև Ամրոց և կտեսնի միայն այն, ինչը կուզենա է Սև Տիրակալը, եթե, իհարկե, օժտված չէ երկաթյա կամքով: Իսկ ինչպե՜ս է այն դեպի իրեն ձգում: Ես ինքս եմ դա զգացել: Այն հիմա էլ է ինձ հրապուրում. ուզում եմ փորձել ուժերս, ստուգել, կարո՞ղ եմ արդյոք ազատել փալանթիրը Սաուրոնի իշխանությունից և ուղղել հայացքս՝ որտեղ կուզենամ: Ես կտեսնեի հիասքանչ Թիրիոնը՝ կորած անհուն ծովի ալիքների և ժամանակի մշուշում, կտեսնեի Ֆեանորի անհավատալի գործերը, կփորձեի թափանցել նրա անըմբռնելի մտքերի մեջ, գուցե նույնիսկ տեսնեի նրան աշխատանքի ժամանակ, երբ Ոսկե և Սպիտակ ծառերը ծածկված էին ծաղիկներով...
Գենդալֆը հոգոց հանեց և լռեց:
— Ափսոս, որ այդ մասին ես ոչինչ չգիտեի,— ասաց ՓինըՓիփինը: — Իրոք, չէի հասկանում, թե ինչ եմ անում...
— Լավ էլ հասկանում էիր,— ասաց Գենդալֆը: — Գիտեիր, որ վատ ու հիմար բան ես անում և ինքդ էլ քեզ զգուշացնում էիր այդ մասին, բայց չլսեցիր ներքին ձայնիդ: Իսկ ես քեզ այն ժամանակ չզգուշացրեցի, որովհետև միայն հիմա, ճանապարհին խորհելով, այդ ամենը հասկացա: Սակայն, նույնիսկ, եթե ես քեզ զգուշացնեի, կարծում ես, դա քեզ կկասեցնե՞ր: Բոլորովին էլ ո՛չ: Քանզի դժվար է հավատալ, որ կրակն այրում է, քանի դեռ ձեռքդ չես պահել կրակի վրա: Իսկ հիմա, երբ արդեն այրվել ես, նախքան ձեռքդ կրակին տանելը ավելի երկար կմտածես:
— Ինչի՜ մասին ես խոսում,— վախեցավ ՓինըՓիփինը,— առջևս դիր բոլոր յոթ Քարերը, և ես կփակեմ աչքերս ու ձեռքերս կխոթեմ գրպաններս:
— Ուրախ եմ լսել,— ասաց Գենդալֆը,— հենց դրա համար էլ պատմում էի այդ ամենը:
— Հա, մեկ էլ ուզում էի իմանալ... — սկսեց ՓինըՓիփինը:
— Ողորմա՜,— բացականչեց Գենդալֆը: — Եթե բավարարեմ քո հետաքրքրասիրությունը պատմություններով, ապա մնացած օրերս ստպված կլինեմ անդադար խոսելով անցկացնել: Դե, Է՞լ ինչ ես ուզում իմանալ:
— Ե՞ս: Բոլոր աստղերի անունները, բոլոր արարածների անունները, Միջերկիր աշխարհի պատմությունը, անդրծովյան երկրների պատմությունը,— ծիծաղեց ՓինըՓիփինը: — Բայց ես չեմ շտապում, կարող եմ սպասել: Այն սև ամպի մասին էի ուզում հարցնել, որ ծածկեց լուսինը... Դու բղավեցիր. «Մորդորի Սուրհանդա՛կը»: Դա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ էր նրան պետք Իզենգարդում:
— Դա թևավոր Սև հեծյալ էր, Նազգուլ,— պատասխանեց Գենդալֆը: — Ի՞նչ էր պետք: Դե, օրինակ տանել քեզ իր հետ Սև Ամրոց:
— Բայց նա իմ հետևից չէր չէ՞ թռչում,— սարսռաց ՓինըՓիփինը: — Չէ՞ որ նա դեռ չէր կարող իմանալ, որ ես...
— Իհարկե չէր կարող,— հաստատեց Գենդալֆը: — Ուղիղ գծով Օրթհանքից Բարադ-Դուր կլինի երկու հարյուր լիգ: Նույնիսկ նազգուլին այդ տարածությունը թռչելու համար առնվազն երեք-չորս ժամ է անհրաժեշտ: Սակայն Սարումանը, իհարկե, օրքերի ջոկատն ուղարկելուց հետո նայել է Քարին՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում գործերը, և թշնամին, երևի, կարդացել է նրա մտքերը և իմացել ավելի շատ, քան Սարումանը կուզենար: Սուրհանդակը թռչում էր իմանալու, թե ինչով է զբաղված Սարումանը: Բայց դա չի նշանակում, որ քո հետևից չեն գա: Կգա՛ն, մի՛ կասկածիր: Կգան, և շատ շուտով: Եվ Սարումանը կհայտնվի ծուղակում: Գերուն հանձնել նա չի կարող, փալանթիր այլևս չունի: Նշանակում է նա կտրված է աշխարհից, և կարևորը՝ Սաուրոնի հարցերը անպատասխան կմնան: Սաուրոնը, բնականաբար, կորոշի, որ Սարումանը թաքցնում է գերուն և դիտմաբ չի նայում Քարին: Իսկ Նազգուլի առջև արդարանալ՝ անիմաստ գործ է: Իզենգարդը, ճիշտ է, ավերված է, բայց հետո ի՞նչ: Տերը դեռ ողջ է և իր համար նստած է աշտարակում: Մի խոսքով, ցանկանում է Սարումանը թե՝ ոչ, Սաուրոնի աչքերում նա կդառնա ապստամբ և անհնազանդ: Սակայն նա հրաժարվեց մեր օգնությունից, իսկ կարող էր մի ակնթարթում ազատվել բոլոր անախորժություններից: Թե ինչ է նա հիմա անելու, դա մեծ առեղծված է: Կարծում եմ, սակայն, որ քանի դեռ նա մնում է Օրթհանքում, նույնիսկ Ինյակը չի կարող նրա հախից գալ: Ըստ երևույթին, նա հույս ունի դիմադրել: Նա նույնիսկ կարող է Նազգուլ գերի վերցնել կամ գոնե սպանել նրա տակի թևավոր հրեշին... Եթե դա նրա մոտ ստացվի, թող ռոհանցիները ավելի լավ հսկեն իրենց ձիերին: Բայց ինչով կավարտվի այդ ամենը մեզ համար, չեմ կարող ասել: Բացառված չէ, որ զայրույթը կստիպի Սաուրոնին հետաձգել Սարումանի հետ հաշիվները մաքրելը: Նա կարող է Սարումանից իմանալ, որ ես եղել եմ Իզենգարդում և կանգնած եմ եղել Օրթհանքի աստիճաններին, իսկ իմ հետևում կանգնած են եղել նրան այդքան հետաքրքիր հոբիթները: Գուցե նա իմանա նաև, որ հայտնվել է Էլենդիլի ժառանգը և կանգնած է եղել իմ կողքին: Եթե ռոհանյան զրահները չեն շփոթեցրել Օձալեզվին, նա կհիշի, թե ով է Արագորնը և ինչ պահանջներ է նա ներկայացնում: Հենց դրանից էլ ամենաշատը վախենում եմ: Եվ ահա մենք փախչում ենք վտանգից, թեպետ, ճիշտն ասած, ավելի մեծ վտանգին ընդառաջ: Քանզի Լուսաչը տանում է մեզ Խավարի Երկիր, Փերեգրի՛ն Տուկ:
Փինը Փիփինը չպատասխանեց, միայն ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ, ասես նրան պատեց հանկարծակի ցուրտը: Շուրջը միայն անծայրածիր մոխրագույն հարթավայր էր:
— Տեսնու՞մ ես,— ցույց տվեց Գենդալֆը: — Մենք մոտենում ենք Վեսթֆոլդի հովիտներին: Լուսաչը դուրս է եկել ուղի և հիմա սլանում է ուղիղ արևմուտք: Ա՜յ այն մուգ բիծը Արևմտյան Կիրճի մուտքն է. եթե թեքվեինք այնտեղ, կարող էինք այցելել Ագլարոնդ՝ Փայլփլուն Քարանձավներ: Բայց դրանց մասին ինձ հարցեր չտաս. հարցրու Գիմլիին, երբ կրկին հանդիպես նրան, և կիմանաս այդ ժամանակ, թե ինչ երկար պատասխաններ են ունենում կարճ հարցերը: Սակայն այդ Քարաձավներն այս անգամ դու չես տեսնի. մեր ճանապարհորդության նպատակն այլ է: Շուտով դրանք կմնան հեռու՜ հետևում:
— Ինչպես թե, իսկ ես մտածում էի, որ մենք գնում ենք Հելմյան Իջվածք,— զարմացավ ՓինըՓիփինը: — Եվ ու՞ր ենք մենք գնում այդ դեպքում:
— Մինաս Թիրիթ, քանի դեռ պատերազմի ալիքները չեն շրջապատել այն:
Լուսաչը թափահարեց գլուխը, բարձր խրխնջաց, ասես լսեց մարտական եղջերափողի կանչը, և այնպես նետվեց առաջ, որ սմբակների տակից կայծեր թռան, և գիշերվա խավարը նահանջեց նրա առջև:
Փինն Փիփինն աստիճանաբար ընկղմվում էր քնի մեջ, և նրան թվում էր, թե նժույգն անշարժ է, ինչպես քարե արձանը, իսկ սմբակների տակով, քամու աղմուկի և սուլոցի ուղեկցությամբ, սլանում է հողը: