— Նա ինձ մեծապես փոխված թվաց այն ժամանակվանից, ինչ ես առաջին անգամ տեսա նրան թագավորական տանը,— ասաց Էովինը։ — Ավելի մռայլ էր ու ավելի տարեց։ Կարծես դատապարտված լիներ, ինչպես այն մարդիկ, ովքեր լսում են անդրշիրիմյան կանչը։
— Գուցե և նրան կանչել են,— ասաց Թեոդենը։ — Սիրտս զգում է, որ ես նրան էլ երբեք չեմ տեսնի։ Այնուամենայնիվ նա արքայական տոհմի այր է՝ մեծ ճակատագրի տեր։ Սփոփվիր դրանով, դուստր իմ, քանզի ես տեսնում եմ, որ նրա ճակատագիրը տանջում է քեզ։ Ավանդություններն ասում են, որ երբ Էորլինգները, հյուսիսից գալով, բարձրացել են Ձյունածինի հունով ապահով ապաստան որոնելու կարիքի ժամանակ, Բրեգոն ու նրա որդին՝ Բալդորը, գնացել են քարերի ճանապարհով ու հասել են Դարպասին։ Շեմին նստած է եղել մի ալեհեր մարդ․ տարիքը հնարավոր չի եղել գուշակել։ Առաջ նա երևի բարձրահասակ ու փառահեղ մարդ էր եղել, բայց հիմա խորշոմած էր ու չորացած, ինչպես հնադարյան քամահար քարը։ Սկզբում նրան իսկապես քարի տեղ են դրել, քանի որ ո՛չ շարժվել է, ո՛չ հարցերին պատասխանել, մինչև չեն փորձել անցնել դարպասը։ Այդ ժամանակ նրա կրծքից ձայն է պոկվել, կարծես հողի տակից, և ի զարմանս նրանց, ծերը ասել է արևմտյան լեզվով․ ''Ճանապարհը փակ է"''։
Նրանք կանգ են առել ու համոզվել, որ նա ողջ է, բայց ծերը չի նայել նրանց վրա։
— ''Ճանապարհը փակ է'',— կրկնել է նա։ — ''Կառուցողները վաղուց մեռած են, և մեռածներն էլ հսկում են այն, մինչև որ ժամանակը կգա։ ժամանակի գալը։ Ճանապարհը փակ է։է''։ — Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը,— հարցրել է Բալդորը, բայց այդպես էլ պատասխան չի ստացել։ Որովհետև հենց այդ պահին ծերը ընկել է դեմքի վրա ու մեռել։ Այլևս ոչ մի նոր լուր լեռների այդ բնակիչների մասին մեր ժողովուրդը չի լսել։ Բայց գուցե վերջապես եկել է գուշակված ժամանակը, և Արագորնը կկարողանա անցնե՞լ։
— Առանց դարպասն անցնելու չես իմանա, ժամանակը եկել է, թե ոչ,— ասաց Էոմերը։ — Սակայն ես չէի գնա այդ ճանապարհով, եթե նույնիսկ դիմացս կանգնած լիներ Մորդորի ողջ զորքը, իսկ ես մեն-մենակ լինեի, ու այլ ապաստարան չլիներ։ Ավա՜ղ, տեսնես ինչ մոլուցք պատեց այդպիսի մեծահոգի դյուցազնին այս ճակատագրական ժամին։ Մի՞թե հողի վրա քիչ չարություն կա, որ պետք է դեռ հողի տակ էլ փնտրել։ Պատերազմն ամեն րոպե կարող է սկսվել։
Էոմերը լռեց, որովհետև դրսից ձայներ լսվեցին․ ինչ-որ մեկը տվեց թագավորի անունը, և պահակները առաջացան։
Շուտով վրանի շեմի ծածկոցը բացվեց, և պահակախմբի գլխավորը ներս մտավ։
— Գոնդորից բանբեր է եկել, տիակա՛լ,— զեկուցեց նա։ — ցանկանում է անմիջապես ներկայանալ։
— Թող ներս գա,— ասաց Թեոդենը։
Ներս մտավ բարձրահասակ մի այր, և Մերին հազիվ զսպեց ճիչը․ մի ակնթարթ նրան թվաց, թե Բորոմիրն է վերադարձել ողջ առողջ։ Հետո հասկացավ, որ սխալվել է․ նա անծանոթ էր, բայց շատ նման էր Բորոմիրին, ասես նրա ազգականը լիներ՝ բարձրահասակ, հպարտ ու մոխրաչյա։ Հագնված էր հեծյալի պես․ բարակ օղազրահի վրայից մուգ-կանաչ թիկնոց էր, իսկ սաղավարտի առջևի մասում ամրացված էր մի ոչ մեծ արծաթե աստղ։ Ձեռքին բռնել էր սևափետուր մի նետ, ատամնավոր, պողպատե, իսկ ծայրակալը կարմիր էր ներկված։
Նա իջավ մի ոտքի վրա և նետը մեկնեց Թեոդենին։
— Ողջու՛յն, Ռոհիրիմների տիրակալ և Գոնդորի բարեկամ,— ասաց նա։ — Ես Հիրգոնն եմ, Դենեթորի պատվիրակը, ով բերել է քեզ պատերազմի այս նշանը։ Գոնդորին մեծ վտանգ է սպառնում։ Ռոհիրիմները հաճախ են մեզ օգնել, բայց հիմա տիրակալ Դենեթորը խնդրում է ձեզ հավաքել ողջ ուժերը և որքան հնարավոր է արագ օգնության հասնել։ Այլապես Գոնդորին ոչնչացում է սպառնում։
— Կարմիր նետը,— խոսեց Թեոդենը, վերցնելով այն։ Նրա դեմքից երևում էր, որ դա երկար սպասված, բայց միևնույն ժամանակ սարսափելի նշան է։ Նրա ձեռքը դողաց։ — Իմ ողջ կյանքի ընթացքում Ռոհանը կարմիր նետ չէր տեսել։ Մի՞թե իսկապես բանը դրան հասավ։ Եվ ըստ Դենեթորի, ինչպիս՞ն պետք է լինի իմ ուժն ու արագությունը։ — Այդ մասին դուք ավելի լավ կիմանաք, տիրակա՛լ,— ասաց Հիրգոնը։ — Բայց շուտով Մինաս Թիրիթը կշրջապատվի, և եթե դուք այդքան ուժ չունեք, որ կարողանաք ճեղքել հզոր ուժերի պաշարումը, ապա տիրակալ Դենեթորը կարծում է, որ Ռոհիրիմների հզոր զորքն ավելի լավ է լինի իր պարսպից ներս, քան մնա դրսում։ — Մի՞թե նա չգիտի, որ ռոհանցիները սովոր են կռվել նժույգներին հեծած ու բաց դաշտում, և որ մեր ժողովուրդը ցրված է հարթավայրով մեկ ու բոլորին հավաքելու համար ժամանակ է պետք։ Այդպե՞ս էՃի՞շտ եմ ասում, Հիրգոն, որ Մինաս Թիրիթի տիրակալն ավելին է իմանում, քան ասում է իր ուղերձում։ Քանզի մենք արդեն պատերազմի մեջ ենք, ինչպես տեսնում ես, և քո լուրը մեզ անակնկալի չբերեց։ Գենդալֆ Մոխրագույնը եղել է այստեղ, և մենք պատրաստվում ենք արևելքի պատերազմին։ — Թե ինչ գիտե տիրակալ Դենեթորը այդ ամենի մասին, ես չեմ կարող ասել,— պատասխանեց Հիրգոնը։ — Բայց մեր դրությունն իսկապես անհուսալի է։ Իմ տիրակալը ձեզ հրամաններ չի ուղարկել, նա միայն խնդրում է ձեզ հիշել հին բարեկամությունն ու վաղեմի երդումները, և ձեր իսկ սեփական բարօրության համար անել այն ամենը, ինչ հնարավոր է։ Մեզ հայտնել են, որ շատ արքաներ են եկել արևմուտքից Մորդորին ծառայելու։ Հյուսիսում ընդհուպ մինչև Դագորլադի հարթավայրը բախումներ են տեղի ունենում և լուրեր են շրջում պատերազմի մասին։ Հարավում շարժվում են Հարադրիմները, և մեր ափամերձ մերձափնյա տարածքները սարսափի մեջ են, ուստի այնտեղից մեծ օգնություն սպասելն անիմաստ է։ Շտապեք, որովհետև հենց Մինաս Թիրիթի պարիսպների տակ է որոշվելու մեր ժամանակաշրջանի ճակատագիրը, և եթե մակընթացության ալիքն այնտեղ կանգ չառնի, ապա կհեղեղի Ռոհանի բոլոր գեղատեսիլ դաշտերը, և նույնիսկ լեռների մեջ այս ամրոցում թաքստոցը ապաստան չի լինի։
— Մռայլ լուրեր են,— ասաց Թեոդենը, բայց ոչ բոլորն են մեզ համար նորություն։ Ինչևէ, փոխանցիր Դենեթորին, որ եթե նույնիսկ Ռոհանին վտանգ չսպառնար, մենք, միևնույնն է, իրեն օգնության կգայինք։ Սակայն մենք շատ կորուստներ ենք կրել դավաճան Սարումանի հետ մարտերում, և դեռ պետք է մտածենք մեր հյուսիսային և արևելյան սահմանների մասին, ինչը պարզ է դառնում ձեր իսկ բերած տեղեկություններից։ Այնպիսի մեծ ուժը, որին այժմ տիրում է Սև Տիրակալը, կարող է զսպել մեզ քաղաքի դիմաց ճակատամարտում և, միաժամանակ, անցնելով Գետը Թագավորների Դարպասից այն կողմ, ուժեղ հարված հասցնել Ռոհանին։
Բայց չխոսենք այլևս խոհեմության մասին։ Մենք կգանք ձեզ օգնության։ Առավոտյան զորահավաք ռազմահավաք է հայտարարված, որի հետո անմիջապես ճանապարհ կընկնենք։ Դեռ վերջերս ես կարող էի տասը հազար նիզակ ուղարկել հարթավայրով՝ ձեր թշնամիներին սարսափի մատնելու համար։ Վախենում եմ, հիմա ավելի քիչ կլինի, քանզի ես չեմ կարող իմ ամրոցները թողնել անպաշտպան։ Բայց ինձ հետ ամենաքիչը վեց հազար կգան։ Ասա Դենեթորին, որ այս ծանր ժամին իր զորքերին Գոնդոր կառաջնորդի Մարկի թագավորն ինքը, թեև գիտի, որ հնարավոր է այլևս չվերադառնա։ Բայց դա երկար ճանապարհ է, և մարդիկ ու ձիերը պետք է ոչ միայն տեղ հասնեն, այլև ուժ ունենան կռվելու։ Վաղը առավոտից կարող է անցնել առնվազն մեկ շաբաթ, նախքան դուք հյուսիսից կլսեք Էորլի որդիների մարտակոչը։
— Մեկ շաբա՛թ,— բացականչեց Հիրգոնը։ — Ինչ արած, եթե այդպես է, ուրեմն՝ այդպես է։ Սակայն յոթ որ հետո դուք, հնարավոր է, միայն քանդված պատեր գտնեք, եթե այլ ուժ անսպասելի օգնության չհասնի։ Այնուամենայնիվ դուք գոնե կկանխեք օրքերի ու թխամաշկ մարդկանց խրախճանքը Սպիտակ Աշտարակում։
— Այո, վատթարագույն դեպքում կկանխենք,— ասաց Թեոդենը։ — Իսկ հիմա, ես ինքս նոր եմ վերադարձել կռվից ու երկարատև ճամփորդությունից և պետք է հանգստանամ։ Այս գիշեր մնա այստեղ։ Առավոտյան կտեսնես Ռոհանի ռազմահավաքը և կվերադառնաս տեսածիցդ ուրախացած, թեթև սրտով ու թարմ նժույգով։ Առավոտը բարին է խոստանում, իսկ գիշերվա ընթացքում շատ մտքեր են փոխվում։
Այս խոսքերով թագավորը վեր կացավ, և մյուսները՝ նույնպես։
— Այժմ գնացեք հանգստանալու,— ասաց նա։ — Քնեք հանգիստ։ Եվ դու նույնպես, պատվարժան Մերիադոկ, այսօր այլևս ինձ ոչինչ պետք չէ։ Բայց արևածագին պատրստ պատրաստ եղիր իմ կանչին։
— Պատրաստ կլինեմ,— ասաց Մերին,— եթե նույնիսկ հրամայես գնալ քեզ հետ Մեռածների Արահետով։
— Մի՛ արտաբերիր կանխագուշակ բառեր,— գլուխն օրորեց թագավորը,— քանզի շուտով այդ անունով կարելի է կոչել ոչ միայն այդ ճանապարհը։ Սակայն ես չասացի, որ քեզ առաջարկելու եմ գալ հետս, ինչպիսի ճանապարհ էլ որ ընտրեմ։ Բարի գիշեր։
— Չէ մի, ես չեմ մնա էստեղ, էստեղ՝ սպասելու նրանց վերադարձին,— ինքն իրեն ասաց Մերին։ — Ինձ չե՛ն թողնի էստեղ, չե՛ն թողնի։
Ու այդպես ինքն իրեն նույն բանը կրկնելով, նա վերջապես քնեց իր վրանում։
Նրան արթնացրեց պահակըթիկնապահը, ցնցելով ուսերը ու կանչելով․
— Արթնացի՛ր, արթնացիր, պարո՛ն հոլբիթլա, արթնացիր։
Մերին վերջապես ուշքի եկավ խորը քնից ու նստեց։ "Դեռ «Դեռ մութ, մութ է"է»,— մտածեց նա ու հարցրեց․
— Ի՞նչ է պատահել։
— Թագավորը կանչում է քեզ։
— Բայց դեռ արևը դուրս չի եկել,— ասաց Մերին։
— Չի եկել, ու դուրս չի գալու այսօր, պարոն հոլբիթլա։ Այնպիսի խավար է ամենուր, որ ասեն․ ասեն՝ արևը խամրել է՝ կհաատաս։ Բայց ժամանակը չի սպասում, անկախ նրանինրանից, արև կա, թե ոչ։ Շտապի՛ր։ Արագ ինչ-որ հագուստ վրան գցելով, Մերին վրանից դուրս եկավ։ Աշխարհը մթնել էր։ Օդը շագանակագույն էր թվում, իսկ մնացած ամեն ինչը սև էր, մոխրագույն ու ստվերազուրկ․ և բացարձաակ լռություն էր։ Երկինքը ծածկած մթին ամպը եզր չուներ, միայն հեռավոր արևմուտքում, որտեղ մեծ խավարի նույնիսկ ամենաերկար շոշափուկները մատները դեռ չէին հասցրել սողալշոշափել, հորիզոնը պարուրած մշուշի միջից աղոտ լույս էր երևում։ ճառագում։ Գլխավերևում կախված էր ամբողջական անձև խավարի ծանր ծածկոցը, և լույսը, թվում էր, գնալով մարում է, ոչ թե ուժգնանում։ Մերին նկատեց, որ շատ մարդիկ վրանների մոտ կանգնած նայում են վերև ու շշուկով խոսում։ Դրանց դեմքերը մոխրագույն էին ու տխուր, իսկ ոմանք վախեցած էին։ Ծանր սրտով նա գնաց դեպի թագավորի վրանը։ Հիրգոնը՝ Գոնդորի պատվիրակը, արդեն այնտեղ էր, իսկ կողքին մեկ այլ պատվիրակ էր կանգնած, նման նրան նման ու նույն կերպ հագած, բայց ավելի կարճահասակ ու լայնաթիկունք։ Երբ Մերին մտավ, նա խոսում էր թագավորի հետ։
— Սա Մորդորից է եկել, այս խավարը, տիրակալ, ասաց նա։ — Երեկ երեկոյան մայրամուտից հետո սկսեց սողալ։ Իսթֆոլդյան բլուրներց ես տեսնում էի, թե ինչպես է բարձրանում ու սողում երկնքով, և ամբողջ գիշեր, մինչ ես գալիս էի, դա սողում էր իմ հետևից, խժռելով աստղերը։ Այժմ մի վիթխարի ամպ է կախված այս հողերի գլխին, այստեղից մինչև Մթամած Լեռներ, ու գնալով խտանում է։ Պատերազմն սկսված է։
Որոշ ժամանակ թագավորը լռում էր։ Վերջապես դանդաղ ասաց․
— Եվ այսպես, մենք մոտեցանք վերջնագծին։ Մեր ժամանակի մեծագույն պատերազմը սկսված է։ Շատ բաներ անվերադարձ կհեռանան։ Դե ինչ, ամեն դեպքում գոնե թաքնվելու կարիք այլևս չկա։ Կգնանք հարթավայրով, ուղիղ ու ամբողջ թափով։ Հավաքը թող սկսվի անմիջապես, և ուշացողներին չսպասել։ Մինաս Թիրիթում պարենի բավականաչափ պաշարներ կա՞ն։ Քանզի, եթե մենք պետք է ճանապարհ ընկնենք հապճեպ ու առանց ժամանակ կորցնելու, ուրեմն պետք է գնանք թեթև, թեթև՝ ունենալով միայն այնքան սնունդ ու ջուր, որքան պետք է մինչև առաջին կռիվը։
— Պարենի պաշարները պատրաստված են շատ վաղուց և բավականաչափ,— պատասխանեց Հիրգոնը։ — Վերցրեք որքան հնարավոր է քիչ և սլացեք որքան հնարավոր է արագ։
— Այդ դեպքում կանչիր ազդարարներին, Էոմե՛ր,— ասաց թաագավորը։ — Թող հեծյալները հավաքվեն ու պատրաստ լինեն։
Էոմերը դուրս եկավ, և շուտով թաքստոցում հնչեցին փողերը, որոնց ներքևից պատասխանեցին ուրիշները՝ բայց դրանց ձայներն այլևս զրնգուն ու համարձակ չէին, ինչպիսին Մերիին թվում էին նախորդ երեկոյան, այլ հնչում էին ծանր օդում խուլ ու չարագուշակ։
Թագավորը շրջվեց Մերիի կողմը։
— Ես պատերազմ եմ գնում, պատվարժան Մերիադոկ,— ասաց նա։ — Եվս մի քիչ՝ ու ճանապարհ ենք ընկնում։ Քեզ ազատում եմ իմ ծառայությունից, բայց ոչ բարեկամությունից։ Մնա այստեղ, և եթե ուզում ես, կարող ես ծառայել Տիրուհի Էովինին․ նա է ղեկավարելու ժողովրդին իմ փոխարեն։
— Բայց․․․ Բայց տիրակալ, կակազեց Մերին,— ախր ես առաջարկել եմ քեզ իմ թուրը։ Չեմ ուզում բաժանվել քեզանից, թագավոր Թեոդեն, և քանի որ իմ բոլոր բարեկամները գնացել են մարտի, ինձ համար ամոթ կլինի այստեղ մնալը։
— Մենք արշավելու ենք մեծ ու արագավազ ձիերով,— ասաց Թեոդենը։ — Ինչքան էլ որ խիզախ սիրտ ունես, այդպիսի նժույգի դու սանձել չես կարող։
— Այդ դեպքում կապեք ինձ դրանցից մեկի թամբից կամ թույլ տվեք կախվել ասպանդակից կամ էդպես մի բան,— չէր հանգստանում Մերին։ — Ճանապարհը երկար է, բայց ես կարող եմ վազել, վազել՝ եթե վարել չեմ կարող՝ կարող, նույնիսկ եթե հոգնեմ ու տեղ հասնեմ մի քանի շաբաթ ուշացումով։
Թեոդենը ժպտաց։
— Դրա փոխարեն ավելի լավ է վերցնեմ քեզ ինձ հետ Սպիտակբաշի վրա,— ասաց նա։ — Լավ, ծայրահեղ դեպքում գոնե մինչև Էդորաս կգաս ինձ հետ, կտեսնես Մեդուսելդը․ սկզբում այնտեղ ենք գնալու։ Առայժմ Սթիբբան էլ կարող է քեզ տանել՝ սրընթաց արշավը հետո է սկսվելու, երբ հասնենք հարթավայր։
Էովինը ոտքի կանգնեց։
Իսկ հիմա արի գնանք, Մերիադոկ,— ասաց նա։ — Քեզ ցույց կտամ հանդերձանքը, որ պատրաստել եմ քեզ համար։
Նրանք դուրս եկան։
— Արագորնը դիմեց ինձ մեն-միակ խնդրանքով,— շարունակեց Էովինը, երբ նրանք գնում էին վրանների արանքով,— որ ես քեզ մարտի զինեմ ու հանդերձեմ։ Ես նրան խոստացել եմ անել ինձանից կախված ամեն ինչ։ Քանզի սիրտս զգում է, որ դրանք քեզ դեռ պետք են գալու, մինչև ամեն ինչի վերջանալը․․․վերջանալը։
Նա տարավ Մերիին թագավորի թիկնազորի վրաններից մեկի մոտ, և զինապահն այնտեղից մի ոչ մեծ սաղավարտ, կլոր վահան ու այլ հանդերձանք բերեց։
— Քո հասակին հարմար օղազրահ չկարողացանք գտնել,— ասաց Էովինը,— իսկ պատրաստելու ժամանակ չունեինք։ Բայց, ահա, վերցրու այս ամուր կաշվե բաճկոնակը, գոտին ու դանակը։ Թուր դու արդեն ունես։
Մերին խոնարհվե խոնարհվեց և ընդունեց նրա ձեռքից ճերմակ նժույգի պատկերով վահանը, որը Գիմլիին նվիրած վահանին շատ նման էր։
— Վերցրու սրանք, և թող որ քեզ հաջողությամբ ծառայեն,— ասաց տիրուհին։ — Բայց, հնարավոր է, որ մենք կրկին հանդիպենք՝ ես և դու։
Այսպես, խտացող խավարում Մարկի թագավորը պատրաստվում էր առաջնորդել իր հեծյալներին դեպի արևելք տանող ճանապարհով։ Գնում էին ծանր սրտով, շատերին կրծում էր տագնապը։ Բայց նրանք խստաբարո ժողովուրդ էին, հավատարիմ իրենց տիրակալին, և գրեթե չէր լսվում ո՛չ լաց, ո՛չ տրտունջ, տրտունջ՝ նույնիսկ թաքստոցում, որտեղ ապրում էին Էդորասից փախած կանայք, երեխաներն ու ծերերը։ Ծանր ճակատագիրը կախվել էր նրանց գլխին, բայց դիմավորում էին լուռ, երես առ երես։
Երկու արագ ժամ անցան, և ահա թագավորն արդեն նստած էր կիսախավարում առկայծող իր ճերմակ նժույգին։ Նա բարձրահասակ ու հպարտ էր թվում, թեև մազերը, որ բարձր սաղավարտի տակից թափվում էին ուսերին, ձյան պես ճերմակ էին․ և շատերը զարմացան ու սիրտ առան, տեսնելով իրենց անխռով ու անվախ առաջնորդին։
Աղմկոտ գետի մոտ, լայն մարգագետիններում շարք էին կանգնել լիովին զինված մոտ հիսուն հարյուրյակ ու ևս հինգ հարյուր ձիավորներ, ինչպես նաև պահուստային թեթևաքաշ ձիերով ու թեթև բեռնված էլի մի քանի հարյուր հոգի։ Հնչեց միայնակ շեփոր, թագավորը ձեռքը բարձրացրեց, և Ռոհանի զորքը լուռ առաջ շարժվեց։ Առջևից գնում էին թագավորի տասներկու թիկնապահները՝ ամենահայտնի և լավագույն ռազմիկները, նրանց հետևից՝ Թեոդենը և Էոմերը նրա աջ կողմում։ Թագավորը հրաժեշտ էր տվել Էովինին վերևում՝ թաքստոցում, և այդ մասին հիշողությունը դեռևս ծանրացնում էր նրա սիրտը, բայց մտքերն արդեն ուղղված էին առաջ։ Նրա հետևից, գոնդորցի հեծյալների կողքով, Սթիբբային հեծած ընթանում էր Մերին, իսկ նրանց հետևից՝ ևս տասներկուսը թագավորի թիկնազորից։ Նրանք անցնում էին խստադեմ ու անթարթ հայացքներով ռազմիկների երկար շարքերի մոտով։ Եվ երբ արդեն անցնում էին վերջին շարքերը, ռազմիկներից մեկը ուշադիր նայեց հոբիթին։ "Լրիվ երիտասարդ է,— մտածեց Մերին, պատասխանելով նրա հայացքին,— մյուսներից ցածրահասակ ու նիհար"։ Նա որսաց նրա մոխրագույն, ջինջ աչքերի փայլը՝ և ցնցվեց, որովհետև հանկարծ նրա հասկացավ, որ դա անհույս մարդու դեմք է, ով գնում է մահ որոնելու։
Մոխրագույն ճանապարհը գնում էր քարերի մեջ աղմկող Ձյունածինի ափով Ներքին Հորոու և Վերնածին գյուղերի միջով, որտեղ բազմաթիվ կանաց տխուր դեմքեր էին երևում մութ դռների հետևից։ Այդպես առանց եղջերափողի, տավիղի կամ մարդկային ձայների երաժշտության սկսվեց մեծ ճամփորդությունը դեպի արևելք, որի մասին հետագայում երգեր էին գրում ռոհանցիների բազմաթիվ սերունդներ։
Աղմկոտ գետի մոտ, լայն մարգագետիններում շարք էին կանգնել լիովին զինված մոտ հիսուն հարյուրյակ ու ևս հինգ հարյուրյակ ձիավորներ, ինչպես նաև պահուստային թեթևաքաշ ձիերով ու թեթև բեռնված էլի մի քանի հարյուր հոգի։ Հնչեց միայնակ շեփոր, թագավորը ձեռքը բարձրացրեց, և Ռոհանի զորքը լուռ առաջ շարժվեց։ Առջևից գնում էին թագավորի տասներկու թիկնապահները՝ ամենահայտնի և լավագույն ռազմիկները, նրանց հետևից՝ Թեոդենը և Էոմերը նրա աջ կողմում։ Թագավորը հրաժեշտ էր տվել Էովինին վերևում՝ թաքստոցում, և այդ մասին հիշողությունը դեռևս ծանրացնում էր նրա սիրտը, բայց մտքերն արդեն ուղղված էին առաջ։ Նրա հետևից, գոնդորցի հեծյալների կողքով, Սթիբբային հեծած, ընթանում էր Մերին, իսկ նրանց հետևից՝ ևս տասներկուսը թագավորի թիկնազորից։ Նրանք անցնում էին խստադեմ ու անթարթ հայացքներով ռազմիկների երկար շարքերի մոտով։ Եվ երբ արդեն անցնում էին վերջին շարքերը, ռազմիկներից մեկը ուշադիր նայեց հոբիթին։ «Լրիվ երիտասարդ է,— մտածեց Մերին, պատասխանելով նրա հայացքին,— մյուսներից ցածրահասակ ու նիհար»։ Նա որսաց նրա մոխրագույն, ջինջ աչքերի փայլը՝ և ցնցվեց, որովհետև հանկարծ նրա հասկացավ, որ դա անհույս մարդու դեմք է, ով գնում է մահ որոնելու։
Մոխրագույն ճանապարհը գնում էր քարերի մեջ աղմկող Ձյունածինի ափով Ներքին Հորոու և Վերնածին գյուղերի միջով, որտեղ բազմաթիվ կանանց տխուր դեմքեր էին երևում մութ դռների հետևից։ Այդպես առանց եղջերափողի, տավիղի կամ մարդկային ձայների երաժշտության սկսվեց մեծ ճամփորդությունը դեպի արևելք, որի մասին հետագայում երգեր էին գրում ռոհանցիների բազմաթիվ սերունդներ։
<poem>
Մթին Դունհորոուից դալուկ առավոտ,
Թենգելի որդին ելավ իր զորքով․
Ձիուն, հեծյալին, ու լռեց սմբակների ձայնը․
Այդպես են պատմում մեզ այդ մասին երգերը։
</poem>
Եվ իրոք թագավորն Էդորաս հասավ խտացող խավարում, թեև դեռ կեսօր էր։ Այնտեղ նա կարճ ժամանակով կանգ առավ և ուժեղացրեց իր զորքը զորահավաքից ուշացած ևս երեք տասնյակ հեծյալներով։ Կարճ հացկերույթից հետո նա կրկին ճանապարհի պատրաստվեց և իր զինակրին սիրալիր հրաժեշտ տվեց՝ մնաս բարով մաղթելով։ Բայց Մերին վերջին անգամ փորձեց խնդրել նրան վերցնել իր հետ։
— Ինչպես արդեն ասացի, այսպիսի ճամփորդությունը Սթիբբայի պես ձիուկի ուժերի բանը չէ,— ասաց Թեոդենը։ — Եվ ի՞նչ պետք է անես դու այդ ճակատամարտում, որ բռնկվելու է Գոնդորի դաշտերում, պատվարժան Մերիադոկ, թեկուզ և թուր ունես ու հասակիցդ մեծ սիրտ։
— Ժամանակից շուտ ո՞վ կարող է ասել,— պատասխանեց Մերին։ — Ախր դու ինձ դրա համար չդարձրիր քո զինակիրը, որ ես նստեմ տանը՝ մինչդեռ դու կռվում ես։ Չեմ ուզում, որ երգերում երգեն, թե ինչպես են ինձ ամեն անգամ թողել հետևում։
— Ես խոստացել եմ հոգ տանել քո մասին,— ասաց Թեոդենը։ — Իսկ դու՝ ենթարկվել ինձ։ Իմ հեծյալներից ոչ ոք չի կարող քեզ որպես բեռ տանել։ Եթե ճակատամարտն իմ դարպասների դիմաց լիներ, գուցե և աշուղները հիշեին քո սխրանքները, բայց մինչև Մունդբուրգ, որտեղ տիրում է Դենեթորը, հարյուր ու երկու լիգ ճանապարհ է։ Սա իմ վերջին խոսքն է։
Մերին խոնարհվեց ու դժբախտ տեսքով հեռացավ, նայելով հեծյալների շարքին։ Նրանք արդեն պատրաստվում էին շարժվել․ ձգում էին գոտիները, ստուգում թամբերը և թամբերն ու շոյում ձիերին։ Ոմանք անհանգիստ նայում էին իջնող երկնքին։ Ինչ-որ մեկն աննկկատ մոտեցավ հոբիթին ու շշնջաց նրա ականջին․
— Ում կամքն ամուր է՝ պատն էլ խոչնդոտ չէ․ այդպես ենք մենք ասում։ Ես դա ինձ վրա եմ փորձել։
Մերին բարձրացրեց աչքերն ու տեսավ այն երիտասարդ հեծյալին, ում նկատել էր առավոտյան, հավաքի ժամանակ։
— Դեմքիցդ երևում է, որ ուզում ես գնալ Մարկի տիրակալի հետևից,— շարունակեց հեծյալը։
— Այո, ուզում եմ,— ասաց Մերին։
— Ուրեմն, կգաս ինձ հետ,— ասաց հեծյալը։ — Ես քեզ կնստեցնեմ իմ առջևում ու կծածկեմ թիկնոցով, մինչև բավական հեռանանք ու այս խավարն ավելի կխտանա։ խտանա։ Քո ցանկությունն անկեղծ է, և այն չպետք է մերժվի։ Ոչ ոքի հետ էլ չխոսես, արի ինձ հետ։
— Շատ, շատ շնորհակալ եմ քեզ,— մի կերպ ասաց Մերին։ — Շնորհակալ եմ քեզ, պարոն․․․ Ներիր, չգիտեմ քո անունը։
— Չգիտե՞ս,— ցածր ասաց Հեծյալը։ — Ուրեմն կոչիր ինձ Դեռնհելմ։
Այդպես պատահեց, որ երբ թագավորը ճանապարհ ընկավ, Դեռնհելմի առջև նստել էր հոբիթ Մերիադոկը, և Վեսթֆոլդյան մոխագույն մեծ նժույգը գրեթե չէր զգում ավելորդ ծանրությունը, քանզի Դեռնհելմը ծանր չէր, ինչպես մյուս տղամարդիկ, թեպետ ճկուն էր ու բարեկազմ։
Նրանք շարժվեցին դեպի խավար։ Այդ գիշեր ճամբար խփեցին ուռենու մացառուտներում, որտեղ Ձյունածինը միանում Էր Էնտուոշին՝ Էդորասից տասներկու լիգ արևելք։ Առվոտյան շարունակեցին ճանապարհը Ֆոլդ հարթավայրով, հետո Ֆենմարքի ճահճոտ ցածրավայրով, որտեղ աջ կողմով, բլուրների եզրով սկսեցին ձգվել կաղնու անտառներ՝ անտառներ, մթին Հալիֆիրիենի ստվերի ներքո, Գոնդորի սահմանին։ Նրանց ձախ կողմում խորտակվում էին մշուշում Էնտուոշի գետաբերանից սնուվող սնուցվող ճահիճները։ Եվ մինչդեռ նրանք գնում էին, հյուսիսում պատերազմ սկսվեց․ միայնակ փախստական հեծյալները լուրեր էին բերում արևելյան սահմանները գրոհող թշնմիների թշնամիների մասին, օրքերի հորդաների մասին, որոնք արդեն վխտում են Ռոհանի հարթավայրում։
— Առա՜ջ, սլացեք առա՜ջ,— ճչաց Էոմերը։ — Հետ դառնալու համար չափազանց ուշ է։ Էնտուոշի ճահիճները կպաշտպանեն մեր ձախ թեևը։ Հիմա մեզ արագություն է պետք, առա՛ջ։
Այսպես Թեոդեն թագավորը լքեց իր տիրույթները։ Իսկ ճանապարհը մղոն առ մղոն առաջ էր վազում, և կողքով աննում էին փարոսային լեռները՝ Քալենհադը, Մին-Ռիմոնը, Էրելասը, Նարդոլը։ Բայց խարույկներ այլևս չկային։ Աշխարհը մոխրագույն էր ու անշարժ, ահասարսուռ լռություն էր, առջևում խտանում էր խավարը, և հույսը մարում էր սրտերում։
Այդպես Թեոդեն թագավորը լքեց իր տիրույթները։ Իսկ ճանապարհը մղոն առ մղոն առաջ էր վազում, և կողքով անցնում էին փարոսային լեռները՝ Քալենհադը, Մին-Ռիմոնը, Էրելասը, Նարդոլը։ Բայց խարույկներն այլևս չէին վառվում։ Աշխարհը մոխրագույն էր ու անշարժ, ահասարսուռ լռություն էր, առջևում խտանում էր խավարը, և հույսը մարում էր սրտերում։ ====Գլուխ չորորդ․ Գոնդորի պաշարումը====
Փիփինին արթնացրեց Գենդալֆը։ Սեղանին վառվում էին մոմերը, որովհետև պատուհաններից միայն ինչ-որ աղոտ կիսախավար էր թափանցում։ Օդը ծանր էր, էր՝ ինչպես ամպրոպից առաջ։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]