Նապոլեոնը անպայման կպաշտոնազրկեր Վիլֆորին, եթե չլիներ հովանավորությունը Նուարտիեի, որն ի հատուցումն իր կրած չարչարանքների ու մատուցած ծառայությունների, ամենազոր մարդն էր դարձել կայսեր արքունիքում։ 1793 թվականի Ժիրոնդիստը և 1806 թվականի սենատորը իր խոսքի տերը եղավ և օգնեց նրան, ով նախօրեին իրեն օգնության ձեռք էր մեկնել։
Կայսրության վերականգնման ժամանակ, որի վերստին կործանումը, ի միջի այլոց դժվար չէր գուշակել, Վիլֆորն իր ամբողջ իշխանությունը գործադրեց կոծկելու այն գաղտնիքը, որ քիչ էր մնացելԴանտեսը մնացել Դանտեսը հրապարակ հաներ։
Իսկ թագավորական դատախազին պաշտոնազրկեցին բոնապարտիզմին ոչ բավականաչափ հարած լինելու կասկածանքով։