}}
{{անավարտ}}
== Թարգմանչի կողմից ==
Ձեռնարկելով Հոմերոսի «Իլիական»-ի հայերեն թարգմանությանը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը եւ սիրով ու համբերատար տքնությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները եւ իմ ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ մայրենի լեզվով:
«Իլիական»-ի վրա աշխատելիս հիմնականում օգտագործել եմ Արսեն Բագրատունու գրաբար թարգմանությունը բնագրից (երկրորդ տպագրություն, 1893 թ., Վենետիկ), որը, ինչպես հայտնի է, լավագույնն է հայերեն թարգմանությունների մեջ իր հարազատությամբ եւ բանաստեղծական արվեստով։ Բացի դրանից, ձեռքիս տակ ունեցել եմ նաեւ Գնեդիչի ռուսերեն բարձրորակ թարգմանությունը եւ Ղազիկյանի աշխարհաբար (արեւմտհայ) թարգմանությունը ։ Այս եռակի աղբյուրների միջոցով ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու բնագիր « Իլիականը» իր բոլոր մանրամասնություններով ու նրբերանգներուվ եւ աշխատել եմ նույնը հարազատորեն արտացոլել թարգմանության մեջ:
Հեկզամետրը, որով տաղաչափված է բնագիրը, դժվարհաղթահարելի եւ նույնիսկ անհնարին գտնելով հայերենում, մանավանդ այդօրինակ ծավալուն երկի համար, ես նախընտրելեմ յամբական տասնվեցոտնյաչափը, որը ամենահարմարը կարելի է համարել էպիքական-դյուցազներգական բանաստեղծության համար:
Ջանացել եմ պահպանել իր ժամանակի անտիկ լեզվական արտահայտչական ձևերն ու դարձվածքները` խուսափելով կեղծ պաճուճանքի մեջ դնելու այն պարզությունը, որը հատուկ է այս երկին:
== Երգ առաջին։ Սրածություն. Քեն ==