Որ գընա մարտն արյունահեղ՝ տըրոյացոց և աքայանց,
Եվ թող ջանա այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն <ref>''դրժեն դաշինքն'' - Դաշինքը դրժելով, տրոյացիները դրանով իսկ դատապարտում էին Տրոյան անխուսափելի կործանման։</ref> ու հարվածեն խրոխտապանծ աքայեցոց»։
{{տող|70}}Այսպես ասաց, և դեմ չեղավ աստվածահայր Զևսը հըզոր,
«Գընա՛ շուտով դեպի բանակն աքայեցոց ու տըրոյանց
Եվ աշխատիր այնպես անել, որ տըրոյա՛նք նախ և առաջ
Դըրժեն դաշինքն<ref>''դրժեն դաշինքն'' - Դաշինքը դրժելով, տրոյացիները դրանով իսկ դատապարտում էին Տրոյան անխուսափելի կործանման։</ref> ու հարվածեն խըրոխտապանծ աքայեցոց»։
Այս ասելով, բոցավառեց արդեն վառված Աթենասին,