Ու տեսնելով վերքը քաջի, ուր դառնաթույն սըլաքն ընկավ,
Քամեց վերքի արյունը նախ, ըսպեղանի դըրեց ապա,
Որ Քիրոնը <ref>Քիրոնը կենտավրոս է, համարվում է դիցաբանական շատ հերոսների, այդ թվում է նաեւ Աքիլլեսի, ուսուցիչը, սովորեցնելով նրանց բժշկություն, երաժշտություն, մարմնամարզություն, որսորդականարվեստ եւ այլն։</ref> մի ժամանակ սովորեցրեց հորն իր՝ սիրով։
Եվ մինչ նըրանք Մենելավին դարմանելով էին ըզբաղ՝
Վահանավոր տըրոյացիք հարձակվեցին նըրանց վըրա.
«Դանայանց մեջ ամենից շատ քեզ եմ հարգում, Իդոմենես,
Թե՛ մարտի մեջ, թե՛ կոչունքում, երբ աքայանց ավագանին
Խառնարանում խառնում է սև ընտիր գինին <ref>''խառնարանում խառնում էր սև ընտիր գինին'' — Հույները միշտ ջրով բացած գինի էին խմում։</ref> մեծահարկի,
Որտեղ, մինչդեռ այլ վարսագեղ աքայեցիք առհասարակ
Բաժինն իրենց կըմպեն չափով՝ քո բաժակը լեցուն է միշտ,
Եվ նըրանց մեջ նա թուլամորթ տըկարներից լըցրեց բոլոր,
Որ չուզողներն էլ ըստիպված պատերազմեն ակամայից։
Եվ ուղղելով իր խոսքը նախ այրուձիին՝ <ref>Հեծելազոր, այրուձի այստեղ կոչվում են այն ռազմիկները, որոնք պատերազմում են ձիեր լծած մարտակառքերով:</ref> նա պատվիրեց,
Որ լավ զըսպեն ձիերն իրենց և ամբոխին չըխառնըվեն.
«Հեծյալներից թող որ ոչ ոք իր քաջության վըրա վըստահ
Երբ որ վառենք տըրոյանց դեմ բարկ ու բորբոք ճակատամարտ,
Այն ժամանակ պիտի տեսնես, եթե տեսնել դու կամենաս,
Տելեմաքի <ref>Տելեմաքը Ոդիսևսի եւ Պենելոպեի որդին է։</ref> սիրուն հորը ձիամարդիկ տըրոյացոց
{{տող|350}}Առաջամարտ գրնդերի մեջ՝ քաջերի հետ մաքառելիս։
Իսկ դու, արքա, այդ նախատինքն իզուր ես մեզ տալիս հիմա»։
Եվ Տիդեսը գընաց գըտավ կադմեացոց որդիներին
Ահեղազոր Էտեոկլի տանը նըստած խըրախճանքի։
Թեև մենակ և անծանոթ՝ կադմեացոց <ref>Կադմեացիները թեբեացիներն են։</ref> մեջ բազմաթիվ
Չըվախեցավ քո հայրը քաջ, նույնիսկ կըռվի հըրավիրեց
Եվ բոլորին մենամարտում հաղթում էր նա հաջողությամբ։
Չէր տարբերվում խոսք ու բարբառ, այլ կար աղմուկ մի խառնագոչ
Ամեն կողմից այդտեղ եկած բազմալեզու ազգ ու ցեղի։
Արեսն <ref>Արեսը, ըստ դիցաբանության, պատերազմի աստվածն է, որ տրոյական պտերազմում հովանավորում է տրոյացիներին եւ պարտվում Աթենասից։</ref> էր բուռն խըրախուսում, դըրդում կըռվի տըրոյացոց,
Իսկ աքայանց՝ ինքն Աթենաս Պալլաս ծավի աստվածուհին։
Ինքը Երկյուղն էր նըրանց հետ և Արհավիրքն ու Քենն անհագ,