Եվ Արամազդն անվերջորեն անձրևում էր այդ ընթացքում,
Որ ծովասույզ անի իսպառ պարիսպը այդ հիմնահատակ:
Երկրատատան արքան <ref>''Երկրատատան արքան''. — Պոսեյդոնը: Երեքարձենը եռաժանին է, որը, ըստ դիցաբանության, միշտ Պոսեյդոնի ձեռքին էր և որով նա ահասարսուռ փոթորիկներ էր առաջ բերում:</ref> այնտեղ երեքարձեն իր ձեռքն առած
{{տող|30}}Հեղեղին էր տալիս հիմքի բոլոր քարերն ու գերաններն,
Որոնց վըրա աքայեցիք թափել էին մեծ ճիգ ու ջանք։
Որոնց բանի տեղ չեմ դընում, ու փույթն էլ չեն բոլորովին,
Կուզեն՝ թող աջ, դեպ Առավոտ, դեպի արև երթան նըրանք,
Կուզեն՝ դեպի ձախը թևեն<ref>''Կուզեն թող աջ... կուզեն թող ձախ թևեն'' Թռչնագուշակության ժամանակ աջից թևելը համարվում էր բարենպաստ նշան, ձախիցը անբարենպաստ:</ref>, կուզեն՝ դեպի արևամուտ.Մենք պետքէ պետք է սոսկ Արամազդի խորհուրդներին հընազանդվենք,
Որ տերն է ողջ մահկանացոց և համորեն անմահների։
Կըռվե՛լ հանուն հայրենիքի, ա՛յս է միակ հըմայքը մեծ.
Այսպես ոգին աստվածային Սարպեդոնի՝ մըղեց նըրան
Հարձակվելու դեպի պարիսպն մարտկոցները խորտակելու.
Եվ դառնալով Գըլսվկոսին՝ Գըլավկոսին՝ Հիպպոլոքի որդուն՝ ասաց.
«Գլավկոս, ինչո՞ւ ամենից շատ մենք ենք Լիկիո մեջ մեծարվում
Թե՛ աթոռով, թե՛ խորտիկով, և թե՛ լեցուն բաժակներով,
Եվ ոչ էլ գոռ դանայեցիք կարող էին վանել նըրանց,
Որոնք հորդել էին այնտեղ ու պարըսպից չէին պոկվում։
Ինչպես երկու հոգի դաշտում մի սահմանի վըրա վիճեն<ref>Հին Հունաստանում գոյություն ուներ համայնքային հողատիրություն։ Հողամասերի միջև իբրև սահմանանիշ դրված քարերը հաճախ տեղաշարժվում էին և պատճառ դառնում հողատերերի միջև ծագող վեճերի ու կռիվների։</ref>
{{տող|430}}Չափը իրենց ձեռքը բըռնած, որ բաժանեն հողն հավասար
Ու կըռվում են իրարու հետ տարածության վըրամի նեղ, —