= Թարգմանչի կողմից =
Ձեռնարկելով Հոմերոսի «Իլիական»-ի հայերեն թարգմանությանը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը եւ և սիրով ու համբերատար տքնությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները եւ և իմ ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ մայրենի լեզվով:
«Իլիական»-ի վրա աշխատելիս հիմնականում օգտագործել եմ Արսեն Բագրատունու գրաբար թարգմանությունը բնագրից (երկրորդ տպագրություն, 1893 թ., Վենետիկ), որը, ինչպես հայտնի է, լավագույնն է հայերեն թարգմանությունների մեջ իր հարազատությամբ եւ և բանաստեղծական արվեստով։ Բացի դրանից, ձեռքիս տակ ունեցել եմ նաեւ նաև Գնեդիչի ռուսերեն բարձրորակ թարգմանությունը եւ և Ղազիկյանի աշխարհաբար (արեւմտհայարևմտհայ) թարգմանությունը ։ Այս եռակի աղբյուրների միջոցով ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու բնագիր « Իլիականը» «Իլիականը» իր բոլոր մանրամասնություններով ու նրբերանգներուվ եւ և աշխատել եմ նույնը հարազատորեն արտացոլել թարգմանության մեջ:
Հեկզամետրը, որով տաղաչափված է բնագիրը, դժվարհաղթահարելի եւ և նույնիսկ անհնարին գտնելով հայերենում, մանավանդ այդօրինակ ծավալուն երկի համար, ես նախընտրել եմ յամբական տասնվեցոտնյաչափը, որը ամենահարմարը կարելի է համարել էպիքական-դյուցազներգական բանաստեղծության համար:
Ջանացել եմ պահպանել իր ժամանակի անտիկ լեզվական արտահայտչական ձևերն ու դարձվածքները` խուսափելով կեղծ պաճուճանքի մեջ դնելու այն պարզությունը, որը հատուկ է այս երկին:
Ու տեսնելով վերքը քաջի, ուր դառնաթույն սըլաքն ընկավ,
Քամեց վերքի արյունը նախ, ըսպեղանի դըրեց ապա,
Որ Քիրոնը<ref>Քիրոնը կենտավրոս է, համարվում է դիցաբանական շատ հերոսների, այդ թվում է նաեւ նաև Աքիլլեսի, ուսուցիչը, սովորեցնելով նրանց բժշկություն, երաժշտություն, մարմնամարզություն, որսորդականարվեստ եւ և այլն։</ref> մի ժամանակ սովորեցրեց հորն իր՝ սիրով։
Եվ մինչ նըրանք Մենելավին դարմանելով էին ըզբաղ՝
Վահանավոր տըրոյացիք հարձակվեցին նըրանց վըրա.
Չէր տարբերվում խոսք ու բարբառ, այլ կար աղմուկ մի խառնագոչ
Ամեն կողմից այդտեղ եկած բազմալեզու ազգ ու ցեղի։
Արեսն<ref>Արեսը, ըստ դիցաբանության, պատերազմի աստվածն է, որ տրոյական պտերազմում հովանավորում է տրոյացիներին եւ և պարտվում Աթենասից։</ref> էր բուռն խըրախուսում, դըրդում կըռվի տըրոյացոց,
Իսկ աքայանց՝ ինքն Աթենաս Պալլաս ծավի աստվածուհին։
Ինքը Երկյուղն էր նըրանց հետ և Արհավիրքն ու Քենն անհագ,
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Բայց Աթենաս Պալլասն այնժամ լըցրեց Տիդյան Դիոմեդեսին
Նոր կորովով եւ և քաջությամբ, որ համորեն աքայանց մեջՆշանավոր լինի այդ օր եւ և ժառանգի փառք ու պարծանք։
Լուսապայծառ հըրով անշեջ վառվում էին ու բոցկըլտում
Նըրա ասպարն ու սաղավարտն աշնանային աստղի նըման<ref>''աշնանային աստղի նման'' — Նկատի ունի Սիրիուսը։</ref>,
Որ փայլում է լուսացընցուղ՝ լըվացվելով Օվկիանոսում:
Այսպես ահա նըրա գլխից եւ և ուսերից բոց էր ցայտում
Երբ դիցուհին մըղեց նըրան փոթորկահույզ գուպարի մեջ:
Տըրոյանց մեջ Դարես անվամբ հարուստ մի մարդ կար անբասիր.
{{տող|10}}Հեփեստոսի քուրմը անբիծ, որը երկու որդի ուներ,
Մեկը Փեգեսն, մյուսն Իդեոս՝ ռազմի հըմուտ եւ և քաջասիրտ։
Սըրանք իրենց ընկերներից առանձնացած, երկուսը մեկ
Նըրա վըրա հարձակվեցին, որ հետիոտն էր ընթանում։
{{տող|20}}Իդեոսը թըռավ կառքից ու փախս առավ խելակորույս
Իր ըսպանված եղբորն անգամ պաշտպանելու սիրտ չանելով:
Եվ փըրկություն չէր լինելու նաեւ նաև նըրան սեւ սև օրհասից,
Բայց Հեփեստոս ամպով պատած փըրկեց նորան փախցընելով,
Որ չըմընա ծեր հայրը հեգ բոլորովին անմըխիթար:
{{տող|30}}Բուռն Արեսի ձեռքից բըռնած՝ այս խոսքերը ասաց նըրան.
«Արե՛ս, Արես պարսպաքանդ, արյունառուշտ ու մարդակուլ,
Մի՞թե երբեք չենք թողնելու, որ տըրոյանք եւ և աքայանքԿըռվեն միայն իրենք իրենց, եւ և Արամազդ հայրն անաչառ
Շընորհի այնժամ փառք ու պարծանք երկու կողմից մեկն ու մեկին,
Եվ մենք ազատ մընանք մեր հոր՝ Արամազդի բարկությունից»։
Եվ նըրանցից ամեն մեկը ըսպասալար մի ըսպանեց:
{{տող|40}}Առաջինը Ագամեմնոն արանց արքան զարկեց այդտեղ
Հալիզոնաց զորավարին եւ և իր կառքից ցած գըլորեց.
Սա փախչելու վըրա էր, երբ տեգը եկավ թիկնամեջքին,
Երկու ուսի մեջտեղը ճիշտ ու լանջքից դուրս եկավ թափով,
Ոդիոսը ընկավ թընդմամբ, ու շաչեցին զենքերն իր շուրջ:
Իդոմենեսը ըսպանեց մեռնացու Փեստոս որդուն,
Որ եկել էր բարեբեղուն եւ և սիզավետ Տառնիից.
Զարկեց նըրան կորովազեն Իդոմենը կառք նըստելիս,
Խոցեց տեգով երկայնաձիգ ու գըլորեց կառքից գետին,
Եվ Ատրիդես Մենելավոսն երկայնաձիգ իր նիզակով
Զարկեց նըրան թիկնամեջքից՝ իր առջևից փախուստ տալիս.
Բերնի վըրա նա վայր ընկավ, եւ և շաչեցին զենքերն իր շուրջ:
Իսկ Մերիոնոսը ըսպանեց Հարմոնիդես հյուսնի որդուն՝
{{տող|60}}Փերեկլոսին, որ ճարտար էր, հըմուտ ամեն արվեստի մեջ
Քանզի Պալլաս Աթենասի սիրելին էր շընորհաշուք:
Նա էր շինել Ալեքսանդրի նավերն ամուր եւ և համաչափ -Նախապատճառ տըրոյացոց աղետների<ref>''Ալեքսանդրի նավերն... նախապատճառ տրոյացոց աղետների'' - Այսինքն այն նավերը, որոնցով Պարիսը մեկնեց Սպարտա՝ Հեղինեին առևանգելու: </ref>, նաեւ նաև իրեն,Որ անգետ էր եւ և անտեղյակ աստվածների պատգամներին։
Կըրընկակոխ հալածելով Մերիոնը հասավ նըրան,
Զարկեց մեջքի աջակողմից, տեգը խըրվեց ոսկորից ներս.
Եվ ժողովուրդն իբր աստըծու նըրան պատիվ էր ընծայում։
Եվրիպիլոսն արիասիրտ, շըքեղ որդին Եվեմոնի
Ձեռքին դաշույն, երբ փախչում էր՝ ետեւն ետևն ընկած, ծանըր ձեռքով
{{տող|80}}Զարկեց ուսին Հիփսենորի ու դաստակը կըտրեց սըրով.
Արնաշաղախ դաստակն իսկույն ընկավ գետին, եւ և անողոք
Ճակատագիրն ու ծիրանի մահը աչքերը փակեցին:
Մըրցում էին սըրանք այսպես բոցաբորբոք գուպարի մեջ,
Եվ փըչացնում երիտասարդ մըշակների վաստակը ողջ:
Այդպես Տիդյան Դիոմեդեսն էր հալածում տըրոյացոց,
Որոնք թեպետև բազմամբոխ՝ փախչում էին իր առջեւից։առջևից։
Լիկայոնի կըտրիճ որդին, երբ որ տեսավ Դիոմեդին,
Որ դաշտի մեջ հալածում էր տըրոյանց գընդերն իր առջևից,
Լարեց իսկույն աղեղն իր կոր եւ և աջ ուսին նըշան արավ.
Զարկեց ուղիղ լանջապանին, սըլաքն անցավ ուժգին թափով
Ու դուրս եկավ այն մյուս կողմից՝ շաղախելով զըրահն արյամբ։
Այն ժամանակ ահեղագոռ Դիոմեդեսն այս ուխտն արավ.
«Լըսի՛ր դու ինձ, դուստրըդ անհաղթ՝ ասպարակիր Արամազդի,
Թե երբևէ հորըս եւ և ինձ զորավիգ ես եղել սիրով
Անագորույն պատերազմում, օգնիր և այժմ ինձ, Աթենաս.
Տո՛ւր ըսպանել ինձ այն մարդուն, որն ինձ ահա նետահարեց
Այսպես ասաց պաղատագին, Աթենասը լըսեց նըրան,
{{տող|120}}Թեթևացրեց անդամները եւ և Տիդյանին մոտենալով,
Արագաթև այս խոսքերը ուղղեց նըրան աստվածուհին.
«Արիացի՛ր, Դիոմեդես, եւ և մարտընչի՛ր տըրոյանց դեմ,Քանզի կուրծքըդ լըցրի արդեն այն կորովով եւ և զորությամբ,
Ինչպես քո հայրն՝ ասպարաճոճ Տիդյան ասպետն ուներ սըրտում,
Եվ մըշուշը, որ պատել էր աչքերը քո փարատեցի,
{{տող|140}}Դիոմեդեսն ահեղագոռ նետվեց այդպես՝ տըրոյանց մեջ։
Նախ ըսպանեց Աստինոոս եւ և Հիպենոր արքաներին.
Մեկին խոցեց ծըծերից վեր պըղընձակուռ իր նիզակով
Եվ մյուսին՝ հըսկա սըրով զարկեց ուսին, անրակի մոտ,
«Դոլոն, փախչել չըմըտածես, այդ միտքը դու գըլխեդ հանիր,
Որ մի անգամ ձեռք ես ընկել, էլ մեզանից չես պըրծընի,
Թեպետեւ Թեպետև դու շատ կարեւոր կարևոր նորություններ հայտնեցիր մեզ:Որովհետեւ Որովհետև եթե հիմա քեզ արձակենք, թողնենք ազատ,
Անշուշտ նորից դու պիտի գաս դեպի նավերն աքայեցոց
Լըրտեսելու նըպատակով եւ և կամ մեր դեմ մարտընչելու:Բայց եթե իմ ձեռքով սատկես եւ և զըրկըվես քո արեւից՝արևից՝
{{տող|450}}Այսուհետև արգիացոց խոչ ու արգելք չես լինի դու»:
Այսպես ասաց, եւ և Դոլոնը մինչդեռ հուժկու ձեռքով բըռնած
Ծընոտն ահեղ Դիոմեդի՝ կյանքի համար կըպաղատեր,
Դիոմեդեսն ահեղասաստ վաղակավորը բարձրացրած՝
Աղոթելով ավարառու Աթենասին՝ այսպես ասաց.
{{տող|460}}«Ցընծա՛, անմահ աստվածուհի, այս նըվերով, Ոլիմպոսում
Նախ եւ և առաջ քե՛զ կաղերսենք. եղիր նաև մեզ առաջնորդ
Դեպի ձիր ու վըրաններն արիասիրտ թըրակիացոց»:
Այսպես ասաց եւ և իրերն այդ մի մոշենու վրա դըրեց,
Ծածկեց ապա եղեգներով, ու մոշենու ճյուղերով թավ`
Իբրև աչքի զարնող նըշան, որ վերըստին ետ դառնալիս,
Արագասլաց մութ գիշերով, թաքուստը այդ չրկորցընեն:
Ապա հապճեպ առաջ անցան զենքերի եւ և արյան միջով
Ու շատ չանցած հասան նըրանք թրակիացոց հոգնած գընդին.
Որոնք անհոգ քընում էին՝ զենքերն իրենց գեղեցկաշուք
{{տող|470}}Նըրանց չորս կողմ երեք կարգով շարված ուղիղ գետնի վըրա,
Եվ ամեն մի զինվորի մոտ կային մի զույգ լըծկան ձիեր:
Հռեսոս արքան նըրանց միջեւ միջև նընջում էր խոր, վաստակաբեկ, -
Եվ ձիերը պիրկ փոկերով կապած էին շըքեղ կառքից։
Նախ Ոդիսը տեսավ նըրան եւ և Տիդյանին այսպես ասաց -«Դիոմեդե՛ս, ահա նըրանք եւ և թագավորն իր ձիերով,
Ինչպես որ մեզ Դոլոնն ասաց, որին դեռ նոր ըսպանցինք:
Դե՛, ցույց տուր քո քաջությունը, հարկավոր չէ անգործ մընալ,
Շուտ արձակիր երիվարներն եւ և կամ մարդիկ կոտորիր դու,
Իսկ ձիերի հոգսը ամբողջ կառնեմ իսկույն ես ինձ վըրա»։