Իսկ ես իսկույն դուրս քաշեցի սուր սուսերը իմ երկսայրի
Ու նստեցի փոսի եզրին՝ թույլ չտալով, որ անմարմին մեռյալների
{{տող|50}}Գլուխները հասնեն արյանն՝ մինչև որ ես հարցմունք անեմՏիրեսիասին:
Նախ մոտեցավ ինձ Էլպենոր իմ ընկերոջ դժբախտ հոգին,
Քանզի չէ՞ որ դեռ չէր թաղված նա հողի տակ լայնատարած,
Մնո՞ւմ է դեռ նա որդու մոտ, պահպանում է նա իմ գույքերը անվնաս,
Թե՞ որևէ գերահռչակ աքեացի նրան վերցրել է կնության»։
{{տող|180}}Այդպես այնժամ ես ասացի, և ինձ իսկույն պատասխանեցմայրն իմ հարգո.
«Մնում է դեռ հավատարիմ Պենելոպեն տխուր սրտով և հալումաշ՝
Քո սեփական ապարանքում և անցկացնում օրն ու գիշերը վշտաբեկ,
Որ առավել ես հեծեծամ, սիրտս լցվի նոր ստրջանք»։
Այդպես ահա ես ասացի, և ինձ իսկույն պատասխանեց հարգո մայրն իմ.
«Վա՜յ ինձ, որդյակ, որ առավել դժբախտն ես դու մահկանացումարդկանց մեջ.
Ոչ, բնավին քեզ չի խաբում Պերսեփոնեն, դուստրը Զևսի,
Այլ այդպես է մարդու վիճակն, երբ որ արդեն դառնում է նա մահվան բաժին,
Որն և ծնեց Տինդարևսից քաջախիզախ զույգ զավակներ՝
{{տող|300}}Պոլիդևկին՝ բռնամարտում քաջամարտիկ և Կաստորին ձիամարզիկ։
Երկուսին էլ ողջ ու առողջ, դեռ կենդանի, կենսատու հողնիր մեջ թաղեց
Անդ` երկրի տակ։ Նրանք անչափ հարգված են միշտ Զևսի կողմից
Եվ ամեն օր նրանք հերթով ու փոխեփոխ մահանում են և հերթով էլ
Մահից հետո չես մոռանում զարյույթն իմ դեմ այն չարաբաստ զենքի համար,
{{տող|550}}Որով անմահ աստվածները աքեացոց մատնեցին բյուր աղետների,
Իսկ դու` նրանց պատվարն հզոր, կործանվեցիր։ Մինչդեռ այնժամքեզ՝ մեռյալիդ,
Որ Պելևսյան Աքիլլեսի գյխին էիր ճիշտ հավասար,
Մենք՝ աքեյանք, ողբում էինք սրտահառաչ և անդադար:
Այդպես այնտեղ ես ասացի, բայց նա ոչինչ էլ չխոսեց։ Անպատասխան
Նա հեռացավ մեռյալների հոգիների հետ միասին դեպ Էրեբոս։
{{տող|560}}Գուցե հետո ինձ հետ խոսեր, թեկուզ ցասկոտ, գուցե մի կերպես խոսեի,
Բայց սիրելի սիրտս այնժամ իմ կրծքի տակ տենչում էր խիստ
Եվ փափագում տեսնել այնտեղ մեռյալների այլ հոգիներ:
Ալիքները նավը արագ ուղղեցին դեպ գետն, օվկիանոսն.
Նախ սլացավ այն թիերով, ապա քշեց հողմն ուղեկից ու բարեբեր:
/</poem>
== Երգ տասներկուերորդ։ Ծովալքները. Սկիլլան ու Քարիբդիսը. Արևի եզները ==