:լինելու պատճառով թողել էին գյուղում, նրան քեռի էր գալիս, մյուս քեռիներն էլ մուժիկ էին,— ահա բոլորը: Մի ժամանակ նա գեղեցկուհի էր համարվում, բայց գեղեցկությունը շատ շուտով թռավ նրանից, նա շատ խոնարհ, կամ, ավելի լավ է ասել, վախեցած բնավորության տեր էր, իր նկատմամբ միանգամայն անտարբեր էր, ուրիշներից սարսափելի վախենում էր. մտածում էր միայն գործը ժամանակին վերջացնել, երբեք ոչ ոքի հետ չէր խոսում և դողում էր տիրուհու անունը լսելիս, թեև տիրուհին նրա երեսը գրեթե չէր տեսնում: Երբ Գերասիմին գյուղից բերին, նա քիչ մնաց սարսափից ուշաթափվեր նրա կերպարանքը տեսնելով ու ամեն կերպ աշխատում էր չհանդիպել նրան, պատ ահում Էր նույնիսկ աչքերը փակում Էր նրա կողքով անցնելիս, տնից լվացքատուն գնալու ժամանակ: Գերասիմն առաջ առանձին ուշադրություն չէր դարձնում նրա վրա, հետո սկսեց նրան տեսնելիս ծիծաղել, ժպտալ, ապա և նայել սկսեց նրան, վերջապես բոլորովին աչք չէր հեռացնում նրանից: Տատյանան դուր եկավ նրան, արդյոք դեմքի հեզ արտահայտությամբ թե վեհերոտ շարժումներով՝ աստված գիտի: Մի անգամ Տատյանան անցնում էր բակով, տիրուհու օսլայած կոֆտան չռած մատներով զգուշությամբ բարձր բռնած... Հանկարծ ինչ-որ մեկը պինդ բռնեց նրա արմունկը: Նա շուռ եկավ և ճչաց. ետևը կանգնած էր Գերասիմը: Հիմարի պես ծիծաղելով և քնքշորեն մզզալով՝ նա Տատյանային մեկնեց մի շաքար աքլոր, որի պոչն ու թևերը ոսկեգույն էին: Տատյանան ուզում Էր հրաժարվել, բայց Գերասիմը զոռով աքլորը դրեց նրա ձեռքը, գլուխն օրորեց, հեռացավ և, շուռ գալով, մի անգամ Էլ ինչ-որ սիրալիր բան մզզաց: Այդ օրվանից Գերասիմն է՛լ նրան հանգիստ չէր տալիս, ուր էլ գնար Տատյանան, Գերասիմը հայտնվում էր այնտեղ, դիմավորում էր նրան, ժպտում, մզզում, ձեռները թափահարում, գրպանից հանկարծ մի ժապավեն հանում ու նրան տալիս, ավելով մաքրում էր փոշին նրա անցնելու ճամփից: Խեղճ աղջիկը ուղղակի չգիտեր, ինչ անի: Շուտով ամբողջ, տունն իմացավ համր դռնապանի արարքները: Սկսեցին ծիծաղել ու կատակներ անել Տատյանայի հետ: Սակայն բոլորը չէին համարձակվում Գերասիմին ծաղրել. նա հանաքներ չէր սիրում. նրա ներկայությամբ Տատյանային էլ թողնամ էին
: Հանգիստ: Գոհ լիներ թե դժգոհ, այնուամենայնիվ Տատյանան անցավ նրա հովանավորության տակ: Ինչպես բոլոր խուլ ու համրերը՝ Գերասիմը շատ շուտ էր գլխի ընկնում և շատ լավ էր հասկանում, ե՛րբ են ծիծաղում իր կամ Տատյանայի վրա: Մի անգամ ճաշից հետո, սպիտակեղենի վրա հսկող կինը, Տատյանայի անմիջական մեծը, սկսեց նրան, ինչպես ասում են, ձեռ առնել և այն դրության հասցրեց նրան, որ խեղճ Տատյանան չգիտեր ինչ անել, և քիչ մնաց բարկությունից լաց լիներ: Հանկարծ Գերասիմը վեր կացավ, մեկնեց իր ահագին ձեռքը, դրեց հանդերձապետի գլխին ու այնպիսի մռայլ կատաղությամբ նայեց նրա դեմքին, որ նա կուչ եկավ և կպավ սեղանին: Բոլորը լռեցին: Գերասիմը նորից գդալը ձեռն առավ ու սկսեց ուտել շչին: «Տես, է, խուլ սատանա»,— շշնջացին բոլորը, իսկ հանդերձապահուհին վեր կացավ ու գնաց աղջկանոցը: Մի ուրիշ անգամ, նկատելով, որ Կապիտոնը, այն իսկ Կապիտոնը, որի մասին խոսեցինք քիչ առաջ, ինչ-որ չափից ավելի սիրալիր խոսեց Տատյանայի հետ, Գերասիմը նրան իր մոտ կանչեց մատով, տարավ կառքերի սարայը և բռնելով այնտեղ անկյունում դրված կառքի լծափայտը, դրանով շատ ազդու կերպով սպառնաց նրան: Այդ օրվանից էլ ոչ ոք չէր խոսում Տատյանայի հետ: Ճիշտ է, հանդերձապահուհին, հենց որ վազեց մտավ աղջկանոց, իսկույն ուշագնաց եղավ և առհասարակ այնպես վարպետորեն գործ տեսավ, որ հենց նույն օրը տիրուհու ականջը հասցրեց Գերասիմի կոպիտ արարքը, բայց տարօրինակ պառավը քրքջաց միայն, մի քանի անգամ (այդպիսով վիրավորելով Հանգերձապետուհուն) ստիպեց նրան կրկնել, թե ինչպես Գերասիմը իր ծանր ձեռքով կռացրեց նրան, և մյուս օրը Գերասիմին մի արծաթ ռուբլի ուղարկեց: Տիրուհին նրան պարգևատրում էր, որպես հավատարիմ և ուժեղ պահապանի: Գերասիմը տիրուհուց շատ վախենում էր, բայց և այնպես հույս ուներ նրա ողորմածությանը և պատրաստվում էր արդեն գնալ նրան խնդրելու, թե նա թույլ կտա արդյոք, որ ինքն ամուսնանա Տատյանայի հետ: Նա սպասում Էր միայն սպասավորների պետի խոստացած նոր կաֆտանին, որպեսզի վայելուչ կերպով ներկայանա տիրուհուն, երբ հանկարծ այդ իսկ տիրուհին միտք հղացավ Տատյանային տալ Կապիտոնին:
: Այժմ ընթերցողը հեշտությամբ կհասկանա այն շփոթության պատճառը, որ տիրեց սպասավորների պետ Գավրիլային տիրուհու հետ ունեցած զրույցից հետո: «Տիրուհին, — մտածեց նա լուսամուտի մոտ նստելով,— իհարկե կխղճա Գերասիմին, բայց և այնպես նա անլեզու արարած է, տիրուհուն հո չի կարելի հայտնել, թե՝ ա՛յ, Գերասիմը Տատյանային սիրում է: Եվ վերջապես, ճիշտն ասած, նա ի՞նչ ամուսին կարող է լինել: Իսկ մյուս կողմից, բավական է, որ, ների՛ր, տեր, այդ սատանան իմանա, թե Տատյանային Կապիտոնին են տալիս, նա ամբողջ տունը տակն ու վրա կանի) Չէ՞ որ նրան էլ խոսք հասկացնել չի լինի»...լինի»…
: Կապիտոնի գալը կտրեց Գավրիլայի մտքի թելը: Թեթևամիտ կոշկակարը ներս մտավ, ձեռքերը դրեց ետևը և արձակ-համարձակ պատին հենվելով աջ ոտը խաչաձև դրեց ձախի վրա և գլուխը թափ տվեց: Իբր թե ահա և ես, ի՞նչ եք ուզում:
: Գավրիլան նայեց Կապիտոնին և մատերով խփեց լուսամուտի շրջանակին: Կապիտոնը փոքր-ինչ կկոցեց իր փոքրիկ կապար յա աչքերը, բայց չխոնարհեց, մինչև անգամ ժպտաց թեթևակի և ձեռը տարավ սպիտակավուն մազերին, որոնք ցցվել էին այս այն կողմի վրա: Էհ, ես եմ էլի: Էլ ի՞նչ ես նայում:
: — Դու էլի հարբած ե՞ս եղել,— սկսեց Գավրիլան,— եղել ես, չէ՞: Դե՛, պատասխանի, է՛:
: — Թույլ առողջությանս պատճառով ենթարկվել եմ, իսկապես, խմիչքներին,— ասաց Կապիտոնը:
: — Թույլ առողջությանս պատճառով... պատճառով… Քեզ քիչ պատիժ են տափս, ափսոս: Դեռ Պիտերում էլ ուսում է առել... առել… Լավ ուսում ես առեր Ձրի հաց ես ուտում միայն:: — Այդ դեպքում, Գավրիլա Անգրեյիչ, ինձ դատել կարող է միայն աստված ինքը, և ուրիշ ոչ ոք: Մենակ նա գիտե, թե ինչ մարդ եմ ես և ճի՞շտ է արդյոք, որ հացս ձրի եմ ուտում: Իսկ ինչ վերաբերում Է հարբեցողության, այդ դեպքում մեղավորը ես չեմ, այլ ավելի շուտ մի ընկեր. նա ինձ գրավեց ու ինքը հեռացավ, իսկ ես...ես…
: — Իսկ դու, թրջված հավի պես մնացիր փողոցում: Էհ, գլուխդ կորցրած մարդ ես: Բայց բանն էդ չի,— շարունակեց նա ու լռեց,— տիրուհին ուղում է, որ դու պսակվես: Լսո՞ւմ ես: Նա կարծում է, որ դու, պսակվելով, խելքի կգաս: Հասկանո՞ւմ ես:
: — Ինչո՞ւ չեմ հասկանում:
: — Իսկ ո՞ւմ են ընտրել, թույլ տվեք հետաքրքրվել:
: — Տատյանային:
: — Տատյանային...Տատյանային…
: Կապիտոնը աչքերը լռեց ու պոկվեց պատից:
: — Հը, ինչո՞ւ հուզվեցիր... հուզվեցիր… Մի՞թե նրան չես հավանում:
: — Ինչո՞ւ չեմ հավանում, Գավրիլա Անդրեյիչ, նա լավ
: աղջիկ է, աշխատող, համեստ... համեստ… Բայց չէ՞ որ դուք ինքներդ գիտեք, Գավրիլա Անդրեյիչ, որ էն գրողի տարածը, վայրենին՝ Տատյանայի վրա աչք ունի...ունի…: — Գիտեմ, ախպերս, բոլորը դիտեմ,— ընդհատեց նրան Գավրիլան վրդովված,— բայց չէ՞ որ...որ…: — Բայց ախր, Գավրիլա Անդրեյիչ, նա ինձ կսպանի, աստված վկա, ճանճի պես կսպանի. նրա ձեռքը, դուք հո տեսել եք, ինչ ձեռք ունի նա. դա ուղղակի հսկայի ձեռք է: Ինքը խոզ է, խփում է ու չի լսում, թե ինչպես Է խփում : Ձեռները թափահարում է էնպես, կարծես երազի մեջ լինի, և ոչ մի հնար չկա զսպելու: Ինչո՞ւ, որովհետև, ինքներդ գիտեք, Գավրիլա Անդրեյիչ, դա ուղղակի ինչ-որ գազան է, հրեշ, Գավրիլա Անդրեյիչ, հրեշից էլ վատ... վատ… Հիմա նրա ձեռից ինչո՞ւ պիտի տանջվեմ. չէ՞ որ ես էլ մարդ եմ:: — Գիտեմ, գիտեմ, լավ...լավ…
: — Օ, տեր աստված, շարունակեց կոշկակարը տաքացած,— ե՞րբ պիտի վերջանա այս բոլորը: Այս ի՞նչ բախտ է իմ բախտը: Երեխա ժամանակս ինձ ծեծում Էր գերմանացի տերս, հետո սկսեց իմ հարազատ եղբայրը, վերջապես, հիմա էլ հասած տարիքիս ինչի եմ արժանանում:
: — Է, հիմարի գլուխ,— ասաց Գավրիլան,— Ի՞նչ ես ավել պակաս խոսում:
: — Ո՞նց թե ինչ, Գավրիլա Անդրեյիչ, ես ծեծից չեմ վախենում, Գավրիլա Անդրեյիչ: Թող տերս չորս պատի մեջ
:պատժի ինձ, բայց մարդկանց ներկայությամբ մարդատեղ դնի ինձ, ես էլի մարդկանց շարքում կլինեմ, իսկ այս դեպքում, նա ո՞վ է, որ ես նրանից պատիժ կրեմ...կրեմ…
: — Դե գնա կորի՛,— առանց շտապելու ընդհատեց նրան Գավրիլան:
: Կլիմովը շուռ եկավ և հեռացավ:
: — Նա, ճիշտ է, թեթևամիտ մարդ է, բայց տիրուհին հույս ունի քեզ վրա:
: — Լսում եմ:
: — Բայց ցավն այն է... է… չէ՞ որ աչդ խուլ-համր Գերասիմը քեզ հետևում է: Եվ ինչո՞վ ես դու այդ արշին գրավել: Նա՝ այդ արջը՝ չէ որ կարող է քեզ սպանել:: — Կսպանի, Գավրիլա Անդրեյիչ, անպայման կսպանի: — Կսպանի՜... Կսպանի՜… Մենք այդ կտեսնենք: Ո՞նց թե կսպանի.
: նա մի՞թե իրավունք ունի քեզ սպանելու, ինքդ դատիր: — Ես չգիտեմ, Գավրիլա Անդրեյիչ, ունի թե չունի:
: — Տես, դու հո նրան էնպես բան չես խոստացել...խոստացել…: — Ինչ եք հրամայում...հրամայում…
: Գավրիլան լռեց և մտածմունքի մեջ ընկավ:
: — Խեղճ, հնազանդ արարած: Դե, լավ,— ավելացրեց նա,— մենք դեռ կխոսենք, իսկ առայժմ գնա, Տանյուշա, տեսնում եմ խոնարհ աղջիկ ես:
: Տատյանան շուռ եկավ, թեթևակի հենվեց դռան շրջանակին ու գնաց:
: «Է՛հ, տիրուհին գուցե հենց վաղն էլ մոռանա այդ պսակի մասին,— մտածեց Գավրիլան,— ես ինչի՞ եմ անհանգստանում որ: Իսկ Էդ չար Գերասիմին մենք կկռացնենք... կկռացնենք… Եթե փորձի մի բան անել, ոստիկանության իմաց կտանք»... Ուս:տինա կտանք»… Ուստինա Ֆեոդորովնա,— կանչեց նա բարձր ձայնով իր կնւջը,— սամավարը դիր, սիրելիս...սիրելիս…: Տատյանան այդ օրն ամբողջ գրեթե դուրս չեկավ լվացքատնից: Սկզբում նա լաց եղավ, հետո արցունքները սրբեց ու առաջվա պես ձեռնարկեց աշխատանքի: Կապիտոնը մինչև ուշ գիշեր նստեց գինետանը մի ինչ-որ մռայլ տեսքով ընկերոջ հետ և մանրամասն պատմում էր նրան, թե ինչպես ինքը Պետերբուրգում ապրում էր մի աղա պարոնի մոտ, որի ձեռքից ամեն բան կգար, եթե մի փոքրիկ պակասության չունենար— խմում էր և կանացի սեռով շատ էր հետաքրքրվում... հետաքրքրվում… Մռայլադեմ ընկերը գլխով էր անում միայն, բայց երբ Կապիտոնը հայտնեց, վերջապես, որ ինքը, մի դիպվածի բերումով, վաղը պետք է իրեն սպանի, մռայլադեմ ընկերը նկատեց, թե քնելու ժամանակ է: Եվ նրանք լուռ բաժանվեցին իրարից:
: Մինչդեռ Գավրիլայի սպասելիքները չարդարացան: Տիրուհուն այնպես էր զբաղեցնում Կապիտոնին պսակելու միտքը, որ նա գիշերը նույնիսկ միայն դրա մասին էր խոսում տանն ապրող կանանցից մեկի հետ, որին պահում Էր հատկապես նրա համար, որ անքնության դեպքերում հետը խոսի, և որը գիշերային կառապանի պես ցերեկն էր քնում: Երբ Գավրիլան թեյից հետո մտավ տիրուհու մոտ զեկուցելու, տիրուհու առաջին հարցը եղավ.— Հը՞, ինչպե՞ս է, հարսանիքը գլուխ է գալի՞ս: Գավրիլան, պարզ է, պատասխանեց, որ բանն ավելի քան հաջող է գնում, և որ Կապիտոնը այսօր նորից կգա տիրուհուն շնորհակալություն հայտնելու: Տիրուհին իրեն մի տեսակ լավ չէր զգում և երկար չզբաղվեց գործերով: Գավրիլան վերադարձավ իր սենյակը և մի խորհր
:դակցություն հրավիրեց: Գործն, իսկապես, պահանջում էր հատուկ խորհրդակցություն: Տատյանան չէր առարկում, իհարկե, բայց Կապիտոնը հայտարարում էր ի լուր ամենքի, որ ինքը մի գլուխ ունի, և ոչ թե երկու կամ երեք... երեք… Գերասիմը խստորեն ու արագ նայում էր բոլորին, չէր հեռանում աղջկանոցի դռնից և, թվում էր, գլխի է ընկնում որ ինչ-որ բան է պատրաստվում իրեն ի վնաս: Ժողովականները (դրանց թվում էր և ծեր բուֆետապանը, որին քեռի Խվոստ էին ասում և որիս բոլորը հարգանքով խորհուրդ Էին հարցնում, թեև:նրանից միայն այս էին լսում.— «այ թե ինչ» կամ՝ «այո, այո, այո») սկսեցին նրանից, որ համենայն դեպս վտանգից ապահով լինելու համար, Կապիտոնին փակեցին մի մութ սենյակում ու սկսեցին միտք անել: Ուժի դիմելը հեշտ էր, իհարկե, բայց աստված ոչ անի, աղմուկ բարձրանար, տիրուհին կանհանգստանար, այդ էր վտանգը: Ինչպե՞ս անել: Միտք արին, միտք արին և որոշեցին վերջապես: Բազմիցս նկատված էր, որ Գերասիմը հարբածներին տանել չէր կարողանում... կարողանում… Տան առաջին նստած՝ նա ամեն անգամ երեսը շրշում էր զզվանքով, երբ կողքից երերուն քայլերով ու գլխարկի պահպանակը (կազիրոկը) ականջին թեքած անցնում էր հարբած մի մարդ: Որոշեցին Տատյանային սովորեցնել, որ նա հարբած ձևանա և երերվելով, օրորվելով անցնի Գերասիմի մոտով: Խեղճ աղջիկը երկար չէր համաձայնում, բայց համոզեցին. Տատյանան ինքն էլ տեսնում էր, որ իր երկրպագուից այլ կերպ չի կարող ազատվել: Ու գնաց: Կապիտոնին բաց թողին, բանը այնուամենայնիվ նրան էր վերաբերում: Գերասիմը նստած էր տան մուտքի առաջ և թիով խաղում էր հողի հետ... հետ… Բոլոր անկյուններից, ծածկված լուսամուտների հետևից՝ հետևում էին նրան... նրան… Խորամանկությունը ավելի քան հաջողվեց: Տատյանային տեսնելով՝ Գերասիմը նախ, ըստ սովորության, սիրալիր մզզոցով գլխով արավ, հետո ուշադիր նայելով, թին գցեց, վեր թռավ տեղից, մոտեցավ Տատյանային, երեսը մոտեցրեց նրա երեսին... երեսին… Տատյանան վախից ավելի ևս երերաց ու աչքերը ծածկեց... ծածկեց… Գերասիմը բռնեց նրա ձեռքը, վազեց բակի միջով և Տատյանայի հետ միասին մտնելով խորհրդի սենյակը, հրեց նրան դեպի Կապիտոնը: Տատյանան վախից քարացավ... քարացավ… Գերասիմը կանգնեց, նայեց նրան, թափ տվեց ձեռքը, քմծիծաղ տվեց և ծանր քայլերով գնաց իր սենյակը: Մի ամբողջ օր նա դուրս չեկավ այնտեղից: Կառապան Անտիպկան պատմում Էր հետո, որ ինքը ղռան ճեղքից տեսել է, որ իբր թե Գերասիմը՝ մահճակալին նստած և ձեռքը այտին դրած՝ հանդարտ, երբեմն միայն մզզալով երգում է, այսինքն օրորվում է, աչքերը փակում և գլուխը թափահարում, ինչպես կառապան, երբ երգում Է իր աղիողորմ երգը: Այդ տեսնելով՝ Անտիպկան սարսափում Է և ճեղքից հեռանում: Երբ մյուս օրը Գերասիմը դուրս եկավ իր
:խցից նրա վրա առանձին փոփոխություն չէր նկատվում: Նա կարծես ավելի մռայլվել էր, և Տատյանայի ու Կապիտոնի վրա ամենափոքր իսկ ուշադրություն չդարձրեց: Նույն այդ երեկոն նրանք ներկայացան տիրուհուն, և մի շաբաթ հետո պսակվեցին: Հարսանիքի օրը Գերասիմը իր վարքը ոչ մի բանով չփոխեց. միայն գետից վերադարձավ առանց ջրի. ինչպես էր պատահել տակառը ճանապարհին կոտրել էր. իսկ գիշերը ախոռում նա այնպես եռանդով մաքրեց ու թիմարեց իր ձին, որ նա Գերասիմի երկաթե բռունցքների տակ դողդողում էր ու շուտ–շուտ հենվում այս կամ այն ոտի վրա:
: Այս բոլորը կատարվեց գարնանը: Անցավ Էլի մի տարի, որի ընթացքում Կապիտոնը վերջնականապես իրեն տվեց խմելու և, որպես միանգամայն անպետք մարդ, կնոջ հետ միասին սայլով ուղարկվեց հեռավոր մի գյուղ: Մեկնելու օրը սկզբում նա շատ պարծենում Էր և հավատացնում, թե ուր էլ ուղարկեն իրեն, ինքը չի կորչի, բայց հետո տրամադրությունն ընկավ, սկսեց գանգատվել, թե իրեն տանում են անկիրթ մարդկանց մոտ, և վերջը այնպես թուլացավ, որ մինչև իսկ սեփական գլխարկը չկարողացավ գլխին դնել: Երբ ամեն ինչ պատրաստ Է արդեն, և գյուղացիները երասանները բռնած սպասում էին միայն «բարի ճանապարհ» խոսքին, Գերասիմը դուրս եկավ իր խցից, մոտեցավ Տատյանային և նվիրեց նրան, ի հիշատակ, մի կարմիր չթե գլխաշոր, որ մի տարի առաջ գնել էր նրա համար: Տատյանան, որ մինչև այդ վայրկյանը գլխովն անցած բոլոր ձախորդությունները տարել էր միանգամայն անտարբերությամբ, այստեղ սակայն չդիմացավ, աչքերը լցվեցին արցունքով և, սայլ նստելիս, երեք անգամ համբուրվեց Գերասիմի հետ: Գերասիմն ուզում էր ուղեկցել նրան մինչև ուղեկալը և սկզբում գնում էր սայլակի կողքից, բայց հանկարծ կանգ առավ, ձեռքը թափ տվեց և գնաց գետի երկարությամբ:
: Իրիկնադեմ էր: Գերասիմը հանգիստ անցնում էր գետափով և նայում ջրին: Հանկարծ նկատեց, որ ինչ-որ բան հենց ափի մոտ շարժվում է տիղմի մեջ: Նա կռացավ, տեսավ մի փոքրիկ շան լակոտ՝ սև ու սպիտակ բծերով, որ, չնայած բոլոր ջանքերեն, ոչ մի կերպ չէր կարողանում ջրից դուրս գալ. բարձրանում էր. սահում և դողդողում էր իր ամբողջ թաց
:մարմնով: Գերասիմը նայեց խեղճ շնիկին, հետո մի ձեռքով վերցրեց, կռնատակը դրեց նրան, և մեծ-մեծ քայլերով շտապեց տուն: Երբ հասավ ու մտավ իր խուցը, փրկած շանը դրեց իր թախտի վրա, ծածկեց յուր հաստ վերնազգեստով, ապա նախ վազեց գոմը՝ ծղոտի, հետո խոհանոց մի բաժակ կաթի: Վերադարձավ, վերարկուն զգուշությամբ վեր քաշեց, ծղոտը փռեց շան տակը ու կաթը դրեց թախտի վրա նրա առաջ: Խեղճ շնիկը ընդամենը երեք շաբաթական էր. աչքերը նոր բացվել էին, մի աչքը նույնիսկ մի քիչ մեծ էր մյուսից բան լակել դեռ չէր կարողանում. դողում էր և աչքերը կուչ ածում: Գերասիմը երկու մատով բռնեց նրա գլուխը և դունչը մեկնեց կաթին: Փոքրիկ շունը հանկարծ սկսեց ագահաբար լակել կաթը և փնչացնել միաժամանակ: Գերասիմը նայում Էր նրան, նայում և հանկարծ ծիծաղից թուլան ում: Նա ամբողջ գիշեր քարշ եկավ այդ փոքրիկ շան հետ. սրբեց, չորացրեց նրան, ծածկեց և վերջապես քնեց նրա կողքին մի ուրախ ու խաղաղ քնով.
: Ոչ մի մայր այնպես չէր խնամի իր երեխային, ինչպես Գերասիմն էր խնամում իր շնիկը: Փոքրիկ շունն սկզբում շատ թույլ էր, նիհար ու տգեղ, բայց հետզհետե իրեն հավաքեց, լցվեց, իսկ ութ ամիս հետո, շնորհիվ իր ազատարարի անխոնջ հոգատարության, դարձավ իսպանական ցեղի մի լավ շուն՝ երկար ականջներով, մազոտ խողովակաձև պոչով և արտահայտիչ խոշոր աչքերով: Նա զարմանալի կապված էր Գերասիմին և մի քայլ անգամ չէր հեռանում նրանից. բոլոր ժամանակ հետևում էր նրան, պոչը շարունակ շարժելով: Գերասիմը նրա անունը դրեց Մումու (համրերը գիտեն, որ իրենց հանած մզզոցը գրավում է ուրիշների ուշադրությունը): Տան մարդիկ բոլորն էլ սիրեցին շանը և նույնպես Մումու էին կանչում նրան: Մումուն անչափ խելոք Էր. մոտենում, քննում էր բոլորին, բայց սիրում էր միայն Գերասիմին: Գերասիմն ինքը գժի պես սիրում էր նրան... նրան… ուստի նրան դուր չէր գալիս, որ ուրիշները շոյում են իր շանը, վախենո՞ւմ էր, ինչ է, հայտնի չէ:
: Գերասիմին առավոտները Մումուն էր զարթեցնում՝ փեշից քաշելով, սանձից բռնած՝ սայլակի մոտ էր բերում ջրկիր ձիուն, որի հետ լավ բարեկամ էր. դեմքին լրջություն տված՝
:Գերասիմի հետ գնում էր գետ, հսկում էր նրա ավելներն ու թիերը և ոչ ոքի մոտ չէր թողնում իր տիրոջ խցին: Գերասիմը նրա համար դռան մեջ մի անցք էր շինել, և Մումուն կարծես զգում էր, որ ինքը միայն Գերասիմի խցում է լիակատար տեր ու այդ պատճառով, ներս մտնելուն պես իսկույն ինքնագոհ դեմքով թռչում էր թախտին, նա գիշերը բոլորովին չէր քնում, բայց և այնպես չէր հաչում, ինչպես որևէ հիմար մի շուն, որ հետին թաթերին նստած, դունչը դեպի վեր, աչքերը փակ հաչում է ձանձրույթից, այնպես, աստղերի վրա, և սովորաբար երեք անգամ իրար ետևից: Ոչ: Մումուն այդպես չէր, նա իր բարակ ձայնը երբեք իզուր տեղը չէր հանի:
: նա իր ձայնը հանում էր այն ժամանակ միայն, երբ օտար մի մարգ էր մոտենում իրենց պարսպին, կամ որևէ մի տեղ կասկածելի աղմուկ էր բարձրանում կամ շրշյուն... շրշյուն… Մի խոսքով՝ Մումուն երևելի պահակություն էր անում: Ճիշտ է, նրանից բացի՝ բակում կար մի ծեր շղթայակապ շուն, որին սակայն երբեք, մինչև անգամ գիշերները, բաց չէին թողնում, և ինքն էլ, զառամած լինելով՝ ազատություն չէր էլ պահանջում. իր համար կուչ եկած, պառկում էր բնում և երբեմն միայն լսեցնում էր իր խռպոտ հաչոցը, որը իսկույն էլ կտրում էր, կարծես ինքն էլ զգալով, որ դա անօգուտ է: Մումուն տիրուհու տունը բոլորովին չէր մտնում, և երբ Գերասիմը փայտ էր տանում ներս, նա մնում էր դուրսը և սանդուղքի մոտ անհամ բեր սպասում Գերասիմին՝ ականջները սրած, գլուխը բարձրացնելով մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ, նայած թե որ կողմից էր դռների թխկոց լսվում:: Այդպես անցավ մի տարի ևս: Գերասիմը շարունակում էր դռնապահությունը և շատ գոհ Էր իր վիճակից, երբ հանկարծ մի անսպասելի դեպք պատահեց... պատահեց… Այն է՝ գարնան մի գեղեցիկ օր տիրուհին իր տան ապրող ազգականուհիների հետ անց ու դարձ էր անում հյուրասենյակում: Տրամադրությունը լավ էր, հանաքներ էր անում, ծիծաղում. հետի աղջիկներն էլ ծիծաղում Էին և նույնպես հանաքներ անում, բայց առանձին ուրախություն չէին զգում. տանն այնքան էլ ուրախ չէին լինում, որ տիրուհու վրա ուրախություն էր գալիս, որովհետև, ամենից առաջ նա բոլորից պահանջում էր, որ անկեղծորեն
: ու լիասիրտ մասնակցեն իր ուրախության, և երկրորդ, նրա այդ ուրախ րոպեները երկար չէին տևում և, սովորաբար, փոխվում էին մռայլ ու կծու տրամադրության:
: Քաղցր ժպիտը շուրթերին՝ հյուրասենյակում զբոսնելով, տիրուհին մոտեցավ լուսամուտին:
: Լուսամուտի առջև ծաղկանոց էր շինված, և հենց այդ րոպեին ծաղկանոցի մեջտեղը, վարդի թփի տակ, Մումուն պառկած եռանդով ոսկոր էր կրծում: Տիրուհին նկատեց նրան:
: — Ա՛հ,— բացականչեց նա հանկարծ,— սա ի՞նչ շուն է: Ազգականուհին, որին դիմեց տիրուհին, շփոթվեց և չիմացավ ինչ պատասխանի:
: — Չը... ը... Չը… ը… գիտեմ,— կմկմաց նա,— կարծես... կարծես… Համրինն: է... է...է… է…: — Ա՛հ,— ընդհատեց տիրուհին,— ինչ սիրուն շնիկ է, ասացեք այստեղ բերեն: Վաղո՞ւց է նրա մոտ: Ինչպե՞ս է, որ ես մինչև հիմա չեմ տեսել... տեսել… Ասացեք բերեն: Ազգականուհին իսկույն թռավ նախասենյակ: — Տղա՛, ա՛յ տղա,— բացականչեց նա,— Մումուին բերեք այստեղ: Շո՛ւտ: Ծաղկանոցումն է:
: — Դրա անունը Մումո՞ւ է,— հարցրեց տիրուհին,— շատ լավ անուն է:
: — Այո, շատ,— պատասխանեց ազգականուհին:— Շո՛ւտ, Ստեպան, շուտ:
: Ստեպանը բերեց նրան հյուրասենյակ և դրեց հատակին:
:Տիրուհին փաղաքշական կանչեց նրան իր մոտ: Մումուն, որ իր օրում այդպիսի շքեղ սենյակում չէր եղած՝ վախեցավ սաստիկ և նետվեց դեպի դռները, բայց, Ստեպանի կողմից ետ մղվելով՝ դողդողաց ու պատին կպավ:
: — Մումո՛ւ, Մումո՛ւ, արի ինձ մոտ, արի տիրուհու մոտ,— ասում էր տիրուհին.— արի, հիմար... հիմար… մի՛ վախիր... վախիր… արի՛:
: — Մոտեցի՛ր, Մումու, մոտեցի՛ր,— ասում էին տիրուհուն շրջապատող կանայք:— Մոտեցի՛ր:
: Բայց Մումուն տխուր նայում էր շուրջը և տեղից չէր շարժվում:
: Մինչև երեկո նրա տրամադրությունը վատ էր. ոչ ոքի հետ չխոսեց, թուղթ չխաղաց և գիշերն անցրեց վատ: Իսկ հետևյալ օրը կանչեց իր մոտ սպասավորների պետ Գավրիլային:
: — Ասա, խնդրեմ,— սկսեց նա,— այդ ի՞նչ շուն էր, որ ամբողջ գիշերը հաչում էր մեր բակում և չթողեց քնեմ:
: — Շուն... ո՞րը... Շուն… ո՞րը… գուցե խուլի շունը,— խոսեց Գավրիլան կմկմալով:
: — Չգիտեմ խուլի՞նն էր, թե մի ուրիշինը, միայն չթողեց,
:որ քնեմ: Ես զարմանում եմ՝ այդքան շատ շներ ինչի՞ համար են: Հետաքրքիր է: Ձէ՞ որ մենք մեր բակում շուն ունենք:
: — Ինչպես չէ, կա...կա…
: — Դե, էլ ի՞նչ. ավելորդ շունը մեր ինչի՞ն է պետք: Անկարգություններ է անելու միայն: Նայող չկա, ավագ չկա, այ թե ինչ: Եվ խուլի ինչի՞ն է հարկավոր շունը: Ո՞վ է նրան թույլ տվել, որ իմ բակում շուն պահի: Երեկ մոտեցա լուսամուտին, տեսնեմ դա, ծաղկանոցում պառկած, ինչ-որ կեղտոտ բան է բերել ու կրծում է. իսկ այնտեղ չէ որ վարդեր են տնկված:
: Տիրուհին լռեց:
: — Այսօր իսկ դրան չտեսնեմ... չտեսնեմ… Լսո՞ւմ ես:
: — Լսում եմ:
: — Այսօր իսկ... իսկ… առայժմ գնա:
: Գավրիլան դուրս եկավ:
: Նախասենյակում պառկած էր Ստեպանը. զարթեցրեց նրան և կամաց ինչ-որ բան հրամայեց, որին Ստեպանը պատասխանեց կես հորանջելով, կես ծիծաղելով: Գավրիլան գնաց, իսկ Ստեպանը վեր թռավ տեղից, կաֆտանն ու կոշիկները հագավ և դուրս եկավ՝ շեմքում կանգնեց: Չանցավ հինգ րոպե, Գերասիմը երևաց, իր անբաժան Մումուի ուղեկ
:ցությամբ, փայտի մի ահագին կապոց շալակին (տիրուհին հրամայել էր, որ իր ննջարանն ու առանձնասենյակը տաքացնեն նույնիսկ ամառը): Գերասիմը կողքանց կանգնեց գռան առջև, ուսով հրեց այն և իր բեռով մտավ ներս: Մումուն, ըստ սովորության, մնաց նրան սպասելու: Այդ ժամանակ Ստեպանը, հարմար րոպեից օգտվելով, հարձակվեց հանկարծ նրա վրա, ինչպես որսորդը ճտի վրա, սեղմեց նրա կուրծքը գետնին, գրկեց և մինչև անգամ գլխարկը չծածկելով՝ վազեվազ դուրս եկավ բակից, նստեց առաջին պատահած կառքը և գնաց ուղիղ Օխոտնի րյադ: Այստեղ նա գնորդ գտավ. Մումուին ծախեց հիսուն կոպեկի՝ այն պայմանով միայն, որպեսզի նա մի շաբաթ գոնե կապած պահի նրան, և ինքն իսկույն վերադարձավ. բայց դեռ տուն չհասած՝ կառքից իջավ և, տան բոլորքը շրջան անելով, ետևի փողոցից, պարսպի վրայով թռավ բակը. դռնով վախենում էր գնալ, որ Գերասիմին չհանդիպի:
: Ասենք, նրա անհանգստությունն անտեղի Էր: Գերասիմը վաղուց բակում չէր: Տնից դուրս գալով՝ նա անմիջապես դես ու դեն ընկավ Մումուին որոնելու. նա դեռ չէր հիշում, որ Մումուն երբևիցե չսպասեր իր վերադարձին, ու այս ու այն կողմ ընկնելով՝ սկսեց փնտրել, կանչել նրան իրեն հատուկ ձայնով... ձայնով… վազեց իր խուցը, խոտանոցը, նետվեց փողոց, դես-դեն... դեն… Մումուն չկա, Մումուն կորել է: Գերասիմը դիմեց մարդկանց, ամենահուսահատ նշաններով հարց ու փորձ արավ, հողից կես արշին բարձր ցույց տալով պատկերացրեց Մումուին ձեռներով... ձեռներով… Ծառայողներից ոմանք, իսկապես չիմանալով ուր Է չքացել Մումուն, գլուխները շարժում Էին միայն, մյուսները, որ գիտեին, պատասխանի փոխարեն ծիծաղում էին, իսկ սպասավորների ավագը ծանր ու մեծ կերպարանք ընդունելով սկսեց բղավել կառապանների վրա: Այդ ժամանակ Գերասիմը դուրս եկավ բակից:
: Օրը մթնում էր արդեն, երբ նա վերադարձավ: Նրա հոգնած տեսքից, անհաստատ քայլվածքից և փոշոտված շորերից կարելի էր ենթադրել, որ Մոսկվայի կեսը ոտի տակ է տվել: Նա կանգնեց տիրուհու տան լուսամուտների դիմաց, աչքը ածեց սանդուղքը, ուր յոթ ծառա էր հավաքված կանգնած, ետ դարձավ և մի անգամ էլ կանչեց «Մումու»: Մու
:մուն չերևաց: Գերասիմը նորից հեռացավ: Բոլորը նայեցին նրա ետևից, բայց ոչ մեկը ոչ ժպտաց, ոչ էլ մի խոսք ասավ: Իսկ հետևյալ առավոտ ամեն բանի հետաքրքիր ձիապահ Անտիպկան խոհանոցում պատմում էր, որ խուլն ամբողջ գիշեր հառաչել է:
: Հետևյալ ամբողջ օրը Գերասիմը չերևաց, այնպես, որ նրա փոխարեն ջրի գնաց կառապան Պատապը: Տիրուհին
: սպասավորների ավագ Գավրիլային հարցրեց, թե կատարվա՞ծ է արդյոք իր հրամանը: Գավրիլան պատասխանեց, որ կատարված է: Մյուս առավոտ Գերասիմը իր խցից դուրս եկավ աշխատանքի: Ճաշին եկավ հաց կերավ և դարձյալ գնաց առանց սրան կամ նրան գլուխ տալու: Նրա դեմքը, որ առանց այն էլ զուրկ էր կենդանությունից, ինչպես բոլոր խուլ ու համրերինը, այժմ կարծես քարացել էր: Ճաշից հետո նա կրկին դուրս եկավ բակից, բայց կարճ ժամանակով. վերադարձավ և իսկույն գնաց խոհանոց:
: Գիշերն իջավ, լուսնյակ, պայծառ մի գիշեր: Գերասիմը պառկած հառաչում Էր և շարունակ շուռ ու մուռ գալիս անկողնում. մեկ էլ հանկարծ զգաց, որ կարծես փեշը քաշում են. նա ամբողջ մարմնով դողաց, բայց գլուխը չբարձրացրեց և մինչև անգամ աչքերը փակեց. բայց նորից ահա փեշը քաշեցին՝ առաջվանից ավելի ուժգին է Գերասիմը վեր թռավ... թռավ… Նրա առաջ՝ թոկի կտորը վզին, կանգնած էր Մումուն ու պոչը շարժում էր շարունակ:: Երկարաձիգ մի ճիչ դուրս թռավ Գերասիմի անխոս կրծքից, նա բռնեց Մումուին ու սեղմեց կրծքին. Մումուն մի ակնթարթում լիզեց նրա քիթը, աչքերը, բեղերը և միրուքը... միրուքը… Գերասիմը կանգնեց, մտածեց, զգուշությամբ դուրս եկավ խոտանոցից, նայեց շուրջը և, հավաստիանալով, որ իրեն ոչ ոք չի տեսնի՝ շտապեց իր խուցը: Դեռ առաջուց Գերասիմը գլխի Էր ընկել, որ շունն ինքն իրեն չի կորել, որ նրան տարել են, երևի տիրուհու հրամանով. ծառայողները նշաններով բացատրել էին նրան, թե ինչպես նրա Մումուն ուզեցել էր տիրուհուն կծի, ուստի և Գերասիմը վճռեց միջոցներ ձեռք առներ Ամենից առաջ նա Մումուին հաց տվեց, փայփայեց, պառկեցրեց ու ծածկեց, հետո սկսեց մտածել ու ամբողջ գիշերը մտածում էր, թե ինչպե՞ս անի, որ Մումուին մի լավ տեղ
: թաքցնի: Վերջապես հնարը գտավ. ամբողջ ցերեկը Մումուին կթողնի խցի մեջ և երբեմն միայն կգա տեսնելու, գիշերը կտանի դուրս: Դռան անցքը նա պինդ խցեց հին վերարկուով և ինքը. լույսը նոր բացված, բակում էր արդեն, կարծես ոչինչ Էլ չէր պատահել. նա պահպանել էր նույնիսկ (անմեղ խորամանկություն) իր դեմքի տխուր արտահայտությունը: Խեղճ խոզի մտքով չէր էլ կարող անցնել, որ Մումուն իր կլանչոցով կմատնի իրեն: Եվ, իսկապես, շուտով տան մարդիկ բոլորն էլ իմացան, որ համրի շունը վերադարձել է և այժմ տանը փակված է: Բայց Գերասիմին ու շանը խղճալուց, մասամբ էլ գուցե Գերասիմի երկյուղից, զգացնել տվին, որ իրենք նրա գաղտնիքը իմացել են: Սպասավորների ավագը ծոծրակը քորեց միայն և ձեռը թափ տվեց. «Է՛հ, աստված իր հետ: Գուցե տիրուհին չի էլ իմանում»: Իսկ համրը երբեք այնպիսի ջանասիրություն չէր ցույց տվել, ինչպես այդ օրը. նա սրբեց, մաքրեց ամբողջ բակը, խոտերը արմատահան արավ, ծաղկանոցի ցանկի փայտերը կարգի բերեց, մի խոսքով՝ աշխատում, չարչարվում էր այնպես, որ մինչև անգամ տիրուհին էլ ուշադրություն դարձրեց նրա ջանասիրության վրա: Օրվա ընթացքում Գերասիմը մի երկու անգամ թաքուն գնաց փակված շանը տեսնելու, իսկ գիշերը նա Մումուի հետ միասին պառկեց, ոչ թե խոտանոցում, այլ խցում և միայն ժամը երկուսին դուրս եկավ նրա հետ մաքուր օդում զբոսնելու: Ու բակում բավական երկար զբոսնելով նա ուզում էր վերադառնալ արդեն, երբ տան պարսպից այն կողմ, փողոցում ինչ-որ խշշոց լսվեց: Մումուն ականջները սրեց, մռռաց, մոտեցավ պարսպի պատին, հոտոտեց և սկսեց բարձրաձայն հաչեր Ինչ-որ հարբած մի մարդ եկել էր այնտեղ գիշերելու:
: Այդ ժամանակ տիրուհին հենց նոր աչքը կպցրել Էր երկարատև «ջղային հուզումից» հետո. այդպիսի հուզումներ միշտ պատահում Էին նրան չափազանց կուշտ ընթրիքից հետո: Շան հանկարծակի հաչոցը զարթեցրեց նրան. նրա սրտի զարկերն ավելացան, «Աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր,— նվաղելով կանչեց նա,— աղջիկնե՛ր, աղջիկնե՛ր»: Աղջիկները վախվխորած ներս մտան ննջարան: «Օ՛յ, օ՛յ, մեռնում եմ,— խոսեց տիրուհին վշտահար, ձեռքերն այս ու այն կողմ տարածե
:լով,— դարձյալ, դարձյալ այդ շունը... շունը… Օ՛յ, մարդ ուղարկեցեք բժշկի հետևից. դրանք ինձ ուզում են սպանել... սպանել… Շո՜ւնը, դարձյալ այդ շունը: Օ՛յ». և նա գլուխը ետ ձգեց, որ նշան էր ուշաթափության: Վազեցին բժշկի ետևից: Նա եկավ, տիրուհուն ուշքի բերեց և հետո, հանգստության համար, կաթիլներ տվեց: Տիրուհին ընդունեց կաթիլները և անմիջապես արտասվախառն ձայնով սկսեց գանգատվել շնից, ծառայողների ավագ Գավրիլայից, իր բախտից և այն բանից, որ իրեն՝ խեղճ, պառավ կնոջը, բոլորն աչքաթող են արել, որ ոչ ոք իրեն չի խղճում և բոլորն էլ իր մահն են ցանկանում: Մինչ այդ՝ Մումուն շարունակում էր հաչել, իսկ Գերասիմն ապարդյուն կանչում էր նրան պարսպի մոտից: «Ահա... ահա... դարձյալ...»— «Ահա… ահա… դարձյալ…»— խոսեց տիրուհին, և նրա աչքերը նորից կուլ գնացինք Բժիշկը ինչ-որ բան շշնջաց աղջկան, նա վազեց նախասենյակ, զարթեցրեց Ստեպանին, իսկ Ստեպանը վազեց Գավրիլային զարթեցնի և Գավրիլան բորբոքված հրամայեց տան բոլոր ծառայողներին ոտքի հաներ
: Գերասիմը ետ նայեց, լուսամուտներում տեսավ լույս ու ստվերներ, նրա սիրտը վատ բան զգաց, Մումուին թևի տակ առավ, վազեց մտավ իր խուցը և դուռը փակեց: Մի քանի րոպե հետո հինգ մարդ ուզում էին բանալ նրա դուռը, բայց նիգերի դիմադրությանը հանդիպելով՝ կանգ առան: Եկավ Գավրիլան՝ սաստիկ հևալով և բոլորին հրամայեց մինչև առավոտ մնալ այդտեղ ու հսկել, իսկ ինքը շտապեց սպասավոր աղջիկների սենյակը և նրանց գլխավորի՝ Լյուբով Լյուբիմովնայի միջոցով հրամայեց հայտնել տիրուհուն, որ շունը, դժբախտաբար, նորից ինչ-որ տեղից ետ է եկել, որ վաղն ևեթ նա կենդանի չի լինի, և տիրուհին թող ողորմած լինի՝ չբարկանա ու հանգիստ մնա: Տիրուհին հավանորեն այնքան էլ շուտ չէր հանգստանա, եթե բժիշկը տասներկու կաթիլի փոխարեն քառասուն չտար, այդ ազդեց նրան և քառորդ ժամից արդեն նա քնած էր խոր ու խաղաղ քնով, իսկ Գերասիմը, ամբողջովին գունատ, պառկել էր իր մահճակալին և Մումուի բերանը պինդ սեղմել:
: Հետևյալ առավոտ տիրուհին զարթնեց բավական ուշ: Գավրիլան սպասում էր նրա զարթնելուն, որպեսզի Գերասիմի տան վրա հարձակվելու հրաման տա, իսկ ինքը պատրաստ
: Եվ Ստեպանը բարձրացավ վերև, փայտը վերցրեց, վերարկուն հրեց ներս ու սկսեց փայտը ծակի մեջ խաղացնելով կրկնել՝ «դուրս արի, դուրս արի»: Նա դեռ փայտը տարուբերում էր, երբ հանկարծ խուցի դառը արագ բացվեց, սպասավորների ամբողջ խումբը գլխիվայր գլորվեց սանդուղքից, և ամենից առաջ Գավրիլան:
:— Դե՛, դե՛, դե՛,— կանչեց Գավրիլան ներքևից,— խելոք
:կաց, ա՛յ...ա՛յ…
: Գերասիմն անշարժ կանգնեց շեմքում: Ամբոխը հավաքվեց սանդուղքի ոտների մոտ: Գերասիմը գերմանական կաֆտան հագած այդ մանր մարդկանց նայում էր բարձրից, և ձեռները թեթևակի կողքին կանթած: Իր գյուղական կարմիր վերնաշապիկով նա մի հսկա էր թվում նրանց առաջ: Գավրիլան մի քայլ արավ առաջ գնալու:
: — Տե՛ս, ա՛յ,— ասաց նա,— չարություն մի անի: Եվ սկսեց նշաններով հասկացնել, որ տիրուհին նրա շունը պահանջում է անպատճառ. տուր այդ շունը իսկույն, թե չէ վատ կլինի:
: Գերասիմը շարունակ թիավարում էր ու թիավարում: Ահա Մոսկվան ետ մնաց: Ահա գետի ափերին տարածվում են մարգագետիններ, բանջարանոցներ, դաշտեր, պուրակներ, երևացին խրճիթներ: Գյուղի հոտ էր գալիս: Գերասիմը թիերը ձգեց, գլուխը սեղմեց Մումուին, որ նստած էր նրա առջև՝ չոր տախտակի վրա:
: Հատակը լցված էր ջրով և այդպես մնաց անշարժ, ուժեղ բազուկներով շան մեջքը գրկած: Իսկ նավակը մինչև այդ ալիքներով կամաց-կամաց տարվում էր ետ՝ դեպի քաղաք: Վերջապես, Գերասիմն ուղղվեց արագ և ինչ որ ցավագին մի կատաղություն դեմքին, վերցրած աղյուսները թոկով կա
: պեց իրար, հետո թոկի ծայրերը կապեց Մումուի վիզը. բարձրացրեց ու բռնեց նրան դետի վրա ու վերջին անգամ նայեց նրան... նրան… Մումուն հավատով ու աներկյուղ նայեց տիրոջը և պոչը շարժեց կամացուկ, Գերասիմը երեսը շուռ տվեց, աչքերը փակեց և ձեռները բաց թողեց... թողեց… ու չլսեց ոչինչ, ոչ ընկնող Մումուի սուր կլանչոցը, ոչ էլ ջրի ծանր ճողփյունը. ամենաաղմկոտ օրը լուռ և անշշուկ էր նրա համար, ինչպես ոչ մի խաղաղ գիշեր անձայն չէ մեզ համար. և երբ նա աչքերը բաց արավ նորից, առաջվա պես գետի երեսով, կարծես միմյանց հալածելով, շտապով վազում էին փոքրիկ ալիքները և առաջվա պես ճողփյունով զարնվում նավակի կողերին, և միայն հեռուն, դեպի ափն էին վազում ինչ֊որ լայն կորագծեր,
: Երոշկան, հենց որ Գերասիմը թաքնվեց նրա աչքից, վերադարձավ տուն և պատմեց ինչ տեսել էր:
: Դե, իհարկե,— նկատեց Ստեպանը.— Գերասիմը նրան ջուրը կգցի: Արդեն կարող եք հանդարտ լինել, քանի որ խոստացել էր...էր…
: Ամբողջ օրը Գերասիմը չերևաց: Նա ճաշվա հացին չեկավ: Երեկոյան էլ, երբ բոլորը հավաքվեցին ընթրիքի, նա չկար:
: — Ի՞նչ զարմանալի տղա է այդ Գերասիմը,— ճղճղալով խոսեց հաստլիկ լվացարարուհին ,— մի՞թե կարելի է մի շան համար էդպես կոտորվել... կոտորվել… Չեմ հասկանում...հասկանում…
: — Ախր Գերասիմն էստեղ էր,— գոչեց հանկարծ Ստեպանը՝ գդալով իր համար քաշովի վերցնելով,
: — Ի՞նչպես: Ե՞րբ:
: Բոլորը ծիծաղեցին Ստեպանի վրա և ընթրիքից հետո գնացին քնելու:
: Մինչդեռ նույն այդ ժամանակ Տ֊ի խճուղով շտապով և առանց կանգ առնելու քայլում էր մի հսկա՝ պարկը մեջքին ու մի երկար ձեռնափայտ ձեռին: Դա Գերասիմն էր, նա գնում էր առանց ետ նայելու, շտապում էի տուն, իրենց գյուղը:
:Խեղճ Մումուին ջուրը գցելուց հետո՝ նա վազեց իր խուցը, հապճեպ մի քանի բան֊ման հավաքեց դրեց հին տապճակի մեջ, կապոց արավ, ուսը գցեց ու հայդա: Ճանապարհը նա լավ գիտեր: դեռ այն ժամանակից, երբ իրեն բերին Մոսկվա: Այն գյուղը, որտեղից տիրուհին բերել էր նրան, ընկած էր խճուղուց քսանհինգ վերստ հեռու: Նա գնում էր մի անընկճելի խիզախությամբ, կատաղի և ուրախ վճռականությամբ: Գնում էր, ու նրա աչքերն ագահաբար և ուղիղ նայում էին առաջ: նա շտապում էր այնպես, կարծես պառավ մայրը սպասում էր նրան հայրենի գյուղում, կարծես կանչել էր իր մոտ օտար երկրում և օտար մարդկանց մեջ երկար թափառելուց հետո... հետո… Հենց նոր իջած ամառային գիշերը խաղաղ էր ու տաք. մի կողմից, այնտեղ, ուր արևը մայր մտավ, երկինքը դեռ սպիտակին էր տալիս և թեթևակի կարմրած էր անհետացող օրվա վերջին ցոլքերով, մյուս կողմից բարձրանում էր գորշ֊կապույտ աղջամուղջը: Հարյուրավոր լորեր աղմկում էին ամեն կողմ, և նրանց հետ մրցելու համար կարծես ջրահավերը ձայնակցում էին իրար: Գերասիմը, սակայն, նրանց լսել չէր կարող, նա չէր կարող լսել նաև գիշերային մեղմ սոսափյունը ծառերի, որոնց կողքով անցնում էր, բայց նա զգում էր հասնող հաճարի ծանոթ հոտը, որ բուրում էր շարունակ մութ դաշտերից, զգում էր, թե ինչպես քամին, իր հայրենի քամին, քնքշաբար զարնվում էր իր երեսին և խաղում մազերի յու միրուքի հետ, տեսնում էր իր առաջ սպիտակին տվող ճանապարհ, իրենց տան ճանապարհը, որ ձգվում էր նետի պես ուղիղ, նա տեսնում էր երկնքում անթիվ աստղե ր, որ լուսավորում էին նրա ուղին, և առյուծի նման քայլում էր նա առույգ ու կայտառ, այնպես, որ երբ ծագող արեգակը իր տամուկ կարմիր շողերով լուսավորեց մեծ քայլերով հեռացող հսկային, Մոսկվայի և նրա միջև ընկած էր արդեն երեսունհինգ վերստ...վերստ…
: Երկու օրից հետո նա իր տանն էր արդեն, ի մեծ զարմանս այն զինվորի կնոջ, որին տեղավորել էին նրա խրճիթում: Սրբապատկերի առաջ աղոթելուց հետո՝ նա գնաց տանուտերի մոտ: Տանուտերը մի քիչ զարմացավ, բայց խոտհունձը հենց նոր սկսել էր, Գերասիմին, որպես ընտիր մշակի, հենց այդտեղ ձեռը գերանդի տվին, և առաջվա պես գնաց հունձ
: անելու, տեսնելով նքա ձեռի թափն ու հնձած լասերը... լասերը… իսկ Մոսկվայում, Գերասիմի փախչելու հետևյալ օրը, տան սպասավորները զբաղվեցին նրանով: Գնացին նրա խուցը, ման եկան, հետո հայտնեցին Գավրիլային: Նա եկավ նայեց, ուսերը վեր քաշեց և վճռեց, որ համրը կամ փախել է, կամ խեղդվել իր շան հետ միասին: Իմաց տվին ոստիկանության, հայտնեցին տիրուհուն: Տիրուհին բարկացավ, լաց եղավ և հրամայեց, ինչ կլինի գտնել նրան. հավատացրեց, որ ինքը երբեք չի հրամայել շանը ոչնչացնել և, վերջապես, այնպես մի շշպռեց Գավրիլային, որ նա ամբողջ օրը գլուխը շարժում էր և ասում. «Հը՜մ»...«Հը՜մ»…
: Վերջապես, գյուղից լուր եկավ, թե Գերասիմն այնտեղ է: Տիրուհին մի քիչ հանգստացավ. սկզբում ուզում էր հրամայել, որ նրան անմիջապես ետ բերեն Մոսկվա, բայց հետո հայտնեց, որ այդ տեսակ ապերախտ մարդը իրեն հարկավոր չէ: Ասենք, դրանից հետո նա ինքը շուտով մեռավ, իսկ ժառանգների հոգսը Գերասիմը չէր, նրանք մոր մնացած ծառայողներին էլ բաց թողին:
: Եվ մինչ այսօր էլ Գերասիմն ապրում է մեն-մենակ իր մենավոր խրճիթում. առողջ և ուժեղ է առաջվա պես, մենակ չորս մարդու բան է անում և առաջվա պես էլի լուրջ է ու ծանր: Բայց հարևանները նկատել են, որ նա, Մոսկվայից վերադառնալուց հետո, ոչ մի կնոջ հետ չի խոսում, երեսին անգամ չի նայում, ոչ մի շուն չի պահում մոտը:
: «Ասենք,— խոսում են գյուղացիները,— շունը նրա ինչի՞ն է պետք. ոչ մի գող մոտ չի գա նրա դռանը»:
: Այս համբավն է պտտում համրի հսկա ուժի մասին: