:Վտանգը այն էր, որ այդպես պառկած, երկնքին նայող երազող կմնանք... Չէ, կյանքը չէր թողնի։ Կյանքի քերանքից մի կերպ գնդած Սուրոն չէր թողնում։
:Նա ամեն անգամ այսպես ջուր էր մաղում մեր անշահ, սանձարձակ երևակայության վրա։ Եվ ամեն անգամ Սուրոյին թքել-մրելուց հետո այդ մի ճամպրուկ փողը, այնուամենայնիվ, քաշում էինք մեր երազների ոլորտը՝ ծառայեցնելու մեր նպատակներին։ Բայց ոտքի տակ ընկած այդ իրը կռացնում էր մեզ, նսեմացնոլմ էր մեր երազանքը, խճճում էր առօրյա պետքերի, խանութում տեսած հնոտիների ոստայնով,— այնինչ մեր հագինը, երկնքին նայելիս, արքայազնի հանդերձ էր, որ խանութում չի լինում, մեր տակինը հրեղեն ձի էր, որ փողով չեն առնում, այլ մի առավոտ ջրերից ելնում, դոփում է մեր շեմին ու մեզ դուրս կանչում...
:Մեր երազած աղջիկն էլ ձիու հետքերով էր գալու, սնվելու էր առավոտվա ցողով, հագնելու էր ծովի փրփուր, ծա՛խս չէր պահանջելու։