== Պնդում 4 ==
Շրջանի կենտրոնով չանցնող երկու հատվածներ իրար հատելու դեպքում, միմյանց հավասար չեն կիսում։
Դիցուք՝ ունենք ABCD շրջանը, որում կենտրոնով չանցնող AC և BD հատվածները հատում եմ միմյանց E կետում։ Ես պնդում եմ, որ նրանք միմյանց հավասար չեն կիսում։
Ենթադրենք, որ այդ հատվածները կիսում են միմյանց այնպես, որ AE-ն ու EC-ն և BE-ն ու ED-ն հավասար են։ Գտնենք ABCD շրջանի կենտրոնը [Պնդում 3․1], նշանակենք F կետով և կառուցենք FE-ն։
Հետևաբար, քանի որ կենտրոնով անցնող FE-ն հատում է կենտրոնով չանցնող AC-ին, ապա հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ [Պնդում 3․3]։ Ստացվում է, որ FEA-ն ուղիղ անկյուն է։ Եվ կրկին, քանի որ FE հատվածը մեջտեղից հատում է BD-ն, ապա հատումը տեղի է ունենում ուղիղ անկյան տակ [Պնդում 3․3]։ Ստացվում է, որ FEB-ն ուղիղ անկյուն է։ Ցույց էինք տվել նաև, որ FEA-ն էլ է ուղիղ անկյուն։ Հետևաբար, FEA-ն ու FEB-ն հավասար են․ փոքրը՝ մեծին, ինչը հնարավոր չէ։ Հետևանար, AC-ն ու BD-ն միմյանց հավասար չեն կիսում։
[[Պատկեր:Screenshot_2024-12-07_174917.png|center|200px]]
Այսպիսով՝ շրջանի կենտրոնով չանցնող երկու հատվածներ իրար հատելու դեպքում, միմյանց հավասար չեն կիսում։ Սա այն էր, ինչ պահանջվում էի ցույց տալ։
== Պնդում 5 ==