:Այս գինը շատ բարձր է։ Ստիպել գիտականներին, որ նրանք վճարեն, իրենց աշխատակիցների աշխատանքները կարդալու համար։ Սկանավորել ամբողջ գրադարաններ, բայց միայն Գուգլի ախպերությանը թույլ տալ օգտվելու դրանից։ Ապահովել Առաջին կարգի աշխարհի էլիտար համալսարաններին այդ գիտական ամսագրերը, բայց ո՞չ հարավային կիսագնդի երեխաներին։ Սա վիրավորական է եւ անընդունելի։
:Շատերն ասում են՝ «Համաձայն եմ, բայց ի՞նչ կարող ենք անել։ Հեղինակային իրավունքը կորպորացիաների ձեռքին է, նրանք հսկայական գումարներ են աշխատում, դրանցից օգտվելու իրավունք տալու համար, եւ այդ ամենը բացարձակ օրինական է։ Մենք ոչինչ չենք կարող անել, այդ ամենը կանգնեցնելու համար։», բայց կա մի բան, որ մենք կարող ենք անել, եւ արդեն իսկ անում ենք։ Մենք կարող են պայքարեենք պայքարել, ու հետ ստանալ այդ իրավունքները։
:Ձեզ, ում հասանելի են այդ աղբյուրները՝ ուսանողներ, գիտնականներ, գրադարանավարներ, Ձեզ տրված է առավելություն։ Դուք մասնակցում եք այդ գիտելիքի խնջույքին, մինչդեռ ուրիշները դրանից զուրկ են։ Բայց Դուք չպետք է, իրականում, բարոյական տեսանկյունից, դուք չեք կարող այդ արտոնությունը պահել Ձեզ։ Ձեր պարտքն է այդ ամենով կիսվել աշխարհի հետ։ Դուք պետք է աշխատակիցների հետ փոխանակեք ծածկագրերը, լրացնեք ներբեռնելու հայցերը ընկերների համար։