:Մեծ կորպորացիաները, իհարկե, ագահությունից կուրացած են։ Այն օրենքները, որոնցով նրանք առաջնորդվում են, պահանջում են այդպես անել ― նրանց բաժնետերերը չեն համաձայնի ավելի քչին։ Եւ քաղաքական գործիչները, ում նրանք գնել են, անցկացնում են, այնպիսի օրենքներ, որոնք տալիս են նրանց բացառիկ հնարավորություն, որոշելու, թե ովքեր կարող են պատճեններ անել։
:Չկա արդարություն վերը նշված անարդար օրենքներում։ Ժամանակն է վերադառնալ լույսին եւ քաղաքացիական անհնազանդության լավագույն ավանդույթներով հռչակել մեր ընդդմիությունը ընդվզումը` հանրային մշակույթի` մասնավորի կողմից հասարական մշակույթի գողությանը։
:Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, անկախ դրա գտնվելու վայրից, պատճենենք, եւ կիսվենք դրանով աշխարհի հետ։ Մենք պետք է վերցնենք տեղեկատվությունը, որը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով, եւ ավելացնենք այն Արխիվում։ Մենք պետք է գնենք գաղտնի տվյալների բազաներ եւ տեղադրենք դրանք Վեբում։ Մենք պետք է բեռնենք գիտական ամսագրեր եւ տարածենք դրանք սոց․ցանցերում, որոնք հնարավորություն են տալիս պանակներ տեղադրել։ Մենք պետք է պայքարենք Բաց հասանելիության պարտիզականության պարտիզանականության համար։
:Մեր՝ աշխարհով մեկ բավական շատ լինելու պարագայում, ոչ միայն հզոր հաղորդագրություն կուղարկենք ընդդեմ գիտելիքի սեփականաշնորհման, այլեւ կկարողանանք դա անցյալ դարձնել։ Կմիանա՞ս մեզ։