Stex piti screenshot lini #4
eli baner stex piti lini
== Պնդում 5 ==
Եթե մեծությունը նույն մեծության բազմապատիկն է, ինչ վերցված մասը (է) վերցված մասի, ապա մնացորդը նույնպես կլինի մնացորդի նույն բազմապատիկը, ինչ ամբողջը ամբողջից (համապատասխանաբար):
Stex piti screenshot lini #5
Թող AB մեծությունը լինի CD մեծության նույն բազմապատիկը, ինչ վերցված AE մասը վերցված CF մասից է: Ես ասում եմ, որ մնացորդ EB-ն նույնպես կլինի մնացորդի FD-ի նույն բազմապատիկը, ինչ որ ամբողջ AB-ն ամբողջ CD-ի է:
Քանի անգամ AE-ն բաժանվում է CF-ին, այնքան անգամ էլ թող EB-ն բաժանվի CG-ին։
Եվ քանի որ AE EB համապատասխանաբար CF GF հավասար բազմապատիկներ են, հետևաբար AE AB համապատասխանաբար CF CD հավասար բազմապատիկներ են
(Պնդում 1)։ Եվ AE-ն ու AB-ն ենթադրվում է որ լինեն CF-ի և CD-ի համապատասխանաբար հավասար բազմապատիկներ: Հետևաբար AB-ն GF-ի և CD-ի հավասար բազմապատիկ է. Հետևաբար GF-ը հավասար է CD. Թող երկուսից էլ հանենք CF-ը: Հետևաբար GC մնացորդը հավասար է FD մնացորդին: Եվ քանի որ AE-ն ու EB-ն CF-ի և GC-ի համապատասխանաբար հավասար բազմապատիկներ են և GC-ն հավասար է DF-ին, ապա
AE-ն և EB-ն համապատասխանաբար CF-ի ու FD-ի համապատասխանաբար հավասար բազմապատիկներ են։ Եվ AE-ն ու AB-ն ենթադրվում է որ լինեն CF-ի և CD-ի համապատասխանաբար հավասար բազմապատիկներ: Հետևաբար, EB-ն ու AB-ն FD-ի և CD-ի համապատասխանաբար հավասար բազմապատիկներ են: Հետևաբար, EB մնացորդը նույնպես կլինի FD մնացորդի հավասար բազմապատիկ ինչ համապատասխանաբար ողջ AB-ն CD-ին:
Հետևաբար, մեծությունը նույն մեծության բազմապատիկն է, ինչ վերցված մասը վերցված մասի, և մնացորդը նույնպես մնացորդի նույն բազմապատիկն է, ինչ ամբողջը ամբողջի (համապատասխանաբար): Ինչը պետք էր ցույց տալ:
== Պնդում 6 ==
Եթե երկու մեծություններ երկու այլ մեծությունների հավասար բազմապատիկներ են, իսկ առաջին և վերջին մեծություններից որոշ վերցված մասեր համապատասխանաբար հավասար բազմապատիկներ են, ապա մնացորդները նույնպես կամ հավասար են վերջին մեծություններին, կամ համապատասխանաբար դրանց հավասար բազմապատիկ են։
Թող AB և CD մեծությունները լինեն E-ի, և F-ի համապատասխանաբար հավասար բազմապատիկներ: Եվ թող առաջինից վերցված մասերը՝ AG-ն և CH-ը լինեն համապատասխաբար E-ի և F-ի հավասար բազմապատիկներ: Ես ասում եմ որ GB և HD մնացորդները կամ նույնպես հավար են E-ի և F-ի կամ նրանց հավասար բազմապատիկներ են:
Stex piti screenshot lini #6
Թող GB-ն լինի հավասար E-ին: Ես ասում եմ որ HD-ն նույնպես հավասար է F-ին:
Թող CK-ն լինի հավասար F-ին: Քանի որ AG-ն և CH-ը համապատասխանաբար E-ի և F-ի հավասար բազմապատիկներ են, և GB-ն հավասար է E-ին և KC-ն F-ին։ AB-ն և KH-ը հետևաբար E-ի և F-ի հավասար բազմապատիկներ են (2)։ Եվ AB-ն ու CD-ն ենթադրվում է որ լինեն E-ի և F-ի համապատասխանաբար հավասար բազմապատիկներ: Հետևաբար KH-ը և CD-ն համապաստասխանաբար F-ի և F-ի հավասար բազմապատիկներ են: Հետևաբար KH-ը և CD-ն յուրաքանչյուրը F-ի հավասար բազմապատիկներ են: ՀԵտրևաբար KH-ը հավասար է CD-ին: Թող CH-ը հանենք երկուսից էլ: Հետևաբար KC մնացորդը հավասար է HD մնացորդին: