Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 5 բայտ, 19:46, 18 Սեպտեմբերի 2012
==Գլուխ առաջին==
  Երեք հաշմանդամներ։ Ջորջի և Հարրիսի տառապանքները։ Հարյուր և յոթ ճակատագրական հիվանդուցյունների հիվանդությունների զոհը։ Ոգտակար Օգտակար դեղատոմսեր։ Երեխաների լյարդի հիվանդության բուժումը։ Մենք որոշում ենք, որ գերհոգնած ենք և հանգստի կարիք ունենք։ Մեկ շաբաթ ծովու՞մ։ Ջորջն առաջարկում է ճանապարհորդել գետով։ Մոնթմորընսին դեմ է քվեարկում։ Սկբնական առաջարկությունն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ երեքը մեկի դեմ։
  
  Մենք չորսով էինք՝ Ջորջը, Վիլյամ Սեմուել Հարրիսը, ես և Մոնթմորընսին։ Նստած էինք իմ սենյակում, ծխում էինք ու խոսում, թե որքան վատ է մեր վիճակը, վատ, իհարկե, նկատի ունեմ բժշկական տեսանկյունից։
  Մեր առողջական վիճակը վատ էր և դրա համար խիստ անհանգստանում էինք։ Հարրիսն ասաց, որ ժամանակ առ ժամանակ գլխապտույտի այնպիսի տարօրինակ նոպաներ է ունենում, որ չի հասկանում, թե ինչ է անում։ Ջորջն ասաց, որ ինքն էլ է գլխապտույտի նոպաներ ունենւմ և այդ ժամանակ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում։ Ինչ վերաբերվում էր ինձ, իմ լյարդն էր շարքից դուրս եկել։ Ես համոզված էի, որ լյարդս կարգին չեր, որովհետև հենց այդ ժամանակ կարդում էի լյարդի հիվանդուցյունների հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ռեկլամող տեղեկագիրը, որտեղ մանրամասն նկարագրված էին տարբեր ախտանիշներ, որոնց օգնությամբ մարդ կարող էր իմանալ, թե արդյո՝ք արդյո՞ք իր լյարդը հիվանդ է։ Ես այդ բոլոր ախտանիշներն ունեի։
  Շատ արտասովոր երևույթ է, բայց ամեն անգամ, երբ որևէ պատենտավորած դեղորայքի մասին հայտարարություն եմ կարդում, միշտ այն եզրակացության եմ հանգում, որ տառապում եմ հենց այդ հիվանդությամբ և այն էլ դրա ամենավտանգավոր ձևով։ Թվւմ Թվում է, թե ախտորոշումը միշտ համընկնում է իմ զգացումների հետ։
  Հիշում եմ, մի անգամ գնացի Բրիտանական թանգարան՝ կարդալու մի ինչ-որ թեթև հիվանդության մասին, որով հիվանդացել էի, կարծեմ խոտատենդն էր։ Վերցրեցի գիրքն ու կարդացի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, և հետո, մտազբաղ, մեքենայաբար շրջեցի էջերն ու սկսեցի աչքի անցկացնել հիվանդություններն ընդհանրապես։ Մոռացել եմ, թե որն էր առաջին հիվանդությունը, որ ինձ անակնկալի բերեց, ― մի ինչ-որ սարսափելի պատուհաս էր, որքան հիշում եմ, ― սակայն մինչև հիվանդության "նախնական ախտանիշների" մասին մի կես էջ աչքի անցկացնելը արդեն համոզված էի, որ վարակված եմ դրանով։
  Սկսեցի կարդալ այբբենական կարգով։ Կարդացի մալարիայի մասին և իմացա, որ հիվանդ եմ դրանով և, որ սուր շրջանը կսկսվի երկու շաբադից։ Բրայթի հիվանդությունը, բարեբախտաբար, թույլ էր արտահայտված և, հետևաբար, կարող էի ապրել շատ տարիներ, իսկ խոլերան, ուղեկցվում էր բարդություններով, և թվում էր, ի ծնե հիվանդ եմ դիֆտերիայով։ Ջանասիրաբար աչքի անցկացնելով այբուբենի բոլոր տառերը, պարզեցի՝ միակ հիվանդությունը, որ չունեի, ծնկոսկրի բորբոքումն էր։
  Սկզբում նույնիսկ մի քիչ վիրավորվեցի դրանից։ Ես արժանի չեի նման անպատվության։ Ինչու՞ չունեի ծնկոսկրի բորբոքում։ Ինչի՞ համար է այս անարդարությունը։ Բայց շուտով այդ եսասիրական զգացումները տեղի տվեցին։ Մտածեցի, որ ունեմ բժշկությանը հայտնի մնացած բոլոր հիվանդուցյուններըհիվանդությունները, դարձա պակաս եսասեր և որոշեցի յոլա գնալ առանց ծնկոսկրի բորբոքման։ Հոդատապը, իր ամենավտանգավոր ձևով, ինչպես երևում է տանջւմ տանջում էր ինձ առանց իմ գիտուցյանգիտության, իսկ վարակիչ հիվանդություններով ես ակնհայտորեն տառապել եմ դեռևս պատանի հասակից։ Քանի որ դա գրքում եղած վերջին հիվանդությունն էր, այն եզրակացության հանգեցի, որ մնացած ամեն ինչ ինձ մոտ կարգին է։
  Նստեցի ու սկսեցի մտորել։ Մտածում էի, թե որքան հետաքրքիր դեպք պետք է լինեմ բժշկական տեսանկյունից, ինչպիսի գյուտ լսարանի համար։ Ուսանողները կարիք չեն ունենա շրջել հիվանդանոցները, քանի որ ես կամ։ Ես ինքս մի հիվանդանոց էի։ Նրանց համար բավական կլինի միայն պտըտվել պտտվել իմ շւրջը շուրջը և հետո ստանալ իրենց դիպլոմները։
  Այնուհետև ցանկացա իմանալ, թե որքան ժամանակ է ինձ մնում ապրելու։ Սկսեցի ինքս ինձ քննել։ Փորձեցի շոշափել զարկերակս, սկզբում ոչ մի կերպ չկարողացա, հետո հանկարծ զգացի թույլ խփոցը։ Հանեցի ժամացույցս ու սկսեցի հաշվել։ Մեկ րոպեում հաշվեցի հարյուր քառասունյոթ զարկ։ Փորձեցի լսել սիրտս։ Դարձյալ անհաջող։ Սիրտս դադարել էր բաբախել։ Հիմա ես այն կարծիքին եմ, որ սիրտս միշտ էլ իր տեղում է եղել և միշտ բաբախել է։ Բայց և այնպես չեմ կարողանում բացատրել, թե բանն ինչ էր։ Շոշափեցի մարմնիս այն մասը, որն իմ գոտկատեղն եմ համարում, մինչև գլուխս, նաև կողերս ու մեջքիս մի մասը, բայց չկարողացա լսել կամ զգալ որևէ բան։ Փորձեցի զննել լեզուս և հնարավորին չափ դուրս հանեցի։ Փակեցի մի աչքս ու փորձեցի զննել մյուսով։ Կարողացա տեսնել միայն լեզվիս ծայրը, սակայն դրանից ավելի ու ավելի համոզվեցի, որ հիվանդ եմ քութեշով։
  Ես ընթերցասրահ էի մտել առողջ ու երջանիկ և դուրս էի գալիս այնտեղից որպես մի խեղճ հաշմանդամ։
  Քայլերս ուղղեցի իմ բժշկի մոտ։ Նա վաղեմի ընկերս է, և երբ երևակայում եմ, թե հիվանդ եմ, նա շոշափում է զարկերակս, զննում է լեզուս, զրուցում է եղանակի մասին, և այդ ամենը անվճար։ Մտածեցի, որ բարի գործ կատարած կլինեմ, եթե անմիջապես գնամ նրա մոտ։ «Այն ամենը, ինչ անհրաժեշտ է բժշկին՝ փորձն է, ― մտածեցի ես, ― նա կունենա ինձ։ Միայն ինձնից նա ավելի շատ փորձ ձեռք կբերի, քան հազար յոթ հարյուր սովորական, մեկ կամ երկու հիվանդուցյուն հիվանդություն ունեցող շարքային հիվանդներից։
  Այսպիսով, ես ուղիղ գնացի նրա մոտ։ Նա հարցրեց․
  Ես հարցրեցի․
  ― Դւք Դուք դեղագործ չե՞ք։
  Նա պատասխանեց․
  ― Ես դեղագործ եմ։ Եթե հանրախանութի և ընտանեկան հյուրանոցի տնորեն տնօրեն լինեի, ի վիճակի կլինեյի բավարարել Ձեր խնդիրքը։ Սակայն ընդամենը մի հասարակ դեղագործ լինելը ինձ դժվարին կացության մեջ է դնում։
  Ես կարդացի դեղատոմսը։ Այնտեղ գրված էր․
  Եվ մի լցրու գլուխդ այնպիսի բաներով, որոնցից ոչինչ չես հասկանում»։
  Ես հետևեցի աըդ այդ բոլոր ցուցմունքներին և դա այն երջանիկ վախճանն ունեցավ, որ կյանքս պահպանվեց և դեռ շարունակվում է։
  Այժմ, անդրադառնալով լյարդի դեղահաբեր ռեկլամող տեղեկագրին, ես, անկասկած, ունեի բոլոր ախտանիշները, որոնցից գլխավորն էր՝ « ընդհանուր «ընդհանուր չկամությունը աշխատանքի նկատմամբ ընդհանրապես»։
  Թե որքան եմ տառապել դրա պատճառով, հնարավոր չէ պատմել։ Դեռ վաղ մանկությունից։ Պատանի հասակում այդ հիվանդությունը ոչ մի օր հանգիստ չէր տալիս ինձ։ Այն ժամանակ չէին հասկանում, որ պատճառը լյարդս է։ Բժշկությունը շատ ավելի քիչ էր զարգացած, քան այժմ և սովորաբար դա վերագրում էին ծուլությանը։