Էլֆերի զորքը բռնեց ետդարձի ճանապարհը։Այն, որքան էլ ցավալի է, խսիտ փոքրացել էր, բայց ողջ մնացածները, միևնույն է, ուրախանում էին․ վիշապը մեռած էր, գոբլինները՝ ջախջախված, էլֆերը երգում էին գարնան մասին, որ գալիս էր ձմռանը փոխարինելու։ Հենդալֆն ու Բիլբոն գնում էին էլֆերի քրաքյին ետևից, իսկ նրանց կողքով քայլում էր Բեորնը մարդու կերպարանքով և ամբողջ ճանապարհին ծիծաղում էր ու բարձր երգում։ Այդպես նրանք գնացին, մինչև հասան Սև Անտառի սահմաններին։ Այստեղ ստիպված էին դադար առնել, քանի որ հրաշագործն ու Բիլբոն չուզզեցին անտառ մտնել, որքան էլ էլֆերի արքան համոզում էր հյուրընկալվել իր պալատում։ Հենդալֆն ու Բիլբոն որոշել էին անտառը շրջանցել հյուսիսից, անցնելով ամայի տեղանքով, որ ընկած էր անտառի և Գորշ լեռների միջև։ Ճանապարհն, իհարկե, երկար էր ու ձանձրալի, բայց հիմա, առանց գոբլինների, այստեղ ավելի անվտանգ էր թվում, քան Սև Անտառի թավուտի մութ կածաններում։ Մանավանդ որ նրանց հետ էր նաև Բեորնը։ ― Մնաս բարով, էլֆերի արքա,― ասաց Հենդալֆը։― Ու թող զվարթ լինի ձեր կանաչ անտառը, աշխարհը դեռ բավականաչափ երիտասարդ է․․․ Ուրախություն եմ ցանկանում ձեր ողջ ժողովրդին․․․ ― Գնաս բարով, Հենդալֆ,― պատասխանեց արքան,― Ցանկանում եմ քեզ հետագայում էլ հանկարածկի հայտնվես հենց այն ժամանակ, երբ ամենից շատ ես հարկավոր։ Որքան հաճախ հյուր լինես իմ պալատում, ինձ համար այնքան հաճելի կլինի։ ― Խնդրում եմ քեզ,― ասաց Բիլբոն, կմկմալով ու մի ոտքից մյուսին փոխվելով,― ինձանից նվեր ընդունեք․․․― Եվ նա արքային մեկնեց մարգարտազարդ արծաթե մանյակը, որ հրաժեշտի ժամանակ նրան էր տվել Դեյնը։ ― Ինչո՞վ եմ արժանացել այս ընծային, ով հոբիտ,― հարցրեց արքան։ ― Ը֊ը֊ը՛, ես կարծում եմ․․․ ինձ թվում է․․․ շփոթված կմկմաց Բիլբոն,― ես․․․ ը֊ը֊ը՛․․․ պարտական եմ ձեզ, ը՜մ֊մ֊մ․․․ հյուրընկալության համար։ Գողերին էլ է հատուկ երախտագիտության զգացումը։ Ես շատ եմ խմել ձեր գինին և շատ եմ կերել ձեր հացը։ ― Ես ընդունում եմ քո ընծան, ով Բիլբո Առատաձեռն,― հանդիսավոր ասաց արքան։― Քեզ դասում եմ էլֆերի բարեկամների շարքը և օրհնում եմ․ թող որ չկարճանա քո սվերը, այլապես գողությունը չափազանց հեշտ գործ կդառնա։ Գնաս բարով․․․ Էլֆերը շրջվեցին դեպի անտառ, իսկ Բիլբոն բռնեց վերադարձի երկար ճանապարհը։ Այդ ճանապարհին էլ նրան քիչ դժվարություններ ու զանազան արկածներ չապատահեցին։ Այնուամենայնիվ վայրի տեղանքը վայրի էլ մնում էր։ Այն օրերին բացի գոբլիններից այնտեղ ուրիշ շատ այլ պիղճ արարածներ էին քարշ գալիս։ Բայց այս անգամ Բիլբոն ոչ մի անգամ լուրջ վտանգի չենթարկվեց։ Կամաց֊կամաց, ձմռան կեսերին, նրանք հասան Բեորնի տունը և հյուր մնացին։ Ծննդյան տոները շատ ուրախ անցան, ամեն տեղից Բեորնի հրավերով բազմաթիվ հյուրեր հավաքվեցին։ Մառախլապատ Լեռների գոբլինները նրանց այլևս չէին անհանգստացնում․ պարտությունց հետո նրանք սսկվել էին ու թաքնվել խոր որջերում։ Վարգերը հեռացել էին անտառներից, և մարդիկ այժմ աներկյուղ ճանապարհորդում էին։ Բեորնը այդ կողմերում առաջնորդ դարձավ և կառավարեց Վայրի Երկիրը։ Ասում են, որ նրա ժառանգները սերնդե սերունդ տիրապետում էին արջ դառնալու ունակությանը։ Սրնաց մեջ վատերն էլ էին հանդիպում, չար մարդիկ, բայց մեծամասնությունը հոգով Բեորնի էր նմանվում, թեև նրանք ավելի ցածրահասակ էին ու ոչ այնքան ուժեղ։ Նրանց օրոք վերջին գոբլիններին վռնդեցին Մառախլապատ Լեռներից, և Վայրի Երկրին հարևանում էր խաղաղությունն ու ահնգստությունը։ Արդեն բացվել էր հիասքանչ և տաք գարունը, փայլում էր վառ արևը, երբ Բիլբոն և Հենդալֆը հրաժեշտ տվեցին Բեորնին։ Ինչքան էլ Բիլբոն կարոտել էր հարազատ տանը, բայց էլի Բեորնի տնից ափսոսանքով էր հեռանում, որովհետև Բեորնի այգու ծաղիկները գարնանը չէին զիջում թեժ ամռան հրաշալի ծաղիկներին։ Նրանք ճանապարհ ընկան և շուտով հասան այն լեռնանցքին, որտեղ մի ժամանակ ընկել էին գոբլինների ճանկը։ Այս անգամ նրանք լեռնանցքը բարձրացան առավոտյան և, ետ նայելով, տեսա վաղորդայնի թույլ արևով լուսավորված երկիրը։ Այտեղ, հեռու հորիզոնում հազիվ երևում էր Մենավոր լեռը։ Նրա ամենաբարձր գագաթին փայլփլում էր չհալված ձյունը։ ― Ահա և ձյուն՝ կրակից հետո,― ասաց Բիլբոն։― Նույնիսկ վիշապների վերջը եկավ։― Եվ նա մեջքով շրջվեց դեպի Սարը, ասես թե վերջակետ դնելով իր ճանապարհորդությանը։ Ամեն օրվա հետ տուկովյանը նրա միջից դուրս էր գալիս, իսկ բեգինսյանը գերիշխում էր։― Հիմա ես մի բան եմ ցանկանում․ որքան կարելի է շուտ ընկղմվել իմ բազկաթոռի մեջ։ ==ՎԵՐՋԻՆ ԳԼՈՒԽ== Մայիսի մեկն էր, երբ ճանապարհորդները հասան Ռիվենդել դաշտավայրի եզրին, որտեղ գտնվում էր Վերջին (իսկ այս կողմից՝ առաջին) Ընտանեկան Հանգրվանը։ Դարձյալ երեկո էր, պոնիները հոգնել էին, հատկապես նա, որ բեռն էր տանում։ Երկու հեծյալն էլ հանգստի կարիք ունեին։ Զառիվայր կածանով իջնելիս Բիլբոն ծառերի միջից լսեց էլֆերի երգը, կարծես թե նրանք այդպես էլ իրենց մեկնելու օրից մինչև հիմա չէին ընդհատել։ Հազիվ էին հեծյալները իջել ստորին բացատը, էլֆերը երգեցին նախկին երգին շատ նման մի երգ․ Էլ վիշապ չիա,Մահ ու ահ չկա,Թշնամու համարԹագ ու գահ չկա։Զենքը ժանգոտում,Ընկնում են գահեր,Գանձը գին չունի,Իզուր է պահել։Տես, տերևներն ենԱնուշ սվսվում,Ջուրը կարկաչում,Ու եր է լսվում՝Տրա֊րա֊րա֊րա,Տղաներ, առաջ։ Պայծառ շողում են Աստղերը սուտակ,Օդը մաքուր էԼուսնի լույսի տակ,Խարույկն է փայլումՈսկու պես հալչող․Ինչո՞ւ թափառել,Տղաներ, ինչո՞ւ․․․Հոգնած եք, խուր,Ո՞ւր եք վռազում,Մինչև հեռուներն ենՁեզ կանչում իզուր,Խելք հավաքեցեք,Էլ ինչո՞ւ գնալ,Չէ որ էլֆերն էլԽնդրում են մնաք։Մնացեք, տղերք,Հոգնած եք, ախըր,Տրա֊րա,Տրա֊րա֊րա,Հա֊հա։ Հետո էլֆերը դուրս եկան ծառերի ետևից, ողջունեցին և Բիլբոյին ու հրաշագործին կամուրջն անցկացնելով տարան Էլրոնդի տունը։ Այստեղ ճամփորդներին գրկաբաց ընդունեցին և խնդրեցին պատմել իրենց արկածների մասին։ Պատմում էր Հենդալֆը, քանի որ քունը գլխին Բիլբոն լռում էր։ Արկածների մեծ մասին Բիլբոն անձամբ մասնակցել էր, և հենց ինքն էլ ճանապարհին շատ բան էր պատմել հրաշագործին։ Բայց ժամանակ առ ժամանակ որևէ բան լսելիս Բիլբոն բացում էր աչքերը և ականջ դնում։ Այդպես նա իմացավ, թե Հենդալֆն ինչու էր բացակայում․ նա մասնակցում էր բարի հրաշագործների մեծ խորհրդին, որ զբաղվում էր ճերմակ մոգությամբ և այդ բնագավառում բավական գիտակ էին։ Վերջապես նրանց հաջողվել էր Սև Անտառի հարավային ծայրամասի իր մռայլ բնակատեղիից վտարել Նեկրոմանտին։ ― Այնուհետև,― ավելացրեց Հենդալֆը,― անտառը ավելի պակաս վտանգավոր կդառնա, իսկ Հյուսիսը կազատվի նրա չար իշխանությունից։ Բայց ավելի խաղաղ կլիներ, եթե նրան բոլորովին վտարեին այս աշխարհից, որտեղ մենք ենք ապրում։ ― Ավելի լավ ցանկություն լինել չի կարող,― հաստատեց Էլրոնդը,― բայց վախենում եմ, որ դա տեղի կունենա դեռևս ոչ մեր ժամանակներում, և առհասարակ ոչ շուտ։ Ճանապարհորդության պատմությանը հետևեցին այլ պատմություններ, հետո էլի և էլի հին ու նոր իրադարձությունների մասին և այն մասին, ինչ առհասարակ չէր էլ եղել, և, վերջապես, Բիլբոյի գլուխը կախվեց կրծքին, ու նա քաղցր քնեց։ Արթնացավ սպիտակաթույր անկողնում, լուսինը պատուհանից ուղիղ ներս էր նայում։ Ներքևից, առվի մոտերքից լսվում էին էլֆերի զրնգուն ձայները․ Հե՜յ, եկեք երգենք, խմբովին երգենք,
Թող քամին սուրա, բարձրանա երկինք,
Թող մուք երկնքում աստղերը շողան,
Թող ստվերները լուսնի տակ դողան։ Պարեցեք անհոգ, պարեցեք արագ,
Ոտքեր, թռչկոտեք խոտերի վրա,
Թող առուները զնգալով հոսեն,
Մայիսյան տոն է, խրախճանք ու սեր։ Քնել է հոգնած ճամփորդը, տեսեք,
Անտառում խաղաղ թող քնի մեզ հետ,
Քնի՝ գլուխը թավ խոտի վրա,
Թող օրոր ասի ուռենին նրան։ Մի՛ խշշա, Հացի, պապանձվիր, Բարդի,
Թող նրա քունը լինի անվրդով,
Կաղնի, լուռ մնա ու մի՛ շառաչի,
Թող հանգիստ քնի երազներում ջինջ։ ― Մի խոսք, Ուրախ Ժողովուրդ․․․― ասաց Բիլբոն գլուխը պատուհանից դուրս հանելով։― Գիշերվա ո՞ր ժամն է։ Ճիշտ որ, ձեր օրորոցայինը հարբած գոբլինին էլ կարթնացնի․․․ Ի միջի այլոց շնորհակալություն երգի համար։ ― Իսկ քո խռմփոցը յոթ սարի ետևում քնած վիշապին էլ կարթնացնի,― ծիծաղելով առարկեցին նրանք։― Բայց մենք էլ ենք շնորհակալ քեզնից։ Շուտով լույսը կբացվի, իսկ դու երեկվանից քնած ես։ ― Էլդրոնի տանը քնելը փառավոր բան է,― պատասխանեց Բիլբոն,― բայց ես կուզեի էլի քնել այս տանը։ Կրկին բարի գիշեր, իմ սիրելի բարեկամներ․․․― Եվ Բիլբոն նորից իրենց գցեց անկողին ու վեր կացավ միայն ուշ առավոտյան։ Նրա հոգնածությունը շուտով անցավ, և շատ անգամ պարեց ու կատակներ արեց էլֆերի հետ առավոտ վաղ և ուշ գիշերին։ Բայց նույնիսկ էլֆերի հովտում այդ ուրախ կյանքը չէր կարող նրան պահել, ամբողջ ֊ամանակ նա տուն էր ձգտում։ Դրա համար էլ մեկ շաբաթ հետո հրաժեշտ տվեց Էլրոնդին, մեծ դժվարությամբ համոզեց նրան ընծաներ ընդունել և Հենդալֆի հետ շարունակեց ճանապարհը։ Հենց նրանք դուրս եկան հովտից, երկինքը մթնեց, քամի բարձրացավ ու անձրև տեղաց։ ― Մայիսին չեմ ձանձրանա,― ասաց Բիլբոն, դեմքը ձաղկող անձրևից թաքցնելով։― Բա ինչ, առասպելները մնացին ետևում, մենք տուն ենք վերադառնում։ Երևի, առաջին լուրն է սա տան մասին։ ― Առջևում դեռ շատ երկար ճանապարհ կա,― նկատեց Հենդալֆը։ ― Համենայն դեպս այն տանում է դեպի տուն և ուրիշ ոչ մի տեղ,― պատասխանեց Բիլբոն։ Նրանք հասան գետին, որ Վայրի Երկրի սահմանն էր, և զոռիկող ափով իջան ծանոթ ծանծաղուտը։ Ջուրը գետում բարձրացել էր, որովհետև ձյունը հալվում էր ու ամբողջ օրն անձրև էր գալիս։ Նրանք մի կերպ անցան մյուս ափը և փութացին առաջ, որովհետև մութն ընկնում էր արդեն։ Ճանապարհորդությունը կրկնվում էր հակառակ կարգով, այն բացառությամբ միայն, որ ընկերախումբը փոքր էր, տրամադրությունն ավելի տխուր և տրոլներ չկային։ Ճանապարհին Բիլբոն շարունակ ճանաչում էր տեղանքն ու վերհիշում, թե ինչ էր կատարվել այստեղ կամ այնտեղ մեկ տարի առաջ և ինչ էր ասվել այն ժամանակ (նրան թվում էր, թե տասը տարի է անցել)։ Դե, իհարկե, նա իսկույն նկատեց այն տեղը, ուր պոնին փախավ, իսկ իրենք ճանապարհից շեղվեցին և չափազանց տհաչ արկածի հանդիպեցին Թոմի, Բերթի և Բիլլի հետ։ Ճանապարհից ոչ հեռու Հենդալֆն ու Բիլբոն փորեցին հանեցին մեկ տարի առաջ իրենց թաքցրած ոսկին։ ― Ինձ առանց այդ էլ մինչև կյանքիս վերջը հերիք է,― ասաց Բիլբոն։― Ավելի լավ է դու վերցրու, Հենդալֆ։ Ով՝ ով, բայց դու կիմանաս, թե որտեղ գործածես դա։ ― Իմանալը՝ կիմանամ,― պատասխանեց Հենդալֆը։― Բայց ես արդարացի բաժանման կողմն եմ։ Ո՞վ գիտե, գուցե քեզ ոսկին ավելի շատ պետք գա, քան դու կարծում ես։ Նրանք ոսկին լցրեցին պարկերն ու գցեցին պոնիների մեջքին, որից սրանք շատ դժգոհ մնացին։ Դրանից հետո նրանց ընթացքը խիստ դանդաղեց, քանի որ ճանապարհի մեծ մասը ստիպված եղան ոտքով քարշ գալ։ Բայց դրա փոխարեն որքա՜ն հաճելի էր կանաչ փափուկ խոտի վրայով քայլելը։ Հոբիտը գնում էր ու ըմբոշխնում այդ հաճույքը, և քրտինքը սրբում կարմիր մետաքսե թաշկինակով։ Բայց ոչ իր թաշկինակով, նրա պահուստից ոչ մեկը չէր փրկվել, այս թաշկինակը Էլրոնդն էր նրան փոխառրինաբար տվել, քանի որ հունիս ամսի հետ ամառ էր եկել, ամառվա հետ էլ՝ շոգը։ Քանի որ աշխարհում ամեն ինչ վերջ ունի, նույնիսկ մեր պատմությունը, ապա եկավ օրը, երբ նրանք տեսան այն տեղանքը, որտեղ Բիլբոն ծնվել ու մեծացել էր, որտեղ յուրաքանչյուր բլուրն ու ծառը նրան ծանոթ էին, ինչպես իր հինգ մատը։ Թմբի վրայից նա հեռվում տեսավ հարազատ Բլուրն ու հանկարծ կանգ առավ։ Ժայռերն ու գորշ բարձունքներն ի վեր
Ճամփան ոլորվում, ձգվում է երկար՝՝
Դեպի գետակը, որ ծով չի տեսել,
Գետնախուցերը, ուր արև չկա։ Ճամփան ձգվում է մերթ կանաչների,
Մերթ հավերժական փյուների միջով,
Անցնում է ամռան ծաղկած դաշտերով,
Սարալանջերով՝ քարքարոտ ու չոր։ Գիշեր ու ցերեկ, ցերեկ ու գիշեր
Ճամփան ձգվունում է հեռուն,
Հոգուդ խորքերից մտերմիկ մի ձայն
Կանչում է․․․ ու տան կարոտն է եռում։ Կանգնում ես մի պահ, նայում ես շուրջդ,
Նայում ես, նայում ու մարգագետնում
Տեսնում ես ծանոթ բլուրներ, ծառեր,
Եվ քո հայրական տունն ես տեսնում դու։ Հենդալֆը աչքի ծայրով նայեց նրան․ ― Բիլբո, թանկագինս,― ասաց նա։― քեզ ի՞նչ պատահեց։ Ես քեզ չեմ ճանաչում․․․ Նրանք անցան կամուրջը, անցան ջրաղացի կողքով և հայտնվեցին միստր Բեգինսի տան մոտ։ ― Ողորմած աստված․․․ ի՞նչ է կատարվում,― զարմանքով բացականչեց նա։ Դռան մոտ ահագին ժողովուրդ էր հավաքված, տարբեր մարդիկ՝ պատկառելի և ոչ պատկառելի, բոլորը մտնում ու դուրս էին գալիս և, ինչպես սրտնեղությամբ նկատեց Բիլբոն, նույնիսկ ոտքերը չէին մաքրում փալասի վրա։ Ի միջի այլոց Բիլբոյի զարմանքը չի կարելի համեմատել հավաքվածների զարմանքի հետ։ Բանն այն է, որ նա վերադարձել էր աճուրդի ամենաթեժ պահին։ Պարտեզի դռնակին մեծ հայտարարություն էր փակցված, սևով սպիտակի վրա ազդարարելով, որ հունիսի 22֊ին պարոն Գրաբը, Գրաբը և Բերոուզը աճուրդի կհանեն Բիլբո Բեգինսի, Հոբիտստան կոմսության Բլրատակի բեգ֊էնդցի էսկվայրի գույքը, վաճառքը կկայանա առավոտյան ուղիղ ժամը 10-ին։ այժմ համարյա երկրորդ նախաճաշի ժամն էր և իրերի մեծ մասը վաճառվել էր տարբեր գներով, ավլեի ճիշտ ասած, ամենաէժան գներով, ինչպե սև հաճախ արվում է աճուրդներում։ Բիլբոյի ազգականները՝ Սակվիլ֊Բեգինսները, այդ ժամանակ հենց զբաղված էին նրանով, որ չափում էին սենյակները, ցանկանալով ստուգել, թե այնտեղ կտեղվորվի՞ արդյոք իրենց սեփական կահույքը։ Մի խոսքով, Բիլբոյի համարել էին անհայտ կորած, և ոչ բոլորն ուրախացան, երբ պարզվեց, որ նա ողջ է ու առողջ։ Միստր Բիլբո Բեգինսի վերադարձը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Բլրատակում, այնպես էլ Բլրի Ետևում և Գետի Այն Կողմում։ Այդ իրադարձության նկատմամբ եղած բնական քաշքշուկը տևեց ևս մի քանի տարի։ Շատ ջրեր հոսեցին մինչև միստր Բեինսի կենդանի լինելն ընդունեցին։ Հատկապես նրանց, ովքեր աճուրդում էժան գներով իրեր էին ձեռք բերել, ստիպված եղան շատ երկար համոզել, թե Բիլբոն ողջ է։ Վերջ ի վերջո, որպեսզի ժամանակ շահի, Բիլբոն ետ գնեց իր սեփական կահույքի մեծ մասը։ Բայց նրա արժաթե գդալներն այդպես էլ անվերադարձ կորան։ Անկեղծ ասած, նա կասկածում էր, որ դա Սակվիլի֊Բեգինսների ձեռքի գործն է։ Ինչ վերաբերում է այս ազգականներին, ապա նրանք այդպես էլ չհամաձայնեցին վերադարձած Բիլբոյին ճանաչել որպես իսկականը և բարեկամաբար չէին տրամադրված նրա նկատմամբ։ Ախր նրանք շատ էին ցանկանում ապրել Բիբլոյի փառահեղ բնում։ Բացի դրանից, Բիլբոն հայտնաբերեց, որ ոչ միայն արծաթե գդալներն է կորցրել, այլև՝ բարի համբավը։ Ճիշտ է, իր ամբողջ կյանքում նա էլֆերի հետ բարեկամ մնաց, նրանց այցելում էին թզուկներ, հրաշագործներ ու նման անձնավորություններ, բայց նա դադարել էր պատվավոր հոբիտ համարվելուց։ Հոբիտստանում նա «մի քիչ պակասի» անուն էր հանել, այլ կարծիքի էին միայն նրա տուկովյան կողմի զարմիկներն ու զարմուհիները, բայց այս դեպքում էլ մեծերը չէին խրախուսում նրանց բարեկամությունը Բիլբոյի հետ։ Պետք է ազնվորեն ասել, որ դա նրան մազաչափ անգամ չէր հուզում։ Նա միանգամայն գոհ էր կյանքից, թեյնիկն ավելի քաղցրալուր էր երգում օջախի վրա, քան առաջ՝ այն խաղաղ օրերին, մինչև Անկոչ Հյուրերի դարաշրջանը։ Նա դաշույնը կախեց օջախի վերևում։ Օղազարահը փռեց նախասենյակում, իսկ հետագայում նվիրեց թանգարանին։ Ոսկին ու արծաքը գլխավորապես նվերների վրա գնաց (որը և որոշ չափով բացատրում է զարմիկների ու զարմուհիների կապվածությունը նրա հետ)։ Կախարդական մատանին խիստ գաղտնի էր պահում և օգտագործում էր, երբ տհաճ այցելուներ էին գալիս։ Նա սովորություն դարձրեց բանաստեղծություններ գրել և էլֆերին հյուր գնալ։ Հարևաններից շատերը գլուխներն էին օրորում, մատները քունքին դնում ու ասում․ «Խե՜ղճ Բեգինս»։ Նրա պատմություններին քչերն էին հավատում։ Բայց Բիլբոն, չնայած ամեն ինչին, մինչև կյանքի վերջը շատ երջանիկ էր զգում, իսկ նրա կյանքը չտեսնված երկար եղավ։ Ճանապարհորդությունից տարիներ անց մի աշնանային երեկո Բիլբոն նստել էր առանձնասենյակում և հուշեր էր գրում։ Նա մտածում էր կոչել «Գնալն ու գալը։ Հոբիտի ճանապարհորդությունը»։ Հանկարծ դռան զանգը տվեցին, մտավ Հենդալֆը, նրա հետ էլ մի թզուկ, ոչ այլ ոք, քան Բալինը։ ― Մտե՛ք։ Մտե՛ք,― գոչեց Բիլբոն։ Նրանք տեղավորվեցին օջախի մոտ դրված բազկաթոռին։ Բալինը նկատեց, որ միստր Բեգինսի անթև բաճկոնը անհամեմատ ավելի շքեղ էր, քան առաջ, իսկական ոսկե կոճակներով։ Իսկ Բիլբոն նկատեց, որ Բալինի մորուքը երկարել է ևս մի քանի մատնաչափ, և կապել է պերճ գոտի՝ թանկագին քարերով զարդարված։ Բնական է, նրանք հուշերի գիրկն ընկան։ Բիլբոն հարցրեց, թե ինչպես են ապրում Սարատակում և նրա շրջակայքում։ Պարզվեց, որ լավն են ապրում, ավելի լավ հնարավոր չէ։ Բերդը նորից կառուցել է Դեյլը, և այնտեղ մարդիկ են հավաքվել լճից, հարավից ու արևմուտքից, հովիտը մշաիկում են, և այն նորից բերքատու է դարձել։ Ամայացած տեղանքը գարնանաը առատորեն ծածկվում է ծաղիկներով ու թռչուններով, աշնանը փառաբանվում է պտուղներով ու տոնական խնջույքներով։ Լճաշեն քաղաքը նույնպես վերակառուցել են, այժմ կրկին հարստացել է, և Արագահոս գետով վեր ու վար են անում բեռներով լի նավակները։ Էլֆերը, թզուկնեն ու մարդիկ ապրում են շատ համերաշխ։ Ծեր քաղաքագլխի վերջը վատ եղավ։ Բերդը նրան շատ ոսկի տվեց Լճաշեն քաղաքի բնակիչների համար, բայց քանի որ քաղաքագլուխը պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնք շատ արագ են վարակվում, ուստի բռնվեց վիշապի ցավով, վերցրեց ամբողջ ոսկին, փախա Վայրի Երկիր և այնտեղ սովից մեռավ։ ― Նոր քաղաքագլուխն իրեն շատ խելոք է պահում,― ավարտեց Բալինը,― և մեծ հեղինակություն ունի։ Բնական է, ներկայիս բարգավաճումը նրա ծառայությունն է համարվում։ Նոր երգերում արդեն երգում են այն մասին, թե ինչպես նրա օրոք, վերջապես, ոսկու գետեր հոսեցին։ ― Ուրեմն , նշանակում է հնուց եկող կանխագուշակումները որոշ իմաստով իրականացել են,― նկատեց Բիլբոն։ ― Իհարկե․․․― պատասխանեց Հենդալֆը։― Իսկ ինչու չպետք է իրականանային։ Հուսով եմ, հավատդ չես կորցրել մարգարեության նկատմամբ այն բանից, որ ինքդ ես նպաստել դրանց իրականացմանը։ Չլինի՞ լրջորեն մտածում ես, իբրև թե ամեն անգամ ջրից չոր ես դուրս եկել հենց այնպես, քո բախտավոր աստղի շնորհիվ։ Իսկապես, հո ամեն ինչ միայն քո փրկության համար չէր այդես հաջող դասավորվում։ Խոսք չկա, միստր Բեգինս, դուք հրաշալի անձնավորություն եք, և ես ձեզ շատ եմ սիրում,― այստեղ նա բարեհոգաբար ժպտաց փոքրիկ հոբիտին,― բայց մի՛ մոռացեք, խնդրում եմ, որ աշխարհը շատ մեծ է, իսկ դուք այնքան էլ խոշոր դեմք չեք․․․ ― Է՛հ,― ավելի լավ․․․― ծիծաղեց Բիլբոն։― Փոխարենը ես հիանալի ծխախոտ ունեմ․․․ Եվ կախարդին մեկնեցիր ծխախոտատուփը։