Changes

:Մի ողջ ժողովուրդ վիրավորելու ավելի լավ ձևակերպում դժվար թե գտնվի։ Մեր ժողովուրդը հո հաշմանդամ չէ, որ անպայման մեկի հետ լինի, այն էլ հավերժ։ Բացի այդ, որքան ես գիտեմ, հայ ժողովուրդը մի ավանդական դավանանք է ունեցել և բոլորին է հայտնի, որ դա քրիստոնեությունն է։ Ուրիշ ի՞նչ դավանանքի մասին կարող է խոսք լինել։
:Մեր զանգվածային լրատվությունն ամեն միջոցի դիմում է որպեսզի ժողովրդին պահի գաղափարական նախկին կաղապարների մեջ։ Այդ մղումով է գրվել նաև «Դարեր և տարիներ» հոդվածը, որն ինչ որ տեղ նաև սփյուռքահայությանը դուր գալու միտում ունի։ Ավելի ճիշտ, սփյուռքահայության այն մասին, որը նույնպես գտնում է, որ Հայաստանն ինքնուրույն չի կարող ապրել։
:Եվ ահա սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի օրգանը հեղինակ է փնտրում, որն իր ցանկացած ձեւով կներկայացնի Հայաստանի հանրապետության պատմությունը։ Ասում են, լավ փնտրողը գտնում է։ Ահա և ամսագրի 1989 թ, 5-րդ համարում լույս է տեսել գրող, հայոց պատմության միջնադարի հմուտ մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, մեր ժողովրդի կողմից հարգված Բագրատ Ուլուբաբյանի «Հայաստանի հանրապետության երկուս ու կես տարին» հոդվածը։ Ես Բ. Ուլուբաբյանից ներողություն եմ խնդրում, որ խոսքս մեծարանքով սկսեցի։ Երևի թե դրա պատճառն այն է, որ ինձ մեծ ցավ պատճառեց այս հոդվածը։ Նախ ասեմ, որ ով ով, բայց Բ. Ուլուբաբյանը լավ գիտի, որ յոթ էջի սահմաններում չես կարող դրել երկուսուկես տարվա պատմություն։ Ուստի հոդվածը ավելի շատ Հայաստանի հանրապետության բնութագրման փորձ է, ինչը որ պահանջվում է «Տարիներ և դարեր» հոդվածում։