Changes

Երրորդ ուժի բացառման օրենքը

No change in size, 21:49, 7 Հուլիսի 2013
:Դեռ 16-րդ դարում Միքայել կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին մեկնեց Իտալիա։ Նա Վենետիկի դոժի և Հռոմի պապի հետ բանակցություններ էր վարում հույս ունենալով, որ Հռոմը կամ Վենետիկը կազատեն «Սուրբ Սիոնը» (Հայաստանը) «անօրեններից»։ Հռոմը հայերին առաջարկեց կաթոլիկություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունեցին և խոստացան, որ հայերն առհասարակ կընդունեն։ Իհարկե, Հռոմը, Վենետիկը ոչ մի օգնություն էլ ցույց չտվեցին Հայաստանին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանավանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպիրի այդ «ազատագրական» առաքելությունը մի տղայական ձեռնարկում էր, քաղաքական անգրագիտություն։
:Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659 —1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ ՀայասաանՀայաստան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը, կռվեր Պարսկաստանի դեմ, հաղթեր նրան, Հայաստանի թագավորությունը վերականգներ ու նորից գնար Գերմանիա։ Այսքան ծիծաղելի է եղել երրորդ ուժին ապավինելու սկզբնական շրջանի մեր քաղաքական գործունեության փառաբանված դրվագներից մեկը։ Եվ այսօր կան պատմաբաններ, որ Իսրայել Օրուն մեծ քաղաքական գործիչ են հռչակում։
:Այդ Օրին, երբ տեսավ, որ Պֆալցի իշխանից բան չի դուրս դալիս, սկսեց քծնել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին։ Այս անգամ էլ Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, հայոց թագավորությունը վերականգնեն։ Պարզ է, որ Պետրոսը Իսրայել Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր։ Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։ Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավաններին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան։
Վստահելի
59
edits