Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

Ավելացվել է 67 բայտ, 23:00, 12 Հուլիսի 2013
/* V */
***
:&nbsp;&nbsp;&nbsp;Երբ պարոն Դան Պոնսը հիացմունքով է խոսում միջին աշխատավարձի աստիճանական բարձրացման մասին<ref>Ֆրիդմանը ջանում է ստախանովականությունը դիտել որպես աշխատավարձի բարձրացման հնարամիտ միջոց։ Վախենում եմ, որ դա ավելի շուտ հասարակ բանվորից ավելի բարձր արտադրողականություն պահանջելու միջոց է։</ref>․
1934֊ին 180 ռ․ (միջինը)
1935֊ին 260 ռ․ (միջինը)
1936֊ին 360 ռ․ (միջինը)
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես նրան նկատել եմ տալիս, որ հասարակ բանվորներ ցածր աշխատավարձը մնում է նույնը, եւ որ միջինի այդ բարձրացումն ավելի շատ պայմանավորված է արտոնյալների մեծ թվով եւ նրանց ուռճացած աշխատավարձով։ Եվ բացի այդ, միջին աշխատավարձը չի բարձրանում այնքան, ինչքան բարձրանում է կյանքի ընդհանուր գինը, եւ ինչքան ռուբլին կորցնում է իր գնողունակությունը<ref>Պաշտոնական վիճակագրությունը մեզ տեղեկացնում է, որ 1927 թվից 1925 թվականը ծանր արդյունաբերության բանվորների միջին աշխատավարձն անբողջությամբ աճել է 52 տոկոսով, բայց աճը կազմել էր 94,8 տոկոս եւ 103,3 տոկոս՝ առեւտրի բնագավառի աշխատավորներինը։ Բացի այդ, ռուբլու գնողականության նվազման պայմաններում, աշխատավարձի այդ բարձրացումը բոլորովին չի նշանակում կենսամակարդակի բարձրացում։</ref>։ :&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղ մի պարադոքսալ բան է առաջանում․ օրական հինգ ռուբլի կամ ավելի ցածր աշխատավարձն աշխատավորների մեծագույն մասին հետում է ծայրահեղ թշվառության գիրկը՝ առավել եւս բարձրացնելով որոշ արտոնյալների աշխատավարձը<ref>Խոսքն այն մասին չէ, որ բանվորը ստանա իր աշխատանքի լիակատար արդյունքը։ Ո՛չ Մարքսը, ո՛չ էլ Էնգելսը չէին նախատեսել դա։ :&nbsp;&nbsp;&nbsp;Ոմանց «գերաշխատանքը», որը կապիտալիստական հասարակարգում թույլ է տալիս մի փոքր թվի անգործությունը, հանգեցնում է այդպիսով ստեղծվող դասակարգերի միջեւ թշնամանքի սերմանմանը։ Այդ «գերաշխատանքը», ասում է Մարքսը, անխուսափելի է (եւ նա դրանով ընգծում է, որ բանվորը չպետք է հուսա անձնական շահույթ ստանալ իր ամբողջ աշխատանքից)։ «Գերաշխատանքի որոշակի քանակ,— ասում է նա,— պահանջվում է պատահարների դեպ ապահովագրության եւ այլնի համար»։ Թվարկումը երբեք լիականար չէր լինի։ Պետք է դրան գումարել եւ որոշ խնայողություններ՝ ուղղված բացի մեքենայի պահման ծախսերից, «որոշակի տարրերի ստեղծմանը, որոնք պիտի ծառայեն նոր առաջընթացին»։ Ավելացնենք դրան, քանզի մեզ այդպես է ստիպում հարեւան երկրների ոչ֊սոցիալիստականացումը, Կարմիր բանակի պահման ծախսերը (դա միայն մեկ երկրում «սոցիալիզմի» հաստատման անհրաժեշտ հետեւանքն է)։ Կարծում եմ, որ դա Մարքսը կընդուներ։ Բայց նրան հրեշավոր կթվար, որ ոմանց (մեծամասնության) գերաշխատանքը պիտի ապահովեր մյուսների գերաշխատավարձը։ Այդպես հանգում ենք «արտոնյալների» դասի կազմավորմանը եւ ոչ թե «նյութական աշխատանքին նվիրվող ժամանակի կրճատմանը» ։Կապիտալ, XIV։</ref>, եւ բավարարվելով այն հսկայական քարոզչության ծախսերը, որով մեր բանվորներին ուզում են համոզել, թե ռուս բանվորները երջանիկ են։ Կկամենայինք ավելի քիչ իմանալ այդ մասին, միայն թե նրանք մի փոքր ավելի երջանիկ լինեին։
<references/>