: Դեմետրային ձոնված հոմերոսյան հիմնը պատմում է, որ մեծ աստվածուհին իր դստերը որոնելու գալիս է Կելեւս արքայի պալատը։ Հասարակ նյանյայի կերպարանք ընդունած աստվածուհուն ոչ ոք չի ճանաչում։ Մետանիրա թագուհին նրան է հանձնում իր նորածին որդու՝ փոքրիկ Դեմոփոնի խնամքը, որը հետագայում պիտի դառնար Տրիպտոլեմոսը՝ երկրագործության նախահայրը։
: Երեկոյան, երբ բոլոր դռները փակ էին, եւ ողջ տունը քնած էր, Դեմետրան վերցնում է Դեմոփոնին, հանում փափուկ օրորոցից եւ ակնհայտ դաժանությամբ, սակայն իրականում առաջնորդվելով անսահման սիրով ու համակված երեխային աստվածացնելու ցանկությամբ, մորեմերկ պառկեցնում է վառվող ածխաբեկորների վրա։ Պատկերացնում եմ մեծն Դեմետային՝ խոնարհված պայծառադեմ այդ մանյուկի մանուկի վրա, ինչպես ապագա մարդկության վրա։ Նա դիմանում է ածխի ջերմությանը, եւ այդ փորձությունն ուժ է ներարկում նրան։ Նրա մեջ ծնվում է ինչ֊որ գերմարդկային, ամրապինդ եւ աներեւակայելիորեն փառավոր մի բան։ Ա՜խ, ինչո՞ւ չկարողացավ Դեմետրան մինչեւ վերջ հասցնել այդ համարձակ ձեռնարկը եւ հաջողությամբ պսակել իր ըմբոստ քայլը։ Սակայն անհանգստացած Մետանիրան, պատմում ղ է առասպելը, մի օր ներխուժեց սենյակ՝ դրդված մայրական վախից, մի կողմ հրեց աստվածուհուն եւ ողջ գերմարդկայինը, որ ծնունդ էր առնում այնտեղ, ցրիվ տվեց ածխաբեկորները եւ հանուն երեխայի փրկության, կորցրեց աստծուն։
==Նախաբան==