: Բանվորական թոշակներ․ ամսական 25-80 ռ․՝ առանց որեւէ արտոնության։
: Ավագ մասնագետների եւ բարձր պաշտոնյաների այրիների թոշակներ․ ամսական 250-1000 ռ․, գումարած ամառանոցները կամ ցմահ տրվող բնակարանները, եւ երեխաների, երբեմն նույնիսկ թոռների կրթության համար անհրաժեշտ գումարները։
: Սրանց հետեւում են աշխատավարձի կրճատումները (ամսական 150 ռուբլուց բարձր աշխատավարձը մաբամբ մասամբ ազատված է հարկից) կամ 15-21 տոկոս պահումները։ Չեմ կարող այս ամբողջ գլուխը նվիրել մեջբերումներին, ողջ գրքույքն գրքույկն է պետք կարդալ։: Օրական 5 ռուբլի աշխատավարձ, երբեմն՝ ավելի քիչ։ Ինձ թույլ եմ տալիս համեմատել մեր աշխատավարձի եւ նույնիսկ գործազրկության նպաստների հետ։ Ճիշտ է, հացն ավելի էժան է, քան Ֆրանսիայու Ֆրանսիայում (աշորայի հացը 0,85՝ 1 կգ, սպիտակ հացը՝ 1,70 ռուբլի՝ 1936 թ․ տվյալներով), բայց ամենահասարակ հագուստների, առաջին անհրաժեշտության ապրանքների գները սարսափելի բարձր են։ Ռուբլու գնողունակությունը փոքր֊ինչ զիջում էր մեր ֆրանկին՝ «հավասարումից» առաջ<ref>1936 թվականին ամսական միջին աշխատավարձի գնողունակությունը հավասար էր 225 կգ աշորայի հացի։ 1914֊ին 30 ռուբլու գնողունակությունը, որ բանվորը վաստակում էր ամեն ամիս, հավասար էր 600 կգ։</ref>։ Էլ չեմ խոսում այն տարբեր առավելությունների մասին, որոնցից կարող է օգտվել բանվորն իր աշխատավարձից բացի․ այդ արտոնություններն առավել հաճախ տրվում են բարձր աշխատավարձ ստացողներին։
: Մտածում ես․ ինչո՞ւ են այդքան բարձր արտադրական ապրանքների կամ թեկուզ բնամթերքների գները (կաթ, կարագ, ձու, միս եւ այլն), եթե վաճառողը պատությունն է։ Բայց քանի դեռ ապրանքի քանակությունը մնում է անբավարար, եւ առաջարկն էլ այդքան ցածր է պահանջարկից, վատ չի լինի փոքր֊ինչ չափավորել վերջինս։ Ապրանքը կառաջարկվի միայն նրանց, ովքեր ի վիճակի կլինեն վճարել այդ բարձր գները։ Իսկ մեծամասնությունը կմնա սարսափելի կարիքի մեջ։
: Այդ մեծամասնությունը կարող է իր դժգոհությունն արտահայտել վարչակարգի նկատմամբ․ ուրեմն անհրաժեշտ է թույլ չտալ նրան խոսել<ref>Դրանով է բացատրվում վերջին ժամանակների սոսկալի ճնշումները։ Եվ սակայն Ստալինն ինքն էր ասում մի քանի տարի առաջ․ «Երկուսից մեկը․ կամ մենք կհրաժարվենք լավատեսությունից, բյուրոկրատական մեթոդներից եւ թույլ կտանք, որ մեզ քննադատեն անկուսակցական բանվորներն ու գյուղացիները, որոնք տառապում են մեր սխալներից, կամ դժգոհությունները կկուտակվեն եւ նրանց քննադատությունը կդրսեւորվի ըմբոստացման միջոցով»։ (Հատված Ստալինի ճառից, մեջբերումը՝ Սուվարինի․ «Ստալին», էջ 350)։</ref>։
: Ես նրան նկատել եմ տալիս, որ հասարակ բանվորներ ցածր աշխատավարձը մնում է նույնը, եւ որ միջինի այդ բարձրացումն ավելի շատ պայմանավորված է արտոնյալների մեծ թվով եւ նրանց ուռճացած աշխատավարձով։ Եվ բացի այդ, միջին աշխատավարձը չի բարձրանում այնքան, ինչքան բարձրանում է կյանքի ընդհանուր գինը, եւ ինչքան ռուբլին կորցնում է իր գնողունակությունը<ref>Պաշտոնական վիճակագրությունը մեզ տեղեկացնում է, որ 1927 թվից 1925 թվականը ծանր արդյունաբերության բանվորների միջին աշխատավարձն անբողջությամբ աճել է 52 տոկոսով, բայց աճը կազմել էր 94,8 տոկոս եւ 103,3 տոկոս՝ առեւտրի բնագավառի աշխատավորներինը։ Բացի այդ, ռուբլու գնողականության նվազման պայմաններում, աշխատավարձի այդ բարձրացումը բոլորովին չի նշանակում կենսամակարդակի բարձրացում։</ref>։
: Այստեղ մի պարադոքսալ բան է առաջանում․ օրական հինգ ռուբլի կամ ավելի ցածր աշխատավարձն աշխատավորների մեծագույն մասին հետում նետում է ծայրահեղ թշվառության գիրկը՝ առավել եւս բարձրացնելով որոշ արտոնյալների աշխատավարձը<ref>Խոսքն այն մասին չէ, որ բանվորը ստանա իր աշխատանքի լիակատար արդյունքը։ Ո՛չ Մարքսը, ո՛չ էլ Էնգելսը չէին նախատեսել դա։ : Ոմանց «գերաշխատանքը», որը կապիտալիստական հասարակարգում թույլ է տալիս մի փոքր թվի անգործությունը, հանգեցնում է այդպիսով ստեղծվող դասակարգերի միջեւ թշնամանքի սերմանմանը։ Այդ «գերաշխատանքը», ասում է Մարքսը, անխուսափելի է (եւ նա դրանով ընգծում է, որ բանվորը չպետք է հուսա անձնական շահույթ ստանալ իր ամբողջ աշխատանքից)։ «Գերաշխատանքի որոշակի քանակ,— ասում է նա,— պահանջվում է պատահարների դեպ դեմ ապահովագրության եւ այլնի համար»։ Թվարկումը երբեք լիականար չէր լինի։ Պետք է դրան գումարել եւ որոշ խնայողություններ՝ ուղղված բացի մեքենայի պահման ծախսերից, «որոշակի տարրերի ստեղծմանը, որոնք պիտի ծառայեն նոր առաջընթացին»։ Ավելացնենք դրան, քանզի մեզ այդպես է ստիպում հարեւան երկրների ոչ֊սոցիալիստականացումը, Կարմիր բանակի պահման ծախսերը (դա միայն մեկ երկրում «սոցիալիզմի» հաստատման անհրաժեշտ հետեւանքն է)։ Կարծում եմ, որ դա Մարքսը կընդուներ։ Բայց նրան հրեշավոր կթվար, որ ոմանց (մեծամասնության) գերաշխատանքը պիտի ապահովեր մյուսների գերաշխատավարձը։ Այդպես հանգում ենք «արտոնյալների» դասի կազմավորմանը եւ ոչ թե «նյութական աշխատանքին նվիրվող ժամանակի կրճատմանը» ։Կապիտալ, XIV։</ref>, եւ բավարարվելով այն հսկայական քարոզչության ծախսերը, որով մեր բանվորներին ուզում են համոզել, թե ռուս բանվորները երջանիկ են։ Կկամենայինք ավելի քիչ իմանալ այդ մասին, միայն թե նրանք մի փոքր ավելի երջանիկ լինեին։
<references/>