Changes

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին

Ավելացվել է 6 բայտ, 10:59, 15 Հուլիսի 2013
/* VI */
:   Քանզի պրոլետարիատը չի կարող ընտրել նույնիսկ մի ներկայացուցիչ, որը պաշտպանի իր ոտնահարված շահերը։ Ժողովրդական քվեարկությունները, բաց թե փակ, բոլորն էլ ծաղր են ու կեղծիք։ Բոլոր նշանակումներն արվում ու որոշվում են վերեւում։ Ժողովուրդն իրավունք ունի ընտրել միայն նրանց, ովքեր նախօրոք ընտրված են։ Պրոլետարիատը ձեւական է։ Չորս կողմից խցանված ու կապկպված լինելով՝ նրա համար գրեթե անհնար է դիմադրել։ Ա՜խ, որքան ճիշտ է տարել ու շահել խաղը Ստալինը․ նրան ծափահարում են ողջ աշխարհի կոմունիստները, որոնք դեռ կարծում են, եւ դեռ երկար կկարծեն, որ գոնե ԽՍՀՄ֊ում հաղթանակ են տարել, եւ թշնամի ու դավաճան են համարում բոլոր նրանց, ովքեր չեն հափահարում։
:***
:&nbsp;ՆԷՊ֊ի տարիներից ի վեր զգալիորեն ուժեղացած բյուրոկրատիան ներխուժում է կոլտնտեսություններն ու սովխոզները։ 1936 թ֊ի սեպտեմբերի 16֊ի Պրավդան հետազոտություններից հետո գյուղատնտեսական մեքենաների կայանների աշխատակազմի 14 տոկոսից ավելին գնահատել է որպես ոչ պիտանի ծառայողներ։<ref>Բյուրոկրատիայի վարձատրությունը պատերազմից առաջ կլանում էր ազգային եկամուտի 8,5 տոկոսը, 10 տոկոսը՝ 1927֊ին։ Ավելի թարմ տվյալներ չունեմ։</ref>
:&nbsp;&nbsp;&nbsp;Ոմանք պնդում են, որ Ստալինն ինքն է դարձել այդ, սկզբում որպես կառավարման, իսկ հետո որպես իշխանության գործիք, ստեղծված բյուրոկրատիայի գերին։ Սինեկուրայից ոչինչ ավելի դժվար չէ հեռացնել, քան անհատական ոչ մի արժեք չունեցող ծույլերին։ Արդեն 1929 թվին Օրջոնիկիձեն սարսափում էր «անբանների» այդ վիթխարի ամբոխից, որոնք ոչինչ չեն ուզում իմանալ իսկական սոցիալիզմի իմասին իմաստին եւ աշխատում են միայն նրա հաջողության խափանման համար։ «Այնպիսի մարդիկ, որոնք ոչնչի պիտանի չեն, եւ որոնց կարիքը ոչ ոք չունի, տեղավորվում են վերահսկող հանձնաժողովներում»,— ասում էր նա։ Բայց որքան ավելի ապիկար են այդ մարդիկ, այնքան ավելի Ստալինը կարող է վստահել նրանց հարմարվողական անձնվիրությանը, քանզի արտոնյալ դիրքն իրենց համար ասես շնորհ լինի։ Նրանք էլ հենց, ավելորդ է ասել, վարչակարգի ջերմեռանդ պաշտպաններն են։ Ծառայելով Ստալինի շահերին, նրանք պահպանում են իրենց սեփական շահը։
:***
:&nbsp;&nbsp;&nbsp;Պաշտոնյաներին բյուրոկրատացումից զերծ պահելու համար Լենինը նշում էր երեք անհրաժեշտ պայման․1. անընդհատ փոփոխություններ եւ ընտրելիություն ցանկացած ժամանակ, 2. միջին բանվորի աշխատավարձին հավասար աշխատավարձ, 3. բոլորի մասնակցությունը ստուգման եւ հսկման գործընթացին, այնպես որ (նա պնդում է) բոլորը ժամանակավորապես լինեն պաշտոնյա, բայց ոչ ոք չկարողանա դառնալ բյուրոկրատ։ Այս երեք պայմաններից ոչ մեկը չի իրականացվում։ ԽՍՀՄ֊ից վերադառնալով, չես կարող կարդալ Լենինի «Պետություն եւ հեղափոխություն» գիրքը առանց սրտի ցավի, քանզի այսօրվա ԽՍՀՄ֊ն ավելի քան երեկ հեռու է ոչ միայն իր երազած կոմունիստական հասարակությունից, այլեւ այն միջանկյալ շրջանից, որի ընթացքում պիտի հասունանար սոցիալիզմը։