: —Օ՜հ, դա շատ պարզ է։ Նրանք այնքան բարձր աշխատավարձ են ստանում, որ ցանկության դեպքում իսկ չեն կարողանա այդքան ծախսել, քանզի շուկայում դեռ գնելու շատ քիչ բան կա։ Եվ դա էլ իր հերթին մտահոգության շատ լուրջ առարկա է մեզ համար։ Դրա շնորհիվ նրանք գումարներ են հավաքում, եւ երբ արդեն մի քանի հազար ռուբլու խնայողություն են ունենում, խմբով մեկնում են երջանիկ կյանք անցկացնելու մեր Ռիվիերայում։ Իսկ մենք չենք կարող նրանց ետ պահել։ Քանի որ նրանք լավագույն բանվորներն են, գիտեն, որ իրենց միշտ էլ ետ կվերցնեն։ Մեկ֊երկու ամիս հետո նրանք ետ են վերադառնում… Դե, երբ սպառվում են միջոցները։ Եվ մենք ստիպված ենք լինում նրանց կրկին ընդունել աշխատանքի։ Մենք չենք կարող առանց նրանց։
: — Դե երեւի ձեզ մեծ գլխացավանք է պատճախում։ Իսկ նրանք շա՞տ են։
: — Հազարներ։ Իմացեք նասւնաեւ, որ յուրաքանչյուր բանվոր վճարովի արձակուրդի իրավունք ունի։ Այդ արձակուրդը նրանց տրվում է հարմար ժամանակ եւ, բնականաբար, ոչ բոլորին միասին, որպեսզի գործարանների աշխատանքը դրանից չտուժի։ Բայց այստեղ ամեն ինչ այլ է։ Այստեղ նրանք են վճարում եւ, բնականաբար, արձակուրդ էլ վերցնում են ըստ իրենց հայեցողության, երբ կամենում են, եւ բոլորը միանգամից։
: Նա մեղմ ծիծաղում է։ Ես զսպում եմ ինձ, որ բարձր չարտասանեմ, բայց չեմ կարող չմտածել․ եթե այդ խնդիրն իսկապես լուրջ լիներ, նա այդպես չէր խոսի դրա մասին։ Բայց շուտով պարզվում է, որ դրանով ուզում է արժեքավորել Ստալինի մի ճարպիկ քայլը։ Չէ՞ որ նա է վճռել կրկին վերականգնել նորաձեւության հարցը, կրկին գործածության մեջ մտցնել կանացի արդուզարդի առակաները, հագուստները, զարդերը<ref>1936 թ․ դեկտեմբերի 31֊ի համարում «Պրավդան» հրատարակում է կոլտնեսականների նամակները հագուստի հարցերի վերաբերյալ։ Այնտեղ ասվում է․ «Մենք եւս կարող ենք շքեղ հագնվել, քանզի ճաշակ ունենք եւ հետեւում ենք նորաձեւությանը։ Ես անձամբ չեմ սիրում զանգակաձեւ կիսաշրջազգեստները եւ սավառնակ֊վերնաշապիկները։ Բայց մենք դրանք կրում ենք, քանի որ նոր նմուշներ չկան։ Մենք փող ունենք»։</ref>։
: — Դե՛, ընկերնե՛ր, խնամե՛ք ձեր տիկնանց, զարդարեք նրանց, ծախսեք նրանց համար։
: Այս վերջին ժամանակներս մեծ թվով նոր խանութներ են բացվում, եւ ԽՍՀՄ֊ում ինձ քիչ զարմանք չպատճառեց մանիկյուրի առատությունն ու բոլոր կողմերից (հիմնականում, հասկանալի է, հիասքանչ) հանդիպող կարմիր եղունգներով կանայք։
:***
: — Ամսական ինչքա՞ն եք ստանում,— հարցնում է ընկեր Հ֊ն X հյուրանոցի «Գեղեցկության սրահ» գրասենյակի հսկիչին։
: — Է՜հ, տիկին… մի կերպ հարմարվում ենք։
:***
: Ժեֆը Սեւաստոպոլում ընկերացավ մի ուսանողի հետ, որի մեջ ոչ մի արտակարգ բան չկար, բայց որը նրան հետաքրքրում էր հենց այն պատճառով, որ նման էր շատ ուրիշների։ Ժեֆը տեղեկացավ նրա ով լինելու մասին եւ պատմեց մեզ։
: X֊ը վարչակարգի ջերմ պաշտպաններից է, նա լի է հույսերով ու վստահությամբ։ Որպես առաջին կուրսի ուսանող ամսական վաթսուն ռուբլի թոշակ է ստանում։ Նա ուրիշ է՝ մտածելով, որ մյուս տարի կստանա յոթանասուն ռուբլի, իսկ երրորդ կուրսում՝ ութսուն ռուբլի։ Կարող էր ապրել ուսանողական հանրակացարանում, որտեղ հնարավոր է մեկ֊երկու ռուբլով ճաշել։ Բայց չի կամենում թողնել մորը՝ ոչ մի որակավորում չունեցող մի խոհարարուհու, որը ստանում է ամսական իննսուն ռուբլի։ Նրանք երկուսով ապրում են մի սենյակում, որի համար վճարում են ամսական տասը ռուբլի եւ ուտում են բացառապես սեւ հաց, այն էլ ոչ կուշտ (օրական չորս հարյուր գրամ)։ Բայց դա «լրիվ սնունդ» է, ասում է նա․ ոչ մի տրտունջ։ Նա դեռ հաճույքով ընկերուհուն էլ կբերեր այդ սենյակը, որտեղ արդեն երկուսով են։ Մայրն է հրավիրում այդ աղջկան եւ կուզենար, որ որդին ամուսնանար նրա հետ։ Բայց արհեստական վիժեցման դեմ ընդունված նոր օրենքը վախեցնում է նրան։
: — Մտածեք ինքներդ, մեզ համար արդեն իստ իսկ շատ դժվար է ապրել, իսկ եթե դեռ հարկ լինի պահել երեխայի… ա՜հ, գիտեմ, թե ինչ պիտի ասեք։ Բայց պահպանակներ հնարավոր չէ գտնել, կամ էլ նրանք այնքան անորակ են, որ չես կարող վստահել։ Իսկ զգուշությունների մասին մեր փոքրիկ սենյակում ավելորդ է խոսելը։
: Հետո կրկին հաղթահարում է լավատեսությունը, եւ նա ուրախ եզրակացնում է, որ իր այդչափ վատ սնունդով ավելի լավ է ձեռնպահ մնալ։
: Եթե հավատանք տեղացի մի բժշկի հավաստիացմանը, օնանիզմը ամենից շատ տարածված է ԽՍՀՄ֊ում։
:***
: Ուսումնասիրվում են նոր կառույցներ։ Ճարտարապետ X֊ն առաջարկում է բնակարանների նախագծեր։
: Նա դրանք վերցնում է աղբարկղից։
:***
: Աստված վկա, ես բոլորովին չեմ հավակնում պնդել, որ այդ պաշտոնական դատողությունները, ձեւավորված կարծիքի կաղապարները վերաբերում են յուրաքանչյուրին։ Որոշ անուններ, մասնավորապես Եսենինինը, արտասանվում են միայն ցածրաձայն, բայց արտասվում են, ավելի ճիշտ կլինի ասել, դեռ արտասանվում են, բայց ցածրաձայն։ Ես շատ վատ գիտեմ Եսենինի պոեզիան, բայց մի փոքրիկ դեպք, որ հիմա կպատմեմ, իմ մեջ նրան կարդալու մեծ ցանկություն առաջացրեց։ Եսենինն ինքնասպան է եղել, ինչպես Մայակովսկին։ Ասում են, թե դա սենտիմենտալ պատմություն է․ հնարավոր է։ Բայց մենք ազատ ենք ենթադրելու, որ այդ ինքնասպանությունն ունեցել է որեւէ այլ, առավել խոր պատճառ։
: Այսպես, մի երեկո Սոչիում, մի շքեղ ճաշկերույթից հետո, անկեղծություններն սկսել էին նորից աղբյուրի նման հոսել։ Գինիներն ու օղին օգնում էին դրան։ Հատկապես X֊ը խմել էր հարբեցողի նման ու սկսել էր քնարական զեղումներ անել։ Մեր ուղեկցողը փոքր ինչ անհանգստություն էր ցուցաբերում։ X֊ը կարող էր ավելորդ բաներ խոսել… Հենց նոր հայտարարել էր, թե Եսենինից բանաստեղծություն պիտի արտասաներ մեզ համար։ Ուղեկցողն անմիջապես մտավ խոսակցության մեջ․
: — Դուք լրիվ հարբած եք։ Չեք էլ հասկանում, թե ինչ եք ասում, լռե՛ք…
: Այդժամ X֊ը գիտակից եւ զուսպ, չնայած իր հարբած վիճակին, առժամանակ լռեց․ հետո օգտվելով դրանից՝ խնդրեց ուղեկցողին շնորհ անել ու գնալ՝ իր համար մի տուփ ծխախոտ բերելու։ Եվ հենց ուղեկցողը հեռացավ, X֊ը սկսեց արտասանել մի բանաստեղծություն, որը բերանից բերան էր անցնում այն պահից, ինչ մերժել էին այն հրատարակել։ Այդ բանաստեղծությունը Եսենինը գրել էր ի պատասխան մի սրբապիղթ սրբապիղծ հոդվածի։: «Երբ դու ծառանում ես տերտերների դեմ,— ըստ էության ասում էր Եսենինը՝ դիմելով հոդվածի հեղինակին,— մենք խրախուսում ենք քեզ։ Քեզ հետ ենք, երբ ծաղրում ես երկինքն ու դժոխքը, Սուրբ Կույսին ու Տեր Աստծուն։ Բայց երբ խոսում ես Քրիստոսի մասին, զգույշ եղիր։ Մի՛ մոռանա, որ նա, ով իր կյանքը տվեց հանուն մարդկության, երկրի մեծերի հետ չէր, այլ շնորհազուրկների ու աղքաթների աղքատների հետ եւ <i>Աստծո որդի</i> կոչվելով, իր մեծագույն փառքը գտնում էր, թույլ տալով, որ իրեն անվանեն <i>Մարդու որդի</i>։: Միայն գինովությունից չէր, որ դողում էր նրա ձայնը, երբ նա արտասանում էր այս բանաստեղծությունը, եւ երբ վերջացրեց, աչքերը լցվեցին արցունքներով։ Մենք ողջ երեկոյի ընթացքում մի քանի փուչ խոսքեր էինք փոխանակել… Բայց ոչ․ այսպես ասելով՝ ես անարդար եմ X֊ի եւ նաեւ մեր նկատմամբ։ X֊ը մեզ աստիճանաբար ոգեշնչել էր, մենք զմայլվել էինք՝ լսելով Չինաստանում նրա անզուգական արկածների, գերության ու փախուստների պատությունը։ պատմությունը։ Չի կարելի ասել, թե նա գեղեցիկ էր, բայց դիմագծերում կար մի վայցի վայրի ոգի, նրա միաժամանակ խռպոտ ու ջերմ ձայնը, երբ արտասանում էր մեզ այդ բանաստեղծությունը, մի արտակարգ քաղցրություն էր ստացել, որը բոլորովին անհամատեղելի էր նրա քիչ առաջվա խոսքերի ցինիզմի ու կոպտության հետ։ Նրա մեջ ասես կային քնքշանքի թաքուն կտորներ, մի ողջ չբացահայտված գոտի, որն ինձ հանկարծ թվաց ամենաիսկականը, իսկ մնացած ամեն ինչ, ցինիզմն ու կոպտությունն իմ աչքին դարձան նրա հոգու ողջ լավագույնի մակերեսային պաշտպանական ծածկույթը։ Այդ անճիշտ տեսիլքը տեւեց միայն մի պահ։ Ուղեկցողը վերադարձավ, եւ խոսակցությունը կրկին մտավ նախկին աղմկոտ ու անիմաստ հունի մեջ։<ref>Ռուսերեն կարդացող իմ ընկերներից մի քանիսին խնդրեցի ինձ համար գտնել Եսենինի այդ բանաստեղծությունը, որն, անկասկած, շատ վատ եմ ներկայացնում․ նրանք չկարողացան գտնել․ ես ենթադրեցի, որ երեւի վերջին պաշտոնական հրատարակություններում այն տեղ չի գտել։ Դա կարելի էր ճշտել։ Բացի այդ, ինձ ասում են, որ Եսենինին վերագրվող մեծ թվով ապոկրիֆային կասկածելի գրվածքներ են շրջում։</ref>
<br>
<br>
<br>
<references/>