: Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:
:Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստենգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:
:Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստենգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետոտեսնելու հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները::Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել::- Իմ ուզածը,- ասաց պարոնը,- հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում::Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստենգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց::- Հետևե'ք ինձ,- ասաց վերջինս,- ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի: