}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Համազգային շարժման քաղաքական մեկուսացումը սաստկանում է։ Հարվածի սլաքը ուղղված է ժողովրդի սրտին՝ ազգի ինքնուրույն, արժանապատիվ գոյատևման հնարավորության գաղափարին։ Դարեր փայփայած, յոթանասուներկու տարի առաջ երկու տարով հաղթանակած, աչդ երկու տարում ժողովրդին համակող գաղափարը պետք է բնում խեղդվի սա է գերխնդիրը։ Հավանաբար կխեղդեն, որովհետև մահացու են բռնել կոմունիստական կուսակցությունը, դաշնակցական կուսակցույթունը, անվտանգության կոմիտեն, «Հայ դատ» կուսակցությունը, հին ակադեմիկոսները, ակադեմիկոսություն տենչացողները, չեղած կազմակերպությունները, անունով բանակները, անզեն վաշտերը, փորձված գրչակները, գավառական արմավոլները, Օպերա տեղափոխված Կոմայգու ֆուտբոլասերները, բուհերի քննությունների դալալները, «Լրաբերում» մարզվող Գալոյանի սաները, զառամյալ տարիքում փետրավորվող «քաղաքագետները»… Այս ինչ պատահեց, որ այսպես շատացան։ Կոռնիձոր կռիվ էր՝ չկային, խաղաղվեց՝ ճռվողեցին։ Գետաշեն կռիվ էր՝ պապանձվեցին, վերջացավ՝ հոխորտացին։ Երասխավան մարտ էր գնում սսկվեցին, խաղաղվեց՝ քննարկման դրին…