Մի նշանավոր մինիստր հավատացրեց ինձ, որ եթե կղզին այնքան իջներ, որ այլևս չկարողանար վեր բարձրանալ, այն ժամանակ քաղաքացիները վերջնականապես կկանգնեցնեին նրան, կսպանեին թագավորին և իր բոլոր ծառաներին և միանգամայն կփոխեին կառավարման ձևը։
Այդ իշխանության հիմնական օրենքով ոչ թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․ <ref>Թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․ ― Մի ակնարկ է Գեորգ I֊ի մասին, որ հաճախ Անգլիայից գնում էր Հաննովեր։</ref> նույն իրավունքից զրկված է նաև թագուհին մինչև իր ծննդաբերության ընդունակությունից զրկվելը։
==Գլուխ չորրորդ==