Նման մի առավոտ անպայման հարկավոր էր գոնե մեկ րոպեով մտնել Թուխի մոտ եւ ասել․ «Դե ինչ արած, հիանալի է, ես դա կհայտնեմ Դնչիկին», իսկ հետո անցնել Դնչիկի մոտ եւ հայտնել․ «Թուխը գտնում է, որ… Բայց, ավելի լավ է, նախ Բուին տեսնեմ»։ Սկսվում էր այնպիսի օր, երբ բոլորն ասում են․ «Այո՛, Ճագար», Շա՛տ լավ, Ճագար», «Կատարված կլինի, Ճագա՛ր» եւ ընդհանրապես սպասում են հետագա կարգադրությունների։ Ճագարը դուրս եկավ տնից եւ, քիթը գարնանային տաք քամուն պահած, մտածում էր, թե ինչից սկսի։
Ամենից մոտիկ Կենգուի տունն էր, իսկ Կենգուի տանը ապրում էր Ճստիկ Ռուն, որը Անտառում, թերեւս, բոլորից լավ էր ասում՝ «Այո՛, Ճագար» կամ «Շա՛տ լավ, Ճագար», բայց, ավաղ, վերջերս այնտեղ մշտական բնակություն էր հաստատել անհնազանդ ու երես առած Վագրը։ Իսկ նա, ինչպես գիտեք, այնպիսի Վագր էր, որ միշտ էլ ամեն ինչ ձեզանից լավ գիտի, եւ եթե ասում եք նրան, որ հարկավոր է այսինք այսինչ տեղը գնալ, նա միշտ առաջինն է տեղ հասնում։ Եվ երբ վերջապես դուք հասնում եք, նրա հետքն անգամ չեք գտնում, եւ չի լինում մեկը, որին կարողանայիք հպարտությամբ ասել՝ «Դե ահա, մենք տեղ հասանք»։
— Չէ, Կենգուի մոտ չարժե գնալ,— ոլորելով բեղերը, մտահոգ ասաց Ճագարը։ Եվ որպեսզի վերջնականապես համոզվի, որ այնտեղ չի գնում, շրջվեց դեպի ձախ եւ կարճ ճանապարհով վազեց Քրիստոֆեր Ռոբինի տան ուղղությամբ։
— Ինչո՞վ է նա զբաղված։
— Այո, այո։ Կարո՞ղ ես ինձ պատմեքպատմել, թե վերջին ժամանակները առավոտյան նա ինչ է անում։ Ինձ պետք է վերջին մի քանի օրվա ականատեսի վկայությունը։
— Այո,— ասաց Թուխը,— երեկ մենք նախաճաշեցինք միասին։ Վեց Սոճիների մոտ։ Ես մի փոքրիկ զամբյուղ հյուսեցի, շատ փոքրիկ, բայց հարմար զամբյուղ, շատ սիրուն, կարգին զամբյուղ, լիքը…
— Օ՜,— նորից ասաց Դնչիկը,— ես ուզում էի ասել՝ մի՞թե,— նա շտապեց ուղղել իր սխալը։
— Լսիր ինձ, փոքրիկ Դնչիկ։ Այս Անտառում հազար ու մի տեսակ խաժամուժ կա, եւ նրանք սիրում են կրկնել․ «Դե, Իան, ընդամենը Իան է, նրան բանի տեղ դնող չկա»։ Նրանծ Նրանք թրեւ են գալիս այս կողմերում եւ ասում են՝ «Հա֊հա՛»։ Բայց ի՞նչ գիտեն նրանք «Ա» տառի մասին։ Ոչինչ։ Նրանց համար սրանք սովորական փայտիկներ են եւ ուրիշ ոչինչ։ Բայց կրթվածների համար, սա ականջիդ օղ արա, փոքրիկ Դնչի՛կ, կրթվածների համար, ես չեմ խոսում Թուխերի ու Դնչիկների մասին, սա նշանավոր ու հզոր «Ա» տառն է։ Այո, սա այնպիսի բան չէ,— ավելացրեց նա, որից ով ասես կարողանա հոտ քաշել։
Դնչիկը շփոթված շուրջը նայեց եւ մանուշակները թաքցրեց հետեւում։ Հենց այդ պահին էլ երեւաց Ճագարը։