― Այ քեզ բան։ Հայրս ասում է, որ դա հեշտ է։ Նա ասում է, եթե քեզ նայում են չռած աչքերով, և եթե միաժամանակ փնթփնթում են, ուրեմն՝ կախարդում են։ Եթե փնթփնթում են, նշանակում է, աստծո աղոթքը հակառակ կողմից են ասում։
― ԼաիրԼսիր, Հեք, ե՞րբ ես փորձելու կատուն։
― Այս գիշեր։ Ես կարծում եմ, որ սատանաներն այս գիշեր ծեր Ուիլյամսի ետևից գալու են։
Երբ դասարանը հանդարտվեց, Թոմը ազնվորեն ճիգ գործ դրեց պարապելու, բայց նրա ներքին հուզումը շատ մեծ էր։ Ընթերցանության դասի ժամանակ նա բառերը իրար խառնեց, աշխարհագրության դասին լճերը վերածեց լեռների, լեռները՝ գետերի, իսկ գետերը՝ ցամաքամասերի, մինչև աշխարհում նորից քաոս տիրեց։ Թելադրության դասին նա աղավաղեց ամենահասարակ, անգամ երեխաներին հայտնի բառերը։ Նրա ձեռքից վերցրին անագյա այն մեդալը, որը հպարտությամբ մի քանի ամիս կրում էր։
==Գլուխ VII==