Changes

Ալքիմիկոսը

4124 bytes removed, 17:01, 24 Օգոստոսի 2013
{{Վերնագիր
|վերնագիր = Ալքիմիկոսը
|հեղինակ = [[Պաուլո Կոելյո]]
|թարգմանիչ = Արտակ Վարդազարյան, խմբագրեց և պորտուգալերեն բնագրի հետ համեմատեց Աշոտ Եղիազարյան
||աղբյուր = [[«Ալքիմիկոսը», Վան Արյան, 2004թ., 164 էջ]]
}}
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]
— Ո՞վ կարող է այդ բանն իմանալ ավելի լավ, քան դու,— պատասխանեցին ապշած ոգիները։— Չէ՞ որ նա էր, վերջապես, որ ամեն օր խոնարհվում էր քո ջրերի վրա։
Առուն երկար ժամանակ լուռ էր։ Հետո ասաց.
 
— Ես լալիս եմ Նարցիսի համար, բայց երբեք մտքովս չի անցել, թե նա գեղեցիկ է։ Լալիս եմ Նարցիսի համար, որովհետև ամեն անգամ, երբ նա ծնկի էր գալիս իմ ափերին, ես նրա աչքերի խորքում տեսնում էի իմ գեղեցկության արտացոլումը»։
 
— Ի՜նչ սքանչելի պատմություն է,— ասաց Ալքիմիկոսը։
 
== ==
 
''Նվիրվում է Ժ-ին՝ Ալքիմիկոսին, ով հասու եղավ Մեծ Արարման գաղտնիքներին։''
 
''Եվ մինչ նրանք գնում էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։ Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։ Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել տան գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է բարի մասը, որ նրանից չպիտի վերցվի»։
 
Ավետարան ըստ Ղուկասի, Ժ. 38֊42''
==Նախաբան==
 
Ալքիմիկոսը մի գիրք վերցրեց, որ բերել էր ճամփորդներից մեկը։ Գիրքն առանց կազմի էր, սակայն կարողացավ գտնել հեղինակի անունը՝ Օսկար Ուայլդ։ Երբ թերթում էր գրքի էջերը, Նարցիսի մասին մի պատմության հանդիպեց։
 
Ալքիմիկոսը ծանոթ էր այդ առասպելին. մի սիրունադեմ տղա ամեն օր գնում էր մոտիկ առվի ափը՝ հիանալու իր գեղեցկությամբ։ Նա այնքան էր զմայլված իրենով, որ մի օր էլ ընկավ ջուրը ու խեղդվեց, և առվի ափին մի ծաղիկ աճեց, որին «նարցիս» (հայերեն՝ նարգիզ - Ա.Վ.) անունը տվեցին։
 
Բայց Օսկար Ուայլդը առասպելն այլ կերպ էր պատմում։
 
«Երբ Նարցիսը մեռավ, եկան անտառի աստվածները՝ ոգիները և տեսան, որ քաղցրահամ առուն արցունքից աղի է դարձել։
 
— Ինչու ես լալիս,— հարցրեցին ոգիները։
 
— Լալիս եմ Նարցիսի համար,— պատասխանեց առուն։
 
— Զարմանալի չէ, որ լալիս ես Նարցիսի համար,— ասացին անտառի աստվածները։— Չնայած մենք բոլորս ամեն օր վազում էինք նրա ետևից այս սիրուն անտառով, ի վերջո, դու միակն էիր, որ կարող էիր մոտիկից զմայլվել նրա գեղեցկությամբ։
 
—Իսկ Նարցիսը գեղեցիկ էր,— հարցրեց առուն։
 
— Ո՞վ կարող է այդ բանն իմանալ ավելի լավ, քան դու,— պատասխանեցին ապշած ոգիները։— Չէ՞ որ նա էր, վերջապես, որ ամեն օր խոնարհվում էր քո ջրերի վրա։
 
Առուն երկար ժամանակ լուռ էր։ Հետո ասաց.
Վստահելի
381
edits