Changes

Գիտակցափոխություն

1 byte removed, 10:07, 25 Օգոստոսի 2013
/* ԳԼՈՒԽ 4 */
==ԳԼՈՒԽ 4==
Չնայած երկոտանի մարմնազմությանըմարմնակազմությանը, մարսեցին գալակտիկայի ամենաարտասովոր արարածներից մեկն է։ Իրոք օրգանների զգայողականության իմաստով Ալդեբերանի քվիները, չնյածա չնայած իրենց կրկնակի ուղեղներին ու հատուկ ֆունկցիոնալ վերջաքվորություններինվերջավորություններին, մեզ ավելի մոտ են։ Հետևաբար, խռվալից զգացում է միանգամից, առանց նախաբանի, մարսեցու մարմնում հայտնվելը։ Սակայն, երբ գործն արված է, ոչինչ փոխել հնարավոր չէ։
Մարվինը տեսավ, որ գտնվում է լավ կահավորված սենյակում։ Նա միակ պատուհանի միջով իր մարսեցու աչքերը հառեց մարսային բնապատկերին։
Հետո նա փակեց աչքերը, քանի որ չէր կարողանում կենտրոնանալ՝ միակ զգացումը տագնապալի խառնաշփոթությունն էր։ Չնայած պատվաստումներին, նրան համակել էին կուլտուր֊շոկի սրտխառնուք առաջացնող ալիքները, և Մարվինը ստիպված էր անշարժ կանգնել, մինչև այդ զգացումը կանցնի։ Հետո, զգուշորեն, կրկին բացեց աչքերն ու նայեց։
Նա տեսավ ցածր, հարթ ավազաբյուրներավազաբլուրներ, կազմված գորշ գույնի հարյուրավոր ցայտուն երանգներից։ Հորիզոնի մոտ նշմարվում էր արծաթակապույտ քամին, որի դեմ ասես հակահարձկա հակահարձակ էր եղել քամու մի այլ՝ դեղնամանուշակագույն ամպ։ Երկինքը կարմիր էր, ինֆրակարմիր գունային համակարգը պարունակում էր բազում աննկարարգրելի նրբերանգներ։ ամենուր Ամենուր երևում էին սարդանման սպեկտրագծեր։ Հողի մակերևույթն ու երկինքը համակված էին տասնյակ տարբեր գունակազմություններով, մի ամսը մասը լրացուցիչ <ref>Խոսքը գնում է սպեկտրի լրացուցիչ գույների մասին</ref>, մյուսը՝ աններդաշնակ։ Ներդաշնակություն Մարսի բնական գույների մեջ չկար․ դրանք քաոսային գույներ էին։
Մարվինը ձեռքին ակնոց տեսավ ու հագավ։ Անմիջապես ճչացող գույների աններդաշանոկությունը աններդաշնակությունը նվազեց մինչև տանելիության աստիճան։ Շոկիհետևանքով Շոկի հետևանքով առաջացած անշարժունակությունը թուլացավ, և Մարվինը սկսեց այլ բաներ ընկալել։
Նախ, ականջներում ծանր թնդյուն զգաց, իսկ մի քիչ ներքև՝ արագ ճարճատյուն, նման թմբուկի դղրդոցի։ Շուրջը նայեց, այդ աղմուկի աղբյուրը որոնելով և, բացի հողից ու երկնքից, բան չտեսավ։ Մարվինը ավելի ուշադիր ականջ դրեց և հայտնաբերեց, որ ձայներն իր կրծքից են գալիս։ Այդ ձայները, որ արձակում են թոքերը ու սիրտը, մարսեցիներին ուղեկցում են ամբողջ կյանքում։
Մարվինի հագին սև շորտ էր ու սպիտակ ջեմպր։ Նրա կրծքապանակը խնամքով ծալված էր ու պատված նախշակար կաշվե ծածկոցով։ Այդ ամենը զարմանալիորեն բնական էր թվում։
Եվ սակայն, զարմանալու բան չկար։ Գիտակից արարածների նոր միջացվայրին միջավայրին հարմարվելու ունակությունն էր, որ հնարավոր էր դարձրել գիտակցափոխությունը։ Եվ մարսեցու մարմնի ընտելանալը հեշտ էր, չնայած մի քանի ցնցող մորֆոլոգիական և զգայական տարբերությունների։
Ֆլինը խորհում էր այդ մասին, երբ բացվող դռան ձայն լսեց։ Նա շրջվեց և իր առջև տեսավ մի մարսեցու, հագին կանաչ ու գորշ գծերով պետական համազգեստ։ Մարսեցին ի նշան ողջույնի պտտել էր ոտքը և Մարվինը շտապ նույն ձևով պատասխանեց նրան։ (Գիտակցափոխության առավելություններից մեկը «ավտոմատ կրթությունն է»։ Կամ, առևտրականների զվարճալի ժարգոնով ասած, «երբ առնում ես տունը, իրավունք ես ստանում օգտվելու կահույքից» Կահույքը, տվյալ դեպքում, նոր մարմնի ուղեղում պարունակված առաջնահերթ կարևոր գիտելիքներն են՝ լեզուն, սովորույթները, բարոյականությունը, ապրելավայրի մասին ընդհանուր տեղեկությունները և այլն։ Դա առաջնահերթ միջավայրին ինֆորամցիա է, ընդհանուր, անդեմ, օգտակար որպես ուղեցույց, բայց ոչ անպայման հուսալի։ Անձնական հիշողությունները, սիրած ու չսիրած բաները, որոշ բացառություններով, հասու չեն նոր գիտակցությանը կամ հասու են միայն մտավոր մեծ ճիգի շնորհիվ։ Այստեղ մենք կրկին գործ ունենք իմունոլոգիական ռեակցիաների տեսակներից մեկի հետ, որը տարբեր օրգանիզմների միջև կոնտակտի միայն մակերեսային աստիճան է թույլատրում։ «Ընդհանուր գիտելիքները» սովորաբար շատ հեշտ են տրվում, մինչդեռ «անձնական գիտելիքները», այդ թվում հավատը, նախապաշարմունքները, հույսերը և տարակուսանքներն անձեռնմխելի են)։
Թուլ Թույլ քամի,― կլասիկ հին մարսային ձևով ողջունեց մարսեցին։
― Եվ անամպ երկինք,― պատասխան տվեց Ֆլինը։ (Նա սրտնեղությամբ նկատեց, որ իր նոր մարմինը մի փոքր շչախոս քչախոս է)։
― Ես Մինգլո Օրիչիչիչն եմ՝ տուրիստական բյուրոյից։ Բարի գալուստ Մարս, պարոն Ֆլին։
― Շնորհակալություն,― ասաց Ֆլինեը։― Ֆլինը։― Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Գիտե՞ք, սա իմ առաջին գիտակցափոխությունն է։
― Գիտեմ,― ասաց Օրիչիչիչը։― Նա թքեց գետնին՝ նյարդայնության հաստատ նշանով, և ուղղեց բթամատները։ Միջանցքից ուժեղ աղմուկ լսվեց։ Օրիչիչիչն ասաց․
Դրանք իրոք շատ վիրավորական արտահայտություններ էին։ Մարվինը հարցականորեն քիթը վեր տնկեց։ Պաշտոնյան շտապ ասաց․
― Թյուրիմացություն է, սխալմունք։ Մեկն այն դժբախտ պատահարներից, որոնք տեղի են ունենում նույնիսկ լավագույն պետական տուրիստական հիմնարկություններում։ Բայց ես վստահ եմ, որ կարող ենք իրադարձությունը շտկել ռափիի հինգ կում էլ չարած, եթե ոչ ավելի արագ։ Թույլ տվեց տվեք հարցնել ձեզ, թե․․․
Միջանցքից քաշքշոցի ձայներ լսվեցին։ Հետո սենյակ խուժեց ինչ֊որ մարսեցի, նրա ձեռքից կախվել էր մի կրտսեր պաշտոնյա, աշխատելով չթողնել, որ ներս գա։
Ներս խուժած մարսեցին չտեսնված ծէր ծեր էր, դա կարելի էր գուշակել նրա մաշկի թույլ ֆոսֆորային ցոլքից։ Նա դողացող զույգ ձեռքերը պարզեց Մարվին Ֆլինի կողմը։
― Ահա՛,― գոռաց նա։― Ահա՛ այն, և ծառաբները վկա, այն հենց հիմա պիտի ի՛մը դառնա։