Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 1 բայտ, 22:50, 29 Օգոստոսի 2013
/* Գլուխ երրորդ */
Շատ հետաքրքիր կլիներ, եթե այդ Վագային մեր ձեռքը գցեինք ու տանեինք Երկիր, մտածում էր Ռումատան։ Տեխնիկապես դա բարդ չէ։ Դա հենց հիմա էլ կարելի էր անել։ Ի՞նչ կաներ նա Երկրում։ Ռումատան փորձեց պատկերացնել, թե ինչ կաներ Վագան Երկրում։ Հայելապատ, լուսավոր, ծովի կամ փշատերև ծառերի բուրմունքով հագեցած զով սենյակն են գցել մի վիթխարի բրդոտ սարդ։ Սարդը սեղմվում է փայլուն հատակին, ջղաձգորեն շուրջը նայում չար աչքերով և, ի՞նչ, կողկանց կողքանց գնում է դեպի սենյակի ամենամութ այնկյունն ու կծկվում՝ սպառնալից ցցելով թունավոր ծնոտները։ Վագան, անշուշտ, ամենից առաջ կսկսեր փնտրել նեղացածներին։ Եվ, անշուշտ, ամենահիմար նեղացածը նրան կթվար չափից դուրս մաքուր ու իր համար ոչ պիտանի։ Եվ, կհիվանդանր կհիվանդանար ծերուկը։ Երևի նույնիսկ կմեռներ։ Ասենք, ով գիտի, թե նա ի՜նչ կանի։ Հենց բանն էլ այն է, որ այս հրեշների հոգեբանությունը մի մութ աշխարհ է մեզ համար։ Սուրբ Միկա՜։ Դրանց հոգեբանությունը հասկանալը շատ ավելի բարդ է, քան ոչ մարդկային քաղաքակրթությունների հոգեբանությունը։ Նրանց բոլոր գործողությունները կարելի է բացատրել, սակայն անհնարին է այդ գործողությունների կանխատեսումը։ Հա, գուցե մեռներ ձանձրույթից։ Իսկ միգուցե կտնտղեր շուրջը, կհարմարվեր։ Կհասկանար ինչն ինչոց է և անտառապահ կաշխատեր մի որևէ արգելանոցում։ Չէ՞ որ անհնարին բան է, որ նա չունենա որևէ փոքրիկ, մի անվնաս ձգտում, ցանկություն, որն այստեղ միայն խանգարում է նրան, իսկ այնտեղ կարող է դառնալ նրա կյանքի իմաստը։ Կարծեմ, նա սիրում է կատուներին։ Ասում են, որ նրա որջում մի ամբողջ հոտ կատու կա, և նրանց խնամելու համար հատուկ մարդ ունի։ Եվ նա նույնիսկ վճարում է այդ մարդուն, թեև ժլատ է և կարող էր բավարարվել նրան ահաբեկելով։ Բայց ի՞նչ պիտի նա աներ Երկրում իր ճիվաղային իշխանատենչությամբ։ Այ դա՛ է անհասկանալի։
Ռումատան կանգ առավ պանդոկի առաջ և արդեն ուզում էր ներս մտնել, երբ հանկարծ տեսավ, որ քսակը կորցրել է։ Շփոթված կանգնել էր դռան շեմին (ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այդպիսի բաների հետ, չնայած սա առաջին դեպքը չէր) ու երկար տնտղում էր բոլոր գրպանները։ Նա ընդամենը երեք քսակ ուներ, ամեն մեկի մեջ՝ տասը ոսկի։ Մի քսակը տվեց դպրոցի տնօրենին՝ հայր Կինին, երկրորդը՝ Վագային։ Երրորդ քսակն անհետացել էր։ Նրա գրպանները դատարկ էին, տաբատի ձախ կողմից խնամքով կտրված էին բոլոր ոսկե ճարմանդները, իսկ գոտուց էլ անհետացել էր դաշույնը։
Հանկարծ նա հիշեց դոնա Օկանային։ Ըհը, դե վճռիր, մտածեց նա։ Սկսիր հենց սրանից։ Եթե աստված ձեռնամուխ է լինում արտաքնոց մաքրելուն, թող չմտածի, թե մատները մաքուր կմնան։ Նա սրտխառնոց զգաց այն մտքից, թե ինչ է իրեն սպասում։ Բայց դա ավելի լավ է, քան սպանելը։ Կեղտն ավելի լավ է, քան արյունը։ Որպեսզի չարթնացնի Կիրային, նա ոտնաթաթերի վրա գնաց աշխատասենյակ ու հագուստը փոխեց։ Ձեռքում պտտեց հաղորդիչով ապարոշը ու վճռականորեն դրեց սեղանի դարակը։ Հետո մազերի մեջ, աջ ականջի մոտ, խրեց մի սպիտակ փետուր՝ կրքոտ սիրո խորհրդանշանը, կապեց սրերն ու վրան գցեց ամենալավ թիկնոցը։ Արդեն ներքևում, երբ բացում էր կողպեքը, մտածեց․ եթե դոն Ռեբան հանկարծ մի բան իմանա՝ դոնա Օկանան կորած է։ Բայց հետ դառնալն արդեն ուշ էր։
 
==Գլուխ չորրորդ==