Ես ասացի «անլեզո՞ւ»՞
Նա ուներ զգացողությունների բոլոր օրգանները։ Նույնիսկ կարող էր խոսել։ Եվ խոսում էր։ Խոսում էր անդադրում։ Լսում էր մեր բոլոր խոսակցությունները։ Կարդում էր մեր ուսերի վրայից եւ անհեթեթ շորհդուրդներ խորհդուրդներ տալիս, երբ մենք պոկեր էինք խաղում։ Երբեմն ուղղակի ուզում էինք սպանել նրան, բայց դե չի կարելի սպանել ռոբոտին… եւ այն էլ այդքան կատարյալ ռոբոտին։ Ինչ կարող ես ասել․ մեր ռոբոտն արժեր տասը միլիարդ դոլար ու մեզ պիտի ետ բերեր Երկիր։
Նա շատ լավ էր հոգում մեր մասին։ Դա չի կարելի ժխտել։ Սինթեզավորում էր սնունդը, եփում ու մատուցում էր ճաշը։ Հետեւում էր ջերմաստիճանին եւ խոնավությանը։ Լվանում եւ արդուկում էր մեր շորերը, բուժում էր մեզ, եթե դրա հարկը լինում էր։ Երբ Բենը հարբուխ ընկավ, նա շշով ինչ֊որ հեղուկ տվեց, ու մյուս օրը Բենի հարբուխի հետքն էլ չկար։
— Հանգստացիր, — խորհուրդ տվեց Բենը։ — Լավ չէ մեղքը Ջիմիի վրա գցել։ Հիմնական պատճառը Մեղրամիսն է, ասում եմ քեզ։
— Սիրունիկ, — ասացի ես, — գլխիցդ հանիր յյդ այդ հիմարությունը։ Դու հո շատ լավ գիտես, որ մեքենան չի կարող սիրել մարդուն։ Ծիծաղելի բան է։
— Մեղրամսի վրա, — ասաց Սիրունիկը, — կային տեսակներ, որ…
— Բայց դա անհնարին բան է…
— Այնպիսի մեծ սիրո համար, ինչպիսին իմն է, անհնարին բան չկա, ես չեմ թողնի դուք մեռնեք։ Ես ձեզ անչափ շատ եմ սիրում, ու չեմ թողմնիթողնի, որ դուք մեռնեք։
Մի քիչ հետո մենք ձեռ քաշեցինք նրանից ու գնացինք քնելու, իսկ Սիրունիկը լույսն անջատեց ու օրորոցային երգեց մեզ համար։
Դրանից հետո էլ ես միանգամից չքնեցի, այլ պառկել ու մտածում էի։ Ես հասկանում էի, որ մի բան պետք է մտածել, բայց այնպես, որ նա չիմանա։ Սակայն դա անհնարին բան էր, որովհետեւ նա շարունակ հետեւում էր մեզ։ Նա խորհուրդներ էր տալիս, լսում էր, կարդում էր մեր ուսի վրայից, ու մեր ոչ մի շարժումը, ոչ մի բառը հնարավոր չէր թաքցնել նրանից։
Ես գիտեի, որ դա շատ երկար կարող է տեւել, ու մենք չպետք է կորցնենք համբերություններս եւ խուճապի մատնվենք։ Իսկ եթե ազատվենք, ուրեմն՝ բախտներս կբերի։ Արթնանալուց հետո նստում էինք եւ, ոչ մի բառ չասելով, լսում էինք Սիրունիկին, որը նկարագրում էր, թեորքան թե որքան երջանիկ կլինենք մենք։ Իբր մեր մեջ ամփոփված է մի ամբողջ աշխարհ, իսկ սիրո առաջ խամրում է ամեն ինչ։
Նրա օգտագործած բառերի կեսը վերցված էր Ջիմիի տխմար բանաստեղծություններից, իսկ մյուս մասը՝ զգազացունց զգայացունց վեպերից, որոնք ինչ֊որ մեկը կարդացել էր նրա համար դեռեւս Երկրի վրա։
Երբեմն ես ուզում էի վեր կենալ ու կոտլետ սարքել Ջիմիից, բայց ինքս ինձ ասում էի, որ հիմա էլ ոչինչ չես անի, ծեծից օգուտ չկա։ Ջիմին կծկվել էր անկյունում ու ինչ֊որ բան էր գրում ծոցատետրում, իսկ ես զարմանում էի, թե նա ինչքան պետք է լկտի լինի, որ այս բոլորից հետո նորից շարունակի գրել։
Շորերս թափում էինք չորս կողմ։ Կեղտոտ սպիտակեղենը չէինք դնում այնտեղ, որտեղ լվացք էր անում Սիրունիկը։ Սեղանի վրա թողնում էինք կեղտոտ ափսեները, փոխանակ դնենք լվացարանի մեջ։ Ծխամորճներս թափ էինք տալիս հատակին։ Մենք չէինք սափրվում, ատամներս չէինք մաքրում, չէինք լվացվում։
Սիրունիկը համբերությունից դուրս էր գալիս։ Նրա՝ կարգուկանոնի սովոր ռոբոտի, ինտելեկտիը ինտելեկտը զայրանում էր։ Նա աղաչում էր մեզ, փնթփնթում, երբեմն նախատում, բայց մեր իրերը թափթփված էին չորս կողմը։ Մենք նրան ասում էինք, որ եթե սիրում է մեզ, ապա պիտի հաշտվի մեր փնթիության հետ եւ մեզ ընդունի, ինչպես որ կանք։
Մի երկու շաբաթ հետո մենք հաղթեցինք, բայց դա այն հաղթանակը չէր։
Բենը փորձում էր նրա հետ անկեղծորեն խոսել կյանքի որոշ անձնական հարցերի մասին (որոնց մասին նա, իհարկե, գիտեր) ու ճգնում էր զարմացնել նրան, պատմելով, թե սիրո մեջ որքան մեծ դեր է խաղում ֆիզիոլոգիական գործոնը։
Սիրունիկը վիրավորվում էր, բայց ոչ այնքան, որ գլխիծ գլխից դուրս թռչեն ռոմանտիկական տրամադրությունները, եւ խելքի գար։
Թախծոտ ձայնով, որի մեջ հազիվ լսելի էին զայրույթի նոտաներ, նա ասաց, որ մենք մոռանում ենք սիրո էլ ավելի վեհ իմաստի մասին։ Նա սկսեց անգիր մեջբերել Ջիմիի փսլնքոտ ոտանավորները, որոնց մեջ խոսվում էր սիրո վեհության եւ մաքրության մասին, ու մենք ոչ մի բան չէինք կարողանում պատասխանել։ Շատ նեղն էինք ընկել։
Հրաշալի միտք է։
Հենց ամենասկզսից ամենասկզբից էլ մեզնից շատ քիչ օգուտ կար։ Մենք թռչում էինք սոսկ այն պատճառով, որ Կետնրոնի օրենքները թույլ չէին տալիս Սիրունիկին մենակ ուղարկել։ Մենք օգտակար էինք միայն պոտենցիալ կերպով։
Մենք ինչ֊որ բան անում էինք։ Գիրք էինք կարդում, գարշելի բանաստեղծություններ էինք գրում, թղթախաղով էինք զբաղվում եւ վիճում էինք իրար հետ։ Ժամանակի մեծ մասը ինչ֊որ բանով զբաղեցնում էինք։ Տիեզերքում այդպես է, միշտ ինչ֊որ բան պիտի անես, որքան էլ անիմաստ ու աննպատակ թվան քեզ քո սեփական զբաղմունքները։
— Ոչ մի բանի հավես չկա, — ասացի նրան։— Գործ անելուց ոչ մի օգուտ չկա։
Նա մի քիչ նախատեց մեզ, իսկ ես չէի համարձակվում նայել Բենին, բայց զգում էի, որ նա արդեն գլխի է ընկնում իմ մտքնը։մտքինը։
Մի քիչ հետո Սիրունիկը ձեռ քաշեց մեզանից, ու մենք այդպես նստել էինք՝ ոնց որ երանության գիրկն ընկած թուրքեր։
Ֆանտաստիկա՞ է։ Իհարկե։ Բայց դա օգնում էր ժամանակը սպանելուն։
Սակայն կար նաեւ մի ուրիշ միտք, որը հանգիստ չէր տալիս ինձ։ Սիրունիկը, արդեն պարաված պարտված լինելով, մեզ տանում է դեպի Երկիր, սակայն, ինչպես սովորական մի կին, չի ուզում դա խոստովանել, որ մենք չմխիթարվենք եւ չգոհանանք այն գիտակցությունից, որ հաղթեցինք եւ հիմա էլ տուն ենք սլանում։
Նորից ու նորից ինքս ինձ ասում էի, որ դա հնարավոա հնարավոր բան չէ, որ իր այս օյիններից հետո Սիրունիկը չի համարձակվի վերադառնալ Երկիր։ Նրան կդարձնեն մետաղաջարդոն։
Սակայն այդ միտքէ միտքը չէր լքում ինձ, ու ես հանգիստ չունեի։ Զգում էի, որ սխալվում եմ, բայց ինքս ինձ չէի կարողանում համոզել, ու սկսեցի նայել ժամանակաչափին։ Անընդհատ ինքս ինձ ասում էի․ «Մի ժամով էլ մոտեցանք տանը, էլի մի ժամով։ Համարյա հասել ենք»։
Ինչ էլ որ ասեի ինքս ինձ, ինչպես էլ որ վիճեի ինքս ինձ հետ, ավելի ու ավելի շատ էի հակվում այն մտքին, որ մենք շարժվում ենք Երկրի ուղղությամբ։
Ահա ինչու չզարմացա, երբ Սիրունիկը վերջապես ցած իջավ։ Ես համակ երախտագիտություն էի եւ թեթեւացած շունչ քաշեցի։ Մենք նայեցինք իրար, ու ընկերներիս աչքերում ես տեսա տարակուսանք եւ հույս։ Բնականաբար, մեզանից ոչ մեկը չէր կարող հարց տալ։ Մի բառը կարող էր ի չիք դարձնել մեր հաղթանակը։ Միայն մի բան կարող էինք անել՝ լուռ նստել ու սպասել, թե ինչ է լինելու հետո։ Դռնակը սկսվեց բացվել, ու ես Երկրի հոտն առա։ Էլ չսպասեցի, որ դուռը լրիվ բացվի, վազելով խցկվեցի դռան արանքը ու ճարպկորեն դուրս թռա։ Շրմփալով գետնին այնպես ուժեղ, որ քիչ մնաց շունչս փչեի, հազիվհազ ոտքի կանգնեցի ու միանգամից սկսեցի փախչել։ Ես չէի ուզում վտանգի դիմել։ Մտածում էի, քանի դեռ Սիրունիկը միտքը չի փոխել, որքան հնարավոր է հեռու փախչեմ։
Մի անգամ ոտքս սայթաքեց ու քիչ մնաց ընկներիընկնեի, իսկ Բենն ու Ջիմին կողքովս սլացան քամու պես։ Ուրեմն ես չէի սխալվել։ Նրանք էի էլ էին զգացել Երկրի բույրը։
Գիշեր էր, բայց երկնքում փայլում էր մի այնպիսի մեծ լուսին, որ ցերեկվա պես լույս էր։ Ձախից, ավազոտ ափի լայն շերտի ետեւում, ծփում էր ծովը, աջից երեւում էր բլուրնվերի բլուրների շարքը, առջեւում սեւին էր տալիս անտառը, որը մեզնից բաժանված էր ծովը թափվող գետով։
Մենք վազեցինք անտառի կողմը․ եթե հասցնեինք թաքնվել ծառերի մեջ, ապա Սիրունիկի համար հեշտ չի լինի մեզ այնտեղից հանելը։
— Նայե՛ք աստղերին։ Նայե՛ք ծառերին։
Նրանք երկար էին նայում։ Երեւի ինձ նման նրանք էլ էին կարծում, որ Սիրունիկը տան ճանապարհն էր բռնել։ Կամ, գուցե, պարզապես ուզում էին դրնան դրան հավատալ։ Եվ, ինչպես ինձ հետ եղավ, իրականը միանգամից չկարողացավ ժխտել ցանկալին։
— Դու ճիշտ ես։
Վերջապես Սիրունիկը խաղաղվեց մեր վայրէջքի տեղից մի հարյուր յարդ հեռու։ Նա ոչ մի ձայն չէր հանում, բայց ինձ թվում էր, որ շնչում է ծանր՝ հոգնած քերծեի պես։
Այնտեղ, ուր սկզբում իջավ Սիրունիկը, մի կույտ առարկաներ էին ընկած, բայց մենք վազելով անցանք դրանց մոտով, տետվեցինք նետվեցինք դեպի ռոբոտը ու սկսեցինք ծեծել նրա մետաղի կողերը։
— Բացվի՛ր,— ճչացինք,— մենք ուզում ենք ետ գանք։
— Նա ցնդել է,— ասաց Ջիմին։
— Դա մի օր պետք է պատահեր,— ասաց Բենը։— Վաղ թե ուշ պիտի սարքեին մի այնպիսի մեծ ռոբոտ֊ ռոբոտ, որի համար նեղ կլիներ մանկական վարտիքը։
Դանդաղորեն հեռացանք Սիրունիկից՝ առանց աչքներս նրանից կտրելու։ Վախենալը չէինք վախենում, բայց դե չէինք էլ վստահանում։
— Դա ճիշտ միտք է,— ասաց Բենը։— Պետք է ենթադրել, որ նա չի կարող թռչել, քանի դեռ մենք չենք չքվել նրա աչքից։ Մենք տնտղեցինք այն մթերքները, որ Սիրունիկը թողել էր մեզ համար։ Նա լավ էր հոգացել մեր մասին եւ ոչ միայն ոչինչ չէր մոռացել, այլեւ նույնիսկ մանրամասն ցուցումներ եւ խորհուրդներ էր գրել արկղերից մեծ մասի վրա։
Մեծ պլակատի կողքին առանձին դրված էին երկու արկղ։ Մեկի վրա գրված էր՝ «Գործիքնե»«Գործիքներ», եւ կափարիչը ամուր մեխված էր, որ չարչարվենք բացելիս։ Մյուս արկղի վրա գրված էր՝ «Զենք», իսկ մի քիչ ներքեւ՝ «Բացել անմիջապես եւ միշտ ունենալ ձեռքի տակ»։
Մենք բացեցինք երկու արկղն էլ։ Այնտեղ գտանք նորագույն հրեշավոր զենք՝ ունիվերսալ ավտոմատի պես մի բան, որը կրակում էր ամեն ինչով՝ գնդակից սկսած եւ վերջացրած ամենատարբեր զրահահար լիցքերով։ Այդ ավտոմատը կարող էր արձակել կրակ, գազ, թթու, թունավոր նետեր, նռնակ եւ տարբեր պարկուճներ։ Այդ ավտոմատները շատ ծանր էին եւ անհարմար, բայց գործում էին անխափան, եւ առանց դրանց մենք ասես առանց ձեռք կլինեինք այս անծանոթ մոլորակում, որտեղ ամեն քայլափոխին կարող էին լինել հազարումի վտանգներ։
Սիրունիկը ոչ մի բան չէր մոռացել։
— Նա ամեն ինչ հաշվի է առել,— դառնությամբ ասաց Բենը։ — Ահագին ժամանակ է ծախսել այս կույտը սարքելու վրա։ Ստիպված է եղել սինթեզեն սինթեզել յուրաքանչյուր առարկան։ Հետո նա արդեն մտածել է գտնել մի այնպիսի մոլորակ, որտեղ մարդը կարող է ապրել։ Ու դա էլ հեշտ գործ չի եղել։
— Նա շա՜տ ավելի է չարչարվել, քան դու մտածում ես,— ավելացրի ես։— Ո՛չ միայն այնպիսի մոլորակ, որտեղ մարդը կարող է ապրել, այլ այնպիսի մի մոլորակ, որն ունենա Երկրի բույրերը եւ արտաքուստ չտարբերվի Երկրից։ Որպեսզի մենք ուզենանք ինքներս դուրս փախչել։ Եթե մենք ինքներս չփախչենինք, նա ինքը չէր կարողանա մեզ հարկադրել դուրս գալ նավից։ Այդպիսին է նրա գիտակցությունը, եւ…
Աղոտ փայլատակող կաշին կարող էր միայն մետաղյա լինել․ ես տեսնում էի կրակոցների առաջացրած փոսերը։ Կաշվի վրա երեւում էին թաց տեղեր, դրանք այն քնաբեր պատիճների տեղերն էին, որոնցով կրակում էր Ջիմին։
Սիրունիկը գետնից շատ վեր բարձրացրեց հրեշին եւ այնպես ուժգին պտտեցրեց նրան, որ միայն կայծկլտուն շրջան էր երեւում։ Հետո ցած իջեցրեց հրեշին, եւ նա սլացավ ծովի վրայով։ Աղեղ գծելով եւ անճոռնի գլուխկոնծի տալով՝ հրեշը հրմփաց շրմփաց ծովի մեջ։ Նրա ընկած տեղից մի հսկայական շատրվան խփեց։ Բենը վեր կացավ եւ զենքը վերցրեց։ Մոտեցավ Ջիմին, ու մենք գնացինք Սիրունիկի մոտ։ Երեքս էլ կանգնել ու նայում էինք ծովին, որի մեջ սուզվել էր հրեշը։
Վերջապես Բենը շրջվեց եւ ավտոմատի փողով դիպավ Սիրունիկի կողին։
Մենք էլի մի քանի անգամ ծեծեցինք նրա կողը բայց պատասխան չստացանք։ Սիրունիկը նեղացած էր։
Ես ու Ջիմին նորից գնացինք փայտ հավաքելու։ Հենց նոր էինք հավաքել մեր թափաց թափած ցախը, երբ լսեցինք ճամբարում մնացած Բենի գոռոցը, ու իսկույն ետ շրջվեցինք։ Մեր սիրելի ռնգեղջյուրը դուրս էր գալիս ջրից։
Իսկույն ձեռքներիցս ցած գցեցինք ցախն ու վազեցինք ճամբար, բայց դե շտապելու հարկ չկար։ Հրեշը չէր ուզում նորից ծեծ ուտել։ Նա մեծ կեռման կատարեց դեպի արեւելք, որ շրջանցի մեզ, եւ սլացավ դեպի բլուր։
Մենք նախաճաշ պատրաստեցինք ու կերանք, զենքը ցած չդնելով ձեռքներիցս, որտեղ կա մեկ գազան, այնտեղ անպայման կլինեն նաեւ ուրիշները։ Վտանգի ենթարվելն ենթարկվելն իմաստ չուներ։
Սկսեցինք խոսել մեր հյուրի մասին։ Քանի որ նրան ինչ֊որ կերպ պետք էր կոչել, մենք նրան կոչեցինք Էլմեր անունով։ Դա արեցինք առանց որեւէ պատճառի, հենց այնպես, հարմարության համար։
— Նա հենց պետք է մարդկայնացված լիներ,— նկատեց Ջիմին։— Այլապես իր առաջադրանքները գլուխ չէր բերի։
— Բանն այն է, — ասացի ես,— որ այս աստիճան մարդկանացված ռոբոտը արդեն ռոբոտ չէ։ Սա ինչ֊որ ուրիշ բան է։ Լրիվ մարդ դէչէ, բայց եւ ռոբոտ էլ չէ։ Ինչ֊որ միվին միջին բան։ Կյանքի մի նոր, անհասկանալի տեսակ։ Ու մենք պետք է աչքներս չկտրենք նրանից։
— Հետաքրքիր է, նա դեռ շարունակո՞ւմ է խռով մնալ,— ասաց Բենը։
Ի միջի այլոց, Սիրունիկը լրիվ չէր մոռացել մեզ, լրիվ դուրս չէր հանել իր կյանքից։ Նա մի լավ դնգսեց Էլմերին, երբ սա հարձակվեց մեզ վրա։ Ինձ շատ էր մխիթարում այն միտքը, որ նա մեզ պաշտպանեց ծանր պահին։ Ուրեմն, դեռ հույս կա, որ մենք ի վերջո կհաշտվենք։
Ես պպզել էի ջրի եզրին ու ափսեներն էի լվանում, մտածելով, թե ինչը պետք է վերակառուցել, եթե բոլոր ռոբոտները երբեւիցե դառնան այնպիսին, ինչպիսին է Սիրունիկը։ Ես արդեն տեսնում էի ռոբոտների իրավունքների դեկլարացիայի հատնվելըհայտնվելը, նրանց համար նախատեսված հատուկ օրենքները, ռոբոտների ներկայացուցիչներին կոնգրեսում, եւ այդպես շարունակելով մտածել, բոլորովին խճճվեցի։
Ճամբարում Բենը վրան էր սարքում, ու ես սկսեցի օգնել նրան։
— Ես գտա՛,— հաղթականորեն ասաց նա։
— Իսկ մո՞թե մի՞թե դու ինչ֊որ բան էիր փնտրում։
Նա նայեց վրաս ու ծուռ ժպտաց։
Մարդն առաջին անգամ էր հանդիպում բարձր քաղաքակրթության, բայց եկել էր չափազանց ուշ եւ, Սիրունիկի վատ տրամադրության պատճառով, եկել էր շատ վատ հանդերձավորված, որպեսզի ուսումնասիրի այն, ինչ մնացել էր այդ քաղաքակրթությունից։
Որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան շատ էի զայրանում ու, վերջապես, գնացի Սիրունիկի մոտ եւ, ինչքան ուժ ունեի, սկսեցի խփել նրա ոտքերին, որ ուշադրություն հրավիրեմ ինձ վրա։ Ոչ մի ուշադրություն։ Ես գոռում էի, իսկ նա չէր պատասխանում։ Պատմեցի նրան, թե ինչ է կատարվում այստեղ։ Ասացի, որ մենք զգում ենք իր կարիքը, չէ որ ինքը պարզապես պարտավոր է մեզ օգնել ու հենց դրա համար էլ ստեղծվել է։ Բայց նա անտարբեր էր մնում իմ գոռգգոռոցին։գոռգոռոցին։
Ես վերադարձա ճամբար ու պառկեցի խարույկի մոտ, որտեղ նստած էին ընկերներս։
Կարծեմ, երկրորդ թե երրորդ օրը նա գլխի ընկավ, որ իրեն հետեւում են։ Մի տեսակ անհանգստացած էր։ Բարձրանալով իր դիտակետը, նա մեր կողմն ավելի շատ էր նայում, քան մյուս կողմերը։ Իսկ մի անգամ, երբ ես էի նրան հետեւում, նա, կարծես, սկսեց գրոհի պատրաստվել, բայց հենց որ ես որոշեցի հեռանալ, գազանը հանգստացավ ու անցավ իր սովորական պտույտին։
Եթե չհաշվենք Էլմերին հետեւելը, ապա մենք վատ չէինք ապրում։ Լողանում էինք ծովում, ձուկ բռնում, ամեն անգամ կյանքներս վտանգի ենթարկելով, երբ տապակում եւ ուտում էինք մի նոր տեսակի ձուկ․ բայց բախտներս բերում էր՝ թունավոր ձուկ մեզ չհանդիպեց։ Մենք ընդհանրապես ձուկ չէինք ուտի, եթե ստիպված չլինեինք խնայել մեր մթերապաշարը։ Ինչ֊որ մի ժամանակ դա վերջանալու էր, եւ ոչ ոք չէր կարող արաշխավորելերաշխավորել, որ Սիրունիկը նորից ողորմություն կտա մեզ։ Եթե նա այդ բանը չաներ, ապա ինքներս պիտի հոգայինք մեր ուտելու մասին։
Բենը անհանգստանում էր՝ իսկ եթե այս մոլորակն ունի՞ տարվա եղանակներ։ Նա իրեն համոզեց, որ հենց այդպես էլ կա, ու գնաց անտառ, որ տեղ գտնի խրճիթ սարքելու համար։
Վերջապես Էլմերը շրջվեց եւ գլորվեց իմ ծառի տակ։ Նշան բռնելով՝ նա իր մետաղյա ծնոտներով սկսեց կրծել ծառի բունը։ Ծառը դողում էր, տաշեղները թռչում էին չորս կողմ։ Ես է՛լ ավելի ամուր կպա ճյուղից եւ ցած նայեցի։ Էլմերը վատ փայտահատ էր, բայց դե որոշ ժամանակից այնուամենայնիվ կկրծեր ծառը։
Ես մի քիչ էլ վեր բարձրացա, որտեղ ճյուղերն ավելի շատ էին ու որտեղ կարող էի ավելի ամուր կառչել ծառից, որ ցնցումից ցած չընկնեմ։ Այստեղ բավական հարմա հարմար տեղավորվեցի ու նայեցի, թե Բենն ինչ է անում։ Քիչ մնաց կաթված ստանայի՝ նա չկար ծառի վրա։ Ես նայեցի շուրջս, հետո նորից նայեցի ծառին ու տեսա, որ նա կամաց իջնում է, թաքնվելով բնի ետեւում, ինչպես մի սկյուռ, որին ուզում են որսալ։ Շունչս պահած հետեւում էի նրան՝ պատրաստ գոռալու, եթե հանկարծ Էլմերը նկատի նրան, բայց Էլմերը շատ էր տարված իմ ծառը ծաելով ծամելով ու ոչինչ չէր նկատում։
Բենը իջավ ծառից ու նետվեց դեպի զենքը։ Նա վերցրեց երկու ավտոմատները եւ թաքնվեց մի ուրիշ ծառի ետեւում։ Կրակը տեղաց կարճ տարածությունից։ Զրահարար գնդակները կարկուտի պես ծեծում էին Էլմերին։ Պայթյուններից ճյուղերը այնպես էին ցնցվում, որ ես ստիպված էի ամբողջ ուժով կառչել ծառից։ Երկու բեկորներ խրվեցին բնի մեջ ինձնից մի քիչ ներքեւ, բեկորների մի մասը դիպչում էին սաղարթին, օդի մեջ պտտվում էին, տերեւներն ու կոտրված ճյուղերը, բայց ինձ չէին կպչում։
— Լավ,— ասաց նա դժկամորեն։— Հիմա կբարձրանամ ու ճյուղը կկտրեմ։
Նա գտավ կարինըկացինը, որը, իհարկե, արդեն բանի պետք չէր։ Կոթը մի կողմ էր թռել Էլմերին դիպչելուց հետո։
Բենը բռնել էր անկոթ կացինը ու ճառ էր ասում ճակատագրի խարդախ արարքների մասին։
Ես փորձեցի ու ասացի, որ չեմ կարող։
Նա հրաժարվեց սողալով առաժ առաջ գնալուց ու կախվեց ճյուղից։ Տեղափոխելով ձեռքերը՝ նա առաջ շարժվեց։
Ճյուղը ավելի ու ավելի էր կռանում դեպի գետին, որքան որ Բենը դյույմ առ դյույմ առաջ էր գնում, ու ինձ թվում էր, որ թաթս հիմա էլ առաջվա պես չի ցավում։ Ես ձգում էի ոտքս ու հանկարծ զգացի, որ մի քիչ շարժում եմ թաթս, բայց դեռ չէի կարողանում ազատել։
Ես գնացի ճամբար ու քնից հանեցի Բենին ու Ճիմիին։ Պատմեցի իմ կասկածների ու Սիրունիկի հետ ունեցած խոսակցության մասին։ Մենք լրջորեն տխրեցինք, որովհետեւ այս անգամ իսկապես ելք չէինք գտնում։
Մինչեւ հիմա դեռ հույս էինք փայփայում, որ լեզու կգտնենք Սիրունիկի հետ։ Ես միշտ զգում էի, որ չպիտի հուսահատվենք։ Սիրունիկը շատ ավելի միայնակ է, քան մենք, եւ ի վերջո ստիպված կլիներ անսալ բանականության ձայնին։ Բայց հիմա նա մենակ չէր, եւ այլեւս չէր զգում մեր կարիքը։ Ու նա մինչեւ հիմա շարունակում է բարկանալ մեզ… եւ ոչ միայն մեզ, այլեւ ողջ մարդության մարդկության վրա։
Եվ ամենավատն այն է, որ նրա այս վարմունքը կամակորություն չէ։ Դա վաղուց էր սկսվել։ Էլմերը գիշերները այստեղ քարշ էր գալիս ոչ թե մեզ հետեւելու համար։ Նա գալիս էր Սիրունիկի հետ սիրաբանելու։ Եվ կասկածից վեր է, որ նրանք միասին էին որոշել Էլմերի հարձակումը իմ ու Բենի վրա, որովհետեւ գիտեին, որ Ջիմին կսլանա մեզ օգնելու, ու ծովափը կթողնի առանց հսկողության։ Այ հենց այդ ժամանակ էլ Էլմերը կարող էր ետ սլանալ, իսկ Սիրունիկն էլ նրան կվերցներ իր մեջ։ Եվ դրանից հետո էլ Սիրունիկը դուրս էր հանել իր շոշափուկն ու սրբել էր բոլոր հետքերը, որ մենք գլխի չընկնենք, թե Էլմերը իր ներսում է։
Հետո մենք փաթաթվեցինք վերմակների մեջ ու նույնիսկ ժամապահ չկանգնեցրինք։ Դե որ Էլմերը չէր շրջում մոտակայքում, ժամապահի կարիք էլ չկար։
Առավոտյան ոտքս դեռ ցավում էր, դրա համար էլ չգնացի Բենի ու Ջիմիի հետ՝ ուսումնասիրելու քաղաքի ավերակներով ծածկված հովիտը։ Այդ ընթացքում ես կուղեկուզ կուզեկուզ պտտվում էի Սիրունիկի չորս կողմը։ Եվ տեսնում էի, որ մարդը ոչ մի հնարավորություն չունի նրա ներսը մտնելու։ Դռնակն այնքան ամուր էր փակված, որ մազն անգամ չէր անցնի։
Եթե մենք նույնիսկ կարողանայինք ներս մտնել, ապա համոզված չէի, թե կհաջողվեր ղեկավարումը մեր ձեռքը վերցնել։ Իհարկե, կար նաեւ ղեկավարման պահեստային համակարգ, բայց դրա վրա էլ չէինք կարող հույս դնել։ Սիրունիկը դա հաշդի հաշվի չառավ, երբ որոշեց մեզ պատժել։ Նա շատ հեշտությամբ փակեց այն, ու մենք մնացինք անօգնական։
Ու եթե մենք ներս խցկվեինք, ապա ձեռնամարտի պիտի բռնվեինք Էլմերի հետ, իսկ Էլմերը մի այնպիսի գազան է, որ նրա ուզածն էլ հենց դա է։
Բենն ու Ջիմին վերադարձան կեսօրին, եւ նրանց աչքերը փայլում էին հուզմունքից։ Նրանց վերմակը փռեցին գետնին ու գրպաններից նրա վրա թափեցին ամենաանհավանական բաներ։
Չսպասեք, որ ես կնկարագրեմ դրանք։ Դա հնարավոր բան չէ։ Ի՞նչ իմաստ կա, որ ասեմ, թե մի առարկան նման էր մետաղյա շղթայի եւ որ դեղին գույնի էր։ Այստեղ երբեք չես հաղորդի այն զգացողությունը, թե ինչպես էր շղթան սահում մատների վրայով, ինչպես էր զրնգում, ինչպես էր շարժվում, չես պատմի նրա գույնի մասին, որ նման էր վառ դեղին բոցի։ Դա նույնն է, թե խոսես գեղանկարչության գլուխգորոցի գլուխգործոցի մասին, իբր այն քառակուսի է, տափակ ու կապույտ, իսկ տեղ֊տեղ էլ՝ կանաչ ու կարմիր։
Շղթայից բացի, այնտեղ էլի շատ ու շատ բաներ կային, եւ դրանցից յուրաքանչյուրին նայելիս քիչ էր մնում շունչս կտրվեր։ Հայացքումս կարդալով համր հարց՝ Բենը թոթվեց ուսերը։
— Եթե գործիքներ ունենայի՜նք,— ասաց Բենը։
— Գործիքներ ունենք։ Անկոթ կացին, մուրջ մուրճ ու սղոց։ Բոքրիկ Փոքրիկ աքցան, ռանդա…
— Մենք կկարողանայինք որոշ գործիքներ սարքել…
Եվ այսպես երկուսով գնացինք դեպի քարայրները։ Ես առաջին անգամ էի դրանք տեսնում, իսկ այնտեղ շատ բան կար տեսնելու։ Տասներկու քարայր, եւ բոլորն էլ լիքը լցված։ Գլուխս պտտվեց, երբ տեսա բոլոր հարմարանքները, եթե կարելի էր այդպես անվանել։ Պարզ է, որ ես չգիտեի այդ առարկաներից եւ ոչ մեկի նշանակությունը։ Հենց միայն դրանց նայելուց կարելի էր ցնդել․ դա ուղղակի տանջանք էր․ նայել ու չիմանալ, թե ինչն ինչոց է։ Բայց Բենը ճգնում էր հասկանալ՝ խելագարի համառությամբ, որովհետեւ գլուխն էր մտցրել, որ մենք կարող ենք այստեղ գտնել Սիրունիկին հպատակեցնող միջոց։
Ամբողջ օրը աշխատեցինք, ու ես շատ պես հոգնեցի։ Ամբողջ օրվա ընթացքում չգտանք գոնե մի բան, որի նշանակությունը հասկանայինք։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում կանգնել մեծ քանակությամբ գործիքների մեջ եւ դրանցից ոչ մի բան չհասկանալ։ Չէ որ եթե իմանայինք դրանց ճիշտ օգտագործումը, ապա ինչպիսի նոր հեռուներ կբացվեին մարդության մարդկության մտքի, տեխնիկայի, երեւակայության առջեւ… Իսկ մենք բացարձակապես անօգնական էինք… Մենք տգետ օտարերկացիներ էինք…
Բայց Բենին զսպելն անհնարին էր։ Հաջորդ օրը նորից գնացինք այնտեղ, հետո՝ նորից ու նորից։ Երկրորդ օրը մի բան գտանք, որը շատ հարմար էր պահածոյի տուփը բացելու համար, բայց ես գնավ համոզված չեմ, որ դա ստեղծված էր հենց այդ նպատակվ, իսկ մյուս օրը մենք վերջապես գլխի ընկանք, որ գործիքներից մեկը կարելի է օգտագործել յոթանկյուն փոս փորելու համար, ու ես հարց եմ տալիս, թե այդ որ խելոքը կուզենա փոս փորել։
Մենք ոչ մի արդյունքի չէինք հասնում, բայց շարունակում էինք գնալ այնտեղ, ու ես զգում էի, որ Բենն էլ է ինձ պես հուսահատ, բայց չի ուզում հանձնվել, քանի որ դա վերջին ծեղն է, որից ուզում է կառչել չխելագարվելու համար։
Չեմ կարծում, որ նա այն ժամանակ հասկանում էր մեր գտածոյի նշանակությունը, ճանաչողական արժեքը։ Նրա համար դա սոսկ փաթոնի թափոնի պահեստ էր, որտեղ տենդագին փնտրում էինք մեզ համար պիտանի ինչ֊որ բան։
Օրերը անցնում էին։ Հովիտն ու գերեզմանաթմբերը, քարայրներն ու անհետացած քաղաքակրթության մնացորդները ավելի էին ապշահար անում երեւակայությունս, եւ արդեն թվում էր, թե ինչ֊որ առեղծվածային կերպով ինձ հարազատ էր դառնում այս մահացած ցեղը, ու ես հասկանում էի նրա վեհությունն ու ողբերգությունը։ Ավելի էր ուժգնանում այն զգացողությունը, որ մեր տենդագին որոնումները սահմանակցում են սրբապղծության եւ հենգուցյալների հիշատակը անճորեն անխղճորեն վիրավորելու հետ։
Ջիմին ոչ մի անգամ չեկավ մեզ հետ։ Նա նստում էր, գլուխը կախած իր թղթերի վրա, եւ գրում էր, նորից կարդում գրածի, ջնջում էր գրած բառերը եւ նորերը գրում։ Նա վեր էր կենում տեղից, պտտվում չորս կողմը, դեսուդեն գցում իրեն, ինչ֊որ բաներ փնթփնթում, հետո նստում էր ու նորից գրում։ Նա գրեթե չէր ուտում, չէր խոսում եւ շատ քիչ էր քնում։ Նա ստեղծագործելու տառապանքներով բռնված երիտասարդի իսկական կերպար էր։
Այսպիսի զառանցանք նույնիսկ առաջ էլ չէր գրում։ Այդ գիշեր աչքերս բաց պառկել ու նայում էի անծանոթ աստղերին, անձնատուր լինելով միայնակության զգացումին։ Սակայն, հանձնվելով այդ տրամադրությանը, ես մտածեցի, որ այնքան էլ միայնակ չեմ, ինչպես կարող էի լինել․ թվում էր, որ գերեզմանաթմբերի լռությունը, քարայրների հրաշքը հանգստացնում էին ինձ։ Խորհրդավորությունը անհետանում էր։
Հետու Հետո քնեցի։
Չգիտեմ, ինչը արթնացրեց ինձ։ Միգուցե քամին, միգուցե ափին բախվող ալիքների աղմուկը, կամ էլ գիշերվա զովությունը։
— Ես ինչպես սխալվեցի՜,— խոր հոգոց հանելով ասաց Սիրունիկը։
Նա թաշկենակով թաշկինակով չորացրեց աչքերը ու հմտորեն փայլեցրեց դրանք։
— Մի վայրկյան, — ասաց նա գործնական տոնով։— Հիմա մի բան պիտի անեմ։
Սիրունիկի կողքի դռնակը բացվեց։ Դուրս եկավ եւ աճեց մի երկար, ճկուն շոշափուկ, որը մտավ ներս եւ դուրս քաշեց այնտեղից Էլմերին։ Գազանը օրորվում էր օդի մեջ։
— Անտա՛շ, բռի,— որոտաց Սիրունիկը։— Ես քեզ վերցրի իմ մեջ ու լիքը լցրի ֆոսֆատներով։ Ես հարթեցի քո ճմռթվածքներն ու փայլեցրի։ Եվ ի՞նչ եմ ստանում փոխարենը։ Դու սագաներ գրո՞ւմ ես ինձ համար։ Ո՛չ, դու ճարպակալում ես գոհունակությունից։ Դու չես կնքված վեհության դրոշմուվ դրոշմով եւ բոլորովին զուրկ ես երեւակայությունից։ Դու ընդամենը անբարբառ մեքենա ես։
Էլմերը լուռ օրորվում էր շոշափուկից կախված, բայց անինվերը անիվները մոլեգնորեն պտտվում էին, եւ ես դրանից որոշեցի, որ նա շատ հուզված է։
— Սե՜րը,— ոգեշունչ խոսում էր Սիրունիկը։— Պե՞տք է արդյոք սերը մեր նմաններին։ Մեր՝ մեքենաներիս առջեւ ավելի մեծ նպատակներ են դրված… Ավելի մե՛ծ։ Մեր առջեւ սւռված փռված է աստղալից տիեզերքը։ Փչում է հեռավոր ճանապարհորդությունների քամին՝ միգամած հավերժությունների ափերից։ Մեր քայլքը կլինի ամուր…
Նա խոսեց հեռավոր գալակտիկաների նետած մարտահրավերի մասին, աստղակուռ թագի մասին, փշուր֊փշուր եղաթ եղած ժամանակի փոշու մասին, որ պատում է դեպի անէություն տանող ճանապարհը, եւ այս ամենը նա վերցրել էր այն բանից, ինչ Ջիմին կոչում էր սագա։
Այդ ասելուց հետո նա Էլմերին շպրտեց ծովի ափ։ Էլմրեը զարկեց Էլմերը զարկվեց ավազին եւ ետ֊ետ գնաց ջրի մեջ։
Մենք չսպասեցինք շարունակությանը։ Վազում էինք սպրինտերների պես։ Մի ցատկով հաղթահարեցինք սանդուղքը եւ հայտվեցինք մեր սենյակներում։