Changes

Մեռյալները

Ավելացվել է 31 բայտ, 19:57, 17 Սեպտեմբերի 2013
— Հանուն Տիրոջը ծառայելու, մորաքույր Քեյթ, այնպես չէ՞։
Տիրոջը ծառայելը շատ լավ է, Մերի Ջեյն, ես լավ գիտեմ, բայց կցանկանայի իմանալ՝ արդյոք Հռոմի պապին պատի՞վ է բերում, երբ նա քշում է եկեղեցական երգչախմբից այն կանանց, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են այդ գործին և նրանց տեղը տալիս է փսլնքոտ տղաներին։ Ես գտնում եմ, որ եթե պապը վարվում է այդպես, դա եկեղեցու օգտին է։ Բայց ոչ Մերի Ջեյն․ դա ճիշտ չէ և ոչ էլ արդարացի։
Խոսակցությունը նրան բորբոքել էր եւ դեռ կշարունակեր պաշտպանել իր քրոջ ցավոտ հարցը, բայց Մերի Ջեյնը, տեսնելով, որ պարող զույգերը վերադառնում են հյուրասենյակ, հաշտեցնող տոնով ասաց․
 — Մորաքույր Քեյթ, ինչո՞ւ եք այդպիսի բաներ ասում միստր Բրաունի ներկայությամբ, չէ՞ որ նա բողոքական է։
Մորաքույր Քեյթը շրջվեց դեպի միստր Բրաունը, որը քմծիծաղում էր իր հավատի մասին արած ակնարկից, շտապով ասաց․
 
— Աստծո՛ սիրուն, մի մտածեք, թե ես կասկածում եմ պապի իրավասության վրա։ Ես, պարզապես, մի հիմար պառավ եմ եւ նման բան երբեք չեմ համարձակվի ասել։ Բայց կան բաներ, ինչպիսիք են առօրյա քաղաքավարության ու երախտագիտության օրենքները, որ ես Ջուլիայի փոխարեն կասեի հայր Հիլիի երեսին…
 
— Եվ բացի այդ, մորաքույր Քեյթ,— ասաց Մերի Ջեյնը,— մենք բոլորս էլ քաղցած ենք, իսկ երբ մարդիկ քաղցած են, ապա նրանք տրամադրված են վիճելու։
Իսկ երբ մարդիկ ծարավ են, ապա նրանք նույնպես ցանկանում են վիճել,— ավելացրեց միստր Բրաունը։ 
— Ուրեմն՝ եկեք սկզբում ընթրենք, իսկ քննարկումը հետո շարունակենք,— ասաց Մերի Ջեյնը։
Հյուրասենյակ տանող միջանցքի դռան մոտ Գաբրիելը հանդիպեց իր կնոջը ու Մերի Ջեյնին, որոնք համոզում էին միսս Այվորսին, որ նա մնար ընթրիքին։ Բայց միսս Այվոոս որն արդեն դրել էր գլխարկը և կոճկում էր վերարկուն, ոչ մի կերպ չհամաձայնեց։ Նա ասաց, որ քաղցած չէ և որ իր ժամանակը սպառվել է։
 
— Դե գոնե մի տասը րոպե, Մոլլի,— ասաց միսիս Քոնռոյը։— Չեք ուշանա։
Այդքան պարելուց հետո,— ասաց Մերի Ջեյնը,— լավ կլիներ, որ մի բան ուտեիք։ 
— Ազնիվ խոսք, չեմ կարող,— ասաց միսս Այվորսը։
 
— Դուք երևի ձանձրացաք,— վշտացած ասաց Մերի Ջեյնը։
 
— Ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում, ընդհակառակը,— ասաց միսս Այվորսը,— բայց խնդրում եմ հիմա ինձ թույլ տվեք գնալ։
 
— Բայց մենակ ինչպե՞ս եք տեղ հասնելու,— հարցրեց միսս Քոնրոյը։
 — Այստեղից ընդամենը երկու քայլ է, կգնամ։
Մի պահ տատանվելուց հետո Գաբրիելն ասաց․
 
— Եթե դուք որոշել եք անպայման գնալ, ապա թույլ տվեք ձեզ ուղեկցել։
Միսիս Այվորսը թափ տվեց ձեռքը։
 
— Լսե՛լ անգամ չեմ ուզում,— բացականչեց նա։ Աստծո՛ սիրուն, գնացեք և ընթրեք, իմ մասին մի մտածեք։ Ես լավ տեղ կհասնեմ։
 
— Դուք զվարճալի աղջիկ եք, Մոլլի,— անկեղծորեն ասաց միսիս Քոնրոյը։
 — Bennacht libh,— ծիծաղելով բացականչեց միսս Այվորսը եւ ցած իջավ աստիճաններով։ Մեր,ի Ջեյնը նրան նայեց դառնացած և տարակուսանքով, իսկ միսիս Քոնրոյը թեքվեց բազրիքի վրա և ականջ դրեց դռան շրխկոցին։ Գաբրիելի մտքով անցավ, գուցե ինքն Էր էր պատճառը, որ միսս Այվորսն այդպես շուտափույթ մեկնեց, բայց միսս Այվորսը գնալիս բոլորովին էլ տխուր չէր, նա ծիծաղում էր։ Գաբրիելը սառը հայացքով դեռ նայում էր սանդղավանդակի բաց տարածությանը, երբ հանկարծ ճաշասենյակից հայտնվեց մորաքույր Քեյթը։ Նա շտապում էր, սայթաքում և ձեռքերն անօգնական թափահարում։ — Ո՞ւր է Գաբրիելը,— հարցրեց նա։— Ի սե՛ր աստծո, որտե՞ղ է կորել Գաբրիելը։ Ճաշաս՛ենյակում բոլորը հավաքվել են սեղանի շուրջը եւ չկա մեկը, որ սագը կտրտի։ 
— Ես այստե՛ղ եմ, մորաքույր Քեյթ,— բացականչեց Գաբրիելը աշխուժանալով։— Եթե պետք է, կարող եմ սագերի մի ամբողջ երամ կտրտել։
Ճարպոտ, կարմրացրած սագը դրված էր սեղանի ծայրին, իսկ մյուս սեղանին՝ ծալքավորված թղթի վրա՝ ազատքեղով շոգեխաշած ապխտած ազդր, որի կաշին հանել էին և մսի վրա լցրել ծեծած պաքսիմատ։ Ազդրոսկրի շուրջը թղթե ծոպերիզ կար, իսկ կողքին՝ համեմված ռոստբիֆ։ Այս երկու մրցակից ուտելիքների միջև, ողջ սեղանի երկայնքով, ձգվում էին փոքրիկ ափսեները։ Երկու ափսեներ, ասես երկու փոքրիկ տաճարներ՝ լիքն էին կարմիր ու դեղին մածիտներով, մի տափակ ափսե՝ սպիտակ դոնդողի խորանարդիկներով եւ քաղցրավենիքներով։ Սեղանին կար մի մեծ կանաչ սկուտեղ՝ տերևի նման, իսկ կոթը, ցողունի, որը ծանրաբեռնված էր մուգ֊կապտագույն չամիչով և մաքրած նշով։ Մի ուրիշ ափսե լիքն էր Զմյուռնիայի թդով։ թզով։ Մանրացրած մշկընկույզ էր ցանած սաբոյանի սոուսով լեցուն ափսեի վրա։ Մի փոքրիկ ափսեում դասավորել էին կոնֆետներ ու շոկոլադներ, իսկ մի մեծ սկահակից ցցվել էին ազատքեղի մի քանի երկար ցողուններ։ Սեղանի կենտրոնում, մատուցարանի կողքին, որի վրա բարձրանում էին խնձորի ու նարնջի բրգեր, պահապանների պես կանգնած էին բյուրեղապակյա երկու ուռուցիկ ստվարներ, մեկը լցված էր պորտվեյնով, իսկ մյուսը՝ մուգ խերեսով։ Ռոյալի իջեցված կափարիչի վրա իր հերթին էր սպասում հսկա, դեղին ափսեի մեջ դրված պուդինգը, իսկ կողքին շարված էին շշերի երեք առանձին խմբեր՝ գարեջրով, եյլով էյլով և հանքային ջրով։ Շշերը խմբավորված էին ըստ իրենց համազգեստի գույների, առաջին երկուսը՝ սև, կարմիր և մոխրագույն պիտակներ ունեին, իսկ երրորդը՝ ամենաբազմաքանակը՝ շեղ և իրար հատվող սպիտակ ու կանաչ։ Գաբրիելը վստահորեն գրավեց իր տեղը սեղանի գլխին, նայեց դանակի շեղբին և պատառաքաղը վճռականորեն խրեց սագի մեջ։ Նա այժմ իրեն հոյակապ էր զգում, կարող էր վարպետորեն կտրտել տապակած սագը և անչափ սիրում էր նստել հենց այնպես, խորտիկներով ծանրաբեռնված սեղանի գլխին։ — Միսս Ֆերլոնգ,— ասաց նա․— նա,— ի՞նչ կցանկանայիք՝ թև՝թև, թե՞ կրծքամիս։ 
— Մի կտոր կրծքամսից։
 
— Միսս Հիգինս, իսկ ձե՞զ։
 
— Ինչ էլ տաք՝ ինձ համար միևնույն է։
Երբ ամեն ոք ստացավ իր բաժինը, Գաբրիելը ժպտալով ասաց․
 
—Դե՛, եթե որևէ մեկը ցանկանում է, ինչպես ժողովուրդն է ասում, սագի լցուկից մի աման էլ, թող ասի։
Հյուրերից մի քանիսը առաջարկեցին, որ Գաբրիելը նույնպես ընթրի, եւ Լիլին նրան մատուցեց այն երեք կարտոֆիլները, որ ինքը պահել էր նրա համար։
 — Հնազանդվում եմ,— սիրալիր ասաց Գաբրիելը և նորից գարեջուր խմեց,— խնդրում եմ, լեդիներ և ջենտլմեններ, մի քանի րոպե մոռանաք իմ գոյությունը։
Նա սկսեց ուտել և չէր մասնակցում խոսակցությանը, որ ափսեների չխչխկոցի միջից հազիվ էր լսվում։ Խոսակցության թեման օպերային մի խմբի մասին էր, որ հյուրախաղերի էր եկել արքունական թատրոն։ Տենորը՝ միստր Բարթել Դ՚Արսին, որը նուրբ բեղով, թուխ մի երիտասարդ էր, շատ էր գովում առաջին կոնտրալտոն, բայց միսս Ֆերլոնգը գտնում էր, որ նրա կատարումը գռեհիկ է։ Ֆրեդի Մալինսը ասաց, որ մյուզիկհոլլի երկրորդ մասում ցեղապետի դերերգը կատարում է մի նեգր և նա հոյակապ տենոր է, լավագույնը բոլոր այն տենորներից, որ ինքը երբևէ լսել է։
 
— Իսկ դուք նրան լսե՞լ եք,— հարցրեց նա միստր Բարթել Դ՚Արսիին։
 
— Ոչ,— անփութորեն պատասխանեց միստր Բարթել Դ՚Արսին։
 
— Գիտե՞ք ինչ,— բացատրեց Ֆրեդի Մալինսը,— ինձ շատ է հետաքրքրում ձեր կարծիքը։ Ինձ թվում է, որ նա հոյակապ ձայն ունի։
 
— Ֆրեդին միշտ զարմանալի հայտնագործություններ է անում,— մտերմիկ քմծիծաղով ասաց միստր Բրաունը՝ դիմելով սեղանակիցներին։
 
— Իսկ ինչ է, անհնա՞ր է, որ նա լավ ձայն ունենա, եթե նա սևամորթ է, ուրեմն լավ ձայն ունենալ չի՞ կարող։
Ոչ ոք չպատասխանեց և Մերի Ջեյնը նորից խոսք բացեց դասական օպերայի մասին։ Նրա աշակերտներից մեկը նրան տվել էր «Մինյոնի» ներկայացման տոմս։ Ինչ խոսք, կատարումը հիանալի էր, բայց անկարելի էր չվերհիշել խեղճ Ջորջինե Բերնսին։ Միստր Բրաունը սկսեց վերհիշել իտալական այն հին խմբերը, որոնք մի ժամանակ գալիս էին Դուբլին։ Նա հիշեց Թիհթջենսին, Իլմա դե Մուրղկային, Կամաանինիին, մեծ Տրեբելլիին, Ջուլինիին, Ռավելիին, Արամբուրոյին։
 
— Այդ օրերին,— ասաց նա,— Դուբլինում կարող էիր լսել իսկական երգիչների։
Նա պատմեց նաև այն մասին, թե ինչպես հին թագավորական թատրոնի վերնասրահում ասեղ գցելու տեղ չկար, և թե ինչպես վերնասրահի տղաները պրիմադոննայի կառքի ձիերը արձակեցին և, իրենք լծվելով կառքին, տարան նրան մինչև հյուրանոց։ Նա հիշեց իտալական տենորին, որը հինգ անգամ կրկն՛եց կրկնեց «Որպ՛ես զինվոր թող մեռնեմ» արիան և ամեն անգամ կարողացավ վերցնել վերին սին։ 
— Իսկ ինչո՞ւ հիմա ոչ ոք չի երգում հին օպերաներից,— հարցրեց միստր Բրաունը։ Ինչո՞ւ չեն խաղում «Դինորը», «Լուկրեցիա Բորջիան»։ Որովհետև վարպետ երգիչներ չկան։ Ահա՛ թե ինչու։
 
— Դե,— ասաց միստր Բարթել Դ՚Արսին,— կարծում եմ, որ հիմա էլ կան երգիչներ, որոնք չեն զիջում հներին։
 
— Որտե՞ղ են նրանք,— մարտահրավեր նետեց միստր Բրաունը։
 — Լո՛նդոնում, Փարիզո՛ւմ, Միլանո՚ւմ,— կրքոտորեև կրքոտորեն պատասխանեց միստր Բարթել Դ՚Արսին։— Օրինակ․ Կարուզոն ձեր թված երգիչներից ոչ մեկին չի զիջում և անգամ բարձր է նրանցից։ 
— Հնարավոր է,— ասաց միստր Բրաունը,— թեև ես խիստ կասկածում եմ։
 
— Ա՜խ, ամեն ինչ կտայի՝ Կարուզոյին լսելու համար,— ասաց Մերի Ջեյնը։
 
— Ինձ համար,— ասաց մորաքույր Քեյթը, մաքրելով ոսկորը մսից,— գոյություն ունի միայն մի տենոր, այսինքն, տենոր, որն ինձ դուր է գալիս։ Բայց, հավանաբար, ձեզանից ոչ ոք նրա մասին չի լսել։
 
— Իսկ ո՞վ է նա,— միսս Մորքան,— քաղաքավարի հարցրեց միստր Բարթել Դ՚Արսին։
 
— Նրա անունն է Պարկինսոն,— ասաց մորաքույր Քեյթը։— Ես նրան լսել եմ նրա տաղանդի ծաղկման ժամանակ։ Այդպիսի մաքուր տենոր ոչ մի տղամարդ դեռ չի ունեցել։
 
— Տարօրինակ է,— ասաց միստր Բարթել Դ՚Արսին,— երբեք նրա անունը չեմ լսել։
— Ո՛չ, ո՛չ, միսս Մորքանը ճիշտ է ասում,— ասաց միստր Բրաունը։— Վերհիշեցի, որ լսել եմ ծերուկ Պարկինսոնի անունը, բայց նա արդեն իմ հիշողությունից ջնջվել է։
― Իսկական անգլիական տենոր էր, մաքո՜ւր, քնքո՛ւշ, փափո՛ւկ,— հիացած ասաց մորաքույր Քեյթը։
— Ո՛չ, ո՛չ, միսս Մորքանը ճիշտ է ասում,— ասաց միստր Բրաունը։— Վերհիշեցի, որ լսել եմ ծերուկ Պարկինսոնի անունը, բայց նա արդեն իմ հիշողությունից ջնջվել է։ — Իսկական անգլիական տենոր էր, մաքո՜ւր, քնքո՛ւշ, փափո՛ւկ,— հիացած ասաց մորաքույր Քեյթը։ Գաբրիելը նոր էր կերել տապական, երբ սեղանին դրեցին մի հսկա սլուդինգ։ պուդինգ։ Նորից զնգացին պատառաքաղներն ու գդալները։ Գաբրիելի կինը պուդինգը դնում էր ափսեների մեջ և փոխանցում հյուրերին, իսկ Մերի Ջեյնը ավելացնում էր ազնվամորու ու նարնջի ժելե, սպիտակ դոնդող ու մարմելադ։ Պուդինգը պատրաստել էր մորաքույր Ջուլիան եւ բոլորը գովեստով խոսեցին։ Բայց մորաքույր Ջուլիան գտնում էր, որ կեքսը մի քիչ հում է։ — Հույս ունեմ, միսս Մորքան,— ասաց միստր Բրաունը,— որ ես հում չեմ, լավ եմ եփված։
Տղամարդիկ, բացի Գաբրիելից, պուդինգ կերան, որ մորաքույր Ջուլիան չնեղանա։ Գաբրիելը քաղցրավենիք չէր ուտում, նրա համար թողեցին մի քիչ ազատքեղ։ Ֆրեդի Մալինսն էլ վերցրեց ազատքեղի ցողունը եւ կերավ պուդինգի հետ։ Նա իմացել էր, որ ազատքեղը շատ օգտակար է սակավարյանության համար, իսկ ինքը բուժվում էր այդ հիվանդությունից։ Միսիս Մալինսը, որ ընթրիքի ժամանակ չէր խոսում, ասաց, որ որդին մտադիր է շաբաթ օրը մեկնել Մելերեյան վանք։ Բոլորը խոսեցին այդ վանքի, նրա կենարար օդի և վանականների հյուրասիրության մասին, այն մասին, որ նրանք հաճախորդներից երբեք վարձ չեն պահանջում։
 — Դուք ու՛զում ուզում եք ասել,— կասկածանքով հարցրեց միստր Բրաունը,— որ հնարավոր է այնտեղ ապրել, ինչպես հյուրանոցում և այդ փառահեղ կյանքից հետո մեկնել ու ոչինչ չվճարե՞լ։ 
— Իհարկե, ամեն ոք մեկնելուց առաջ վանքին նվիրաբերում է որևէ բան,— պատասխանեց Մերի Ջեյնը։
Ես կցանկանայի, որ նման մի հաստատություն էլ մեր եկեղեցին ունենար,— պարզասրտորեն ասաց միստր Բրաունը։ Նա շատ զարմացավ, որ վանականները չեն խոսում, վեր են կենում գիշերվա ժամը երկուսին եւ քնում են դագաղներում, հարցրեց, թե ինչու են նրանք այդպես անում։ 
— Նրանք ապրում են համաձայն միաբանության օրենքի,— վճռականորեն պատասխանեց մորաքույր Քեյթը։
 
— Պարզ է, բայց ինչո՞ւ,— հարցրեց միստր Բրաունը։ Մորաքույր Քեյթը կրկնեց, որ դա է կանոնադրությունը, եւ ուրիշ բացատրություն չկա։ Բայց միստր Բրաունը տարակուսում էր։ Ֆրեդի Մալինսը նրան մի կերպ բացատրեց, որ վանականները այդպես են վարվում հանուն այն մեղքերի քավության, որոնք գործել են աշխարհի բոլոր մեղսագործները։ Բացատրությունը հավանաբար այնքան էլ պարզ չէր, որովհետև միստր Բրաունը քմծիծաղելով ասաց․
 
— Այդ ամենը շատ հետաքրքիր է, բայց ինչո՞ւ է դագաղը այդ գործին ավելի հարմար, քան զսպանակավոր ներքնակը։
—Դագաղը— Դագաղը,— ասաց Մերի Ջեյնը,— նրանց հիշեցնում է մահվան մասին։
Չարագուշակ խոսակցությունից սեղանի շուրջ լռություն տիրեց, եւ այդ լռության մեջ լսվեց, թե ինչպես միսս Մալինսը շշնջոցով ասաց իր հարևանին․
 
— Անչա՜փ հարգարժան մարդիկ են այդ վանականները, անչա՛փ աստվածավախ։
Գաբրիելին թվաց, թե լսում է նաև դռան հպվող շրջազգեստի շրշյունը։ Հավանաբար, ներքևում մարդիկ կային կանգնած, որոնք նայում էին լուսավորված պատուհաններին և ականջ դնում վալսի հնչյուններին։ Այնտեղ օդը մաքուր էր; Ավելի հեռու փռված էր պուրակը, ծառերը ձյան ծանրության տակ էին։ Վելլինգտոնի արձանը պսպղուն ձյունե գդակի տակ էր և լուսարձակում էր Տասնհինգ Ակրանոց սպիտակ դաշտը․
Գաբրիելը սկսեց։
 
— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր, ինձ բախտ է վիճակվել այս երեկո, ինչպես և անցած տարիներին, կատարել մի շատ հաճելի պարտականություն, բայց որի իրագործումը վախենում եմ անչափ դժվար լինի իմ ճարտասանական հնարավորությունների սահմանափակության պատճառով։
 
— Ի՞նչ եք ասում, ո՛չ, ոչ,— ասաց միստր Բրաունը․
 
— Եվ ինչպես էլ խոսեմ, խնդրում եմ դրանից հետևություն չանեք, որ ես թերանում եմ գործիս մեջ։ Խնդրում եմ, ուշադրության մի քանի րոպե հատկացնեք փորձիս՝ բառերով արտահայտել այն ամենը, ինչ ես զգում եմ այսօր։
 
— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր, առաջին անգամ չէ, որ մենք հավաքվում ենք այս հյուրասեր օջախի և այս հյուրասեր սեղանի շուրջ։ Առաջին անգամ չէ, որ մենք դառնում ենք հյուրասիրության զոհեր, մեզ հայտնի որոշ անձանց շնորհիվ։
Գաբրիելը ձեռքով շրջան գծեց օդում ու լռեց։ Ոմանք ծիծաղեցին, ոմանք էլ ժպտացին տանտիրուհիներին, որոնք հաճույքից կարմրեցին։ Գաբրիելը ավելի վստահորեն շարունակեց։
 
— Ամեն տարի ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր երկրի ավանդույթներից ամենահարգվածը և պահպանման արժանին՝ հյուրասիրության ավանդույթն է։ Եվրոպայի բոլոր երկրներից (իսկ ես եղել եմ բազմաթիվ երկրներում) միայն մեր հայրենիքում է պահպանված այդ ավանդույթը։ Ինձ կհակաճառեն, ասելով, որ դա ոչ թե արժանիք է, որով կարելի է հպարտանալ, այլ թերություն։ Բայց եթե անգամ այդպես է, ապա, իմ կարծիքով, դա արքայական թուլություն է, և հույս ունեմ, քւսնի դեռ այս տանիքի տակ կապրեն իմ հիշատակած երեք անձնավորությունները, իսկ ես ամբողջ սրտով ցանկանում եմ նրանց երկար տարիների կյանք, այնքան ժամանակ կհարատեւի մեր սրտաբաց, սիրալիր, պատրաստակամ իռլանդական հյուրասիրությունը, մի ավանդույթ, որ մեզ հանձնել է մեր հայրենիքը, և որը մենք պետք է փոխանցենք մեր երեխանեներին։
Սեղանի շուրջ հավանության շշուկ բարձրացավ։ Գաբրիելը հանկարծ հիշեց, որ միսս Այվորսը այլևս հյուրերի մեջ չէ և որ նա արհամարհանքով թողեց սենյակը։ Գաբրիելը շարունակեց ավելի վստահ ձայնով․
 
— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր։
 
Այժմ մի նոր սերունդ է աճում, ոգևորված նոր գաղափարներով և նոր սկզբունքներով։ Եվ եթե անգամ այդ նոր գաղափարները սխալ են, եթե այդ խանդավառությունը ճիշտ ուղի չի ընտրել, նա, այդ նոր սերունդը, համենայն դեպս, անկեղծ է։ Բայց մենք ապրում ենք սկեպտիկ դարաշրջանում, թող ինձ թույլ տրվի ասել, մտատանջ դարաշրջանում, և ես երբեմն մտածում եմ, որ այդ կրթված և գերկրթված սերնդին պակասում են մարդասիրության, հյուրասիրության, բարեհոգի հումորի այն հատկությունները, որոնք բնորոշ էին հին սերնդի մարդկանց։ Այսօր, երբ մենք վերհիշում էինք անցյալի մեծ երգիչների անունները, ես մտածում էի, որ մենք ապրում ենք ոչ այնքան շռայլ ժամանակներում։ Այն օրերը կարելի էր առանց չափազանցության անվանել շռայլ օրեր, և եթե նրանք մեզանից հեռացել են ընդմիշտ, ապա եկեք հուսանք, որ գոնե այսպիսի հավաքույթներում մենք միշտ հպարտությամբ և սիրով կհիշենք նրանց և մեր սրտերում կպահպանենք հուշը այն մեծ նախնիների, որոնց անունն ու փառքը աշխարհը հեշտությամբ չի մոռանա։
 — Լսեցե՛ք, լսեցե՛ք,— բարձրաձայն ասաց միստր Բրաունը։ — Բայց կան մռայլ մտքեր,— շարունակեց Գաբրիելը, և նրա ձայնի հնչերանգը մեղմացավ,— որոնք այսպիսի հավաքույթներին մեզ հաճախ են այցելում, մտքեր՝ անցյալի, ջահելության, փոփոխությունների և այն ընկերների մասին, որոնք այլևս չկան։ Մեր կյանքի ուղին ծածկված է այդպիսի հուշերով, և եթե մենք անվերջ նրանցով տարվենք, քաջություն չենք ունենա շարունակելու մեր աշխատանքը ապրողների շարքերում։ Իսկ մենք յուրաքանչյուր ապրողի նկատմամբ ունենք պարտականություն եւ կապվածություն, կյանքը իրավունք ունի, օրինական իրավունք, մեզնից պահանջելու, որպեսզի մենք նրանց նվիրենք մեր էության մեծագույն մասնիկը… Այդ իսկ պատճառով, երկար չեմ խոսի անցյալից։ Ես թույլ չեմ տա, որ խոսքս փոխվի մռայլ քարոզի։ Մենք հավաքվել ենք այստեղ, հեռու առօրյա սնափառությունից ու աղմուկներից, շատ կարճ ժամանակով։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ որպես ընկերներ, որպես գործընկերներ, և մեզ միավորել է ընկերական զգացումը, ինչպես նաև ճշմարիտ «camaraderie»–ի ոգին։ Մենք հավաքվել ենք այստեղ, եթե թույլ կտաք ինձ այդպես արտահայտվել, որպես Դուբլինի երաժշտական աշխարհի երեք նազելիների հյուրեր։
Հյուրերը ծիծաղեցին և ծափահարեցին այդ ակնարկի համար։ Մորաքույր Ջուլիան իզուր էր խնդրում իր հարևաններին բացատրել Գաբրիելի խոսքերը։
 
— Նա ասում է, որ մենք Երեք նազելիներ ենք․— ասաց Մերի Ջեյնը։
Մորաքույր Ջուլիան չհասկացավ, բայց ժպտաց և նայեց Գաբրիելին, որը շարունակեց նույն ոգևորությամբ․
 
— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր, ես չեմ փորձի այսօր հանդես զալ Պարիսի դերում։ Ես չեմ փորձի ընտրել նրանցից որևէ մեկին, որովհետև դա անշնորհակալ արարք կլինի և, բացի այդ, վեր է իմ ուժերից։ Քանի որ, երբ նայում եմ նրանց՝ մեր ավագ տանտիրուհուն, որի բարի, անչափ բարի սիրտը հանրահայտ է բոլորին, ովքեր ճանաչում են նրան, կամ հավերժական գեղեցկությամբ օժտված նրա քրոջը, որի երգը այսօր մեզ համար հայտնություն էր, և, վերջապես, կրտսեր տանտիրուհուն՝ աշխատասեր, տաղանդավոր, կենսախինդ և բարեկամուհիներիցս ամենասիրելիին, ապա պետք է խոստովանեմ, լեդիներ և ջենտլմեններ, որ ես դժվարանում եմ առաջնությունը տալ նրանցից որևէ մեկին։
Վստահելի
1396
edits