— Լեդինե՛ր և ջենտլմեննե՛ր, ես չեմ փորձի այսօր հանդես զալ Պարիսի դերում։ Ես չեմ փորձի ընտրել նրանցից որևէ մեկին, որովհետև դա անշնորհակալ արարք կլինի և, բացի այդ, վեր է իմ ուժերից։ Քանի որ, երբ նայում եմ նրանց՝ մեր ավագ տանտիրուհուն, որի բարի, անչափ բարի սիրտը հանրահայտ է բոլորին, ովքեր ճանաչում են նրան, կամ հավերժական գեղեցկությամբ օժտված նրա քրոջը, որի երգը այսօր մեզ համար հայտնություն էր, և, վերջապես, կրտսեր տանտիրուհուն՝ աշխատասեր, տաղանդավոր, կենսախինդ և բարեկամուհիներիցս ամենասիրելիին, ապա պետք է խոստովանեմ, լեդիներ և ջենտլմեններ, որ ես դժվարանում եմ առաջնությունը տալ նրանցից որևէ մեկին։
Գաբրիելը Նայեց մորաքույրերին ու տեսնելով մորաքույր Ջուլիայի դեմքի լայն ժպիտը և արցունքներ մորաքույր Քեյթի աչքերում, շտապ ավարտեց իո իր խոսքը։ Նա բարձրացրեց պորտվեյնի բաժակը, իսկ հյուրերը, ինչ֊որ բանի սպասելով, վերցրին իրենց բաժակները։ Գաբրիելը բարձրաձայն ասաց․
— Եկե՛ք, խմենք երեքի կենացը միասին։ Ցանկանանք նրանց առողջություն, հարստություն, երկար տարիների կյանք, երջանկություն և բարօրություն։ Թող նրանք դեռ երկար զբաղեցնեն այն դիրքը, որ ձեռք են բերել իրենց մասնագիտության մեջ, ինչպես նաև հարգանքի և սիրո այն տեղը, որ պատրաստ է նրանց համար մեր սրտերում։
Բոլոր հյուրերը բաժակները ձեռքներին ոտքի կանգնեցին և, շրջվելով դեպի տանտիրուհիները, միահամուռ կերպով երգեցին այն երգը, որը սկսել էր միստր Բրաունը․
<poem>
Որ նրանք հոյակապ տղերք են,
Որ նրանք հոյակապ տղերք են,
Ոչ ոք չի կարող ժխտել։
</poem>
Մորաքույր Քեյթը արդեն աչքերը սրբում էր թաշկինակով, եւ անգամ մորաքույր Ջուլիան հուզված էր։ Ֆրեդի Մալինսը պատառաքաղով խփում էր երգի տակտը, և երգողները իրար նայելով, ասես խորհրդակցելով միմյանց հետ՝ հաճույքով երգեցին։
<poem>
Քանի դեռ չի ստել,
Քանի դեռ չի ստել։
</poem>
Հետո նորից շրջվելով դեպի տանտիրուհիները, երգեցին․
<poem>
Որ նրանք հոյակապ տղերք են,
Որ նրանք հոյակապ տղերք են,
Ոչ ոք չի կարող ժխտել։
</poem>
Դրան հետևեցին աղմկոտ ծափահարություններ, որոնք շարունակեցին ճաշասենյակում հավաքված հյուրերը։ Դրանք պոռթկացին բազմիցս, մինչդեռ Ֆրեդի Մալինսը, բարձրացնելով պատառաքաղը, ցերեմոնիմայստերի պես չափ էր տալիս ուրախ երգին։
Դրան հետևեցին աղմկոտ ծափահարություններ, որոնք շարունակեցին ճաշասենյակում հավաքված հյուրերը։ Դրանք պոռթկացին բւսզմիցս, մինչդեռ Ֆրեդի Մալինսը, բարձրացնելով պատառաքաղը, ցերեմոնիմայստերի պես չափ էր տալիս ուրախ երգին։
Շունչ կտրող առավոտվա սուր օդը խուժեց դահլիճ, որտեղ կանգնած էին հյուրերը։ Մորաքույր Քեյթը բացականչեց․
— Որևէ մեկը թող դուռը փակի։ Միսիս Մալինսը կմրսի։
— Այնտեղ Բրաունն է, մորաքույր Քեյթ,— ասաց Մերի Ջեյնը։
— Որտեղ ասես, որ չի լինում Բրաունը,— քրթմնջաց մորաքույր Քեյթը, ձայնը իջեցնելով։
— Որտեղ ասես, որ չի լինում Բրաունը,— քրթմնջաց մորաքույր Քեյթը, ձայնը իջեցնելով։ Մերի Ջեյնը ծիծաղեցծիծաղեց։
— Դե, տեսնո՞ւմ ես,— ասաց նա խորամանկորեն,— իսկ նա այնքա՜ն ուշադիր է։
— Բրաունը նույնն է, ինչ որ ձյունը՝ Ծննդյան տոնին,— ասաց մորաքույր Քեյթը,— ջրօրհնեքին նրանից չես կարող թաքնվել։
Այս անգամ նա ինքը բարեսրտորեն ծիծաղեց, հետո արագ ասաց․
— Ասա՛ սրան, Մերի Ջեյն, տուն մտնի եւ դուռը փակի։ Հուսով եմ, նա ինձ չլսեց։
Այդ պահին նախամուտքի դուռը թափով բացվեց և շեմին հայտնվեց միստր Բրաունը, որ քիչ էր մնում ծիծաղից պայթեր։ Նա հագել էր իր երկար կանաչ վերարկուն։ Օձիքը եւ թևնոցները արհեստական կարակուլից էին, գլխին դրել էր կլոր մորթե գլխարկ։ Նա ցույց տվեց ձյունածածկ առավոյան, որտեղից ավում էին երկարատև ու ականջ ծակող սուլոցներ։
— Թեդին տեսեք ինչպես է ձայնը գլուխը գցել, կառք է կանչում Դուբլինով մեկ,— ասաց նա։
Գրասենյակի ետևում գտնվող ներքնահարկից հայտնվեց Գաբրիելը։ Նա հագավ վերարկուն և, աչք ածելով դահլիճը, նարցրեց․
— Գրետան դուրս չի՞ եկել։
— Նա հագնվում Է․— է,— ասաց մորաքույր Քեյթը։ — Ո՞վ Է է նվագում,— հարցրեց Գաբրիելը։― — Ոչ ոք, բոլորը գնացել են։
— Ոչ, մորաքույր Քեյթ,— ասաց Մերի Ջեյնը,— Բարթել Դ՚Արսին և միսս Օ՛Քալահանը դեռ վերևում են։
— Համենայն դեպս, ինչ֊որ մեկը այնտեղ դաշնամուր Է է տնկտնկացնում,— ասաց Գաբրիելը։
Մերի Ջեյնը նայեց Գաբրիելին ու միստր Բրաունին և ուսերը ցնցելով ասաց․
— Դող է անցնում մարմնովս, երբ նայում եմ ձեզ և տեսնում այդպես փաթաթված։ Ինչ էլ խոստանային, չէի համարձակվի ձեր փոխարեն դուրս գալ այսքան ուշ և այն էլ այս ցրտին։
— Ես կգերադասեի,— հերոսաբար ասաց միստր Բրաունը,— հիմա թափառել քաղաքից դուրս, կամ էլ զբոսնել մի կրակոտ ձիով։
— Մի ժամանակ մենք մի ձի ունեինք և մի սայլակ,— տխուր ասաց մորաքույր Ջուլիան։
— Անմոռանալի Ջոնին,— ասաց Մերի Ջեյնը և ծիծաղեց։ Մորաքույր Քեյթը և Գաբրիելը նույնպես ծիծաղեցին։
— Իսկ ինչո՞վ էր Ջոնին հայտնի,— հարցրեց միստր Բրաունը։
— Լուսահոգի Պատրիկ Մորքանը՝ մեր պապը,— բացատրեց Գաբրիելը,— որ հայտնի էր կյանքի վերջին տարիներին ծեր ջենտլմեն մականունով, սոսինձ էր պատրաստում։
—Աստծո սիրուն, Գաբրիել,— ասաց մորաքույր Քեյթը ծիծաղելով,— նա ուներ օսլայի գործարան։
— Ես չգիտեմ, թե նա այնտեղ սոսինձ էր պատրաստում, թե օսլա,— ասաց Գաբրիելը,— բայց գիտեմ, որ ծեր ջենտլմենը Ջոնի անունով մի ձի ուներ։ Ջոնին աշխատում էր ծեր ջենտլմենի գործարանում։ Խեղճ կենդանին պտտվում էր շրջագծով և աշխատեցնում աղացաքարը։ Ամեն ինչ լավ էր, բայց հետո սկսվում է ողբերգությունը։ Մի գեղեցիկ օր ծեր ջենտլմենը որոշում է, որ վատ չէր լինի պուրակ մտնել բարձր խավի հասարակության հետ սեփական կառքով և հիանալ ռազմական շքերթով։
— Աստված թողություն տա նրա հոգուն,— վշտացած ասաց մորաքույր Քեյթը։
— Ամե՛ն,— ասաց Գաբրիելը։— ՈւրելքնՈւրեմն, ինչպես ասացինք, ծեր ջենտլմենը Զոնիին լծեց երկանիվ սայլին, ինքն էլ կապեց ամենալավ մետաքսե փողկապը և մեծ շուքով դուրս եկավ իր նախնիների տնից, որը եթե չեմ սխալվում, գտնվում էր Շուկայի փողոցի վրա։
Բոլորը ծիծաղեցին, նույնիսկ միսիս Մալինսը, իսկ մորաքույր Քեյթն ասաց․
— Ի՞նչ ես ասում, Գաբրիել, նա Շուկայի փողոցում չէր ապրում։ Նրա գործարանն էր այնտեղ։
— Ջոնիին լծած,— շարունակեց Գաբրիելը,— նա դուրս եկավ իր նախնիների տնից։ Եվ ամեն ինչ հոյակապ էր ընթանում, քանի դեռ Ջոնին չէր տեսել թագավոր Բիլի արձանը, որովհետև կամ նրան դուր եկավ ձին, որի վրա նստած էր թագավորը, կամ էլ նրան թվաց, թե նորից գտնվում է գործարանում և ահա, առանց երկար֊բարակ մտածելու, Ջոնին պտտվեց արձանի շուրջը։
Ներկաների քրքիջի ուղեկցությամբ Գաբրիելը կրկնակոշիկները հագին մի պտույտ գործեց դահլիճում։
— Նա պտույտ֊պտույտի ետևից արեց,— ասաց Գաբրիելը,— իսկ ծեր ջենտլմենը, որ մի շատ փքուն ծերուկ էր, զայրույթից կապտեց։
— Առա՛ջ, սըր, այս ի՞նչ խաղ եք խաղում, սը՛ր։ Ջո՛նի, Ջո՛նի։ Անչա՛փ տարօրինակ վարք։ Չեմ հասկանում, ի՞նչ պատահեց ձիուն…
Գաբրիելը պատմում էր և ցույց տալիս կոմիկական վիճակը։ Հանկարծ ծիծաղն ընդհատվեց դռան ուժեղ թակոցից։ Մերի Ջեյնը վազեց դուռը բացելու և ներս թողեց Ֆրեդի Մալինսին։ Ֆրեդի Մալինսի գլխարկն ընկել էր ծոծրակին, իսկ ուսերը ցրտից ինքնաբերաբար սեղմվել էին դեպի ականջները։ Նա փնչացնում էր և ծանր շնչում․
— Ես կարողացա միայն մի կառք գտնել,— ասաց նա։
— Մեկն էլ կգտնենք գետափին,— պատասխանեց Գաբրիելը։
—Այո,— ասաց մորաքույր Քեյթը,— շարժվեք, մի թողեք, որ միջանցիկ քամի դիպչի միսիս Մալինսին։
Միստր Բրաունը և Ֆրեդին աստիճաններով ներքև տարան միսիս Մալինսին և, բարդ մանևրներից հետո, ներս խցկեցին կառքի մեջ։ Կառք մտավ Ֆրեդի Մալինսը և օգնեց մորը՝ տեղավորվելու, իսկ դրսից միստր Բրաունը խորհուրդներ տվեց։ Վերջապես, միսիս Մալինսին նստեցրին հարմար դիրքով, Ֆրեդի Մալինսը միստր Բրաունին հրավիրեց կառք նստել։ Երկարատև ու անորոշ խոսակցությունից հետո միստր Բրաունը կառք նստեց։ Կառապանը ոտքերը ծածկեց և գլուխը թեքելով, հարցրեց հասցեն։ Անորոշ ձայները վիճեցին էլ ավելի ուժգնությամբ և կառապանը Ֆրեդի Մալինսից, միստր Բրաունից, որոնք գլուխները հանել էին կառքի պատուհանից, միաժամանակ ստացավ երկու իրար հակասող հրամաններ։ Վիճում էին, թե որտեղ է իջնելու միստր Բրաունը։ Դռան մոտ կանգնած մորաքույր Քեյթը, մորաքույր Ջուլիան և Մերի Ջեյնը նույնպես մասնակցեցին այդ վեճին, ժխտելով որոշումները կամ հավանություն տալով դրանց։ Եվ այդ ամենը՝ ծիծաղի տարափի ներքո։ Ֆրեդի Մալինսը ծիծաղից չէր կարողանում խոսել։ Նա ամեն վայրկյան գլուխը դուրս էր հանում պատուհանից, տրորելով իր գլխարկը և մորը հաղորդում, թե ինչի մասին են վիճում, մինչև որ միստր Բրաունը ձայնն այնքան բարձրացրեց, որ լռեցրեց ընդհանուր ծիծաղը ու ասաց աղմուկից շշմած կառապանին։
— Գիտե՞ք, թե որտեղ է Թրինիթի քոլեջը։
— Այո, սըր,— ասաց կառապանը։
— Դե՛, ուրեմն, քշեք,— ասաց միստր Բրաունը,— իսկ այնտեղ ձեզ կասեն, թե ուր գնալ։ Հասկացա՞ք։
— Այո, սըր,— ասաց կառապանը։
— Քշե՛ք, ինչքան ուժ ունեք, դեպի քոլեջ։
— Լսո՛ւմ եմ, սըր,— ասաց կառապանը։
Դուռը փակեցին, եւ մորաքույր Քեյթը, մորաքույր Ջուլիան ու Մերի Ջեյնը ծիծաղելով վերադարձան դահլիճ։
— Սարսափելի մարդ է այդ Ֆրեդին,— ասաց Մերի Ջեյնը,— ուղղակի սարսափելի։
Գաբրիելը չպատասխանեց և մատնացույց արեց աստիճանները, որտեղ կանգնած էր կինը։ Այժմ, երբ նախամուտքի դուռը փակ էր, երգչի եւ ռոյալի ձայնը լսվեց ավելի հստակ։ Գաբրիելը բարձրացրեց ձեռքը և լռության նշան արեց։ Երգը կառուցված էր հին իռլանդական տոնայնությամբ, եւ երգիչը վստահ չէր ոչ բառերի, ոչ էլ իր ձայնի վրա։
Երգչի ձայնը փոքր ինչ խռպոտ էր եւ տարածության մեջ հնչում էր աղիողորմ, մեղեդին գունազարդելով վիշտ արտահայտող բառերով։
<poem>
0՚, անձրևը թրջում է ծանր խոպոպներս,
Իսկ ցողը հպվում է դեմքիս,
Սառն է մարմինը փոքրիկիս…
</poem>
—Ա՜,— բացականչեց Մերի Ջեյնը,— երգում է Բարթել Դ՚Արսին։ Իսկ նա այսօր ոչ մի կերպ չհամաձայնեց երգել։ Դե՛, հիմա ես նրան կստիպեմ, որ գնալուց առաջ երգի։
—Ստիպի՛ր, Մերի Ջեյն,— ասաց մորաքույր Քեյթը։
Մերի Ջեյնը վազեց դեպի աստիճանները, բայց մինչ նա կբարձրանար աստիճաններով, երգը ընդհատվեց եւ լսվեց, թե ինչպես փակվեց կափարիչը։
— Ա՜խ, հազա՜ր ափսոս,― — բացականչեց Նանա,― — Գրետա, նա նե՞րքև է իջնում։
Գաբրիելը լսեց, թե ինչպես կինը ասաց «այո» և տեսավ, որ նա նույնպես ներքև է իջնում աստիճաններով։ Նրա ետևից իջնում էին Բարթել Դ՚Արսին և միսս Օ՛Քալահանը։
— Օ՚, միստր Դ՚Արսի,— բացականչեց Մերի Ջեյնը,— մի՛թե կարելի է այդպես վարվել՝ ընդհատել երգը այն ժամանակ, երբ մենք հիացած լսում էինք ձեզ։
— Ես ողջ երեկոյի ընթացքում խնդրում էի նրան,— ասաց միսս Օ՛Քալահանը,— և միսս Քոնրոյը նույնպես, բայց միստր Դ՚Արսին ասաց, որ մրսել է և չի կարող երգել։
— Ա՛հ, միստր Դ՚Արսի,— ասաց մորաքույր Քեյթը,— ինչո՞ւ ճիշտ չեք ասում։
— Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որ ես ագռավի պես խռպոտել եմ,— կոպտորեն պատասխանեց միստր Դ՚Արսին։
Նա արագ մտավ ներքնահարկ և հագավ վերարկուն։ Նրա շփոթված խոսակիցները չիմացան ինչ պատասխանել։ Մորաքույր Քեյթը ունքերը կիտեց և ձեռքով հասկացրեց՝ այդ մասին այլևս պետք չէ խոսել։ Միստր Դ՚Արսին խնամքով փաթաթեց կոկորդը։ Նա մռայլ էր։
— Պատճառը եղանակն է,— ասաց մորաքույր Ջուլիան։
— Հիմա շատերն են մրսած,— պատրաստակամությամբ նրան պաշտպանեց մորաքույր Քեյթը,— համարյա բոլորը։
— Ասում են,— ասաց Մերի Ջեյնը,— որ այսպիսի ձյուն վերջին երեսուն տարվա ընթացքում չէր եկել։ Ես կարդացել եմ այսօրվա թերթում, որ ամբողջ Իռլանդիայում ձյուն է եկել։
— Ես սիրում եմ ձյունը,— տխրությամբ շշնջաց մորաքույր Ջուլիան։
— Ես նույնպես,— ասաց միստր Օ՚Քալահանը,— առանց ձյան նոր տարին նոր տարվա նման չէ։
— Խեղճ միստր Դ՚Արսին ձյուն չի սիրում,— ժպտալով ասաց մորաքույր Քեյթը։
Վերարկուի մեջ փաթաթված ու կոճկված, միստր Դ՚Արսին դուրս եկավ ներքնահարկից ու մեղանչող տոնով պատմեց, թե ինչպես է մրսել։ Բոլորը նրան խորհուրդ տվեցին, ցավակցեցին և խնդրեցին զգույշ փնելլինել, որովհետև գիշերվա օդը վնասակար է կոկորդին։ Գաբրիելը նայում էր կնոջը, որը չէր մասնակցում՝ մասնակցում խոսակցությանը։ Գրետան կանգնել էր պատուհանի դիմաց, և գազի լապտերի լույսը խաղում էր նրա վառ֊բրոնզագույն մազերին։ Գաբրիելը հիշեց, թե ինչպես մի քանի օր առաջ նա չորացնում էր լվացած մազերը բուխարիկի առաջ։ Կանգնել էր այն նույն դիրքով և չէր լսում նրանց խոսակցությունը։ Վերջապես շրջվեց, եւ Գաբրիելը նկատեց նրա վարդագույն այտերն ու փայլող աչքերը։
— Միստր Դ՚Արսի,— ասաց Գրետան,— ի՞նչ է այդ երգի անունը, որ դուք երգում էիք։
— Երգը կոչվում է «Աուգրիմցի աղջիկը»,— ասաց միստր Դ՚Արսին,— բայց ես չկարողացա երգն ամբողջովին հիշել։ Իսկ դուք ծանո՞թ եք դրան։
— «Աուգրիմցի աղջիկը»,— կրկն՛եց կրկնեց Գրետան,— չեմ հիշում երգի անունը։
— Շատ հաճելի մեղեդի ունի,— ասաց Մերի Ջեյնը։– Ափսոս, որ այսօր ձեր կոկորդը մրսած է։
— Մերի Ջեյն,— ասաց մորաքույր Քեյթը,— մի ձանձրացրեք միստր Դ՚Արսիին։ Ես այլևս թույլ չեմ տա նրան ձանձրացնել։
Տեսնելով, որ հյուրերը պատրաստվում են դուրս գալ, մորաքույր Քեյթը ուղեկցեց նրանց մինչև դուռը, որտեղ և հրաժեշտ տվեցին միմյանց։
— Բարի՛ գիշեր, մորաքույր Քեյթ և շնորհակալութուն, որ հաճելի երեկո անցկացրինք։
— Բարի՛ գիշեր, Գաբրիել, բարի՛ գիշեր, Գրետա, բարի գիշեր, մորաքույր Քեյթ և շնորհակալություն, շնորհակալություն։ Բարի գիշեր, մորաքույր Ջուլիա։
— Օ՚, բարի գիշեր, Գրետա, ես քեզ չնկատեցի։
— Բարի՛ գիշեր, միստր Դ՚Արսի։ Բարի՛ գիշեր, միսս Օ՚Քալահան։
— Բարի՛ գիշեր, միսս Մորքան։
— Բարի՛ գիշեր, մի անգամ էլ։ Անփորձանք տեղ հասնեք։
— Բարի՛ գիշեր, բոլորիդ։
— Բարի՛ գիշեր։ Բարի՛ գիշեր։
Գրետան քայլում էր Գաբրիելի առջևից, միստր Բարթել Դ՚Արսիի կողքով։ Նրա թևի տակ թղթով փաթաթած կոշիկներ կային, իսկ մյուս ձեռքով բարձրացրել էր զգեստը, որ չցեխոտվի։ Նրա այն նազանքը կարծես անհետացել էր, բայց Գաբրիելի աչքերը դեռ փայլում էին երջանկությունից։ Արյունը երակներում վեր ու վար էր անում, իսկ ուղեղում կայծակի արագությամբ ծնվում ու անհետանում էին հպարտ, ուրախ, քնքուշ և համարձակ մտքեր։ Գրետան գնում էր առջևից այնքան թեթեւաքայլ և այնքան ձգված, որ Գաբրիելը ցանկացավ անաղմուկ մոտենալ նրան, բռնել ուսերից և զավեշտական ու քնքուշ բառեր շշնջալ ականջին։ Գրետան այնքան քնքուշ էր, որ Գաբրիելը ցանկացավ նրան պաշտպանել ինչ֊որ բանից, իսկ հետո մենակ մնալ նրա հետ։ Նրանց անձնական կյանքի գաղտնի պահերը աստղերի պես բոցավառվեցին նրա հիշողության մեջ։ Գաբրիելը շոյում էր իր բաժակի մոտ սեղանին դրված բաց յասամանագույն ծրարը։ Բաղեղների մեջ թռչուններն էին ճռվողում, և վարագույրի արևոտ սարդոստայնը շողշողում էր հատակին, նա երջանկությունից չէր կարողանում ուտել։ Նրանք կանգնել էին բազմամարդ կառամատույցում, և Գաբրիելը խցկում էր տոմսը նրա տաք ձեռքի մեջ։ Նրանք կանգնել էին ցրտին և ցանցապատ պատուհանից նայում էին ոռնացող վառարանի մոտ կանգնած մարդուն, որ հալած ապակուց շշեր էր փչում։ Ցուրտ էր։ Օծանելիքներ բուրող Գրետայի դեմքը համարյա հպվում էր Գաբրիելի դեմքին։ Հանկարծ Գրետան հարցրեց վառարանի մոտ կանգնած մարդուն․
— Կրակը տա՞ք է, սըր։
Բայց վառարանի աղմուկը խլացրեց Գրետայի ձայնը։ Եվ լավ է, որ մարդը չլսեց, նա հավանաբար կոպիտ պատասխան կտար։ Մի ավելի քնքուշ ուրախության ալիք ծփաց նրա սրտում եւ տաք ավիշի պես հոսեց երակներով։ Ինչպես աստղերի մեղմ կրակներ, նրանց միասնական կյանքի այն պահերը, որոնց մասին ոչ ոք չգիտեր եւ չէր էլ իմանա, բոցավառվեցին, լուսավորելով նրա հիշողությունը։ Նա տենչում էր հիշեցնել կնոջը այդ պահերը, ստիպել նրան մոռանալ իրենց միասնական կյանքի դժգույն տարիները եւ հիշել միայն հոգեզմայլումի պահերը։ Նա զգում էր, որ տարիները չեն մարել իրենց հոգու կրակը։ Ոչ երեխաները, ոչ իր գրական աշխատանքը և ոչ էլ կնոջ ընտանեկան հոգսերը անկարող են եղել հանգցնել իրենց հոգու քնքուշ կրակը։ Մի անգամ իր նամակներից մեկում նա գրել էր կնոջը․ «Ինչո՞ւ են այս բոլոր բառերը ինձ թվում այնքան տափակ ու անգույն։ Ինձ թվում է անկարելի է գտնել այնպիսի մի բառ, որը լիներ քո անվան պես քնքուշ»։ Իր նամակի բառերը որպես հեռավոր երաժշտություն, անցյալից նրան հասան։ Գաբրիելը ցանկացավ նրա հետ մենակ մնալ։ Երբ բոլորը կգնան, երբ ինքն ու կինը կհայտնվեն հյուրանոցի սենյակում, այնժամ նրանք միասին կլինեն եւ մենակ։ Գաբրիելը մեղմ կշշնջա․
— Գրե՜տա։
Ուինթավերն սթրիթի անկյունում նրանք կառք նստեցին։ Գաբրիելը ուրախ էր, որ անիվների աղմուկը խանգարում էր նրանց խոսել։ Գրետան, որ հոգնած տեսք ուներ, նայում էր պատուհանից դուրս։ Մյուսները երբեմն խոսքեր էին փոխանակում՝ ցույց տալով որևէ շենք կամ փողոց։ Ձին ծուլորեն սնգսնգում էր առավոտվա մռայլ երկնքի տակ, իր ետևից քարշ տալով դղրդացող, փայտե հին տուփը։ Գաբրիելը նորից մտովի իրեն տեսավ կառքում Գրետայի հետ, որը սլանում էր դեպի շոգենավը, դեպի իրենց մեղրամիսը։
Երբ կառքը անցնում էր Օ՚Քոննելի կամրջով, միսս Օ՚Քալահանը ասաց․
— Ասում են, որ երբ անցնում ես Օ՚Քոննելի կամրջով, անպայման սպիտակ ձի ես տեսնում։
— Այս անգամ ես սպիտակ մարդ եմ տեսնում,— ասաց Գաբրիելը։
— Ո՞րտեղ,― — հարցրեց միստր Բաթլեր Դ՚Արսին։
— Գաբրիելը ցույց տվեց արձանը, որ տեղ֊տեղ ծածկված էր ձյունով։ Հետո Գաբրիելը մտերմորեն գլխով արեց ու ձեռքը թափահարեց։
— Բա՛րի գիշեր, Դեն,— ուրախ ասաց նա։
Երբ կառքը կանգ առավ հյուրանոցի առաջ, Գաբրիելը դուրս ցատկեց և, ուշադրություն չդարձնելով Բարթել Դ՚Արսիի բողոքներին, վճարեց կառապանին, թողնելով թեյանվեր՝ մեկ շիլլինգ։
— Երջանիկ նոր տարի, սը՚ր։
— Ձեզ նույնպես,— ջերմորեն ասաց Գաբրիելը։
Դահլիճում, բարձրաթիկնակ բազկաթոռին ննջում էր մի ծերունի։ Նա գրասենյակում վառեց մոմը եւ նրանց առաջնորդեց աստիճաններով դեպի վեր։ Նրանք լուռ հետևեցին ծերունուն, անաղմուկ բարձրացան գորգապատ աստիճաններով։ Գրետան գլխահակ բարձրանում էր սպասավորի ետևից։ Նրա նիհար ուսերն ասես կքվել էին ծանրության ներքո, իսկ շրջազգեստը ամուր սեղմել էր իրանը։ Գաբրիելի մեջ ցանկություն առաջացավ գրկել նրա թևերը և սեղմել իր կրծքին։ Նրա ձեռքերը դողում էին այդ ցանկությունից։ Նա իր մարմնի կատաղի ցանկությունը կարողացավ զսպել՝ եղունգները խրելով ափի մեջ։ Ծերունին կանգ առավ աստիճանների վրա, որ ուղղի մարող մոմի պատրույգը։ Նրանք նույնպես կանգ առան։ Լռության մեջ Գաբրիելը լսեց մատուցարանի վրա կաթող մեղրամոմի ձայնը և իր սրտի բաբախումը։ Սպասավորը նրանց ուղեկցեց միջանցքով և բացեց դուռը։ Հետո նա երերուն մոմը դրեց արդուզարդի սեղանին ու հարցրեց, թե առավոտյան ո՞ր ժամին կարող է նրանց արթնացնել։
— Ութին,— պատասխանեց Գաբրիելը։
Սպասավորը ցույց տվեց էլեկտրական անջատիչը, ներողություն խնդրեց, որ անսարք է, բայց Գաբրիելը ընդհատեց նրան․
—Մեզ լույս պետք չէ։ Փողոցի լույսը հերիք է։ Իսկ այդ զարդարանքը (նա ցույց տվեց մոմը) կարող եք տանել ձեզ հետ։
Փողոցային լապտերի ոչ պայծառ լույսը պատուհանից երկար շերտով ձգվում էր դեպի դուռը։ Գաբրիելը գլխարկն ու վերարկուն նետեց բազմոցին, մոտեցավ պատուհանին։ Նա նայեց փողոցին այնքան ժամանակ, մինչև որ հուզմունքը մի քիչ հանդարտվեց։ Հետո շրջվեց և հենվեց զգեստապահարանին, նայելով դեպի լույսը։ Գրետան հանել էր գլխարկն ու վերարկուն և մեծ տրյումոյի առաջ արձակում էր իրանակալը։ Գաբրիելը, հետևելով նրա շարժումներին, սպասեց մի քանի րոպե և կանչեց․
— Գրե՛տա։
Գրետան դանդաղ շրջվեց հայելուց և հատակին ձգվող լուսե միջանցքով մոտեցավ Գաբրիելին։ Գրետայի դեմքը այնքան մտազբաղ էր ու հոգնած, որ Գաբրիելը չկարողացավ մի խոսք ասել։ Ոչ, դեռ ժամանակը չէր։
— Դու հոգնած տեսք ունես,— ասաց նա։
— Մի քիչ հոգնած եմ,― — պատասխանեց Գրետան։
— Վա՞տ ես զգում։ Գուցե հիվա՞նդ ես։
— Ոչ, պարզապես, հոգնած եմ։
Գրետան մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս։ Գաբրիելը դեռ սպասում էր և զգալով, որ իրեն համակում է շփոթմունքը, հանկարծ ասաց․
— Ի դեպ, Գրետա։
— Ի՞նչ։
— Դու հիշո՞ւմ ես խեղճ Ֆրեդի Մալինսին։
— Այո, հիշում եմ։ Ի՞նչ կա որ։
— Պարզվում է, որ նա դեռ օրինավոր մարդ է,— շարունակեց Գաբրիելը կեղծ տոնով։— Վերադարձրեց իր պարտքը։ Իսկ ես հույս չունեի։ Ավտոս, որ նա ամբողջ ժամանակ այդ Բրաունի հետ է․ ախր իր էությամբ նա վատ տղա չէ։
Գաբրիելը դողում էր սրտնեղությունից։ Ինչո՞ւ է Գրետան այդքան ցրված։ Գաբրիելը չգիտեր ինչպես սկսել։ Գուցե նա նույնպես հիսաթափված է ինչ֊որ բանից։ Երանի թե Գրետան շրջվեր նրա կողմը և իր կամքով մոտենար նրան։ Բայց այժմ այդ վիճակում նրան սիրելը կնմանվեր բռնության։ Ոչ, Գաբրիելը մինչ այդ պետք է ջերմություն տեսներ նրա աչքերում։ Նա տենչում էր իշխել կնոջ տարօրինակ տրամադրությանը։
— Ե՞րբ ես նրան փող տվել,— հարցրեց Գրետան։
Գաբրիելը հազիվ զսպեց իրեն, որ չհայհոյի այդ հիմար Մալինսին իր ոսկեդրամի հետ։ Նա իր ողջ էությամբ ձգվում էր դեպի կինը, տենչում կրծքին սեղմել նրա մարմինը, հնազանդեցնել նրան։ Բայց դրա փոխարեն ասաց․
— Ծննդյան տոներին տվեցի, երբ Մալիևսը նոր տարվա բացիկների կրպակ բացեց Հենրի սթրիթի վրա։
Գաբրիելը ցնցվեց տենդահարի պես, զայրույթից ու ցանկությունից։ Նա անգամ չնկատեց, թե ինչպես կինը հեռացավ պատուհանից։ Մի պահ կանգնեց Գաբրիելի առջև և նրան նայեց տարօրինակ հայացքով։ Հետո հանկարծ բարձրացավ ոտնաթաթերի վրա և ձեռքերը դնելով Գաբրիելի ուսերին, համբուրեց նրան։
— Դու անչափ մեծահոգի ես, Գաբրիել,— ասաց նա։
Գաբրիելը պահում էր Գրետայի գլուխը իր ձեռքի մեջ։ Հետո նա արագ գրկեց նրա մարմինը մի ձեռքով եւ իրեն մոտեցրեց։ Գաբրիելը մեղմ հարցրեց․
— Գրետա, սիրելիս, ինչի՞ մասին ես մտածում։ Գրետան չպատասխանեց ոչ հարցին, ոչ էլ գրկախառնությանը։
Գաբրիելը նորից մեղմ հարցրեց․
— Ասա ինձ, Գրետա, ի՞նչ է պատահել։ Ինձ թվում է՝ ես գիտեմ պատճառը, այդպես չէ՞։
Գրետան անմիջապես չպատասխանեց։ Հետո հանկարծ հեկեկաց և ասաց․
— Ես մտածում եմ «Աուգրիմցի աղջիկը» երգի մասին։
Նա դուրս պրծավ Գաբրիելի գրկից և, վազելով դեպի մահճակալը, բռնեց թիկնակից ու դեմքը թաքցրեց։ Գաբրիելը մի պահ քարացավ զարմանքից, հետո մոտեցավ նրան։ Սենյակով անցնելիս նա հայելու մեջ տեսավ իրեն հասակով մեկ՝ իր վերնաշապիկի լայն, պինդ օսլայած կուրծքը, եւ ակնոցի փայլատակող ոսկյա շրջանակն ու դեմքը, որի անդրադարձումը միշտ զարմացնում էր իրեն։ Գաբրիելը կանգ առավ Գրետայից մի քանի քայլ հեռու և հարցրեց․
— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այդ երգը քեզ հուզում։ Գրետան բարձրացրեց գլուխը և երեխայի պես աչքերը սրբեց բռունցքով։ Գաբրիելի ձայնը հնչեց ավելի մեղմ, քան ինքը կցանկանար․
— Գրե՛տա, ինչո՞ւ։
— Ես հիշեցի մի մարդու, որը մի ժամանակ գոյություն ուներ եւ երգում էր այդ երգը։
— Ո՞վ է այդ մարդը,— հարցրեց Գաբրիելը ժպտալով։
— Մի անձնավորություն, որին ճանաչում էի դեռ Գալուեից, երբ ապրում էի տատիս մոտ,— ասաց Գրետան։
Գաբրիելի դեմքից ժպիտն անհետացավ։ Կուտակվում էր մի խուլ զայրույթ, որը չարակամորեն փոթորկեց նրա երակներում։
— Դու սիրահարվա՞ծ էիր նրան,— հեգնանքով հարցրեց նա։
— Ոչ, ես նրա հետ ընկերություն էի անում,— պատասխանեց Գրետան,― — նրա անունն էր Մայքլ Ֆյուրեյ։ Նա հաճախ էր երգում «Աուգրիմցի աղջիկը» երգը։ Նա վատառողջ էր։
Գաբրիելը լուռ էր, չէր ցանկանում, որ Գրետան մտածի, թե իրեն հետաքրքրում է այդ հիվանդոտ տղան։
— Ասես հենց հիմա աչքիս առաջ է, — ասաց Գրետան, մի պահ լռելուց հետո։— Ինչպիսի՛ աչքեր ուներ՝ մեծ, սև, եւ աչքերի ինչպիսի՛ արտահայտություն։
— Օ, ուրեմն դու նրան սիրո՞ւմ էիր։
— Մենք հաճախ էինք թափառում միասին, երբ ես Գալուեյում էի ապրում,— ասաց Գրետան։
Հանկարծ Գաբրիելի գլխում միտք հղացավ։
— Հավանաբար դա՞ է պատճառը, որ դու ցանկանում էիր այդ Այվորսի հետ մեկնել Գալուեյ,— սառը հարցրեց նա։
Գրետան նրան նայեց զարմացած ու հարցրեց․
— Ինչո՞ւ։
Գրետայի հայացքից անհարմար զգալով, թափ տվեց ուսերը և ասաց․
— Ի՞նչ իմանամ։ Հավանաբար, նրան տեսնելու։
Գրետան շրջվեց ու լուռ նայեց պատուհանին, որտեղից սփռվում էր լույսի շերտը։
— Նա մահացել է,— ասաց նա վերջապես։ Նա մահացավ, երբ տասնյոթ տարեկան էր։ Սարսափելի է, չէ՞, մեռնել այդքան ջահել։
— Եվ ի՞նչ էր անում նա,— հեգնանքով հարցրեց Գաբրիելը։
— Աշխատում էր գաջի գործարանում,— ասաց Գրետան։ Գաբրիելը իրեն նվաստացած զգաց, ոո որ իր հեգնանքը ոչ մի արդյունք չտվեց, եւ որ իր կինը մեռածների միջից ոգեկոչեց գաջի գործարանում աշխատող այդ տղայի պատկերը։ Երբ Գաբրիելը ուրախությամբ ու ցանկությամբ համակված էր իր և իր կնոջ կյանքի գաղտնի հուշերով, այդ պահին կինը մտովի նրան համեմատում էր մեկ ուրիշի հետ։ Նրան համակեց սեփական անձի ոչնչության զգացումը։ Նա իրեն զգաց որպես մի ծիծաղելի անձնավորություն, մորաքույրերի կամակատար մանչուկ, լավագույն ցանկություններով համակված մի սենտիմենտալ, դյուրազգաց մարդ, որը ճամարտակում է գռեհիկների առաջ եւ իդեալականացնում իր անասնական կրքերը, խղճուկ մի սինլքոր, որին մի պահ հենց նոր տեսավ հայելում։ Բնազդորեն նա շրջվեց դեպի լույսը, վախենալով, որ կինը կնկատի ամոթից վառվող իր դեմքը։
Գաբրիելը դեռ վարձում էր պահել հարցաքննման իր սառը տոնը, բայց երբ խոսեց, ձայնը անտարբեր էր ու խոնարհ։
— Գրետա, ես կարծում եմ, որ դու սիրահարված էիր Միջել Ֆյուրեին,— ասաց նա։
Նրա ձայնը քոդարկված քողարկված էր ու տխուր։ Գաբրիելը զգաց, որ այլևս հնարավոր չէ ստեղծել այն տրամադրությունը, որ նա կուզենար արթնացնել նրա մեջ, շոյեց Գրետայի ձեռքը և տխուր ձայնով հարցրեց․
— Ինչի՞ց մահացավ այդքան երիտասարդ, թոքախտի՞ց։
— Ինձ թվում է, պատճառը ես էի։
Այդ պատասխանից տարտամ մի ահ համակեց Գաբրիելին։ Այն ժամին, երբ նա հույս ուներ հաղթանակել, նրա դեմ դուրս եկավ անշոշափելի ու վրիժառու մի էակ, որն իր աղոտ աշխարհում ուժեր էր հավաքում Գաբրիելի դեմ։ Բայց նա բանականության ուժով ետ մղեց ահը և շարունակեց շոյել նրա ձեռքը։ Գաբրիելը նրան այլես հարց չտվեց, որովհետև զգաց, որ Գրետան կպատմի ամեն ինչ։ Գրետայի ձեռքը տաք էր ու խոնավ, և չէր պատասխանում Գաբրիելի ձեռքի հպումներին, բայց Գաբրիելը շարունակում էր շոյել նրա ձեռքը, ինչպես մի ժամանակ, գարնանային մի առավոտ, շոյում էր Գրետայից ստացած առաջին նամակը։
— Այդ դեպքը պատահեց, –ասաց — ասաց Գրետան,— այն ձմռան սկզբին, երբ ես պետք է հեռանայի տատիս մոտից և մտնեի Դուբլինի կուսանոցը։ Իսկ նա այդ ժամանակ հիվանդ պառկած էր Գալուեյում և նրան արգելում էին տնից դուրս գալ։ Օթերարդում ապրող նրա ծնողները արդեն գիտեին նրա հիվանդության մասին։ Ասում էին, որ նա թոքախտավոր է, կամ դրա նման մի բան։ Ես մինչև հիմա հաստատ չգիտեմ։
Գրետան մի պահ լռեց, հետո հոգոց հանեց։
— Խե՜ղճ տղա,— ասաց նա։— Անչա՛փ սիրում էր ինձ եւ այնքա՜ն բարի էր։ Ինչպես ընդունված է գյուղական լիտրերում՝ մենք հաճախ էինք միասին զբոսնում։ Նա պատրաստվում էր երգել սովորել, որովհետև երգելը օգտակար էր նրա թոքերին։ Խե՛ղճ Մայքլ Ֆյուրեյ, նա հոյակապ ձայն ուներ։
— Իսկ հետո,— հարցրեց Գաբրիելը։
― — Հետո ես պետք է մեկնեի Գալուեյից և մտնեի կուսանոց, իսկ այդ ժամանակ նրա առողջությունը վատացավ, և ինձ թույլ չտվեցին նրան այցելել։ Մայքլին գրեցի, որ մեկնում եմ Դուբլին, իսկ ամռանը կվերադառնամ ու ասացի, որ ամռանը նա կապաքինվի։
Գրետան մի պահ հապաղեց, փորձեց տիրապետել իր ձայնին, հետո շարունակեց․
— Մեկնելու նախօրեին ես տատիս մոտ էի, Նենս Այլեևդում, նրա տանը և դասավորում էի իրերս, երբ հանկարծ լսեցի, որ ինչ֊որ մեկը խճաքարերով թեթևակի հարվածում է պատուհանին։ Պատուհանը այնքան թաց էր, որ ոչինչ չկարողացա տեսնել։ Սլացա ներքև, չհասցնելով փոխել շորերս և այգի մտա ետնամուտքից։ Այնտեղ, այգու խորքում, կանգնել էր Մայքը ու դողում էր ամբողջ մարմնով։
— Դու նրան չասացիր, որ տուն վերադառնա․ —հարցրեց Գաբրիելը։
— Ես աղաչեցի նրան, որ անմիջապես հեռանա, ասացի, որ նա կմեռնի, եթե շարունակի մնալ անձրևի տակ– Բայց նա պատասխանեց, որ ապրել այլևս չի ուզում։ Օ՚, ես հիմա հիշում եմ նրա աչքերը, ասես կանգնած է կողքիս։ Նա կանգնել էր պատի մոտ, ծառի տակ։
— Ե Եվ նա գնաց տո՞ւն,— հարցրեց Գաբրիելը։
— Այո, նա տուն գնաց, իսկ երբ կուսանոց վերադարձա, մեկ շաբաթ անց նա մահացավ, և նրան թաղեցին Օթերարդում, որտեղ ապրում էին նրա հարազատները։ Ա՛խ, այն օրը, երբ ես իմացա, որ նա մահացել է…
Գրետան խոր քնած էր։
Արմունկին կռթնած, Գաբրիելը անվրդով նայում էր նրա խճճված մազերին, կիսաբաց բերանին և ականջ էր դնում կնոջ խոր շնչառությանը։ Ուրեմն, կնոջ կյանքում եղել է այդ ռոմանտիկ հիշողությունը՝ մի երիտասարդ մահացել է հանուն նրա։ Այժմ Գաբրիելն արդեն առանց որևէ ցավի մտածում էր, թե ինչպիսի խղճուկ դեր է խաղացել կնոջ կյանքում ինքը՝ նրա ամուսինը։ Նա նայում էր քնած կնոջը մի այնպիսի զգացումով, ասես նրանք երբեք ամուսիններ չեն եղել։ Գաբրիելը երկար ժամանակ հետաքրքրությամբ զննում էր նրա դեմքը, մազերը և փորձում պատկերացնել նրա ջահել տարիների գեղեցկությունը։ Տարօրինակ ու մտերմիկ մի խղճմտանք համակեց նրա հոգուն։ Գաբրիելը անգամ իր խղճի առաջ չէր ցանկանում խոստովանել, որ կնոջ դեմքը կորցրել է իր գեղեցկությունը, բայց նա գիտակցում էր, որ այդ դեմքը այլևս այն չէր, որի համար Մայքլ Ֆյուրեյը չվախեցավ մեռնել։
Սենյակը ցուրտ էր և Գաբրիելի ուսերը սառեցին։ Նա զգուշորեն պառկեց կնոջ կողքին, իր վրա քաշելով սավանը։ Նրանք հետզհետե դառնում էին ստվերներ։ Ավելի ճիշտ կլինի քաջաբար ոտք դնել մի այլ աշխարհ և մեռնել որևէ կրքի մոլուցքից, քան տարեցտարի թառամել ու ողորմելիորեն խամրել։ Գաբրիելը մտածում էր, որ կողքին պառկած կինը երկար տարիներ իր սրտում փայփայել է սիրած տղայի աչքերի պատկերը, այնպես, ինչպես նրանք կային այն պահին, երբ տղան ասաց, որ այլևս չի ցանկանում ապրել։
Մեծահոգության արցունքներ հայտնվեցին Գաբրիելի աչքերում։ Դեռ երբեք նա այդպիսի զգացում չէր ապրել, և ոչ մի կին դեռևս այդպիսի զգացմունք չէր արթնացրել նրա հոգում, բայց նա գիտեր, որ այդ զգացումը կոչվում էր սեր։ Արցունքներից նրա աչքերը մթնեցին, և նրան թվաց, թե կիսախավարում տեսնում է երիտասարդի ստվերը այն ծառի տակ, որից դեռ կաթում էին անձրևի կաթիլները։ Նրա շուրջը ելնում էին այլ ստվերներ։ Գաբրիելի հոգին մոտենում էր մի աշխարհի, որտեղ բնակվում էր հանգուցյալների բազմությունը։ Եվ թեև Գաբրիելը անկարող էր նրանց ըմբռնել, բայց և այնպես, Նա նա զգում էր նրանց խաբուսիկ ու երերուն գոյությունը։ Նրա սեփական ինքնությունը անէանում էր նրանց գորշ, անշոշափելի աշխարհում։ Նյութական աշխարհը, որ այդ մեռյալները ինչ֊որ ժամանակ ստեղծել էին և ապրել այնտեղ, հիմա հալչում էր եւ իմաստազրկվում։
Ապակու վրա ընկնող ձյան փաթիլների մեղմ հարվածները, նրան ստիպեցին նայել պատուհանին։ Նորից ձյուն էր գալիս։ Նա քնկոտ հայացքով հետևեց փայլուն և գորշ փաթիլներին, որոնք շեղ ցած էին իջնում լամպի լույսի տակ։ Ժամանակն է արդեն ճանապարհորդել դեպի մայրամուտ։ Այո, թերթերը ճիշտ էին գրում, ձյուն էր գալիս ողջ Իռլանդիայով մեկ։ Ձյունը իջնում էր ամենուրեք՝ կենտրոնական հարթության վրա, ծառազուրկ բլուրներին։ Ձյունը փափուկ պառկում էր Ալեյան ճահիճների վրա և արևմուտքից այն կողմ մեղմ տարածվում Շանոնի մութ, ըմբոստացող ալիքների վրա։ Ձյունը իջնում էր նաև բլրի միայնակ գերեզմանոցին, որտեղ թաղված էր Մայքլ Ֆյուրեյը։ Ձյունը հաստ շերտով նստում էր ծռված խաչերի, տապանաքարերի, փոքրիկ դարպասների ճաղերի վրա և մերկ փշաթփերին։ Գաբրիելի հոգին դանդաղ անէանում էր ձյան շրշյունի ներքո, և ձյունը թեթև իջնում էր ողջ աշխարհի վրա որպես օրհասական ժամի հայտնություն, իջնում էր թեթև՝ բոլոր ապրողների ու մեռյալների վրա։