Տատյանան դուր եկավ նրան, արդյոք դեմքի հեզ արտահայտությամբ թե վեհերոտ շարժումներով՝ աստված գիտի։ Մի անգամ Տատյանան անցնում էր բակով, տիրուհու օսլայած կոֆտան չռած մատներով զգուշությամբ բարձր բռնած… Հանկարծ ինչ֊որ մեկը պինդ բռնեց նրա արմունկը։ Նա շուռ եկավ և ճչաց. ետևը կանգնած էր Գերասիմը։ Հիմարի պես ծիծաղելով և քնքշորեն մզզալով՝ նա Տատյանային մեկնեց մի շաքար աքլոր, որի պոչն ու թևերը ոսկեգույն էին։ Տատյանան ուզում էր հրաժարվել, բայց Գերասիմը զոռով աքլորը դրեց նրա ձեռքը, գլուխն օրորեց, հեռացավ և, շուռ գալով, մի անգամ էլ ինչ֊որ սիրալիր բան մզզաց։ Այդ օրվանից Գերասիմն է՛լ նրան հանգիստ չէր տալիս, ուր էլ գնար Տատյանան, Գերասիմը հայտնվում էր այնտեղ, դիմավորում էր նրան, ժպտում, մզզում, ձեռները թափահարում, գրպանից հանկարծ մի ժապավեն հանում ու նրան տալիս, ավելով մաքրում էր փոշին նրա անցնելու ճամփից։ Խեղճ աղջիկը ուղղակի չգիտեր, ինչ անի։ Շուտով ամբողջ, տունն իմացավ համր դռնապանի արարքները։ Սկսեցին ծիծաղել ու կատակներ անել Տատյանայի հետ։ Սակայն բոլորը չէին համարձակվում Գերասիմին ծաղրել. նա հանաքներ չէր սիրում. նրա ներկայությամբ Տատյանային էլ թողնամ էին հանգիստ։ Գոհ լիներ թե դժգոհ, այնուամենայնիվ Տատյանան անցավ նրա հովանավորության տակ։ Ինչպես բոլոր խուլ ու համրերը՝ Գերասիմը շատ շուտ էր գլխի ընկնում և շատ լավ էր հասկանում, ե՛րբ են ծիծաղում իր կամ Տատյանայի վրա։ Մի անգամ ճաշից հետո, սպիտակեղենի վրա հսկող կինը, Տատյանայի անմիջական մեծը, սկսեց նրան, ինչպես ասում են, ձեռ առնել և այն դրության հասցրեց նրան, որ խեղճ Տատյանան չգիտեր ինչ անել, և քիչ մնաց բարկությունից լաց լիներ։ Հանկարծ Գերասիմը վեր կացավ, մեկնեց իր ահագին ձեռքը, դրեց հանդերձապետի գլխին ու այնպիսի մռայլ կատաղությամբ նայեց նրա դեմքին, որ նա կուչ եկավ և կպավ սեղանին։ Բոլորը լռեցին։ Գերասիմը նորից գդալը ձեռն առավ ու սկսեց ուտել շչին։ «Տես, է, խուլ սատանա»,— շշնջացին բոլորը, իսկ հանդերձապահուհին վեր կացավ ու գնաց աղջկանոցը։
Մի ուրիշ անգամ, նկատելով, որ Կապիտոնը, այն իսկ Կապիտոնը, որի մասին խոսեցինք քիչ առաջ, ինչ֊որ չափից ավելի սիրալիր խոսեց Տատյանայի հետ, Գերասիմը նրան իր մոտ կանչեց մատով, տարավ կառքերի սարայը և բռնելով այնտեղ անկյունում դրված կառքի լծափայտը, դրանով շատ ազդու կերպով սպառնաց նրան։ Այդ օրվանից էլ ոչ ոք չէր խոսում Տատյանայի հետ։ Ճիշտ է, հանդերձապահուհին, հենց որ վազեց մտավ աղջկանոց, իսկույն ուշագնաց եղավ և առհասարակ այնպես վարպետորեն գործ տեսավ, որ հենց նույն օրը տիրուհու ականջը հասցրեց Գերասիմի կոպիտ արարքը, բայց տարօրինակ պառավը քրքջաց միայն, մի քանի անգամ (այդպիսով վիրավորելով Հանգերձապետուհունհանդերձապետուհուն) ստիպեց նրան կրկնել, թե ինչպես Գերասիմը իր ծանր ձեռքով կռացրեց նրան, և մյուս օրը Գերասիմին մի արծաթ ռուբլի ուղարկեց։ Տիրուհին նրան պարգևատրում էր, որպես հավատարիմ և ուժեղ պահապանի։ Գերասիմը տիրուհուց շատ վախենում էր, բայց և այնպես հույս ուներ նրա ողորմածությանը և պատրաստվում էր արդեն գնալ նրան խնդրելու, թե նա թույլ կտա արդյոք, որ ինքն ամուսնանա Տատյանայի հետ։ Նա սպասում էր միայն սպասավորների պետի խոստացած նոր կաֆտանին, որպեսզի վայելուչ կերպով ներկայանա տիրուհուն, երբ հանկարծ այդ իսկ տիրուհին միտք հղացավ Տատյանային տալ Կապիտոնին։
Այժմ ընթերցողը հեշտությամբ կհասկանա այն շփոթության պատճառը, որ տիրեց սպասավորների պետ Գավրիլային տիրուհու հետ ունեցած զրույցից հետո։ «Տիրուհին, — մտածեց նա լուսամուտի մոտ նստելով,— իհարկե կխղճա Գերասիմին, բայց և այնպես նա անլեզու արարած է, տիրուհուն հո չի կարելի հայտնել, թե՝ ա՛յ, Գերասիմը Տատյանային սիրում է։ Եվ վերջապես, ճիշտն ասած, նա ի՞նչ ամուսին կարող է լինել։ Իսկ մյուս կողմից, բավական է, որ, ների՛ր, տեր, այդ սատանան իմանա, թե Տատյանային Կապիտոնին են տալիս, նա ամբողջ տունը տակն ու վրա կանի։ Չէ՞ որ նրան էլ խոսք հասկացնել չի լինի»…
Գավրիլան նայեց Կապիտոնին և մատերով խփեց լուսամուտի շրջանակին։ Կապիտոնը փոքր-ինչ կկոցեց իր փոքրիկ կապարյա աչքերը, բայց չխոնարհեց, մինչև անգամ ժպտաց թեթևակի և ձեռը տարավ սպիտակավուն մազերին, որոնք ցցվել էին այս այն կողմի վրա։ Էհ, ես եմ էլի։ Էլ ի՞նչ ես նայում։
— Լավ ես,— խոսեց Գավրիլան ու լռեց.– — լավ ես, խոսք չկա։
Կապիտոնը ուսերը թոթվեց միայն։ «Իսկ դու չլինի՞ ինձանից լավ ես»,— մտածեց նա ինքն իրեն։
— Թույլ առողջությանս պատճառով… Քեզ քիչ պատիժ են տալիս, ափսոս։ Դեռ Պիտերում էլ ուսում է առել…
Լավ ուսում ես առել։ Ձրի հաց ես ուտում միայն։
— Այդ դեպքում, Գավրիլա ԱնգրեյիչԱնդրեյիչ, ինձ դատել կարող է միայն աստված ինքը, և ուրիշ ոչ ոք։ Մենակ նա գիտե, թե ինչ մարդ եմ ես և ճի՞շտ է արդյոք, որ հացս ձրի եմ ուտում։ Իսկ ինչ վերաբերում է հարբեցողության, այդ դեպքում մեղավորը ես չեմ, այլ ավելի շուտ մի ընկեր. նա ինձ գրավեց ու ինքը հեռացավ, իսկ ես…
— Իսկ դու, թրջված հավի պես մնացիր փողոցում։ Էհ, գլուխդ կորցրած մարդ ես։ Բայց բանն էդ չի,— շարունակեց նա ու լռեց,— տիրուհին ուղում ուզում է, որ դու պսակվես։ Լսո՞ւմ ես։ Նա կարծում է, որ դու, պսակվելով, խելքի կգաս։ Հասկանո՞ւմ ես։
— Ինչո՞ւ չեմ հասկանում։
— Էդպես ուրեմն։ Իմ կարծիքով, լավ կլինի քեզ մի բռան մեջ հավաքել։ Էհ, դա արդեն տիրուհու գործն է։
Հը, ի՞նչ կասես, համաձա՞յն ես։
— Լսում եմ։
— Բայց ցավն այն է… չէ՞ որ աչդ այդ խուլ-համր Գերասիմը քեզ հետևում է։ Եվ ինչո՞վ ես դու այդ արջին գրավել։ Նա՝ այդ արջը՝ չէ որ կարող է քեզ սպանել։
— Կսպանի, Գավրիլա Անդրեյիչ, անպայման կսպանի։
Տատյանան այդ օրն ամբողջ գրեթե դուրս չեկավ լվացքատնից։ Սկզբում նա լաց եղավ, հետո արցունքները սրբեց ու առաջվա պես ձեռնարկեց աշխատանքի։ Կապիտոնը մինչև ուշ գիշեր նստեց գինետանը մի ինչ֊որ մռայլ տեսքով ընկերոջ հետ և մանրամասն պատմում էր նրան, թե ինչպես ինքը Պետերբուրգում ապրում էր մի աղա պարոնի մոտ, որի ձեռքից ամեն բան կգար, եթե մի փոքրիկ պակասության չունենար— խմում էր և կանացի սեռով շատ էր հետաքրքրվում… Մռայլադեմ ընկերը գլխով էր անում միայն, բայց երբ Կապիտոնը հայտնեց, վերջապես, որ ինքը, մի դիպվածի բերումով, վաղը պետք է իրեն սպանի, մռայլադեմ ընկերը նկատեց, թե քնելու ժամանակ է։ Եվ նրանք լուռ բաժանվեցին իրարից։
Մինչդեռ Գավրիլայի սպասելիքները չարդարացան։ Տիրուհուն այնպես էր զբաղեցնում Կապիտոնին պսակելու միտքը, որ նա գիշերը նույնիսկ միայն դրա մասին էր խոսում տանն ապրող կանանցից մեկի հետ, որին պահում էր հատկապես նրա համար, որ անքնության դեպքերում հետը խոսի, և որը գիշերային կառապանի պես ցերեկն էր քնում։ Երբ Գավրիլան թեյից հետո մտավ տիրուհու մոտ զեկուցելու, տիրուհու առաջին հարցը եղավ.— Հը՞, ինչպե՞ս է, հարսանիքը գլուխ է գալի՞ս։ Գավրիլան, պարզ է, պատասխանեց, որ բանն ավելի քան հաջող է գնում, և որ Կապիտոնը այսօր նորից կգա տիրուհուն շնորհակալություն հայտնելու։ Տիրուհին իրեն մի տեսակ լավ չէր զգում և երկար չզբաղվեց գործերով։ Գավրիլան վերադարձավ իր սենյակը և մի խորհրդակցություն հրավիրեց։ Գործն, իսկապես, պահանջում էր հատուկ խորհրդակցություն։ Տատյանան չէր առարկում, իհարկե, բայց Կապիտոնը հայտարարում էր ի լուր ամենքի, որ ինքը մի գլուխ ունի, և ոչ թե երկու կամ երեք… Գերասիմը խստորեն ու արագ նայում էր բոլորին, չէր հեռանում աղջկանոցի դռնից և, թվում էր, գլխի է ընկնում որ ինչ֊որ բան է պատրաստվում իրեն ի վնաս։ Ժողովականները (դրանց թվում էր և ծեր բուֆետապանը, որին քեռի Խվոստ էին ասում և որիս որին բոլորը հարգանքով խորհուրդ էին հարցնում, թեև նրանից միայն այս էին լսում.— «այ թե ինչ» կամ՝ «այո, այո, այո») սկսեցին նրանից, որ համենայն դեպս վտանգից ապահով լինելու համար, Կապիտոնին փակեցին մի մութ սենյակում ու սկսեցին միտք անել։ Ուժի դիմելը հեշտ էր, իհարկե, բայց աստված ոչ անի, աղմուկ բարձրանար, տիրուհին կանհանգստանար, այդ էր վտանգը։
Ինչպե՞ս անել։ Միտք արին, միտք արին և որոշեցին վերջապես։ Բազմիցս նկատված էր, որ Գերասիմը հարբածներին տանել չէր կարողանում… Տան առաջին նստած՝ նա ամեն անգամ երեսը շրշում էր զզվանքով, երբ կողքից երերուն քայլերով ու գլխարկի պահպանակը (կազիրոկը) ականջին թեքած անցնում էր հարբած մի մարդ։ Որոշեցին Տատյանային սովորեցնել, որ նա հարբած ձևանա և երերվելով, օրորվելով անցնի Գերասիմի մոտով։ Խեղճ աղջիկը երկար չէր համաձայնում, բայց համոզեցին. Տատյանան ինքն էլ տեսնում էր, որ իր երկրպագուից այլ կերպ չի կարող ազատվել։ Ու գնաց։
Այս բոլորը կատարվեց գարնանը։ Անցավ էլի մի տարի, որի ընթացքում Կապիտոնը վերջնականապես իրեն տվեց խմելու և, որպես միանգամայն անպետք մարդ, կնոջ հետ միասին սայլով ուղարկվեց հեռավոր մի գյուղ։ Մեկնելու օրը սկզբում նա շատ պարծենում էր և հավատացնում, թե ուր էլ ուղարկեն իրեն, ինքը չի կորչի, բայց հետո տրամադրությունն ընկավ, սկսեց գանգատվել, թե իրեն տանում են անկիրթ մարդկանց մոտ, և վերջը այնպես թուլացավ, որ մինչև իսկ սեփական գլխարկը չկարողացավ գլխին դնել։ Երբ ամեն ինչ պատրաստ է արդեն, և գյուղացիները երասանները բռնած սպասում էին միայն «բարի ճանապարհ» խոսքին, Գերասիմը դուրս եկավ իր խցից, մոտեցավ Տատյանային և նվիրեց նրան, ի հիշատակ, մի կարմիր չթե գլխաշոր, որ մի տարի առաջ գնել էր նրա համար։ Տատյանան, որ մինչև այդ վայրկյանը գլխովն անցած բոլոր ձախորդությունները տարել էր միանգամայն անտարբերությամբ, այստեղ սակայն չդիմացավ, աչքերը լցվեցին արցունքով և, սայլ նստելիս, երեք անգամ համբուրվեց Գերասիմի հետ։ Գերասիմն ուզում էր ուղեկցել նրան մինչև ուղեկալը և սկզբում գնում էր սայլակի կողքից, բայց հանկարծ կանգ առավ, ձեռքը թափ տվեց և գնաց գետի երկարությամբ։
Իրիկնադեմ էր։ Գերասիմը հանգիստ անցնում էր գետափով և նայում ջրին։ Հանկարծ նկատեց, որ ինչ֊որ բան հենց ափի մոտ շարժվում է տիղմի մեջ։ Նա կռացավ, տեսավ մի փոքրիկ շան լակոտ՝ սև ու սպիտակ բծերով, որ, չնայած բոլոր ջանքերեն, ոչ մի կերպ չէր կարողանում ջրից դուրս գալ. բարձրանում էր. սահում և դողդողում էր իր ամբողջ թաց մարմնով։ Գերասիմը նայեց խեղճ շնիկին, հետո մի ձեռքով վերցրեց, կռնատակը դրեց նրան, և մեծ-մեծ քայլերով շտապեց տուն։ Երբ հասավ ու մտավ իր խուցը, փրկած շանը դրեց իր թախտի վրա, ծածկեց յուր հաստ վերնազգեստով, ապա նախ վազեց գոմը՝ ծղոտի, հետո խոհանոց մի բաժակ կաթի։ Վերադարձավ, վերարկուն զգուշությամբ վեր քաշեց, ծղոտը փռեց շան տակը ու կաթը դրեց թախտի վրա նրա առաջ։ Խեղճ շնիկը ընդամենը երեք շաբաթական էր. աչքերը նոր բացվել էին, մի աչքը նույնիսկ մի քիչ մեծ էր մյուսից բան լակել դեռ չէր կարողանում. դողում էր և աչքերը կուչ ածում։ Գերասիմը երկու մատով բռնեց նրա գլուխը և դունչը մեկնեց կաթին։ Փոքրիկ շունը հանկարծ սկսեց ագահաբար լակել կաթը և փնչացնել միաժամանակ։ Գերասիմը նայում էր նրան, նայում և հանկարծ ծիծաղից թուլան ում։ թուլանում։ Նա ամբողջ գիշեր քարշ եկավ այդ փոքրիկ շան հետ. սրբեց, չորացրեց նրան, ծածկեց և վերջապես քնեց նրա կողքին մի ուրախ ու խաղաղ քնով.քնով։
Ոչ մի մայր այնպես չէր խնամի իր երեխային, ինչպես Գերասիմն էր խնամում իր շնիկը։ Փոքրիկ շունն սկզբում շատ թույլ էր, նիհար ու տգեղ, բայց հետզհետե իրեն հավաքեց, լցվեց, իսկ ութ ամիս հետո, շնորհիվ իր ազատարարի անխոնջ հոգատարության, դարձավ իսպանական ցեղի մի լավ շուն՝ երկար ականջներով, մազոտ խողովակաձև պոչով և արտահայտիչ խոշոր աչքերով։ Նա զարմանալի կապված էր Գերասիմին և մի քայլ անգամ չէր հեռանում նրանից. բոլոր ժամանակ հետևում էր նրան, պոչը շարունակ շարժելով։
Գերասիմին առավոտները Մումուն էր զարթեցնում՝ փեշից քաշելով, սանձից բռնած՝ սայլակի մոտ էր բերում ջրկիր ձիուն, որի հետ լավ բարեկամ էր. դեմքին լրջություն տված՝ Գերասիմի հետ գնում էր գետ, հսկում էր նրա ավելներն ու թիերը և ոչ ոքի մոտ չէր թողնում իր տիրոջ խցին։ Գերասիմը նրա համար դռան մեջ մի անցք էր շինել, և Մումուն կարծես զգում էր, որ ինքը միայն Գերասիմի խցում է լիակատար տեր ու այդ պատճառով, ներս մտնելուն պես իսկույն ինքնագոհ դեմքով թռչում էր թախտին, նա գիշերը բոլորովին չէր քնում, բայց և այնպես չէր հաչում, ինչպես որևէ հիմար մի շուն, որ հետին թաթերին նստած, դունչը դեպի վեր, աչքերը փակ հաչում է ձանձրույթից, այնպես, աստղերի վրա, և սովորաբար երեք անգամ իրար ետևից։ Ոչ։ Մումուն այդպես չէր, նա իր բարակ ձայնը երբեք իզուր տեղը չէր հանի։
նա Նա իր ձայնը հանում էր այն ժամանակ միայն, երբ օտար մի մարգ մարդ էր մոտենում իրենց պարսպին, կամ որևէ մի տեղ կասկածելի աղմուկ էր բարձրանում կամ շրշյուն… Մի խոսքով՝ Մումուն երևելի պահակություն էր անում։ Ճիշտ է, նրանից բացի՝ բակում կար մի ծեր շղթայակապ շուն, որին սակայն երբեք, մինչև անգամ գիշերները, բաց չէին թողնում, և ինքն էլ, զառամած լինելով՝ ազատություն չէր էլ պահանջում. իր համար կուչ եկած, պառկում էր բնում և երբեմն միայն լսեցնում էր իր խռպոտ հաչոցը, որը իսկույն էլ կտրում էր, կարծես ինքն էլ զգալով, որ դա անօգուտ է։ Մումուն տիրուհու տունը բոլորովին չէր մտնում, և երբ Գերասիմը փայտ էր տանում ներս, նա մնում էր դուրսը և սանդուղքի մոտ անհամ բեր անհամբեր սպասում Գերասիմին՝ ականջները սրած, գլուխը բարձրացնելով մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ, նայած թե որ կողմից էր դռների թխկոց լսվում։
Այդպես անցավ մի տարի ևս։ Գերասիմը շարունակում էր դռնապահությունը և շատ գոհ էր իր վիճակից, երբ հանկարծ մի անսպասելի դեպք պատահեց… Այն է՝ գարնան մի գեղեցիկ օր տիրուհին իր տան ապրող ազգականուհիների հետ անց ու դարձ էր անում հյուրասենյակում։ Տրամադրությունը լավ էր, հանաքներ էր անում, ծիծաղում. հետի աղջիկներն էլ ծիծաղում էին և նույնպես հանաքներ անում, բայց առանձին ուրախություն չէին զգում. տանն այնքան էլ ուրախ չէին լինում, որ տիրուհու վրա ուրախություն էր գալիս, որովհետև, ամենից առաջ նա բոլորից պահանջում էր, որ անկեղծորեն ու լիասիրտ մասնակցեն իր ուրախության, և երկրորդ, նրա այդ ուրախ րոպեները երկար չէին տևում և, սովորաբար, փոխվում էին մռայլ ու կծու տրամադրության։
Մումուն, որ իր օրում այդպիսի շքեղ սենյակում չէր եղած՝ վախեցավ սաստիկ և նետվեց դեպի դռները, բայց, Ստեպանի կողմից ետ մղվելով՝ դողդողաց ու պատին կպավ։
— Մումո՛ւ, Մումո՛ւ, արի ինձ մոտ, արի տիրուհու մոտ,— ասում էր տիրուհին.— արի, հիմար… մի՛ վախիր… արի՛։
— Մոտեցի՛ր, Մումու, մոտեցի՛ր,— ասում էին տիրուհուն շրջապատող կանայք։— Մոտեցի՛ր։
Տիրուհին հետ քաշվեց և հոնքերը կիտեց։ Շան հանկարծակի շարժումը վախեցրեց նրան։
— Ա՜խ,— բացականչեցին շրջապատող կանայք բոլորը միասին,— խոմ չկծե՞ց (Մումուն իր կյանքում երբեք ոչ ոքի չէր կծել).,— ա՜խ-ա՜խ։
— Կորցրու դրան,— խոսեց պառավը փոխված ձայնով.— ձայնով։— Զզվելի՛ շուն։ Ի՜նչ կատաղածն է։
Եվ դանդաղ շուռ եկավ ու գնաց դեպի իր առանձնասենյակը։ Ազգականուհիները վախով նայեցին իրար և ուզեցին հետևել նրան, բայց տիրուհին կանգնեցրեց նրանց, սառը նայեց բոլորին ու արտասանեց. «Ո՞ւր եք գալիս որ. ձեզ հո չեմ կանչում», և գնաց։
Կանայք հուսահատ ձեռները թափ տվին Ստեպանի վրա, Ատեպանը Ստեպանը շանը բռնեց և գցեց դուրս, ուղիղ Գերասիմի ոտների մոտ։ Կես ժամ հետո արդեն տանը թագավորում էր մի խոր լռություն. պառավ տիրուհին նստել էր իր բազմոցին փոթորկաբեր ամպից էլ մռայլ։
Մինչև երեկո նրա տրամադրությունը վատ էր. ոչ ոքի հետ չխոսեց, թուղթ չխաղաց և գիշերն անցրեց վատ։
— Շուն… ո՞րը… գուցե խուլի շունը,— խոսեց Գավրիլան կմկմալով։
— Չգիտեմ խուլի՞նն էր, թե մի ուրիշինը, միայն չթողեց, որ քնեմ։ Ես զարմանում եմ՝ այդքան շատ շներ ինչի՞ համար են։ Հետաքրքիր է։ Ձէ՞ Չէ՞ որ մենք մեր բակում շուն ունենք։
— Ինչպես չէ, կա…
Գավրիլան դուրս եկավ։
Նախասենյակում պառկած էր Ստեպանը. զարթեցրեց նրան և կամաց ինչ֊որ բան հրամայեց, որին Ստեպանը պատասխանեց կես հորանջելով, կես ծիծաղելով։ Գավրիլան գնաց, իսկ Ստեպանը վեր թռավ տեղից, կաֆտանն ու կոշիկները հագավ և դուրս եկավ՝ շեմքում կանգնեց։ Չանցավ հինգ րոպե, Գերասիմը երևաց, իր անբաժան Մումուի ուղեկցությամբ, փայտի մի ահագին կապոց շալակին (տիրուհին հրամայել էր, որ իր ննջարանն ու առանձնասենյակը տաքացնեն նույնիսկ ամառը)։ Գերասիմը կողքանց կանգնեց գռան առջև, ուսով հրեց այն և իր բեռով մտավ ներս։ Մումուն, ըստ սովորության, մնաց նրան սպասելու։ Այդ ժամանակ Ստեպանը, հարմար րոպեից օգտվելով, հարձակվեց հանկարծ նրա վրա, ինչպես որսորդը ճտի վրա, սեղմեց նրա կուրծքը գետնին, գրկեց և մինչև անգամ գլխարկը չծածկելով՝ վազեվազ դուրս եկավ բակից, նստեց առաջին պատահած կառքը և գնաց ուղիղ Օխոտնի րյադ։ Այստեղ նա գնորդ գտավ. Մումուին ծախեց հիսուն կոպեկի՝ այն պայմանով միայն, որպեսզի նա մի շաբաթ գոնե կապած պահի նրան, և ինքն իսկույն վերադարձավ. բայց դեռ տուն չհասած՝ կառքից իջավ և, տան բոլորքը շրջան անելով, ետևի փողոցից, պարսպի վրայով թռավ բակը. դռնով վախենում էր գնալ, որ Գերասիմին չհանդիպի։
Ասենք, նրա անհանգստությունն անտեղի էր։ Գերասիմը վաղուց բակում չէր։ Տնից դուրս գալով՝ նա անմիջապես դես ու դեն ընկավ Մումուին որոնելու. նա դեռ չէր հիշում, որ Մումուն երբևիցե չսպասեր իր վերադարձին, ու այս ու այն կողմ ընկնելով՝ սկսեց փնտրել, կանչել նրան իրեն հատուկ ձայնով… վազեց իր խուցը, խոտանոցը, նետվեց փողոց, դես-դեն… Մումուն չկա, Մումուն կորել է։
Գիշերն իջավ, լուսնյակ, պայծառ մի գիշեր։ Գերասիմը պառկած հառաչում էր և շարունակ շուռ ու մուռ գալիս անկողնում. մեկ էլ հանկարծ զգաց, որ կարծես փեշը քաշում են. նա ամբողջ մարմնով դողաց, բայց գլուխը չբարձրացրեց և մինչև անգամ աչքերը փակեց. բայց նորից ահա փեշը քաշեցին՝ առաջվանից ավելի ուժգին է Գերասիմը վեր թռավ… Նրա առաջ՝ թոկի կտորը վզին, կանգնած էր Մումուն ու պոչը շարժում էր շարունակ։
Երկարաձիգ մի ճիչ դուրս թռավ Գերասիմի անխոս կրծքից, նա բռնեց Մումուին ու սեղմեց կրծքին. Մումուն մի ակնթարթում լիզեց նրա քիթը, աչքերը, բեղերը և միրուքը… Գերասիմը կանգնեց, մտածեց, զգուշությամբ դուրս եկավ խոտանոցից, նայեց շուրջը և, հավաստիանալով, որ իրեն ոչ ոք չի տեսնի՝ շտապեց իր խուցը։ Դեռ առաջուց Գերասիմը գլխի էր ընկել, որ շունն ինքն իրեն չի կորել, որ նրան տարել են, երևի տիրուհու հրամանով. ծառայողները նշաններով բացատրել էին նրան, թե ինչպես նրա Մումուն ուզեցել էր տիրուհուն կծի, ուստի և Գերասիմը վճռեց միջոցներ ձեռք առներ Ամենից առաջ նա Մումուին հաց տվեց, փայփայեց, պառկեցրեց ու ծածկեց, հետո սկսեց մտածել ու ամբողջ գիշերը մտածում էր, թե ինչպե՞ս անի, որ Մումուին մի լավ տեղ թաքցնի։ Վերջապես հնարը գտավ. ամբողջ ցերեկը Մումուին կթողնի խցի մեջ և երբեմն միայն կգա տեսնելու, գիշերը կտանի դուրս։ Դռան անցքը նա պինդ խցեց հին վերարկուով և ինքը. , լույսը նոր բացված, բակում էր արդեն, կարծես ոչինչ էլ չէր պատահել. նա պահպանել էր նույնիսկ (անմեղ խորամանկություն) իր դեմքի տխուր արտահայտությունը։ Խեղճ խոզի մտքով չէր էլ կարող անցնել, որ Մումուն իր կլանչոցով կմատնի իրեն։ Եվ, իսկապես, շուտով տան մարդիկ բոլորն էլ իմացան, որ համրի շունը վերադարձել է և այժմ տանը փակված է։ Բայց Գերասիմին ու շանը խղճալուց, մասամբ էլ գուցե Գերասիմի երկյուղից, զգացնել տվին, որ իրենք նրա գաղտնիքը իմացել են։ Սպասավորների ավագը ծոծրակը քորեց միայն և ձեռը թափ տվեց. «Է՛հ, աստված իր հետ։ Գուցե տիրուհին չի էլ իմանում»։ Իսկ համրը երբեք այնպիսի ջանասիրություն չէր ցույց տվել, ինչպես այդ օրը. նա սրբեց, մաքրեց ամբողջ բակը, խոտերը արմատահան արավ, ծաղկանոցի ցանկի փայտերը կարգի բերեց, մի խոսքով՝ աշխատում, չարչարվում էր այնպես, որ մինչև անգամ տիրուհին էլ ուշադրություն դարձրեց նրա ջանասիրության վրա։ Օրվա ընթացքում Գերասիմը մի երկու անգամ թաքուն գնաց փակված շանը տեսնելու, իսկ գիշերը նա Մումուի հետ միասին պառկեց, ոչ թե խոտանոցում, այլ խցում և միայն ժամը երկուսին դուրս եկավ նրա հետ մաքուր օդում զբոսնելու։ Ու բակում բավական երկար զբոսնելով նա ուզում էր վերադառնալ արդեն, երբ տան պարսպից այն կողմ, փողոցում ինչ֊որ խշշոց լսվեց։ Մումուն ականջները սրեց, մռռաց, մոտեցավ պարսպի պատին, հոտոտեց և սկսեց բարձրաձայն հաչեր հաչել ինչ֊որ հարբած մի մարդ եկել էր այնտեղ գիշերելու։
Այդ ժամանակ տիրուհին հենց նոր աչքը կպցրել էր երկարատև «ջղային հուզումից» հետո. այդպիսի հուզումներ միշտ պատահում էին նրան չափազանց կուշտ ընթրիքից հետո։ Շան հանկարծակի հաչոցը զարթեցրեց նրան. նրա սրտի զարկերն ավելացան, «Աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր,— նվաղելով կանչեց նա,— աղջիկնե՛ր, աղջիկնե՛ր»։ Աղջիկները վախվխորած ներս մտան ննջարան։ «Օ՛յ, օ՛յ, մեռնում եմ,— խոսեց տիրուհին վշտահար, ձեռքերն այս ու այն կողմ տարածելով,— դարձյալ, դարձյալ այդ շունը… Օ՛յ, մարդ ուղարկեցեք բժշկի հետևից. դրանք ինձ ուզում են սպանել… Շո՜ւնը, դարձյալ այդ շունը։ Օ՛յ». և նա գլուխը ետ ձգեց, որ նշան էր ուշաթափության։ Վազեցին բժշկի ետևից։
Նա եկավ, տիրուհուն ուշքի բերեց և հետո, հանգստության համար, կաթիլներ տվեց։ Տիրուհին ընդունեց կաթիլները և անմիջապես արտասվախառն ձայնով սկսեց գանգատվել շնից, ծառայողների ավագ Գավրիլայից, իր բախտից և այն բանից, որ իրեն՝ խեղճ, պառավ կնոջը, բոլորն աչքաթող են արել, որ ոչ ոք իրեն չի խղճում և բոլորն էլ իր մահն են ցանկանում։ Մինչ այդ՝ Մումուն շարունակում էր հաչել, իսկ Գերասիմն ապարդյուն կանչում էր նրան պարսպի մոտից։ «Ահա… ահա… դարձյալ…»— խոսեց տիրուհին, և նրա աչքերը նորից կուլ գնացինք գնացին։ Բժիշկը ինչ֊որ բան շշնջաց աղջկան, նա վազեց նախասենյակ, զարթեցրեց Ստեպանին, իսկ Ստեպանը վազեց Գավրիլային զարթեցնի և Գավրիլան բորբոքված հրամայեց տան բոլոր ծառայողներին ոտքի հանել։
Գերասիմը ետ նայեց, լուսամուտներում տեսավ լույս ու ստվերներ, նրա սիրտը վատ բան զգաց, Մումուին թևի տակ առավ, վազեց մտավ իր խուցը և դուռը փակեց։ Մի քանի րոպե հետո հինգ մարդ ուզում էին բանալ նրա դուռը, բայց նիգերի դիմադրությանը հանդիպելով՝ կանգ առան։ Եկավ Գավրիլան՝ սաստիկ հևալով և բոլորին հրամայեց մինչև առավոտ մնալ այդտեղ ու հսկել, իսկ ինքը շտապեց սպասավոր աղջիկների սենյակը և նրանց գլխավորի՝ Լյուբով Լյուբիմովնայի միջոցով հրամայեց հայտնել տիրուհուն, որ շունը, դժբախտաբար, նորից ինչ֊որ տեղից ետ է եկել, որ վաղն ևեթ նա կենդանի չի լինի, և տիրուհին թող ողորմած լինի՝ չբարկանա ու հանգիստ մնա։ Տիրուհին հավանորեն այնքան էլ շուտ չէր հանգստանա, եթե բժիշկը տասներկու կաթիլի փոխարեն քառասուն չտար, այդ ազդեց նրան և քառորդ ժամից արդեն նա քնած էր խոր ու խաղաղ քնով, իսկ Գերասիմը, ամբողջովին գունատ, պառկել էր իր մահճակալին և Մումուի բերանը պինդ սեղմել։
— Էհ, գուցե, տեսնենք,— ասաց Գավրիլան.— իսկ մեկը թող էլի մնա էստեղ։ Եկ, Երոշկա,— ավելացրեց նա, դիմելով մի ինչ֊որ խեղճ մարդու, որ այգեպան էր համարվում,— մի բան որ գործ չունես, փայտը վերցրու և այստեղ նստիր, հենց որ մի բան եղավ՝ իսկույն վազիր ինձ մոտ։
Երոշկան փայտը վերցրեց և նստեց սանդուղքի առաջին աստիճանին։ Ամբոխը ցրվեց, բացի մի քանի հետաքրքիրներից ու փոքրիկ տղաներից. , իսկ Գավրիլան վերադարձավ տուն և հրամայեց աղջիկների միջոցով հայտնել տիրուհուն, որ ամեն ինչ կատարված է։
Այդ իրարանցումից մի ժամ հետո խուցի դուռը բացվեց, և Գերասիմը դուրս եկավ. նա հագել էր իր տոնական կաֆտանը։ Նա իր հետ դուրս բերեց Մումուին՝ վիզը թոկը դրած։ Երոշկան մի կողմ քաշվեց և նրան ճանապարհ տվեց անցնելու։ Գերասիմը գնաց դեպի բակի դուռը։ Բակում եղած փոքրիկ տղաները լուռ աչքերով հետևեցին նրան։ Գերասիմը նույնիսկ ետ չնայեց, գլխարկը ծածկեց միայն փողոցում։
Գավրիլան նույն Երոշկային ուղարկեց նրա ետևից նայելու։ Երոշկան, հեռվից տեսնելով, որ Գերասիմը շան հետ միասին ճաշարան մտավ, սպասեց նրա դուրս գալուն։
Ճաշարանում Գերասիմին ճանաչում և նրա նշանները հասկանում էին։ Նա իր համար մսով կերակուր խնդրեց և նստեց՝ արմունկներով սեղանին հենված։ Մումուն՝ նրա աթոռի մոտ կանգնած, խելացի աչքերով նայում էր նրան։ Նրա մազերը լավ հարթված էին, երևում էր, որ քիչ առաջ սանրել են նրան։ Գերասիմին կերակուր բերին։ նա Նա հաց բրդեց նրա մեջ, միսը կտոր֊կտոր արավ և ափսեն դրեց հատակին։ Մումուն սկսեց ուտել իր սովորական բարեկիրթ ձևով, դունչը հազիվ կերակրին մոտեցնելով։ Գերասիմը երկար նայում էր նրան, հանկարծ արցունքի երկու խոշոր կաթիլ ընկան նրա ալքերիցաչքերից. մեկն ընկավ շան թեք ճակատին, մյուսը՝ կերակրի մեջ։ Նա դեմքը ծածկեց ձեռքերով։ Մումուն կերավ կերակրի կեսը և մի կողմ քաշվեց դունչը լիզելով։ Գերասիմը ելավ տեղից, վճարեց կերակրի գինը և դուրս եկավ։ Երոշկան, Գերասիմին տեսնելով, ցատկեց անկյունի մյուս կողմը և երբ Գերասիմն եկավ անցավ իր մոտով, նա կրկին հետևեց նրան։
Գերասիմը գնում էր առանց շտապելու Մումուի թոկը բռնած։ Հասնելով փողոցի անկյունը՝ նա կանգ առավ կարծես մտածմունքի մեջ, և հանկարծ արագ քայլերով դիմեց դեպի գետը։ Ճանապարհին նա մտավ նոր կառուցվող մի տան բակ և այնտեղից երկու աղյուս բերեց կռնատակը դրած։ Հասնելով գետը, նա ափով գնաց֊հասավ մի տեղ, ուր ցցերին կապված երկու նավակ էին կանգնած, նա Մումուի հետ միասին ցատկեց դրանցից մեկի մեջ։ Բանջարանոցի ծայրում խփված վրանից դուրս եկավ մի կաղ ծերուկ և պոռաց նրա վրա։ Բայց Գերասիմը գլխով արեց միայն և այնպես ուժեղ թիավարել սկսեց, որ, թեև գետի հոսանքին հակառակ, մի ակնթարթում հարյուր սաժեն առաջ սլացավ։ Ծերուկը կանգնեց, կանգնեց, մեջքը քորեց նախ ձախ, ապա աջ ձեռքով և կաղալով վերա դարձավ նորից իր վրանը։
Գերասիմը շարունակ թիավարում էր ու թիավարում։ Ահա Մոսկվան ետ մնաց։ Ահա գետի ափերին տարածվում են մարգագետիններ, բանջարանոցներ, դաշտեր, պուրակներ, երևացին խրճիթներ։ Գյուղի հոտ էր գալիս։ Գերասիմը թիերը ձգեց, գլուխը սեղմեց Մումուին, որ նստած էր նրա առջև՝ չոր տախտակի վրա։
Հատակը լցված էր ջրով և այդպես մնաց անշարժ, ուժեղ բազուկներով շան մեջքը գրկած։ Իսկ նավակը մինչև այդ ալիքներով կամաց-կամաց տարվում էր ետ՝ դեպի քաղաք։ Վերջապես, Գերասիմն ուղղվեց արագ և ինչ որ ցավագին մի կատաղություն դեմքին, վերցրած աղյուսները թոկով կապեց իրար, հետո թոկի ծայրերը կապեց Մումուի վիզը. բարձրացրեց ու բռնեց նրան դետի վրա ու վերջին անգամ նայեց նրան… Մումուն հավատով ու աներկյուղ նայեց տիրոջը և պոչը շարժեց կամացուկ, Գերասիմը երեսը շուռ տվեց, աչքերը փակեց և ձեռները բաց թողեց… ու չլսեց ոչինչ, ոչ ընկնող Մումուի սուր կլանչոցը, ոչ էլ ջրի ծանր ճողփյունը. ամենաաղմկոտ օրը լուռ և անշշուկ էր նրա համար, ինչպես ոչ մի խաղաղ գիշեր անձայն չէ մեզ համար. , և երբ նա աչքերը բաց արավ նորից, առաջվա պես գետի երեսով, կարծես միմյանց հալածելով, շտապով վազում էին փոքրիկ ալիքները և առաջվա պես ճողփյունով զարնվում նավակի կողերին, և միայն հեռուն, դեպի ափն էին վազում ինչ֊որ լայն կորագծեր։
Երոշկան, հենց որ Գերասիմը թաքնվեց նրա աչքից, վերադարձավ տուն և պատմեց ինչ տեսել էր։
— Ի՞նչպես։ Ե՞րբ։
— Երկու ժամ առաջ։ Ինչպես չէ. , փողոցի դռան մոտ պատահեցինք, Նա նա էստեղից էր գնում. , հայաթից նոր էր դուրս գալի։ Ուզեցի շան մասին հարցնեմ, քեֆը տեղը չէր, Ինձ ինձ էլ բոթեց. , ինչպես երևում է, ուզում էր ասել հեռու, մի խոսի, ու մի էնպես դմբուզ հասցրեց վզակոթիս, օ՛յ, օ՛յ, օ՛յ։— Եվ Ստեպանն ակամա քմծիծաղով կուչ եկավ ու վիզը քորեց։
Բոլորը ծիծաղեցին Ստեպանի վրա և ընթրիքից հետո գնացին քնելու։
Ճանապարհը նա լավ գիտեր։ դեռ այն ժամանակից, երբ իրեն բերին Մոսկվա։ Այն գյուղը, որտեղից տիրուհին բերել էր նրան, ընկած էր խճուղուց քսանհինգ վերստ հեռու։ Նա գնում էր մի անընկճելի խիզախությամբ, կատաղի և ուրախ վճռականությամբ։ Գնում էր, ու նրա աչքերն ագահաբար և ուղիղ նայում էին առաջ։ նա շտապում էր այնպես, կարծես պառավ մայրը սպասում էր նրան հայրենի գյուղում, կարծես կանչել էր իր մոտ օտար երկրում և օտար մարդկանց մեջ երկար թափառելուց հետո… Հենց նոր իջած ամառային գիշերը խաղաղ էր ու տաք. մի կողմից, այնտեղ, ուր արևը մայր մտավ, երկինքը դեռ սպիտակին էր տալիս և թեթևակի կարմրած էր անհետացող օրվա վերջին ցոլքերով, մյուս կողմից բարձրանում էր գորշ֊կապույտ աղջամուղջը։ Հարյուրավոր լորեր աղմկում էին ամեն կողմ, և նրանց հետ մրցելու համար կարծես ջրահավերը ձայնակցում էին իրար։
Գերասիմը, սակայն, նրանց լսել չէր կարող, նա չէր կարող լսել նաև գիշերային մեղմ սոսափյունը ծառերի, որոնց կողքով անցնում էր, բայց նա զգում էր հասնող հաճարի ծանոթ հոտը, որ բուրում էր շարունակ մութ դաշտերից, զգում էր, թե ինչպես քամին, իր հայրենի քամին, քնքշաբար զարնվում էր իր երեսին և խաղում մազերի յու միրուքի հետ, տեսնում էր իր առաջ սպիտակին տվող ճանապարհ, իրենց տան ճանապարհը, որ ձգվում էր նետի պես ուղիղ, նա տեսնում էր երկնքում անթիվ աստղե րաստղեր, որ լուսավորում էին նրա ուղին, և առյուծի նման քայլում էր նա առույգ ու կայտառ, այնպես, որ երբ ծագող արեգակը իր տամուկ կարմիր շողերով լուսավորեց մեծ քայլերով հեռացող հսկային, Մոսկվայի և նրա միջև ընկած էր արդեն երեսունհինգ վերստ…
Երկու օրից հետո նա իր տանն էր արդեն, ի մեծ զարմանս այն զինվորի կնոջ, որին տեղավորել էին նրա խրճիթում։ Սրբապատկերի առաջ աղոթելուց հետո՝ նա գնաց տանուտերի մոտ։ Տանուտերը մի քիչ զարմացավ, բայց խոտհունձը հենց նոր սկսել էր, Գերասիմին, որպես ընտիր մշակի, հենց այդտեղ ձեռը գերանդի տվին, և առաջվա պես գնաց հունձ անելու, տեսնելով նրա ձեռի թափն ու հնձած լասերը… իսկ Մոսկվայում, Գերասիմի փախչելու հետևյալ օրը, տան սպասավորները զբաղվեցին նրանով։ Գնացին նրա խուցը, ման եկան, հետո հայտնեցին Գավրիլային։ Նա եկավ նայեց, ուսերը վեր քաշեց և վճռեց, որ համրը կամ փախել է, կամ խեղդվել իր շան հետ միասին։ Իմաց տվին ոստիկանության, հայտնեցին տիրուհուն։ Տիրուհին բարկացավ, լաց եղավ և հրամայեց, ինչ կլինի գտնել նրան. հավատացրեց, որ ինքը երբեք չի հրամայել շանը ոչնչացնել և, վերջապես, այնպես մի շշպռեց Գավրիլային, որ նա ամբողջ օրը գլուխը շարժում էր և ասում. «Հը՜մ»…