==III==
Մեկ անգամ, աշնանային մի առավոտ, վերարկուի օձիքը բարձրացրած և ցեխը չփչփացնելով, Ւվան Իվան Դմիտրիչը նրբանցքներով ու հետնաբակերով դժվարությամբ գնում էր մի ինչ֊որ քաղքենու տուն՝ կատարողական թերթիկով դրամ ստանալու։ Նրա տրամադրությունը մռայլ էր, ինչպես միշտ լինում էր առավոտները։ Նրբանցքներից մեկում նրան պատահեցին երկու շղթայակապ կալանավորներ և նրանց հետ՝ չորս հրացանավոր ուղեկցորդ։ Առաջներում Ւվան Իվան Դմիտրիչը շատ հաճախ էր պատահում կալանավորների և ամեն անգամ նրանք իր մեջ զարթեցնում էին կարեկցության ու անհարմարության զգացում, իսկ այժմ այս հանդիպումը նրա վրա ինչ֊որ հատուկ, տարօրինակ տպավորություն գործեց։ Հանկարծ, չգիտես ինչու, նրան թվաց, թե իրեն ևս կարող են շղթայակապ անել և այդպես ցեխի միջով բանտ տանել։ Քաղքենուն այցելելուց հետո տուն վերադառնալիս՝ փոստի մոտ նա հանդիպեց իրեն ծանոթ ոստիկանական վերակացուին, որը բարևեց և մի քանի քայլ նրա հետ գնաց փողոցով, ու, չդիտես ինչու, այդ բանը Ւվան Իվան Դմիտրիչին կասկածելի թվաց։ Տանն ամբողջ ժամանակ նրա մտքից չէին հեռանում կալանավորներն ու հրացանավոր զինվորները, և անհասկանալի հոգեկան տագնապը խանգարում էր նրան կարդալ և կենտրոնանալ։ Երեկոյան տան լույսը չվառեց, իսկ գիշերը չքնեց ու անվերջ մտածում էր այն մասին, որ իրեն կարող են ձերբակալել, շղթայակապ անել ու բանտ նստեցնել։ Նա չէր հիշում, թե ինքը երբևէ հանցանք է գործել, և կարող էր երաշխավորել, որ ապագայում ևս երբեք մարդ չի սպանի, ոչինչ չի հրդեհի և չի գողանա. բայց մի՞թե դժվար է դիպվածով ակամա հանցագործություն կատարել և մի՞թե հնարավոր չէ զրպարտություն, վերջապես՝ դատական սխալ։ Չէ՞ որ զուր չէ ժողովրդական դարավոր փորձն ուսուցանում, որ մուրացկանությունից ու բանտից խուսափելու երաշխիք չկա։ Իսկ դատական սխալն այժմյան դատավարության պայմաններում շատ հնարավոր է ու դրա մեջ ոչինչ չկա զարմանալի։ Այն մարդիկ, որոնք պաշտոնական, գործարար վերաբերմունք ունեն դեպի ուրիշի տառապանքը, օրինակ՝ դատավորները, ոստիկանները, բժիշկները, ժամանակի ընթացքում, սովորական դառնալու հետևանքով, այն աստիճան քարսիրտ են դառնում, որ եթե ցանկանան էլ՝ չեն կարող իրենց հիվանդներին վերաբերվել այլ կերպ, քան ձևականորեն։ Այս տեսակետից նրանք ոչնչով չեն զանազանվում իրենց տան հետնաբակում ոչխար և հորթ մորթող ու նրանց արյունը չնկատող գեղջուկից։ Իսկ դեպի անհատը ձևական, անհոդի անհոգի վերաբերմունք ցայց տալու դեպքում՝ անմեղ մարդուն բոլոր իրավունքներից զրկելու և տաժանակիր աշխատանքների դատապարտելու համար դատավորին պետք է միայն մի բան՝ ժամանակ։ Միա՛յն ժամանակ, որպեսզի պահպանի որոշ ձևականություններ, որոնց համար դատավորին ռոճիկ են վճարում, և այնուհետև ամեն ինչ վերջացած է։ Հետո արդարություն ու պաշտպանություն փնտրիր այդ փոքրիկ, կեղտոտ քաղաքում, երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա։ Եվ մի՞թե նույնիսկ ծիծաղելի չէ մտածել արդարության մասին, երբ ամեն մի բռնություն հասարակությունն ընդունում է որպես խելացի և նպատակահարմար անհրաժեշտություն, և ողորմածության ամեն մի ակտ, օրինակ՝ արդարացման դատավճիռ, առաջ է բերում գժգոհության, քինախնդրության զգացումի մեծ պոռթկում։
Առավոտյան Իվան Դմիտրիչն անկողնից վեր կացավ սարսափած, սառը քրտինքը ճակատին, արդեն բոլորովին համոզված, որ ամեն րոպե իրեն կարող են ձերբակալել։ Եթե երեկվա ծանր մտքերն այսքան երկար ժամանակ չեն հեռանում իր գլխից,— մտածում էր նա,— նշանակում է նրանց մեջ որոշ ճշմարտություն կա։ Դրանք, իսկապես, հո չէի՞ն կարող իր գլխում ծագել առանց որևէ դրդապատճառի։
Քաղաքապահն առանց շտապելու անցավ պատուհանների մոտով. այդ իզուր չէր։ Ահա երկու մարդ կանգ առան տան մոտ և լուռ մնացին։ Նրանք ինչո՞ւ են լռում։
Եվ Ւվան Դմիտրիչի համար եկան տանջալի օրեր ու գիշերներ։ Պատուհանների մոտով անցնող և բակ մտնող բոլոր մարդիկ լրտեսներ և խուզարկուներ էին թվում։ Կեսօրին ոստիկանապետն ըստ սովորականի երկձի կառքով անցնում էր փողոցով. նա իր քաղաքամերձ կալվածքից ոստիկանական վարչություն էր դնումգնում, իսկ Ւվան Ղմիտրիչին ամեն անգամ թվում էր, թե նրա կառքը չափազանց արագ է գնում, և նրա դեմքն ունի ինչ֊որ առանձին արտահայտություն. հավանորեն շտապում է հայտարարելու, որ քաղաքում լույս է ընկել մի շատ խոշոր ոճրագործ։ Ւվան Դմիտրիչր ցնցվում էր ամեն զանգից ու դարպասի բախումից, տանջվում էր, երբ տանտիրուհու մոտ նոր մարդ էր տեսնում. ոստիկանների և ժանդարմների հանդիպելիս ժպտում էր ու սուլում, որպեսզի անտարբեր երևա։ Ձերբակալության սպասելով նա ողջ գիշերները մինչև լույս չէր քնում, բայց քնած մարդու պես խռմփացնում էր ու հառաչում, որպեսզի տանտիրուհուն թվա, թե քնած է. չէ որ եթե չի քնում, նշանակում է նրան խղճի խայթ է տանջում, ինչպիսի՜ հանցանշան։ Փաստերը և առողջ տրամաբանությունը համոզում էին նրան, որ այդ ամբողջ վախը դատարկ բան է և պսիխոպատիա, որ ձերբակալության ու բանտարկության մեջ, եթե դրան ավելի լայն հայացքով նայենք, իսկապես ասած, սարսափելի ոչինչ չկա,— միայն թև մարդու խիղճը հանգիստ լինի։ Բայց որքան ավելի խելացի և տրամաբանորեն էր դատում, հոգեկան տագնապն այնքան ավելի ուժեղ ու տանջող էր դառնում։ Դա նման էր նրան, որ մի ճգնավոր ցանկացել էր ծառերը կտրելով կուսական անտառում իր համար տեղ բացել և ինչքան ավելի եռանդով էր բանեցրել կացինը, այնքան ավելի խիտ ու արագ էր աճել անտառը։ Իվան Դմիտրիչը, վերջիվերջո տեսնելով, որ այդ անօգուտ է, բոլորովին թողեց դատողություն անելը և ամբողջովին անձնատուր եղավ հուսահատության ու երկյուղի։
Նա սկսեց առանձնանալ ու խուսափել մարդկանցից։ Ծառայությունն առաջ էլ նրա համար զզվելի էր, իսկ այժմ դա անտանելի դարձավ։ Նա վախենում էր, թե իրեն որևէ կերպ կխաբեն, աննկատելիորեն գրպանը կաշառք կդնեն ու հետո կմերկացնեն որպես ոճրագործի կամ ինքը պետական փաստաթղթերում անզգուշաբար սխալ կգործի, որը հավասարազոր կլինի կեղծիքի, կամ ուրիշի փող կկորցնի։ Տարօրինակ է, որ ուրիշ ժամանակ նրա միտքը երբեք այդքան ճկուն ու հնարագետ չէր եղել, ինչպես այժմ է, երբ ամեն օր հազարավոր բազմազան առիթներ է հնարում, որպեսզի լրջորեն չվախենա, թե իր ազատությանը և պատվին վտանգ է սպառնում։ Բայց դրա փոխարեն զգալիորեն թուլացել է նրա հետաքրքրությունը դեպի արտաքին աշխարհը, մասնավորապես դեպի գրքերը, և հիշողությունն սկսել է խիստ դավաճանել։
Գարնանը, երբ ձյունը հալվեց ու վերացավ, գերեզմանա– տան գերեզմանատան մոտ, ձորակում գտան կիսով չափ նեխած երկու դիակՀ դիակ, մի պառավի և մի տղայի, որոնց վրա կային բռնի մահվան նշաններ։ Քաղաքում բոլորի խոսակցության առարկան այդ դիակները և անհայտ մարդասպաններն Էին։ Ւվան Իվան Դմիտրիչը, որպեսզի չկարծեն, թե ինքն Է է նրանց սպան ողը, շրջում Էր էր փողոցներում ու ժպտում, իսկ ծանոթների հանդիպելիս՝ գունատվում Էրէր, կարմրում և սկսում հավատացնել, թե չկա ավելի ստոր ոճրագործություն, քան թույլերին և անպաշտպաններին սպանելը։ Բայց այդ կեղծիքը շուտով նրան հոգնեցրեց և, վաքր֊ինչ խորհրդածելուց հետո, նա որոշեց, որ այն վիճակում, որի մեջ ինքը գտնվում Է, լավագույնն է՝ թաքնվել տանտիրուհու նկուղում։ Նկուղում նա թաքնված մնաց ցերեկը, հետո գիշերը և հաջորդ ցերեկը, սաստիկ մրսեց և, մինչև մթնշաղը սպասելով՝ ծածուկ, գողեգող անցավ իր սենյակը։ Մինչև լուսաբաց նա կանգնեց սենյակի մեջտեղում առանց շարժվելու և ականջը ձայնի պահած։ Վաղ առավոտյան, արևածագից առաջ, տանտիրուհու մոտ վառարանագործներ եկան։ Իվան Դմիտրիչը լավ գիտեր, որ նրանք եկել են խոհանոցի վառարանը վերանորոգելու, բայց վախը նրան հուշեց, թե դրանք վառարանագործի կերպ մտած ոստիկաններ են։ Նա կամացուկ դուրս եկավ բնակարանից և, սարսափով բռնված, առանց գդակի ու սերթուկի՝ վազեց փողոցով։ Շները հաչելով հետապնդեցին նրան, թիկունքում ինչ֊որ տեղ մի գեղջուկ բղավեց, նրա ականջներում սուլեց օդը, և Իվան Դմիտրիչին թվաց, թե ամբողջ աշխարհի բռնությունը կուտակվել է իր թիկունքում ու հետապնդում է իրեն։
Նրան բռնեցին, բերեցին տուն և տանտիրուհուն ուղարկեցին բժիշկ կանչելու։ Բժիշկ Անդրեյ Եֆիմիչը, որի մասին հետո կխոսենք, կարգադրեց հիվանդի գլխին սառը թրջոցներ դնել և նշանակեց դափնեբալի կաթիլներ, տխուր օրորեց գլուխը և գնաց՝ տանտիրուհուն ասելով, որ ինքն այլևս չի գա, որովհետև մարդկանց չպետք է խանգարել խելագարվելու։ Քանի որ ապրուստի և բժշկության միջոցներ տանը չկային, ուստիև Իվան Դմիտրիչին շուտով ուղարկեցին հիվանդանոց և այնտեղ պառկեցրին վեներական հիվանդների հիվանդասենյակում։ Նա գիշերները չէր քնում, քմահաճություն էր անում ու անհանգստացնում հիվանդներին և շատով, Անդրեյ Եֆիմիչի կարգադրությամբ, նրան փոխադրեցին համար 6 հիվանդասենյակը։
— Ես դրա մասին ոչ մի հասկացողություն չունեմ,— մռայլ հայտարարում է Իվան Դմիտրիչը։
— Բայց գիտե՞ք, վաղ թե ուշ ես ինչի կհասնեմ,— շարունակում է նախկին տեսակավորողը՝ աչքերը խորամանկորեն կկոցելռվ։— կկոցելով։— Ես անպայման կստանամ շվեդական «Բևեռային աստղ» շքանշանը։ Դա այնպիսի շքանշան է, որ արժի դրա համար սրան֊նրան դիմել։ Սպիտակ խաչ և սև ժապավեն։ Այդ շատ գեղեցիկ է։
Հավանորեն ուրիշ ոչ մի տեղ կյանքն այնքան միօրինակ չէ, ինչպես ֆլիգելում։ Հիվանդները, բացի անդամալույծից և հաստլիկ գեղջուկից, առավոտյան լվացվում են նախասենյակում դրված մեծ տաշտի մեջ ու սրբվում իրենց խալաթների փեշերով. դրանից հետո անագե գավաթներով թեյ են խմում, որ գլխավոր շենքից Նիկիտան է բերում։ Յուրաքանչյուրին հասնում է մի գավաթ։ Կեսօրին ուտում են թթու կաղամբով շչի և խաշիլ. երեկոյան ընթրիքը ճաշից մնացած խաշիլն է։ Այդ գործողությունների արանքում պառկում են, քնում, պատուհաններից դուրս նայում և մի անկյունից մյուսը քայլում։ Եվ այդպես ամեն օր։ Նույնիսկ նախկին տեսակավորողը միշտ միևնույն շքանշաններից է խոսում։
Նրա արտաքինր կոպիտ է, ծանր, գեղջկական. իր դեմքով, մորուքով, ճապաղած մազերով և ամուր, անճոռնի կառուցվածքով նա հիշեցնում է մեծ ճանապարհի տռզած, անժուժկալ ու բիրտ պանդոկապետի։ Երեսը խստատեսք է, ծածկված կապույտ երակներով, աչքերը փոքր են, քիթը՝ կարմիր։ Բարձր հասակի և լայն թիկունքի հետ մեկտեղ նա ունի հսկայական ձեռքեր ու ոտքեր. թվում է, թե բավական է նրա բռունցքի մի հարվածը, և շունչդ կփչես։ Բայց նրա ընթացքը հանդարտ է, քայլվածքն զգույշ, գողտրիկ. նեղ միջանցքում հանդիպելիս՝ նա միշտ առաջինն է կանգ առնում, որպեսզի ճանապարհ տա և ոչ թե բամբ ձայնով, ինչպես կսպասեիք, այլ բարակ, մեղմ տենորով ասում է՝ «Ներողությո՛ւն»։ Նրա պարանոցի վրա կա մի փոքրիկ ուռուցք, որը նրան խանգարում է կոշտ, օսլայած օձիք կրելու, աստի նա միշտ փափուկ քաթանե կամ չթե կրկնաշապիկ է հագնում։ Ընդհանրապես նա բժշկավարի չի հագնվում։ Միևնույն ձեռք զգեստը կրում է մի տասը տարի, իսկ նոր զգեստը, որը նա սովորաբար գնում է ջհուդի խանութից, նրա հագին նույնքան հնամաշ ու ճմռթված է երևում, որքան և հինը։ Միևնույն սերթուկը հագած՝ նա և՛ հիվանդ է ընդունում, և՛ ճաշում է, և՛ հյուր գնում. բայց այդ ոչ թե ժլատությունից է, այլ իր արտաքինի նկատմամբ կատարյալ անուշադրությունից։
Երբ Անդրեյ Եֆիմիչն իր պաշտոնն ընդունելու համար քաղաք ժամանեց, «աստվածահաճո հիմնարկը» սոսկալի վիճակի մեջ էր գտնվում։ Գարշահոտության պատճառով հիվանդասենյակներում, միջանցքներում և հիվանդանոցի բակում դժվար էր շնչել։ Հիվանդանոցի սևագործ գեղջուկները, հիվանդապահուհիները և նրանց երեխաները քնում էին հիվանդների հետ, հիվանդասենյակներում։ Գանգատվում էին, որ ուտիճների, փայտոջիլների և մկների երեսից օր չեն տեսնում։ Վիրաբուժական բաժանմունքում կարմիր քամի հիվանդությունն անպակաս էր։ Ամբողջ հիվանդանոցն ուներ գանգամաշկման միայն երկու դանակ և ոչ մի ջերմաչափ, վաննաներում կարտոֆիլ էին պահում։Վերակացուն, հանդերձապահուհին և բուժակը հիվանդներին կողոպտում էին, իսկ հին բժշկի՝ Անդրեյ Եֆիմիչի նախորդի մասին պատմում էին, իբր թե նա զբաղվել է հիվանդանոցի սպիրտի գաղտնի վաճառքով և հիվանդապահուհիներից ու հիվանդ կանանցից իր համար ստեղծած է եղել մի ամբողջ հարեմ։ Քաղաքում շատ լավ գիտեին այգ այդ անկարգությունների մասին և նույնիսկ չափազանցնում էին դրանք, բայց այդ ամենին հանգիստ էին վերաբերվում. ոմանք դրանք արդարացնում էին նրանով, որ հիվանդանոցում պառկում են միայն քաղքենիները և գեղջուկները, որոնք չեն կարող դժգոհ լինել, որովհետև իրենց տանը շատ ավելի վատ են ապրում, քան հիվանդանոցում. հո սալամբի մսով չե՜ն կերակրելու դրանց։ Մյուսներն էլ, արդարացնելու համար, ասում էին, որ առանց զեմստվոյի օգնության, միայն քաղաքի միջոցներով, լավ հիվանդանոց պահելն ուժից վեր բան է։ Փա՜ռք աստծո, որ գոնե վատը կա։ Իսկ երիտասարդ զեմստվոն ոչ քաղաքում, ոչ էլ մոտակայքում հիվանդանոց բաց չէր անում՝ հիմնվելով այն բանի վրա, որ քաղաքը արդեն իր հիվանդանոցն ունի։
Ստուգելով հիվանդանոցը՝ Անդրեյ Եֆիմիչը եկավ այն եզրակացության, որ դա անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նրա կարծիքով ամենախելոք բանը, որ կարելի էր անել, այս էր՝ հիվանդներին ազատ արձակել, իսկ հիվանդանոցը փակել։ Բայց նա մտածեց, որ այդ բանն անելու համար միայն իր կամեցողությունը բավական չի և որ այդ անօգուտ կլինի. եթե ֆիզիկական և բարոյական անմաքրությունը մի տեղից քշես, այն մեկ ուրիշ տեղ կփոխադրվի. պետք է սպասել, մինչև որ դա ինքն իրեն հողմահարվի։ Մանավանդ որ, եթե մարդիկ հիվանդանոց են բացել և այն հանդուրժում են իրենց քաղաքում, նշանակում է դա նրանց հարկավոր է. նախապաշարմունքները և այդ բոլոր զազրելի ու նողկալի առօրյա բաները հարկավոր են, որովհետև դրանք ժամանակի ընթացքում վերածվում են մի որևէ պետքական բանի, ինչպես գոմաղբը՝ սևահողի։ Աշխարհում չկա ոչ մի այնպիսի լավ բան, որ իր սկզբնաղբյուրում աղտ չունենա։
Պաշտոնն ստանձնելով՝ Անդրեյ Եֆիմիչն ըստ երևույթին բավական անտարբեր վերաբերվեց անկարգություններին. նա միայն հիվանդանոցի սևագործ գեղջուկներին ու հիվանդապահուհիներին խնդրեց, որ հիվանդասենյակներում չգիշերեն, և հիվանդանոցում դրեց գործիքների երկու պահարան. իսկ վերակացուն, հանդերձապահուհին, բուժակը և վիրաբուժական բաժանմունքի կարմիր քամին մնացին իրենց տեղերում։
Անդրեյ Եֆիմիչը խելացիություն և ազնվություն անչափ շատ է սիրում, բայց իր շուրջը խելացի ու ազնիվ կյանք հաստատելու համար նրան պակասում է կամքի ուժ և հավատ՝ որ ինքն իրավունք ունի։ Հրամայել, արգելել և իր ասածը պնդել նա ուղղակի չի կարողանում։ Կարծես թե նա ուխտել է ձայնը երբեք չբարձրացնել և բայի հրամայական եղանակ չգործածել։ «Տո՛ւր» կամ «բե՛ր)) ասելը նրա համար դժվար է. երբ նա քաղցած է լինում, անհամարձակ հազում է և ասում խոհարարուհուն. «Չէ՞ր կարելի ինձ մի թեյ էնիք անել...» կա մ՝ «ՉԷ՞ր կարելի ինձ ճաշ Էնիք էնիք անել»։ Իսկ ասել վերակացուին, որ այլևս գողություն չանի կամ վռնդել նրան, կամ բոլորովին վերացնել այդ պետք չեկող, պարազիտային պաշտոնը՝ կատարելապես վեր է նրա ուժերից։ Երբ Անդրեյ Եֆիմիչին խաբում են կամ շողոքորթում, կամ հայտնապես կեղծ հաշիվ են բերում ստորագրելու, նա խեցգետնի պես կարմրում է և իրեն մեղավոր զգում, բայց հաշիվն, այնուամենայնիվ, ստորագրում է. երբ հիվանդներր գանգատվում են նրան, որ իրենք քաղցած են մնում կամ որ հիվանդապահուհիներն իրենց հետ կոպիտ են վարվում, նա շփոթվում է և մեղավորի պես մռթմռթում.
— Լա՛վ, լա՛վ, ես հետո կքննեմ... Հավանորեն այստեղ մի թյուրիմացություն կա...
Սկզբի շրջանում Անդրեյ եֆիմիչը մեծ եռանդով էր աշխատում։ Նա ամեն օր առավոտից մինչև ճաշ ընդունելություն էր անում, վիրահատություններ էր կատարում և նույնիսկ զբաղվում էր մանկաբարձական պրակտիկայով։ Կանայք նրա մասին ասում էին, որ նա ուշադիր է և հիանալի է գուշակում հիվանդությունները, հատկապես երեխաների և կանացի հիվանդությունները։ Բայց գործն իր միօրինակությամբ և ակնհայտ ապարդյունությամբ ժամանակի ընթացքում նկատելիորեն ձանձրացրեց նրան։ Այսօր երեսուն հիվանդ ես ընդունում, վաղը տեսնում ես՝ երեսունհինգն եկավ, մյուս օրը՝ քառասունը, և այդպես օրը֊օրին, տարին տարու վրա, իսկ մահացությունը քաղաքում չի պակասում, և հիվանդները չեն դադարում գալ։ Առավոտից մինչև ճաշ եկած քառասուն հիվանդին լուրջ օգնություն ցույց տալ ֆիզիկապես հնարավոր չէ, նշանակում է, ակամայից լոկ խաբեություն է դուրս գալիս։ Հաշվետու տարում ընդունվել է 12.000 երթևեկ հիվանդ. նշանակում է, պարզ դատելով, խտբվել խաբվել է 12.000 մարդ։ Իսկ լռւրջ հիվանդներին հիվանդասենյակները դնել և նրանցով զբաղվել գիտության կանոնների համաձայն՝ նույնպես չի կարելի, որովհետև կանոնները կան, իսկ գիտություն չկա։ Իսկ փիլիսոփայութունը թողնելու և մյուս բժիշկների պես պեդանտորեն կանոններին հետևելու համար նախ և առաջ հարկավոր են մաքրություն և օդափոխություն և ոչ թե կեղտոտություն, հարկավոր են առողջարար սնունդ և ոչ թե հոտած, թթու կաղամբի շչի, լավ օգնականներ՝ և ոչ թե գողեր։
Եվ հետո՝ ի՞նչ միտք ունի խանգարել մարդկանց մեռնելու, երբ մահը յուրաքանչյուրի նորմալ ու օրինական վախճանն է։ Ինչ օգուտ նրանից, որ ինչ֊որ չարչու կամ չինովնիկի մեկը մի հինգ, տասը տարի ավելի ապրի։ Իսկ եթե բժշկագիտության նպատակը համարենք այն, որ դեղերը մեղմացնում են տանջանքները, ապա ակամայից հարց առաջ կգա՝ ինչո՞ւ դրանք մեղմացնել։ Նախ, ասում են, որ տանջանքները մարդուն տանում են դեպի կատարելության և, երկրորդ, եթե մարդկությունը իսկապես վարժվի դեղահաբերով ու կաթիլներով մեղմացնել իր տանջանքները, ապա նա բոլորովին մոռացության կմատնի կրոնն ու փիլիսոփայաթյունը, որոնցում մինչև այժմ գտնում էր ոչ միայն պաշտպանություն ամեն տեսակ դժբախտություններից, այլև նույնիսկ երջանկություն։ Պուշկինն իր մահից առաջ սոսկալի տանջանքներ է կրել, խեղճ Հայնեն անդամալույծ պառկած է եղել մի քանի տարի. էլ ինչո՞ւ չհիվանդանան ինչ֊որ Անդրեյ Եֆիմիչ կամ Մատրյոնա Սավիշնա, որոնց կյանքն անբովանդակ է և բոլորովին դատարկ կլիներ ու նման ամեոբայի կյանքի, եթե տանջանքները չլինեին։
Ընդունելության ժամանակ նրան շուտով ձանձրացնում են հիվանդների երկչոտությունն ու անհասկացողությունը, Սերգեյ Սերգեյիչի վայելուչ տեսքը, պատերին կախած պատկերները և իր սեփական հարցերը, որ արդեն քսան տարուց ավելի է, ինչ նա անփոփոխ կերպով տալիս է հիվանդներին։ Եվ մի հինգ֊վեց հիվանդ ընդունելով՝ նա թողնում գնում է։ Մյուսներին առանց նրա ներկայության ընդունում է բուժակը։
Գոհ այն հաճելի մտքից, որ, փառք աստծու, մասնավոր պրակտիկա ինքը վաղուց է արդեն ինչ չունի և որ իրեն ոչ ոք չի խանգարի, Անդրեյ Եֆիմիչը տուն գալով, անհապաղ նստում է սեղանի մոտ իր առանձնասենյակում և սկսում է կարդալ։ Նա խիստ շատ է կարդում և միշտ մեծ բավականությամբ։ Նրա ռոճիկի կեսը գնում է գրքեր գնելու վրա, և նրա բնակարանի վեց սենյակներից երեքը խառնիխուռն լցված են գրքերով ու հին ամսագրերով։ Ամենից շատ նա սիրում է պատմության և փիլիսոփայության բնագավառին պատկանող երկեր, իսկ բժշկագիտության բնագավառից ստանում է միայն «Врачъ»-ը որն սկսում է կարդալ միշտ վերջից։ Ընթերցանությունն ամեն անգամ տևում է առանց ընդմիջման մի քանի ժամ և նրան չի հոգնեցնում։ Կարդում է նա ոչ այնպես արագ ու բուռն թափով, ինչպես մի ժամանակ Իվան Դմիտրիչն էր կարդում, այլ դանդաղ, ներթափանցումով, հաճախ կանգ առնելով այն տեղերի վրա, որոնք նրան դուր են դալիս գալիս կամ անհասկանալի են լինում։ Գրքի մոտ միշտ դրված է օղու գրաֆինը և աղ դրած վարունգ կամ թրջոց դրած խնձոր՝ ուղղակի մահուդի վրա, առանց ափսեի։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ, առանց աչքերը գրքից կտրելու, նա իր համար մի բաժակ օղի է լցնում ու խմում, հետո, առանց նայելու, շոշափում, վերցնում է վարունգը և մի կտոր կծում։
Ժամը երեքին նա զգուշաբար մոտենում է խոհանոցի դռանը, հազում է և ասում.
— Ո՛չ դեռ ժամանակը չէ...— պատասխանում է Անդրեյ Եֆիմիչը։— Ես կսպասեմ... կսպասեմ...
Երեկոյան դեմ սովորաբար գալիս է փոստի պետը՝ Միխայիլ Ավերյանիչը, միակ մարդն ամբողջ քաղաքում, որի հետ լինելը Անդրեյ Եֆիմիչի համար տհաճ չէ։ Միխայիլ Ավերյանիչը ժամանակով եղել է շատ հարուստ կալվածատեր և ծառայել է հեծելազորում, բայց սնանկացել է և կարիքից ստիպված, ծերությունը մոտենալով, փոստային վարչություն է մտել։ նա Նա ունի առույգ, առողջ տեսք, ալեհեր, ճոխ այտամորուք, բարեկիրթ ձևեր և հաճելի բարձր ձայն։ Նա բարի է և զգայուն, բայց դյուրաբորբոք է։ Երբ փոստում հաճախորդներից մեկնումեկը բողոքում է, չի համաձայնում կամ պարզապես սկսում է դատողություն անել, Միխայիլ Ավերյանիչը շառագունում, ամբողջ մարմնով ցնցվում է և որոտաձայն գոռում. «Լռե՜լ». այնպես որ փոստի բաժանմունքի վերաբերմամբ վաղուց է հաստատվել այնպիսի մի հիմնարկության համբավ, որտեղ լինելը սարսափելի է։ Միխայիլ Ավերյանիչը Անդրեյ Եֆիմիչին հարգում և սիրում է նրա կրթվածության ու հոգու ազնվության համար, իսկ մնացած քաղքենիներին բարձրից է նայում, որպես իր ստորադրյալների։
— Ահավասի՜կ և ես,— ասում է նա՝ Անդրեյ Եֆիմիչի սենյակը մտնելով։— Բարև՛, թանկագինս։ Ով գիտե՝ ես արդեն ձանձրացրել եմ ձեզ, հա՞։
Առաջին շիշը նույնպես խմում են լուռ, բժիշկը՝ մտածմունքի մեջ ընկած, իսկ Միխայիլ Ավերյանիչր՝ ուրախ, աշխույժ տեսքով, որպես մի մարդ, որն ինչ֊որ շատ հետաքրքրական բան ունի պատմելու։ Խոսակցությունը միշտ բժիշկն է սկսում։
— Որքա՜ն ցավալի է,— ասում է նա դանդաղ և կամաց՝ գլուխն օրորելով և զրուցակցի աչքերին չնայելով (նա երբեք մարդկանց աչքերին չի նայում),— խորապես ցավալի է, հարգելի Միխայիլ Ավերյանիչ, որ մեր քաղաքում բոլորովին չկան այնպիսի մարդիկ, որոնք կարողանային և սիրեին խելացի ու հետաքրքրական զրույց անել։ Դա հսկայական զրկանք է մեզ համար։ Մինչև անգամ ինտելիգենցիան տափակությունից վեր չի բարձրանում. նրա զարգացման մակարդակը, հավատացնո՛ւմ եմ ձեզ, բնավ էլ բարձր չէ ստորին ղասի դասի զարգացման մակարդակից։
— Միանգամայն ճի՛շտ է։ Համաձայն եմ։