Մյուս կողմից էլ նրան հիանալի հայտնի է, որ վերջին քսանհինգ տարվա ընթացքում բժշկական գիտությունը հեքիաթային փոփոխություն է կրել։ Երբ նա համալսարանում սովորում էր, նրան թվում էր, թե բժշկագիտությունը շուտով ընկնելու է այն վիճակի մեջ, ինչ և ալքիմիան ու մետաֆիզիկան, իսկ հիմա, երբ նա գիշերները կարդում է, բժշկագիտությունը նրան հուզում է և նրա մեջ առաջացնում զարմանք ու մինչև իսկ հրճվանք։ Իրոք որ, ի՜նչ անսպասելի փայլ, ի՜նչ հեղափոխություն։ Անտիսեպտիկայի շնորհիվ այնպիսի վիրահատություններ են անում, որոնք մեծ Պիրոգովն անհնարին էր համարում մինչև անգամ in spe<ref>Ապագայում (լատ.)</ref>։ Սովորական զեմստվոյական բժիշկները սիրտ են անում կատարելու ծնկի հողի ռեզեկցիա, հարյուր որովայնահերձությունը տալիս է մի մահվան դեպք, իսկ քարագոյացման հիվանդությունն այնպիսի դատարկ բան է համարվում, որ դրա մասին մինչև իսկ չեն գրում։ Արմատապես բժշկվում է սիֆիլիսը։ Հապա ժառանգականության թեորիա՞ն, հիպնոտի՞զմը, Պաստյորի և Կոխի գյուտե՞րը, առողջաբանությունն ու վիճակագրությո՞ւնը, հապա մեր ռուսական զեմստվային բժշկագիտությո՞ւնը։ Իսկ հոգեբուժությունը,— հիվանդությունների իր այժմյան դասակարգությամբ, նրանց որոշման ու բուժման մեթոդներով,— առաջներում եղածի հետ համեմատած՝ այդ մի ամբողջ էլբրուս է։ Հիմա խելագարների գլխին սառը ջուր չեն լցնում և նրանց տենդաշապիկ չեն հագցնում. նրանց մարդավայել են պահում և մինչև իսկ, ինչպես լրագրերում են գրում, նրանց համար ներկայացումներ ու պարահանդեսներ են կազմակերպում։ Անդրեյ Եֆիմիչը գիտե, որ ներկայիս հայացքների և ճաշակի առկայությամբ այնպիսի մի գարշելի բան, ինչպիսին համար 6 հիվանդասենյակն է, հնարավոր է թերևս միայն երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա, մի փոքրիկ քաղաքում, որտեղ քաղաքագլուխը և բոլոր ձայնավորները կիսագրագետ քաղքենիներ են, որոնք հանձին բժշկի տեսնում են մի քուրմի, որին պետք է հավատալ առանց որևէ քննադատության, թեկուզ նա հալած անագ լցնի բերանդ. իսկ մի ուրիշ տեղ հասարակությունը և լրագրերը այդ փոքրիկ Բաստիլիայի փոշին արդեն վաղուց քամուն տված կլինեին։
«Սակայն ի՞նչ օգուտ,— հարց է տալիս Անդրեյ Եֆիմիչն ինքն իրեն՝ աչքերը բանալով։— Դրանից ի՞նչ օդոլտ օգուտ։ Ե՛վ վարակի կանխում կա, և՛ Կոխ, և՛ Պաստյոր, բայց բանի էությունը բնավ չի փոխվել։ Հիվանդացումներն ու մահացությունը նույնն են մնացել։ Խելագարների համար պարահանդեսներ և ներկայացումներ են կազմակերպում, սակայն, այդուհանդերձ, նրանց ազատ չեն արձակում։ Նշանակում է, բոլորը դատարկ բան է և ունայնություն. և ոչ մի զանազանություն Վիեննայի լավագույն կլինիկայի և իմ հիվանդանոցի միջև, իսկապես ասած, չկա»։
Բայց թախիծը և նախանձի նման ինչ֊որ զգացում խանգարում են նրան անտարբեր լինելու։ Դե, երևի, հոգնածությունից է։ Ծանրացած գլուխն իջնում է գրքի վրա, նա ձեռքերին է դնում երեսը, որպեսզի փափուկ լինի, և մտածում է.
:<references/>
==VIIVIII==
Սրանից մի երկու տարի առաջ զեմստվոյի առատաձեռնությունը բռնեց և նա որոշում կայացրեց մինչև զեմստվային հիվանդանոց բաց անելը քաղաքային հիվանդանոցի բուժական անձնակազմն ուժեղացնելու համար տարեկան երեք հարյուր ռուբլի նպաստ տալ, և Անդրեյ Եֆիմիչին օգնելու համար քաղաք հրավիրեց գավառական բժիշկ Եվգենի Ֆյոդորիչ Խոբոտովին։ Դա դեռևս շատ երիտասարդ մի մարդ է, երեսուն տարեկան էլ չկա. լայն այտոսկրերով ու փոքրիկ աչքերով, բարձրահասակ, թուխ մարդ է. հավանորեն նրա նախնիները այլազգի են եղել։ Քաղաք եկավ նա առանց գրպանում մի գրոշ ունենալու, հետը բերելով մի փոքրիկ ճամպրուկ և մի երիտասարդ տգեղ կին, որին նա անվանում էր իր խոհարարուհին։ Այդ կինը ծծկեր երեխա ունի։ Եվգենի Ֆյոդորիչը դնում է հովարավոր հովհարավոր գլխարկ, հագնում է սապոգներ, իսկ ձմռանը՝ կիսամուշտակ։ Նա մտերմացել է բուժակ Սերգեյ Սերգեյիչի և գանձապետի հետ, իսկ մնացած չինովնիկներին, չգիտես ինչու, անվանում է արիստոկրատներ և նրանցից հեռու է մնում։ Նրա ամբողջ բնակարանում միայն մեկ գիրք կա՝ «Վիեննայի կլինիկայի 1881 թվականի նորագույն դեղատոմսերը»։ Հիվանդի մոտ գնալիս նա իր հետ միշտ վերցնում է և այդ գրքույկը։ Երեկոները նա ակումբում բիլիարդ է խաղում, իսկ թղթախաղ չի սիրում։ Խոսելիս մեծ սիրահար է գործածելու այնպիսի բառեր, ինչպես՝ կանիտել, քացախով մանտիֆոլիա, բավական է բանը մթագնես և այլն։
Հիվանդանոցում նա լինում է շաբաթը երկու անգամ, այցելում է հիվանդասենյակներում պառկած հիվանդներին և կատարում է երթևեկ հիվանդների ընդունելություն։ Վարակումը կանխող միջոցների լիակատար բացակայությունը և արնածծիչ բանկաները նրան զայրացնում են, բայց Անդրեյ Եֆիմիչին վիրավորելուց վախենալով՝ նա նոր կարգեր չի մտցնում։ Իր պաշտոնակից Անդրեյ Եֆիմիչին նա հին խարդախ է համարում, կասկածում է, որ նա մեծ միջոցներ ունի և գաղտնի նախանձում է նրան։ Նա սիրով կգրավեր Անդրեյ Եֆիմիչի տեղը։
«Այս ի՜նչ վատ բան է,— մտածեց նա, նայելով Մոիսեյկայի մերկ ոտքերին ու կարմրած, վտիտ կոճերին։— Չէ՞ որ եղանակը խոնավ է»։
Եվ դրդված մի զգացումից, որը նման էր և՛ կարեկցության, և զզվանքի, նա հրեայի հետևից ֆլիգել գնաց՝ մեկ նրա ճաղատին նայելով, մեկ ոտքերի կոճերին։ Երբ բժիշկը ներս մտավ, Նիկիտան վեր թռավ հնոտիների կույտի վրայից Ու ու ձիգ կանգնեց։
— Բարև՛, Նիկիտա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մեղմությամբ,—արդյոք չէ՞ր կարելի այս հրեային կոշիկ տալ, ապա թե ոչ կմրսի։
Նախասենյակից հիվանդասենյակ տանող դուռը բաց էր։ Իվան Դմիտրիչը արմունկին հենված՝ պառկած էր անկողնում և անհանգստացած ականջ էր դնում օտար ձայնին. նա հանկարծ ճանաչեց բժշկին։ Զայրույթից նա ամբողջ մարմնով ցնցվեց, վեր թռավ տեղից, երեսը կարմրած, չարացած աչքերը ճակատը թռած՝ վազեց հիվանդասենյակի մեջտեղը։
— Բժի՜շկն է եկել,— գոչեց նա ու քրքչաց։— Վերջապե՜ս։ Պարոնա՛յք, շնորհավորում եմ, բժիշկը մեզ արժանացնում է իր այցելությանը։ Անիծվա՜ծ զեռուն,— ճղճղաց նա և այնպիսի մոլեգնությամբ, որ երբեք չէին տեսել հիվանդասենյակում, ոտքը հատակին խփեց։— Սպանե՛լ այդ զեռունին։ Ո՛չ, սպանելը քիչ է։ Գցե՛ լ Գցե՛լ արտաքնոցը, խեղդե՛լ այնտեղ։
Անդրեյ Եֆիմիչը, լսելով այդ, նախասենյակից հիվանդասենյակի ներսը նայեց և հարցրեց մեղմորեն.
— Ինչի՞ համար։
— Ինչի՞ համար,— բղավեց Իվան Դմիտրիչը, սպառնալից տեսքով նրան մոտենալով և ջղաձգաբար փաթաթվելով խալաթի մեջ։— Ինչի՞ համար։ Գո՜ղ,— արտասանեց նա զզվանքով ու շրթունքներին այնպիսի ձև տալով, ասես ցանկանում էր թքել։ — թքել։— Շառլատա՛ն։ Դահի՛ճ։
— Հանգստացե՛ք,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ մեղավորի ժպիտով։— Հավատացնում եմ ձեզ, ես երբեք և ոչինչ չեմ գողացել, իսկ մնացածը դուք, հավանորեն, խիստ չափազանցնում եք։ Ես տեսնում եմ, որ դուք բարկացած եք ինձ վրա։ Հանգստացե՛ք, խնդրում եմ ձեզ, եթե կարող եք, և ասեք սառնասրտությամբ՝ ինչի՞ համար եք բարկացած։
— Հա՛, հիվանդ եմ։ Բայց չէ՞ որ տասնյակ, հարյուրավոր խելագարներ ազատ շրջում են, որովհետև ձեր տգիտությունն անընդունակ է նրանց առողջներից զանազանելու։ Իսկ ինչո՞ւ ե՛ս և այս դժբախտները պետք է նստենք այստեղ բոլորի տեղը, որպես քավության նոխազներ։ Դուք, բուժակը, վերակացուն և հիվանդանոցի բոլոր սրիկաները բարոյական տեսակետից անչափելիորեն ցածր եք մեր յուրաքանչյուրից. իսկ ինչու ենք մենք այստեղ նստած, իսկ դուք՝ ո՛չ։ Որտե՞ղ է տրամաբանությունը։
— Բարոյական հանգամանքները և տրամաբանությունն այստեղ դեր չունեն։ Բոլորը կախված է դիպվածից։ Ում նստեցրել են, նա էլ նստած է, իսկ ում չեն նստեցրել, նա զբոսնում է, ահա բոլորր։ բոլորը։ Որ ես բժիշկ եմ, իսկ դուք հոգեկան հիվանդ՝ դրա մեջ ո՛չ բարոյական բան չկա, ոչ էլ տրամաբանություն, այլ կա միայն դատարկ պատահականություն։
— Այդ դատարկաբանությունը ես չեմ հասկանում...— խուլ ձայնով ասաց Եվան Դմիտրիչը և նստեց իր մահճակալին։
— Հիմա լավ կլիներ կառքով որևէ տեղ քաղաքից դուրս գնալ,— ասաց Իվան Դմիտրիչը, տրորելով իր կարմրած աչքերը, ասես քնից նոր արթնանալով.— հետո վերադառնալ տուն՝ տաք, բարեհարմար առանձնասենյակը և... և մի կարգին բժշկի մոտ բուժել գլխացավը... Վաղուց է ես մարդավարի չեմ ապրել։ Իսկ այստեղ խիստ վա՜տ է։ Անհանդուրժելի՜ վատ է։
Երեկվա հուզմունքից հետո նա հոգնած էր ու թուլացած և դժկամությամբ էր խոսում։ Նրա մատները դողում էին, և դեմ֊ քից դեմքից երևում էր, որ գլուխը սաստիկ ցավում է։
— Տաք, բարեհարմար առանձնասենյակի և այս հիվանդասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Մարդու հանգստությունն ու բավականությունը ոչ թե իրենից դուրս է, այլ հենց իր մեջ։
— Ընդհակառակը, դուք սքանչելի եք դատում։
— ՍտոիկներըՍտոյիկները, որոնց դուք այդպես ծաղրաբար նմանեցնում եք, խիստ հետաքրքրական մարդիկ էին, բայց նրանց ուսմունքն։ անշարժացավ տակավին երկու հազար տարի սրանից առաջ և մազաչափ անգամ առաջ չի չարժվել ու չի շարժվի, որովհետև գործնական ու կենսունակ չէ։ Այն հաջողություն է ունեցել միայն փոքրամասնության շրջանում, որն իր կյանքն անց է կացնում ամեն տեսակ ուսմունքներ սերտելով ու նրանց համի քաղցրությունը վայելելով, իսկ մեծամասնությունն այն չէր հասկանում։ Դեպի հարստությունը, դեպի կյանքի հարմարություններն՝ անտարբերություն, դեպի տանջանքն ու մահը՝ արհամարհանք քարոզող ուսմունքը բոլորովին անհասկանալի է հսկայական մեծամասնությանը, որովհետև այդ մեծամասնությունը երբեք ճաշակած չի եղել ոչ հարստությունը, ոչ էլ կյանքի հարմարությունները. իսկ տառապանքներն արհամարհելը նրա համար կնշանակեր արհամարհել բուն իսկ կյանքը, քանի որ մարդու ամբողջ էությունը կազմում են՝ քաղցի, ցրտի, վիրավորանքների, կորուստների և մահվան հանդեպ համլետյան ահի զգայությունները։ Այդ զգայությունները ողջ կյանքն են։ Այդ կյանքը կարող է բեռ թվալ, նրան կարելի է ատել, բայց ոչ արհամարհել։ Այո՛, այսպես է. կրկնում եմ՝ ստոյիկների ուսմունքը երբեք չի կարող ապագա ունենալ, իսկ կյանքի սկզբից մինչև այսօր առաջադիմում են, ինչպես տեսնում եք, պայքարը, զգայուն վերաբերմունքը դեպի ցավը, գրգռին պատասխանելու ընդունակությունը...
Իվան Դմիտրիչը հանկարծ կորցրեց մտքերի թելը, կանգ առավ և սրտնեղած շփեց ճակատը։
— Ուզում էի ինչ֊որ կարևոր բան ասել, բայց շփոթվեցի,— ասաց նա։— Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Այսպես, ուրեմն, ես այս եմ ասում. ստոյիկներից մեկն իրեն ստրկության վաճառեց, որպեսզի փրկագնի իր մերձավորին։ Ա՛յ, տեսնում եք, ստոյիկն էլ է անդրադարձել գրգիռին, որովհետև մի այնպիսի մեծահոգի ակտի համար, ինչպիսին է իրեն ոչնչացնելը հանուն իր մերձավորի, հարկավոր է վրդովված, կարեկցող հոգի։ Ես այստեղ, այս բանտում մոռացել եմ բոլորը, ինչ սովորել էի, ապա թե ոչ էլի որևէ բան կհիշեի։ Իսկ Քրիստոսին եթե վերցնե՞նք։ Քրիստոսն իրականությանը պատասխանամ էր նրանով, որ լալիս էր, ժպտում, տխրում, զայրանում, մինչև անգամ թախծում. նա ժպիտը դեմքին չէր ընդառաջ գնում տառապանքներին և չէր արհամարհում մահը, այլ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, որպեսզի դառնութան դառնության բաժակը հեռանա իրենից։
Իվան Դմիտրիչը ծիծաղեց և նստեց։
— Ո՛չ իմ ծնողները զզվանք էին տածում դեպի մարմնական պատիժները։
— Իսկ ինձ հայրս անողոքաբար գանակոծում էր։ Իմ հայրը խիստ բնավորության տեր, հեմորոյով տառապողի տեսքով մի երկարաքիթ ու դեղնավիզ չինովնիկ էր։ Բայց խոսենք ձեր մասին։ Զեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ ոչ ոք անդամ մատ չի դիպցրել, ոչ ոք ահ չի տվել, չի ծեծկել. եզան պես առողջ եք դուք։ Դուք մեծացել եք ձեր հոր թևի տակ և սովորել նրա հաշվին, իսկ հետո մեկ անգամից ստացել եք անաշխատ վարձատրվող պաշտոն։ Քսան տարուց ավելի դուք ապրել եք ձրի բնակարանում՝ ձրի վառելիքով, լուսավորությամբ, ծառայով, ընդսմին, իրավունք ունենալով աշխատել ինչպես և ինչքան կկամենաք, թեկուզ ոչինչ չանել։ Բնությունից դուք ծույլ, փխրուն մարդ եք, ուստիև ջանացել եք ձեր կյանքն այնպես դասավորել, որպեսզի ձեզ ոչինչ չանհանգստացնի և տեղից չշարժի։ Գործերը դուք հանձնել եք բուժակին և մյուս սրիկաներին, իսկ ինքներդ նստել եք տաք ու խաղաղ ձեր տեղում, փող եք կուտակել, գիրք կարդացել, ձեզ հաճույք պատճառել զանազան բարձր և դատարկ բաների վերաբերյալ խորհրդածություններով և (Իվան Դմիտրիչը նայեց բժշկի կարմիր քթին) կոնծաբանությամբ։ Մի խոսքով՝ դուք կյանքը չեք տեսել, այն բոլորովին չգիտեք, իսկ իրականությանը ծանոթ եք միայն թեորիապես։ Իսկ տառապանքը դուք արհամարհում եք և ոչ մի բանի վրա չեք զարմանում մի շատ պարզ պատճառով. ունայնություն ունայնությանց, արտաքին և ներքին արհամարհանք դեպի կյանքը, տառապանքները և մահը, ըմբռնում, իսկական երանություն. այս բոլորը փիլիսոփայություն է, որ ամենից հարմարն է ռուս ծույլի համար։ Օրինակ, դուք տեսնում եք, թե գեղջուկն ինչպես է ծեծում իր կնոջը։ Ինչո՞ւ միջամտել։ Թո՛ղ ծեծի. միևնույն է՝ երկուսն էլ մեռնելու են վաղ թե ուշ, մանավանդ որ ծեծողն իր հարվածներով վիրավորում է ոչ թե նրան, ում ծեծում է, այլ հենց իրեն։ Հարբեցողությունը հիմար, անվայել բան է, բայց խմես էլ՝ պետք է մեռնես, չխմես էլ՝ պետք է մեռնես։ Ասենք, մի կին է գալիս, ատամները ցավում են...Դե՛, ի՞նչ կա որ։ Ցավը ցավի պատկերացումն է և, ի դեպ, հիվանդություններն էլ այս աշխարհում չես վերացնի, բոլորս էլ մեռնելու ենք. ուստիև՝ թո՛ղ, հեռացիր, ա՛յ կնիկ, ինձ մի խանգարիր մտածել և օղի խմել։ Երիտասարդը խորհուրդ է հարցնում, թե ինչ անի, ինչպես ապրի. նախքան պատասխանելը՝ մեկ ուրիշը կմտածեր, իսկ այստեղ պատասխանն արդեն պատրաստ է. ձգտիր ըմբռնման կամ ճշմարիտ երանության։ Իսկ ի՛նչ բան է այդ «ճշմարիտ երանությունը»։ Պատասխան չկա, իհարկե։ Մեզ այստեղ պահում են ճաղերի հետևում, փտեցնում են, խոշտանգում. բայց այդ հիանալի է և խելացի, որովհետև այս հիվանդասենյակի և տաքուկ, բարեհարմար առանձնասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա։ Հարմար փիլիսոփայություն է. թե՛ բան չես անի, թե՛ խիղճդ է մաքուր և թե՛ քեզ իմաստուն ես զգում... Ո՛չ, տե՛ր իմ, այդ փիլիսոփայություն չէ, մտածողություն չէ, մտքի խորություն չէ, այլ ծուլություն է, Ֆակիրությունֆակիրություն, թմրեցնող ինքնօրորում... Այո՛,— նորից բարկացավ Իվան Դմիտրիչը։— Տանջանքն արհամարհում եք, բայց երևի ձեր մատը որ դռան տակ գցեն, կոկորդո՜վ մեկ կբղավեք։
— Բայց գուցեև չբղավեմ,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ հեզաբար ժպտալով։
— Հա՛, ինչպես չէ։ Բայց, ա՛յ, եթե դուք կաթվածահար լինեիք կամ, դիցուք, որևէ հիմարի ու հանդուգնի մեկր մեկը իր դիրքից ու աստիճանից օգտվելով՝ հրապարակորեն վիրավորեր ձեզ, և դուք իմանայիք, որ նա անպատիժ կմնա, դե՛, այն ժամանակ դուք կհասկանայիք, թե ինչ ասել է ուրիշներին ըմբռնողության ու ճշմարիտ երանության խորհուրդ տալ։
— Այդ օրիգինալ դատողություն է,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով ու ձեռքերը շփելով։— Ինձ հաճելի զարմանք է պատճառում ձեր ընդհանրացման հակումը, իսկ իմ բնութագիրը, որ դուք հենց նոր բարեհաճեցիք տալ, ուղղակի փայլուն է։ Խոստովանում եմ, որ ձեզ հետ զրուցելն ինձ հսկայական բավականություն է պատճառում։ Դե՛, ես ձեզ լսեցի, հիմա դուք էլ բարեհաճեցեք ինձ լսել...