:::Այդ օրերին էր, որ ես իմացա,թե ինչ է նշանակում տառապել,ինչ է նշանակում ամաչել,ինչ է նշանակում հուսահատվել։
::::::::::::Պիեռ Աբելյառ
― Ապրե՛ս, ― ասաց Պաշկան ու իսկույն էլ կրակեց իր հրացանով։ Նա նշան բռնեց Անկայի նետի վրա, բայց չկպավ։ ― Շունչս չպահեցի, ― բացատրեց նա։
― Իակ Իսկ եթե պահեի՞ր, ― հարցրեց Անտոնը։ Նա նայում էր Անկային։
Անկան թափով ձգեց աղեղնալարը։ Նա հոյակապ մկաններ ուներ։ Անտոնը հիացած նայում էր, թե թուխ մաշկի տակ ինչպես գլորվեց երկգլուխ մկանի գնդիկը։
Անտոնը թոթվեց ուսերը։
― Իակ Իսկ ո՞վ է աղմուկ֊աղաղակով գնում։
― Ես ոնց որ աղմուկ բարձրացրի, ― մտահոգ ասաց Անկան։ ― Ես վայր գցեցի թասը, ու հանկարծ միջանցքում ոտնաձայներ լսվեցին։ Երևի Կույս Կատյան էր, այսօր նա է հերթապահում։ Ստիպված էի թռչել ծաղկաթմբի վրա։ Ի՞նչ ես կարծում, Տոշկա, ի՞նչ ծաղիկներ են այդ թմբի վրա աճում։
Պաշկան կատաղությունից գունատվեց։
― Ուր ուզում ես գնա, ― ասաց նա, ակամա կմկմալով։ ― Անխե՛լք։ Լրիվ ցնդդել ցնդել ես շոգից։
Անտոնը շրջվեց և, ուղիղ նայելով իր առաջ, գնաց նշանի կողմը։ Նա միայն մի բան էր ուզում, որ առջևում հայտնվեր մի պայթեցված կամուրջ, և որ հարկ լիներ այն կողմ անցնել։ Ինչ գործ ունեմ ես, այդ կարգինների հետ, մտածում էր նա։ Ուր ուզում են, թող գնան․․․ իրենց Պաշենկայի հետ։ Նա հիշեց, որ Անկան շշպռեց Պավելին, երբ սա նրան Անեչկա անվանեց, ու մի քիչ հանգստացավ։ Նա հետ նայեց։
Վերջերս Բարեհուստ (ռամկավարի՝ Գեղջկավան) խուտորի չխմող խենթուկ Իրմա Կուկիշը հիմարավարի երեկոյան կողմ մոտեցել էր խրճիթին ու պատուհանից ներս նայել։ Նա տուն էր վերադարձել արդեն հիմարացած, իսկ երբ մի քիչ խելքը գլուխն էր եկել, պատմել էր, որ խրճիթում պայծառ լույս էր վառվում, և հասարակ սեղանի մոտ մի մարդ էր նստել, ոտքերը դրել էր նստարանին ու խմում էր տակառից, որը բռնել էր մի ձեռքով։ Այդ մարդու դեմքը հասնում էր համարյա գոտկատեղին ու ամբողջովին ծածկված էր ինչ֊որ բծերով։ Պարզ է, որ դա սուրբ Միկան էր, երբ չէր դավանում մեր հավատին, մի քանի կին էր պահում, հարբեցող էր ու զազրելի հայհոյող։ Վախդ պիտի զսպեիր, որ կարողանայիր նրա վրա նայել։ Պատուհանից փչում էր քաղցր ու թախծոտ մի հոտ, և շրջակա ծառերի վրա ստվերներ էին քայլում։ Բոլոր կողմերից մարդիկ էին գալիս լսելու խենթ Իրմայի պատմածը։ Իսկ դրա վերջն այն եղավ, որ գրոհայինները եկան ու, նրա ձեռքերը ոլորելով, տարան Արկանար քաղաքը։ Բայց մարդիկ շարունակում էին խոսել խրճիթի մասին և հիմա այն անվանում էին Հարբած Որջ․․․
Անցնելով վիթխարի ձարխոտի մացառների միջով, Ռումատան ձիուց իջավ Հարբած Որջի մոտ ու սանձը փաթաթեց կուռքերից մեկին։ Խրճիթում լույս էր վառվում, բայց դուռը կախված էր մեկ ծխնուց։ ծղխնուց։ Հայր Կաբանին, ուժասպառ, նստած էր սեղանի մոտ։ Սենյակը պարուրված էր սպիրտի սուր հոտով, սեղանին թափված կրծած ոսկորների ու խաշած շաղգամի արանքում դրված էր մի հսկայական կավե գավաթ։
― Բարի երեկո, հայր Կաբանի, ― ասաց Ռումատան, շեմից ներս մտնելով։