Changes

Անասնաֆերմա

Ավելացվել է 211 բայտ, 19:16, 28 Հոկտեմբերի 2013
Ամռան կեսին, տարիների բացակայությունից հետո, ֆերմայում հանկարծ նորից հայտնվեց Մովսես ագռավը։ Նա բոլորովին չէր փոխվել, նորից ոչ մի աշխատանք չէր անում եւ առաջվա պես շարունակում էր նույն ոգով պատմություններ անել Շաքարաքլոր Լեռան մասին։ Նա թառում էր մի որեւէ կոճղի, թեւերը թափահարում եւ, եթե լսող կար, ժամերով խոսում։ «Վերեւում, ընկերներ», հանդիսավոր ասում էր նա, մեծ կտուցը վեր տնկելով, «հենց ձեր տեսած այն մութ ամպի հետեւում գտնվում է երջանիկ մի երկիր՝ Շաքարաքլորի Լեռը, որտեղ մենք, թշվառ կենդանիներս, հավիտյան կազատվենք մեր չարչարանքներից»։ Նա նույնիսկ պնդում էր, որ իր բարձր թռիչքներից մեկի ժամանակ եղել է այնտեղ եւ տեսել է երեքնուկի մշտադալար արոտներն ու թփերի վրա աճող շաքարն ու կարկանդակները։ Անասուններից շատերը հավատում էին նրան, մտածելով, որ եթե իրենց կյանքն այժմ սովյալ է ու տքնաջան, ապա արդար չէ՞ արդյոք, որ մի տեղ պիտի լինի նաեւ ավելի լավ մի աշխարհ։ Խոզերի վերաբերմունքը Մովսեսի հանդեպ դժվար էր հասկանալ։ Նրանք արհամարանքով ժխտում էին Շաքարաքլոր Լեռան գոյությունը, միեւնույն ժամանակ թողնելով, որ Մովսեսը մնա ֆերմայում, չաշխատի եւ նույնիսկ գարեջրի օրաբաժին ստանա։
Սմբակը բուժելով, Դմբուզը սկսեց նախկինից ավելի եռանդուն աշխատել։ Այդ տարի բոլոր անասուններն էին աշխատում ստրուկի պես։ Ֆերմայի առօրյա գործերից եւ հողմաղացի վերականգնումից բացի, ավելացել էր խոճկորների դպրոցի կառուծումըկառուցումը, որի պարապմունքները սկսվելու էին մարտին։ Կիսաքաղց վիճակում երկար աշխատելը երբեմն անտանելի էր, բայց Դմբուզը երբեք չէր տրտնջում։ Նրա արարքներն ու խոսքերը ոչ մի առիթ չէին տալիս կարծելու, թե նախկին ուժը լքել է նրան։ Թեթեւակի փոխվել էր միայն նրա արտաքինը՝ մաշկի փայլը խամրել էր, իսկ ազդրերը՝ սմքել։ Մյուսներն ասում էին՝ «Գարնան խոտի հետ Դմբուզը կարգի կգա»։ Սակայն գարունը եկավ, իսկ Դմբուզը չկազդուրվեց։ Երբեմն, երբ նրա մկանները լարվում էին մի մեծ քարաբեկորի քաշից, թվում էր, թե միայն շարունակելու կամքն է նրան ոտքի վրա պահում։ Այդ պահերին նրա շուրթերը կազմում էին «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» խոսքերը՝ արտասանելու համար ձայն չէր մնացել։ Երեքնուկն ու Բենիամինը կրկին անգամ նրան զգուշացրեցին, որ հետեւի իր առողջությանը, բայց Դմբուզը դրան ուշադրություն չէր դարձնում։ Մոտենում էր նրա տասներկուերորդ տարեդարձը։ Նրան հուզող միակ խնդիրը թոշակի անցնելուց առաջ բավականաչափ քար կուտակելն էր։
Ամառային ուշ մի երեկո հանկարծակի լուր տարածվեց, թե Դմբուզին ինչ֊որ բան է պատահել։ Նա մենակ գնացել էր հողմաղացի համար հերթական անգամ քար կրելու։ Պարզվեց, որ լուրը ստույգ է։ Մի քանի րոպեից երկու աղավնի բերեցին մանրամասնությունները։ «Դմբուզը վայր է ընկել։ Կողքի վրա պառկած, չի կարողանում վեր կենալ»։
— Դմբո՛ւզ,— կանչեց նա,— ո՞նց ես։
Թոքերն Թոքերս են։— Նվաղ ձայնով ասաց Դմբուզ։— Բան չկա։ Հուսով եմ, կկարողանաք առանց ինձ ավարտել հողմաղացը։ Արդեն բավականաչափ քար է կուտակվել։ Ամեն դեպքում ինձ ընդամենը մի ամիս էր մնացել։ Ճիշտն ասած, ես սպասում էի թոշակի անցնելուս։ Թերեւս, քանի որ Բենիամինն էլ ծերանալու վրա է, նրան թույլ տան թոշակի անցնել ինձ հետ միաժամանակ, որ միասին լինենք։
— Պետք է անհապաղ օգնություն կանչել։— Ասաց Երեքնուկը։— Շո՛ւտ, մեկնումեկդ վազեք ու իմաց տվեք Զռանին։
Մնացած բոլոր անասուններն իսկույն հետ վազեցին Զռանին լուրը հաղորդելու։ Մնացին միայն Երեքնուկն ու Բենիամինը, որը լուռ պառկեց Դմբուզի կողքին, իր երկար պոչով ճանճերին քշելով։ Քառորդ ժամից հայտնվեց Զռանը, կարեկցանքով ու հոգատարությամբ լի։ Նա ասաց, որ ընկեր Նապոլեոնը խորապես վշտացավ, իմանալով, որ ֆերմայի ամենից նվիրված աշխատավորներից մեկին նման դժբախտություն է պատահել, եւ արդեն կարգադրություններ է անում Դմբուզին Վիլինգդոնում հիվանդանոց տեղափոխելու համար։ Այդ լսելով, անասունները փոքր֊ինչ սրտնեղեցին։ Մոլլիից ու Ձնագնդուց բացի, ուրիշ ոչ մի անասուն երբեւէ ֆերման չէր լքել, եւ նրանց դուրը չեկավ հիվանդ ընկերոջը մարդկանց ձեռքը հանձնելու միտքը։ Սակայն Զռանը հեշտությամբ նրանց համոզեց, որ Վիլինգտոնի անասնաբույժը Դմբուզին շատ ավելի լավ կխնամի, քան հնարավոր է ֆերմայի պայմաններում։ Մոտ կես ժամ անց Դմբուզը փոքր֊ինչ խելքի եկավ եւ, մեծ դժվարությամբ ոտքի կանգնելով, քարշ եկավ իր գոմը, ուր Երեքնուկն ու Բենիամինը նրա համար ծղոտե փափուկ անկողին էին պատրաստել։
Հաջորդ երկու օրը Դմբուզը մնաց գոմում։ Խոզերը նրա համար լողասենյակի դեղադարակում գտնված վարդագույն դեղով մի մեծ շիշ էին ուղարկել, եւ Երեքնուկը օրական երկու անգամ ճաշից հետո տալիս էր նրան այդ դեղը։ Երեկոները Երեքնուկը պառկում էր Դմբուզի կողքին ու նրա հետ զրուցում, իսկ Բեինամինը քշում էր ճանճերին։ Դմբուզը նրանց խոստովանեց, որ չի ափսոսում կատարվածի համար։ Լավ ապաքինվելու դեպքում, նա կապրի եւս մի երեք տարի եւ հաճույքով կանխաճաշակում է այն խաղաղ օրերը, որ անց է կացնելու մեծ արոտից առանձնացված հողամասում։ Նա առաժին առաջին անգամ հնարավորություն եւ ժամանակ կստանա զբաղվելու իր մտքի կատարելագործմամբ։ Նա մտադիր է իր կյանքի մնացորդը նվիրել այբուբենի մնացած քսաներկու տառերը սովորելուն։
Ինչեւէ, Բեինամինն ու Երեքնուկը կարող էին նրան ընկերակցել միայն աշխատանքային ժամերից հետո, իսկ երբ ֆուրգոնը եկավ նրան տանելու, դեռ կեսօր էր։ Անասունները, խոզերից մեկի ղեկավարությամբ, զբաղված էին շաղգամի արտը քաղհանելով, երբ հանկարծ ապշահար տեսան, թե ինչպես Բենիամինը, բարձրաձայն գոռալովզռալով, վազում է իրենց կողմը։ Նրանք առաջին անգամ էին Բենիամինին հուզված տեսնում, եւ ընդհանրապես նրան դեռ ոչ ոք երբեւէ վազելիս չէր տեսել։ «Արա՛գ, արա՛գ…», գոռում էր նա, «Վազե՛ք։ Դմբուզին տանո՜ւմ են։» Առանց խոզի կարգադությանը սպասելու, անասուններն, աշխատանքը թողած, նետվեցին շենքերի կողմը։ Իսկապես, բակում կանգնած էր երկու ձի լծած մի մեծ փակ ֆուրգոն, որի կողքերին ինչ֊որ բան էր գրված։ Վարորդի տեղում խարդախ տեսքով թասակավոր մի մարդ էր նստած։ Դմբուզի տեղը գոմում դատարկ էր։ Անասունները խմբվեցին ֆուրգոնի շուրջը։ «Ցտեսությո՜ւն, Դմբուզ», բացականչեցին բոլորը միասին, «Ցտեսությո՜ւն»։
— Հիմարնե՛ր։ Հիմարնե՛ր։— Գոռաց Բենիամինը, ցատկոտելով նրանց շուրջն ու փոքրիկ սմբակներով դոփելով գետինը։— Հիմարնե՛ր։ Մի՞թե չեք տեսնում, թե ֆուրգոնին ինչ է գրված։
Անասունները լռեցին, եւ Մյուրիելը սկսեց տառ֊տառ վերծանել գրությունը։ Բայց Բենիամինը նրան մի կողմ հրեց եւ մեռյալ լռության մեջ կարդաց։
«Ալֆպեդ «Ալֆրեդ Սիմոնդզ — Ձի Քերթող եւ Սոսինձ Եփող, Վիլինգդոն։ Կաշվի եւ աղացած ոսկորների առեւտուր։ Շան բների վաճառք»։ Մի՞թե չեք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Դմբուզին տանում են մորթելո՛ւ։
Անասունները սարսափահար ճիչ արձակեցին։ Նույն պահին ֆուրգոնավարը ձիերին մտրակեց, եւ ֆուրգոնը բակից արագ դուրս եկավ։ Անասունները, բարձր ճչալով, նետվեցին դրա հետեւից։ Երեքնուկն ամենից առաջ ընկավ։ Ֆուրգոնի ընթացքն արագացավ։ Երեքնուկը փորձեց անցնել վարգի, բայց չկարողացավ։ «Դմբո՛ւզ», գոռում էր նա, «Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ, Դմբո՛ւզ»։ Հենց այդ ժամանակ, ասես լսելով դրսի աղաղակը, ֆուրգոնի հետեւի փոքրիկ պատուհանում հայտնվեց Դմբուզի սպիտակ գծով մռութը։
— Դմբո՜ւզ։ — Սոսկալի ձայնով գոռաց Երեքնուկը։— Դմբո՛ւզ, դո՛ւրս արի»։ արի։ Շուտ դու՛րս արի: Նրանք քեզ տանում են մորթելու:Բոլոր անասունները միացան այդ կանչին՝ «Դու՛րս արի, Դմբուզ, դու՛րս արի»: Բայց ֆուրգոնն արդեն թափ էր առել եւ աստիճանաբար հեռանում էր։ Պարզ չէր՝ արդյո՞ք Դմբուզն հասկացել է Երեքնուկի գոռոցը։ Սակայն հաջորդ պահին նրա մռութը պատուհանից հեռացավ, եւ ֆուրգոնի ներսից սմբակների սոսկալի դոփյուն լսվեց։ Դմբուզը փորձում էր դուրս պրծնել։ Ժամանակին նրա սմբակների մի երկու հարված կհերիքեր ֆուրգոնը ջախջախելու համար։ Բայց, ավա՜ղ, ուժը լքել էր նրան․ շուտով դոփյունը թուլացավ եւ մարեց։ Վհատված անասունները սկսեցին կոչ անել ֆուրգոնը քաշող ձիերին։ «Ընկերնե՛ր, ընկերներ», գոռում էին նրանք, «Ձեր եղբորը մի՛ տարեք մորթելու»։ Բայց տխմար գրաստները, առանց կատարվածը հասկանալու, միայն խլրտացրին ականջներն ու ավելի արագ վազեցին։ Դմբուզի մռութն այլեւս պատուհանի մեջ չերեւաց։ Ինչ֊որ մեկը գլխի ընկավ, որ հարկավոր է առաջ վազել ու փակել հնգահեծան դարպասը, բայց արդեն ուշ էր։ Ֆուրգոնն անցավ դարպասի միջով դեպի ճանապարհը եւ շուտով անհետացավ։ Դմբուզին այլեւս ոչ ոք չտեսավ։
Երեք օր անց հայտարարվեց, որ Դմբուզը վախճանվել է Վիլինգդոնի հիվանդանոցում, չնայած ձիուն վայել լավագույն խնամքը ստանալուն։ Տխուր լուրը հայտնեց Զռանը, ասելով, որ անձամբ ներկա է եղել Դմբուզի վերջին ժամերին։
Այստեղ Զռանի կեցվածքն անսպասելիորեն փոխվեց։ Նա մի պահ լռեց, շարունակելուց առաջ կասկածանքով լի հայացքներ նետելով շուրջը։
Իր ականջներին հասել է, ասաց նա, որ Դմբուզի մեկնման պահին անասունների մեջ հիմար ու անհիմն բամբասանք է շրջել։ Ոմանք նկատել են, որ նրան տանող ֆուրգոնի կողքին գրված է եղել «Ձի քերթող», եւ հանգել են այն շուտափույթ եզրակացությանը, թե Դմբուզին տանում են մորթելու։ Համարյա անհավատալի է, ասաց Զռանը, որ կարելի էր այդպիսի հիմար բան մտածել։ Մի՞թե, վրվովված վրդովված բացականչեց նա, դեսուդեն անելով եւ պոչը շարժելով, մի՞թե նրանք իրենց Պաշտելի Առաջնորդ ընկեր Նապոլեոնից նման բան էին սպասում։ Այնինչ բացատրությունն ավելի քան պարզ է՝ անասնաբույժն այդ ֆուրգոնը վերջերս է գնել քերթողից եւ դեռ չի հասցել հասցրել ջնջել հին գրությունը։ Հենց դա էլ հանդիսացել է թյուրիմացության պատճառը։
Այդ լսելով, անասունների սրտից մի ծանր քար ընկավ։ Իսկ երբ Զռանը պատկերավոր նկարագրեց Դմբուզի ստացած հրաշալի խնամքը եւ այն թանկարժեք դեղերը, որոնց համար առանց մտածելու վճարել էր ընկեր Նապոլեոնը, նրանց վերջին կասկածներն անգամ չքացան, եւ Դմբուզի մահվան պատճառած վիշտը մասամբ փարատվեց այն մտքից, որ իրենց ընկերն առնվազն երջանիկ է մեռել։
12
edits