Changes

Լեոնիդ Ենգիբարյան

Ավելացվել է 4571 բայտ, 16:25, 27 Նոյեմբերի 2012
/* Ստեղծագործություններ */
==Ստեղծագործություններ==
*[[Վարպետը]]*[[Տասնիննամյան]] *[[===Դու, ես ու իմ տխրությունը]]=== :Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։ :Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։ :Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․ :Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։
:Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
:Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։
 
:թ․՝ Ս․ Պետրոսյան
 
===Աղջնակին, որ թռչել գիտի===
:Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։
:Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։
:Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։
:Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։
:Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
:Ու ոչնչից մի վախեցիր։
:Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։
:Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,
:դա հասկանալի է յուրաքանչյուրին։
:Իմ սիրտը՝ քո կրծքում։
 
:թ․՝ Ս․ Պետրոսյան
 
===Չէ ու հա===
 
:Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»֊ի ու «Այո»֊ի արանքում։ Քո Ոչ֊ից ես իմ Այո֊ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը եւ Այո֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։
:Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։
:Նաեւ հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ,
ինձ ուժ է տալիս։
:Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքեւ, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո Հա֊ն ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։
:Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։
:Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։
:―Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքե սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։
:― Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։
:― Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― ինչ֊որ չեմ հիշում։
 
:թ․՝ Ս․ Պետրոսյան
 
===Մի քանի խոսք Երեւանի մասին===
 
:Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։
:Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․
:Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։
 
:թ․՝ Ս․ Պետրոսյան
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|{{{դասակարգում}}}]]