Changes

Դատավարություն

Ավելացվել է 1413 բայտ, 18:52, 3 Նոյեմբերի 2013
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Դատավարություն |հեղինակ = [[Ֆրանց Կաֆկա]] |թարգմանիչ = Սամվել Ա․ Մկրտչյան (գեր...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Դատավարություն
|հեղինակ = [[Ֆրանց Կաֆկա]]
|թարգմանիչ = Սամվել Ա․ Մկրտչյան (գերմաներենից)
|աղբյուր = [[«Դատավարություն»]]
}}
[[Category: Արձակ]]


=Առաջին գլուխ=

==Ձերբակալություն։ Զրույց ֆրաու Գրուբախի, հետո ֆրոյլայն Բյուրստների հետ==

Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին, քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ։ Նրա տանտիրուհու՝ ֆրաու Գրուբախի խոհարարուհին, որն ամեն օր ժամը ութին էր նախաճաշը բերում, այս անգամ չերևաց։ Նման բան երբեք չէր պատահել։ Կ֊ն մի փոքր էլ սպասեց, պառկած տեղից տեսավ իրեն ոչ այնքան հատուկ հետաքրքրասիրությամբ այս կողմը նայող դիմացի շենքի ծեր տիկնոջը և, քիչ անց՝ տարակուսանքի ու քաղցի խառը զգացումով, սեղմեց զանգի կոճակը։ Դուռն իսկույն թակեցին, և ներս մտավ մի տղամարդ, որին Կ֊ն մինչ այդ երբեք չէր տեսել բնակարանում։