Բանաստեղծ Հերմանը վեր կացավ տեղից ու արտասանեց․
<poem>
Կյանքը կանցնի կայծակի պես,
Որի աղոտ փայլը այնքան կարճ է տևում, որ մարդ հազիվ է հասնում այն նկատել։
Այնժամ, երկիրն ու երկինքը հավիտյան անշարժ են մնում,
Ինչ արագ է թռչում փոփոխական ժամանակը մարդկանց հայացքի դեմ։
Օ՜, դու, որ նստած ես լիքը գավաթի առաջ և չես խմում,
Օ՜, ասա ինձ, ում ես դու դեռ սպասում։
</poem>
― Ոչ,ասաց Քլինգզորը,― ես ուրիշ բանաստեղծություն նկատի ունեմ, հանգավոր, այն վարսերի մասին, որ առավոտյան դեռևս թուխ էին…
Հերմանը անմիջապես արտասանեց բանաստեղծությունը․
<poem>
Դեռ առավոտյան փայլում էին քո վարսերը սև մետաքսի պես,
Երեկոն արդեն ձյուն էր դրել նրանց վրա,
Եվ որպեսզի դու չտառապես, քանի մարմնումդ ուժ կա
Գավաթը ճոճիր և լուսնին կոչիր ընկերակիցը քո գինարբուքի։
</poem>
Քլինգզորը բարձր ծիծաղեց իր փոքր֊ինչ խռպոտ ձայնով։
― Հրաշալի Լի Թայ Պո… նա հանճարեղ նախազգացումներ ուներ, նա ամեն ինչ գիտեր։ Մենք նույնպես շատ բաներ գիտենք, բայց նա մեր ամենաիմաստուն և ավագ եղբայրն է։ Այս հարբած օրը նրան դուր կգար, այս օրը շատ է հիշեցնում այն գեղեցիկ երեկոն, ախ, ուր էր թե, Լի Թայ Պոյի մահով մահանայի, խաղաղ գետի վրա սահող նավակում։ Այ դուք կտեսնեք, որ այսօր ամեն ինչ հրաշալի կլինի։
― Ճի՞շտ է, որ Լի Թայ Պոն գետի վրա է մահացել,― հարցրեց նկարչուհին։
Բայց Էրսիլյան ընդմիջեց նրան իր հրաշագեղ ռնգային ձայնով․
― Բոլորովին էլ ոչ, դե վերջ տվեք… Այսուհետև ով թեկուզ մի բառ ասի մահվան մասին, ես նրան այլևս չեմ սիրի։ Finisca adesso, brutto Klingsor Klingsor։
Քլինգզորը ծիծաղելով մոտեցավ նրան․ Ինչ իրավացի եք դուք, bambina ։ bambina։ Եթե ես այսուհետև թեկուզ մի բառ ասեմ մահվան մասին, թող որ դուք ծակեք իմ զույգ աչքերը ձեր անձրևանոցով։ Այսօր իսկապես հրաշալի օր է, սիրելիներս։ Այսօր մեզ համար հեքիաթի թռչունն է երգում, նրա երգն ինձ ուղեկցում է դեռ առավոտվանից։ Այսօր հեքիաթի քամին է փչում, այդ երկնային մանկիկը, որ արթնացնում է քնած արքայադուստրերին և բոլորին խելահան անում։ Այսօր ծաղկում է հեքիաթի ծաղիկը, այն կապույտ է և միայն մեկ անգամ է այս կյանքում ծաղկում, ով որ այն քաղի՝ թող օրհնյալ լինի հավիտյանս։
― Ի՞նչ է դա նշանակում,― հարցրեց Էրսիլյան դոկտորին։ Քլինգզորը լսեց նրա հարցը։
― Դա նշանակում է, որ այս օրը երբեք չի վերադառնա, և նա, ով չուտի և չխմի, չճաշակի օրվա համն ու հոտը, նրան այն հավիտենապես այլևս երկրորդ անգամ չի տրվի։ Հավատացեք ինձ, այլևս երբեք արևը այսօրվա պես չի շողալու, նա առանձնակի դիրք ունի երկնքում, մի յուրահատուկ առնչություն Յուպիտերի հետ, ինձ հետ, Ագոստոյի, Էրսիլյայի և մեր բոլորի հետ, այն այլևս երբեք չի կրկնվելու, թեկուզ հազար տարի էլ անցնի։ Նման երջանկությունից օգտվելու համար՝ այժմ ես ուզում եմ միառժամանակ ձեր ձախ կողմում քայլել, ձեռքումս պահել ձեր զմրուխտե անձրևանոցը, և թող նրա լույսերի մեջ իմ զանգը շողշողա ծիածանաքարի պես։ Դուք էլ մասնակցեք այս տոնախմբությանը, հնչեցրեք ձեր ամենասիրելի ու հրաշագեղ երգը։
Նա բռնեց Էրսիլյայի ձեռքը, և նրա ընդգծված դիմագծերը մեղմորեն սուզվեցին անձրևանոցի կապտականաչավուն ստվերների մեջ։ Նա սիրահարված էր այդ աղջնակին և սքանչացած նրա արդուզարդի վառվռուն ու անուշ գույներով։
Էրսիլյան սկսեց երգել․
<poem>
Il mio papa non vuole
Ch’io spos’ un bersaglier ․bersaglier․</poem>
Նրան միացան ուրիշ ձայներ էլ, ու խումբը երգելով մտավ անտառ։ Քիչ անց վերելքը դժվարացավ։ Շեշտակի բարձրացող սանդուղքի նման՝ լայնանիստ լեռան ձարխոտերի միջով ճանապարհը ձգվում էր դեպի վեր ու վեր։
― Ինչ հրաշալիորեն անկեղծ է այս երգը, ― գովեց Քլինգզորը։ Քլինգզորը։― Հայրիկը, ինչպես միշտ, դեմ է սիրահարներին։ Նրանք մի լավ սուր դանակ են վերցնում և սպանում հայրիկին։ Նա այլևս չկա։ Նրանք այդ անում են գիշերը, ոչ ոք չի տեսնում նրանց, բացի լուսնից, որը նրանց չի մատնում, բացի լուռումունջ հսկող աստղերից և Տեր Աստծուց, որը, սակայն, ներողամիտ ժպտում է նրանց արարքի վրա։ Ի՜նչ հրաշալի և ճշմարտացի է այդ երգը։ Մի այսօրվա բանաստեղծ կքարկոծվեր դրա համար։
Նրանք վեր մագլցեցին լեռնային նեղլիկ ճանապարհի եզրին աճած արևախանձ ու ճկուն շագանակենիների ստվերների միջով։ Երբ Քլինգզորը հայացքը բարձրացրեց՝ իր առաջ տեսավ վարդագույն, թափանցիկ գուլպաների տակից շողշողացող նկարչուհու նուրբ սրունքամկանները։ Նա ետ նայեց․ Էրսիլյայի սևաթուխ գլխավերևում ճոճվող անձրևանոցի փիրուզը կամար էր կազմել։ Նա ոտքից գլուխ վարդագույն, մետաքսյա զգեստ էր հագել՝ միակ մուգ գունավորումը բոլոր կերպարանքների մեջ։
Կապտանարնջագույն գյուղական տնակի առջևում տարածվող մարգագետնում շաղ էին տրված կանաչ, սառն ու թթվաշ վաղահաս խնձոր֊ներ, որոնցից նրանք համտեսեցին։ Նկարչուհին հիացմունքով պատմում էր պատերազմից առաջ Փարիզ կատարած իր մի շրջագայության մասին։ Այո, Փարիզ, Փարիզ, ինչ երջանիկ ժամանակներ էին…
― Դա այլևս երբեք չի վերադառնալու։
― Պետք էլ չէ, ֊բղավեց ― բղավեց նկարչուհին և կատաղի ու կտրուկ շարժումով թափահարեց իր ճուռակի գլուխը։֊ գլուխը։― Ոչինչ էլ չի վերադառնալու։ Իսկ ինչու՞ պիտի վերադառնա։ Դա ինչ երեխայական ցանկություն է․ գուցե պատերա՞զմն եք ուզում վերադառնա, և այն, ինչ կար նրանից առաջ, նաև այն հիմար ու ավելորդ բաները, որ հիմա դրախտի են փոխակերպվել։ Այնքան լավ, հրաշալի էր Փարիզում, իսկ Հռոմում ու Առլում պարզապես սքանչելի էր։ Բայց մի՞թե այսօր և այստեղ պակաս հրաշալի է։ Դրախտը ոչ Փարիզն է, ոչ էլ՝ պատերազմի ու խաղաղության ժամանակները, դրախտն այստեղ է, ահա այն դիմացի լեռան գագաթին, և մեկ ժամից մենք այնտեղ կլինենք։ Ահա այնտեղ չարագործ֊ավազակների նման մենք իրար կասենք․ այսօր մենք դրախտում ենք, ես և դու։
Անտառային արահետի բծավոր ստվերների միջից նրանք դուրս եկան բաց ու լայնարձակ ճանապարհը, որ լուսավոր ու ջերմող ոլորապտույտներով ձգվում էր դեպի բարձունքը։ Քլինգզորը, մուգ կանաչ պաշտպանական ակնոց դրած, ընթանում էր վերջից և հաճախ ետ էր ընկնում, որպեսզի դիտեր կերպարանքների շարժուձևերն ու նրանց գունային համադրությունները։ Նա աշխատանքի համար դիտավորյալ ոչինչ չէր վերցրել, ոչ անգամ նշագրությունների փոքրիկ տետրը, և սակայն քա֊նիցս քանիցս կանգ առավ՝ սքանչացած իր առջև բացվող պատկերներով։ Ակացիաների պուրակի եզրին, կարմրին տվող ճանապարհի վրա, միայնակ օրորվում էր նրա վտիտ ու սպիտակ կերպարանքը։ Ամառը ջերմ շնչում էր սարի վրա, լույսերը երկնքից ուղղահայաց ներքև էին ծորում, իսկ գույները հազարերանգ վեր էին բարձրանամ երկրի մակերևույթից։ Մոտակա սարերի վրա, ուր կանաչն ու կարմիրը գունախաղ էին սկսել սպիտակ հյուղակների հետ, երևում էին լեռնաբեկորների կապտավուն գծագրումները, նրանց ետևում՝ լույսեր ու կապույտի շերտեր, նորանոր ու թարմ ուրվագծեր, իսկ ամենից հեռվում նկատվում էին անիրական թվացող ձյունածածկ լեռների բյուրեղապակյա գագաթները։ Ակացիաների ու շագանակենիների անտառներից վեր, ազատ ու խրոխտ դուրս էին ցցվել լեռների ժայռոտ կատարները և Մոնտե Սալուտի բաց մանուշակագույն ու կարմրին տվող սապատաձև գագաթը։ Բայց ամենից գեղեցիկը մարդիկ էին, որ ծաղիկների պես կանգնած էին կանաչներում վառվող լույսերի մեջ, հսկայական կոյաբզեզի պես շողարձակում էին զմրուխտե անձրևանոցը, նրանից ներքև՝ Էրսիլյայի սև մազերը, վարդագույն դեմքով, ճերմակազգեստ ու նրբակազմ նկարչուհին և բոլոր մյուսները։ Քլինգզորը ըմբոշխնում էր այդ ամենը ծարավի աչքերով, սակայն նրա մտքերը Ջինայի հետ էին։ Միայն մեկ շաբաթից ինքը կարող էր տեսնել նրան, որ հիմա քաղաքային բյուրոներից մեկում նստած մեքենագրում էր։ Քլինգզորին հազվադեպ էր հաջողվում տեսնել նրան, իսկ միայնակ հանդիպել չէր ստացվում։ Սակայն ինքը սիրում էր նրան, այդ աղջնակին, որի մասին ոչինչ չգիտեր, որը իրեն չէր ճանաչում ու չէր հասկանում, և որի համար ինքը տարօրինակ, հազվագյուտ մի թռչուն էր, անծանոթ ու հռչակավոր մի նկարիչ։ Ինչ տարօրինակ էր, որ հենց նրանից էր կառչում իր ցանկությունը, և ոչ մի ուրիշ սիրային գավաթ իրեն չէր բավարարում։ Քլինգզորը սովորություն չուներ կնոջ պատճառով երկար ճանապարհ կտրել֊անցնել։ Իսկ այ, Ջինայի սիրույն, մի ժամ ավել նրա կողքին լինելու, նրա բարալիկ ու պստլիկ մատները բռնելու համար, ոտքով նրա կոշիկի հետ խաղալու, պարանոցին մի արագ համբույր դրոշմելու համար՝ նա պատրաստ էր կտրել֊անցնել այդ ճանապարհը։ Քլինգզորը երկար խորհում էր այդ մասին, որն իր համար էլ մի զվարճալի հանելուկ էր։ Մի՞թե դա շրջադարձ էր։ Մի՞թե ինքը ծերանում էր։ Արդյո՞ք, դա Հովհաննու հակումը չէր՝ դարձը քառասնամյաներից դեպի քսանամյաները։
Վերջապես հասան լեռան ժայռոտ կատարին, և հակառակ կողմում մի նոր աշխարհ բացվեց նրանց հայացքի առաջ․ դիմացը երևում էին բարձրագագաթ, անիրական Մոնտե Զեննարոն, բարձր, զառիվեր ու շեշտակի սրածայրություններով երկինք մխրճվող բուրգեր ու գնդեր, արևը շրջանցում էր նրանց թիկունքի կողմից, և հարթավայրերը լողում էին մուգ մանուշակագույն ստվերներից գոյացող էմալե մշուշի մեջ։ Այնտեղի ու այստեղի միջև ծավալվում էր շողշողացող օդի շերտը, կանաչ դաշտերի պաղ ու խաղաղված բոցերի ետևում գծագրվում էր անհատակ խորություններում կորած կապույտին տվող նեղլիկ ծովակը։
Սիրտը ցնորքներով արբած՝ Քլինգզորը դանդաղ քայլերով մոտեցավ բարեկամների խմբին։ Ագարակի քարե ցանկապատից, որի ետևի բնակարանը անմարդաբնակ ու լքված էր թվում․ կախ էին տված հնամաշ ու կոպիտ թնդանոթառումբեր, նեղլիկ սանդուղքը մացառուտների միջով առաջնորդում էր դեպի պուրակն ու բլուրը, վեհապանծ հուշարձան հիշեցնող տարօրինակ ու մեկուսի կանգնած մի կիսանդրու մոտ, որի հանդերձանքը, գանգուրներն ու ալեծուփ սրածայր մորուքը ասես Վալլենշտայնինը լինեին։ Մի ինչ֊որ տեսիլային ու ֆանտաստիկ բան կար լեռան ճախրանքի, շողարձակող կեսօրվա լույսերի մեջ, ասես հեքիաթի հրաշքն էր դարան մտել այնտեղ, և աշխարհը երևակվում էր անծանոթ ու օտարոտի հնչողությամբ։ Քլինգզորը աղբյուրից ջուր խմեց, հետո մի առագաստաթիթեռնիկ մոտ թռավ և սկսեց ծծել կրաքարե շատրվանից ցայտած կաթիլը։
Լեռնաշղթայի ետևում ձգվում էր շագանակենիներով ու ընկուզենիներով եզերված արևաշատ լեռնային ճանապարհը։ ճանապարհի Ճանապարհի շրջադարձի կետում կանգնած էր մի մատուռ, կիսավեր ու դեղն ածդեղնած, որի որմնախորշերում խունացած պատկերներ էին երևում, կարմրաշագանակագույն զգեստներ հագած հրեշտականման ու մանկատեսիլ մի սրբի գլուխ, պատկերի մնացած մասերը ջնջված էին։ Քլինգզորը շատ էր հավանում հին նկարները, մանավանդ երբ նրանք անսպասելիորեն իր առաջ էին հայտնվում։ Նա անչափ սիրում էր այդ որմնանկարները, նման փխրուն ու գեղեցիկ ստեղծագործությունների վերադարձը հողի ու փոշու գրկից։
Կրկին ծառեր, խաղողի վազեր, շոգ ու կուրացուցիչ փայլ արձակող ճանապարհներ, ևս մի շրջադարձ, ահա և հանկարծակի ու անակնկալ կերպով աչքերի առաջ բացվեց արշավի նպատակակետը․ մի խավարչտին դարպաս, ինքնավստահ հրճվանքով դեպի երկինք ձգվող մի մեծադիր ու բարձր, կարմիր քարից կառուցված եկեղեցի, փոշով ու խաղաղությամբ շնչող արևաշատ մի հրապարակ, կարմրին տվող ու արևահար մրգասեզեր, որ ոտքի տակ ընկնելով՝ կոտրատվում էին, վառվռուն պատերից արտացոլվում էր կեսօրվա լույսը, ահա այն պատվանդանը, որի հիմքի վրա վեր էր խոյանում անտեսանելի արևահորձանքից բոցավառվող մի կոթողային կերպարանք, կապույտ անվերջությունից էլ վեր, ընդարձակ հրապարակի շուրջբոլորը եզրագծվում էր մի քարե պատվար։ Դրա ետևում գյուղն էր՝ Կարենոն, խունացած շագանակագույն աղյուսների դիմաց գծագրվում էին հինավուրց, սրածայր, մռայլ ու սարակինոսյան մթությամբ ճնշող քարե բարձունքները, աներազ ու խավարչտին ծանրությամբ փռված փողոցները, արեգակի ճերմակ շողերի ներքո ջերմախտից ճչացող փոքրիկ հրապարակները, Աֆրիկան ու Նագասակին, ավելի բարձրում՝ ընդարձակ դաշտավայրը, սպիտակ, ճարպակալած ու կուշտ ամպերը, ներքևում՝ կապույտին տվող բլուրներ։
― Ծիծաղելի է նույնիսկ,― ասաց Քլինգզորը,― թե ինչքան երկար ժամանակ է պահանջվում, մինչև որ մարդ կամաց֊կամաց սկսում է ճանաչել իրեն շրջապատող աշխարհը… Տարիներ առաջ, երբ գիշերային ճեպընթացով ճանապարհվում էի դեպի Ասիա, այս վայրերի մասին ես գաղափար իսկ չունեի, թեև իմ գնացքը այստեղից մի վեց֊տասը կիլոմետր հեռավորությամբ էր անցնում։ Ես ուղևորվում էի դեպի Ասիա, և այդ ճանապարհորդությունը այն ժամանակ ինձ համար անհրաժեշտություն էր։ Բայց այն ամենը, ինչ այնտեղ տեսւստեսա, ահա այդ ամենը տեսնում եմ նաև այսօր, այստեղ․ կուսական անտառ, կիզիչ տապ, խաղաղ նյարդերով և հրաշագեղ օտարականներ, արև ու սրբատեղիներ։ Մարդուց երկար ժամանակ է պահանջվում, մինչև որ նա սովորում է՝ մի եզակի օրվա ընթւսցքում ընթացքում այցելել երեք ւսշխարհամասերը։ աշխարհամասերը։ Նրանք այստեղ են հիմա։ Բարի գալուստ, Հնդկաստան։ Բարի գալուստ, Աֆրիկա, Ճապոնիա։
Բարեկամները ճանաչում էին երիտասարդ մի տիկնոջ, որ բնակվում էր այստեղ, բարձունքի վրա, և Քլինգզորը շատ էր ուրախացել այդ անծանոթուհուն այցելելու հեռանկարով։ Քլինգզորը նրա անունը կնքեց Լեռների Թագուհի, այդպես էր կոչվում իր մանկության տարիներին կարդացած գրքերից մեկում տեղ գտած մի խորհրդավոր արևելյան հեքիաթ։
Սպասողական տրամադրության մեջ՝ բարեկամների քարավանը քայլում էր նեղլիկ արահետներում կուտակված կապույտ ստվերների կիրճով, շուրջը ոչ ոք չկար, ոչ իսկ հավ կամ շուն, լռություն էր կատարյալ։ Բայց ահա պատուհանը շրջանակող կիսաստվերի մեջ Քլինգզորի աչքովն ընկավ մի լուռ կերպարանք, մի գեղեցիկ, սևաչյա աղջիկ էր՝ կարմիր գլխաշորը սևմազերի շուրջը կապած։ Օտարականներին խաղաղ դարանակալող աղջկա հայացքը հանդիպեց իրենին, շունչ քաշելու չափ երկար տևող մի պահ, անզուսպ ու կրքոտ խանդով տղամարդն ու աղջիկը նայեցին իրար աչքերի մեջ, երկու օտար աշխարհներ մի պահ իրար մոտեցան։ Հետո երկուսն էլ ժպտացին կարճ ու սրտագին՝ սեռերի մի հավերժական ողջույնով, իրար նկատմամբ տածած հինավուրց, քաղցր ու անհագ թշնամությամբ։ Հասնելով տան կողապատին, երբ արդեն անծանոթուհուց միայն մի քայլ էր բաժանում, նա իր անուրջի թևով մեղմորեն տնտղեց աղջկա հոգին, երազային պատկերները իրար միախառնված ձգվեցին շարան֊շարան։ Ինչ֊որ պստլիկ մի փուշ խրվեց Քլինգզորի սիրտը, մի պահ Նա նա քայլերը դանդաղեցրեց և որոշեց վերադառնալ, բայց հանկարծ Ագոստոն կանչեց նրան, Էրսիլյան մի նոր երգ էր սկսել։ Նրա աչքերի առաջ ստվերաշատ պատը հանկարծ անհետացավ, դիմացը հայտնվեց խաղաղորեն շողշողացողմի պստլիկ հրապարակ, որի կենտրոնում վեր էին խոյանում դեղնավուն երկու ապարանքներ, որ ասես մեղմ տարուբերվում էին կեսօրվա կախարդիչ գույների մեջ։ Քարաշեն ու նեղ պատշգամբներով, անթափանց վարագույրներով ծածկված մի հրաշագեղ դեկորացիա էր այն, որ հիշեցնում էր օպերային ներկայացման առաջին գործողությանը նախորդող հանդիսավոր տեսարանը։
― Ժամանում Դամասկոս,― բղավեց դոկտորը։ ֊ դոկտորը։― Որտե՞ղ է ապրում Ֆաթման՝ մարգարիտը ի կանայս։
Պատասխանը անսպասելիորեն լսվեց փոքրիկ ապարանքից։ Կիսափակ պատշգամբի դռան ետևի սառը խավարի միջից մի տարօրինակ ձայն պայթեց, հետո էլ մեկ ուրիշը, և այսպես մի տասն անգամ իրար ետևից, հետո դրան միացավ մի օկտավ, ապա դաշնամուրը, որն ասես լարելիս լինեին, հետո դաշնամուրը հնչեց ավելի Ներդաշնակ՝ Դամասկոսի ճիշտ մեջտեղում։
Հայտնվեց նաև Լեռների Թագուհին, այդ նրբակազմ ու դյուրաթեք ծաղիկը, ձիգ ու ճկուն, ամբողջովին կարմրի մեջ ամփոփված, բոցավառվող կրակ էր նա ու երիտասարդության տիպար։ Քլինգզորի աչքերի առաջ փոշիանում էին հարյուրավոր սիրելի պատկերներ, և նորերն էին հայտնվում ցոլցոլալով։ Քլինգզորը անմիջապես կռահեց, որ ինքն անպայման պետք է նրան նկարի, բայց ոչ թե նրա բնությունը ընդօրինակելով, այլ նրա միջի բռնկումն ու փայլատակումը, որ առաջին իսկ հայացքից իրեն շլացրեց, պետք է նկարի նրա բանաստեղծական կերպարն ու հրաշագեղ, դառնանույշ ձայնը, այդ ամազոնուհու երիտասարդությունը, կարմիր հանդերձանքն ու խարտիշագեղությունը։ Բայց դեռ պետք էր նրան մի լավ զննել։ Դեռ պետք էր տեսնել, թե ինչպես էր նա քայլում, ծիծաղում, ինչ տեսք ուներ նստած ժամանակ, դեռ պետք էր տեսնել ու լսել նրա երգն ու պարը։ Օրը հիմա թագադրվել ու գտել էր իր իմաստը։ Այսուհետև ինչ էլ որ տեղի ունենար՝ այն լինելու էր միմիայն նվիրատվություն, շնորհ և առատաձեռնության հաղթարշավ։ Միշտ էլ այդպես էր լինում․ ապրումը երբեք միայնակ ի հայտ չէր գալիս, նրա առջևից միշտ էլ թռչուններ էին թռչում, սուրհանդակներն ու նախանշանները ավետաբերների նման մշտապես առաջնորդում էին նրան, այս ու այն տեղից, դուռ ու լուսամուտից ուշի֊ուշով հետևում էին նրան, հետապնդում էին՝ մայրաբար շոյող ասիական կենդանակերպ հայացքներն ու գյուղաշխարհի խորհրդավոր գեղեցկությունները։ Բոլորի ուշադրությունը նրան էր սևեռված։
Հանկարծ նա սքանչացած բացականչեց․ – բացականչեց․― Երանի՜ ես մի տասը տարով երիտասարդ լինեի, այնժամ նա իմը կլիներ, ինձ կտրվեր ու կշոյեր ինձ իր մատներով… Օ՜, ոչ, դու շատ ես երիտասարդ, փոքրիկ կարմիր թագուհի, դու շատ փոքր ես ծեր ու կախարդ Քլինգզորի համար… նա Նա միայն կհիանա քեզնով, անգիր կանի քո գծերը, կնկարի և քո երիտասարդության երգը հավերժության մատյանում կգրանցի, բայց նա քեզ համար ոչ մի ուխտագնացություն չի կատարի, ճոպանե սանդուղքով քո ետևից վերև չի մագլցի, քմահաճույքիդ համար ոչ ոքի չի սպանի, և քո հրաշալի պատշգամբի տակ սերենադներ երգելով գիշերներ չի լուսացնի։ Ավա՜ղ, նա այդ ամենը չի անի, ծեր նկարիչ Քլինգզորը, ծերուկ հիմարը։ Նա քեզ ինչպես պետք է չի սիրի, մեղսական հայացք ետևիցդ չի գցի, մինչդեռ ասիական դիմագծերով այն կնոջ կամ պատուհանի միջից նայող սևուկից հայացքը չէր կտրում, իսկ նրանք քեզնից շատ ավելի տարիքով էին։ Նրանց համար Քլինգզորը շատ ծեր չէ, այլ միայն քեզ համար, Լեռների Թագուհի, լեռան կարմիր ծաղիկ։ Քեզ համար, ով դու վայրի մեխակ, Քլինգզորը խիստ ծեր է։ Ծանր աշխատանքային օրվա և դրան հաջորդող կարմիր գինու առատությամբ ծավալվող երեկոյի միջնատարածքում Քլինգզորի պարգևած սերը քեզ չի բավարարի։ Այնքան ավելի լավ կըմպեմ ես քեզ իմ աչքերով և կիմանամ քո մասին ու քեզ կճանաչեմ, Օ՜, իմ նրբակազմ հրթիռ, երբ դու ինձ համար վաղուց հանգած կլինես։
Սալահատակ ու կամարակապ սենյակների միջով անցնելով՝ նրանք մտան մի մեծ սրահ, ուր բարձր դռների վրա շողշողում էին արտասովոր ու վայրի ծեփածո կերպարանքներ, նրանց շուրջը, մուգ ծոփորի վրա նկարված էին դելֆիններ, ճերմակ նժույգներ և վարդակարմրագույն Ամուրներ, որ լողում էին խիտ բնակեցված առասպելական ծովում։ Բացի մի զույգ աթոռներից և հատակին կտոր֊կտոր շարված դաշնամուրի մասերից՝ ուրիշ ոչինչ չկար այդ հսկայական սենյակում, իսկ երկու հրապուրիչ դռներ առաջնորդում էին դեպի օպերային հրապարակի վրա շողշողացող երկու փոքրիկ պատշգամբները, սրանց դիմաց՝ փքված ու գոռոզ կերպարանքով կանգնած էին հարևան ապարանքի պատշգամբները, նրանք նույնպես նկարազարդ էին, այնտեղ մի կարմիր, ճարպակալած կարդինալ էր լողում, ինչպես ոսկե ձկնիկը արևի ներքո։
Արևը մարդկանցից ավելի արագ էր ընթանում, արդեն Պալացետտոյի մոտ նա լեռան ետևն անցավ, հովտում սկսեց երեկոյանալ։ Ճանապարհորդները մի պահ մոլորվեցին, արդեն շատ էին վեր մագլցել, սոված էին ու հոգնած, հարկավոր էր հրաժարվել երեկոյի համար նախատեսված պատրաստություններից։ Հացաբույսերի միջով Բարենյո գնալն ու լճափնյա գյուղակի պանդոկում ձուկ ճաշակելու միտքն այլևս անիրական էին թվում։
― Սիրելիներս,― ասաց Քլինգզորը,― որ նստած էր ճանապարհի մի կիսավեր պատի վրա, մեր մտադրությունները շատ հրաշալի էին, հոյակապ պիտի լիներ նաև իրիկնահացը ձկնորսների մոտ կամ Մոնտե Դորոյում, այդ ամենի համար ես անչափ շնորհապարտ եմ ձեզ։ Բայց մենք ավելի հեռու չենք գնա, ես գոնե չեմ կարող։ Ես հոգնել եմ, սովն էլ մաշում է որովայնս։ Ես այստեղից այլևս ոչ մի քայլ չեմ անի, ավելի ճիշտ՝ հենց հիմա կգնամ մոտակա գինետունը, որը չեմ կարծում, թե այստեղից շատ հեռու կլինի։ Այնտեղ մի պուտ գինի ու մի կտոր էլ հաց կճարվի, դա էլ հենց իմ ուզածն է։ Ո՞վ է գալիս ինձ հետ։
Բոլորը հետևեցին նրան։ Գետնափոր գինետունը իրոք որ հեռու չէր․ լեռնային անտառի մի նեղ հատվածում, ծառասաղարթների ներքո տեղադրված էին քարե նստարաններ ու սեղաններ, գինետան մառանից պանդոկապետը սառը գինի բերեց ու թարմ հաց։ Այժմ նրանք լուռ նստել և հաց էին ուտում, ուրախ էին, որ վերջապես հանգրվան գտան։ Բարձրաբերձ ծառաբների ետևում հանգչում էր օրը, կապույտ լեռը մթագնեց, կարմրին տվող ճանապարհը սպիտակեց, ներքևում, գիշերային ճանապարհներին լսվում էր սայլի ճռնչոցն ու շների հաչոցը։ Երկնքում այս ու այնտեղ աստղերն էին հայտնվել, իսկ երկրի երեսին լույսեր էին վառվում, և միանգամից դժվար էր դրանք իրարից զանազանել։
Երջանիկ տրամադրության մեջ՝ Քլինգզորը նստել ու հանգստանում էր։ Նայում էր գիշերվա պատկերներին, դանդաղորեն կուլ տալիս սև հացը ու լուռ դատարկում գինով լի կապտավուն գավաթները։ Հագենալուց հետո՝ վերստին սկսեց զրուցել ու երգել, ճոճվում էր երգի տակտին համապատասխան, կատակում կանանց հետ, նրանց մազերի բույրը շնչում։ Գինին նրան դուր էր գալիս։ Ծեր գայթակղիչին հեշտությամբ հաջողվեց բարեկամներին ետ պահել ճանապարհը շարունակելու մտքից, նա շարունակ գինի էր խմում կամ մատուցում, սիրահոժար չրխկացնում էր գավաթն ու դատարկում, նորից գինի պահանջում։ Կավե կապտավուն գավաթների միջից դանդաղորեն վեր էին խոյանում անցողիկության խորհրդանիշները, խայտաբղետ փերիները թափառում էին աշխարհով մեկ, իրենց փայլով գունազարդում աստղերն ու գիշերային լույսերը։