«Մեր ժողովրդի կյանքում տնօրհնեքի ավանդությունը (փոխ․՝ ավանդույթը) վաղ ժամանակներից է գործում», «Այդ սրբի մասին շատ ավանդույթներ (փոխ․՝ ավանդություններ) կան»։
§8․ Բարդություն — բարդույթ
Բարդություն֊ը լավ գիտենք՝ դժվարություն, անհասկանալիություն, բարդ լինել է նշանակում։
Բարդույթ֊ը արդեն ընկելելու մի փոքր բարդություն ունի։ Սա նորակազմություն է, վերջին տարիներին ստեղծված բառ, որ դրվում է օտար կոմպլեքս֊ի դիմաց։ Խոսքը այն կոմպլեքս֊ի մասին է, որ գործածվում է մեկի՝ իր ուժերի ու կարողությունների նկատմամբ ունեցած ներքին անվստահությունը, կաշկանդվածությունը կամ մտավախությունը մատնանշելու համար։ Շատերին, օրինակ, կարող է հետապնդել անկատարության կամ անլիարժեքության բարդույթը, ղեկավար աշխատանքի անընդունակ լինելու բարդույթը եւ այլն։ Կոմպլեքսավորված֊ի դիմաց էլ պիտի գործածենք բարդույթավորված֊ը։ Ավելացնենք՝ մարդը կարող է տառապել նաեւ մեծագործության կամ մեծամոլության՝ իրեն բոլորից գերազանց տեսնելու բարդույթով․ այս պարագայում թերեւս դա կհամապատասխանի օտար մանիա բառին, որի հայերեն համարժեքն էլ միագարություն֊ն է։
Այսքանից հետո կարեւորն այն է, որ բարդույթ֊ը չկիրառենք բարդություն֊ի փոխարեն, ինչպես հետեւյալում․ «Հարցի լուծումը իր յուրովի բարդույթը (փոխ՛ բարդությունը) ուներ»։