Հետագայում այդ գաղափարները հիմք կդառնան «Գեշտալտ֊տեսություն» աշխատության համար, որը հրատարակվել է 1951 թվականին, և երկար կքննարկվեն փոքրիկ նյու֊յորքյան խմբում և կենթարկվեն էքսպերիմենտալ ստուգման։
Պերլզի, նրա կոնջ Լորայի, Փոլ Գուդմանի շուրջ միավորվում են Իզիդոր Ֆրամը Ֆրոմը և այլ մի քանի անհատներ, ովքեր հայտնի են որպես «Յոթյակ»։ Շուտով նրանք Նյու֊Յորքում կստեղծեն գեշտալտ֊թերապիայի առաջին ինստիտուտը։ Երբ գիրքը, որի վրա աշխատում էին Գուդմենը և Պերլզը խմբի այլ անդամների հետ միասին, պատրաստ էր, ընդ որում, դրա վերջին գլուխը խմբագրված էր շտապ կերպով, հրատարակիչը պահանջեց, որպեսզի գրքին ավելացվի գործնական մաս։ Եվ չնայած ողջ խմբի դժգոհությանը՝ Հեֆերլինի կողմից գրված մասը, որը բաղկացած էր փորձերից, որոնք անց են կացվել համալսարանների ուսանողների շրջանում, վերածվեց գրքի առաջին մասը։ Հրատարակչի տեսանկյունից այդպիսով ցույց էր տրվում, որ հրատարակությունը ստացել է հեղինակավոր համալսարանի աջակցությունը։ Մյուս կողմից՝ գիրքը համապատասխանում էր գոյություն ունեցող նորաձևությանը՝ տպագրելու «Արա ինքդ» տիպի աշխատություններ։ Այդ ամենը պետք է հեշտացներ այդ բարդ գրքի վաճառքը։ Ստացված արդյունքը գրեթե հակառակն էր, քանի որ գրքի մի մասը, որը գրվել էր Հեֆերլինի կողմից, վանեց մասնագետ ընթերցողին, ում համար նախատեսված էր այդ մանիֆեստ֊գիրքը իրականում, և դրա տարածումը հետագա մի քանի տարիների ընթացքում մնաց համեմատաբար համեստ։ 1951 թվականին հայտնվում է երեք հեղինակների՝ Պերլզի, Հեֆերլինի և Գուդմենի կողմից ստորագրված հիմնարար «Գեշտալտ֊թերապիա, գրգռում և անձնավորության աճ» խորագրով աշխատությունը նոր թերապիայի մասին։ Գեշտալտ֊թերապիայի վերաբերյալ այս աշխատությունը իր կազմով և դրա անդամների անցած ուղիների առումով տարրաբնույթ հետազոտական խմբի մտորումների արդյունք էր։ Թեկուզ շատ արագ ձևավորվեցին ևս մի քանի խմբեր, որոնք հետևում էին այդ մոտեցմանը, մասնավորապես՝ Քլիվլենդում (որի հիման վրա առաջացավ Քլիվլենդի գեշտալտ֊թերապիայի ինստիտուտը Ե․Պոլսթերի շուրջ), և Քալիֆորնիայում (Ջիմ Սիմկինի շուրջ), ամեն դեպքում գեշտալտ֊թերապիան ընդհանրապես և Պերլզը մասնավորապես, արդեն սկսել էին իրենց երկար ճանապարհը անապատի միջով։ Պերլզը արդեն հարաբերականորեն տարիքն առել էր, երբ ցանկացավ ավելի շատ ճանաչում ձեռք բերել։ Լորա Պերլզն ու Իզիդոր Ֆրոմը շարունակում էին հոգեթերապևտի և թրեներների իրենց աշխատանքը Նյու֊Յորքում և զարգացնում էին մեթոդը։ Պոլ Գուդմենը տաս տարի գործնական աշխատանքից և դասավանդումից հետո, լքեց թերապևտիկ պրակտիկան, որպեսզի ամբողջովին նվիրի իրեն գրական աշխատանքին և իր էսսեներին։ Նա վերջապես հասավ այնպիսի հայտնության, որ իր մահից հետո գրող Սյուզան Զոնթագը գրել է․ «Նա մեր Սրատրն էր, նա մեր Կոկտոն էր»։ Մնացած հիմնադիր֊անդամները գնում էին իրենց ուղիներով, իսկ Պերլզը բաժանում էր իր ժամանակը կիսաթոշակառուի տուրիստական ճանապարհորդությունների և Միացյալ Նահանգների բոլոր կողմեր դասավանդման համար նախատեսված ուղևորությունների միջև։ ==Քալիֆորնիական տարիներ․ ծաղկունք== 60֊ական թվականների մեջտեղներում Պերլզը ժամանակավորապես հրավիրված էր Էզալեն՝ նոր բացված կենտրոն Խաղաղ օվկյանոսի ափին Քալիֆորնիայում, որը Մեքքա դարձավ Մարդու Ներուժի Զարգացման Շարժման համար։ Կարելի է ենթարդել, որ Էզալենը և Պերլզը ինչ֊որ կերպ իրար ուժ են տվել և շատ շուտով լայն լսարան էր մասնակցում Պերլզի ցուցադրություններին, որոնք հետևում էին միմյանց գրեթե առանց ըդմիջումների։ Գեշտալտ֊թերապիան այդ ժամանակ նշանակալի բարձունքների վրա էր, և Ինտստիտուտները և Կենտրոնները, որոնք հայտարարում էին իրենց հակվածությունը այդ հայացքներին, երբեմն զարգանում էին լավագույն ուղղությամբ, սակայն հաճախ նաև վատագույն։ Իրականում ինքը Պերլզը շարունակում էր աշխատել անվերջ ստեղծագործական էներգիայով, և այդ էներգիայի հիմքում ընկած էր 45֊ամյա կլինիկական, հոգեբուժական և հոգեթերապևտիկ աշխատանքի հսկայական փորձը։ Այնուամենայնիվ նա հետևելում էր այդ ժամանակների նորաձևությանը, որը ցանկացած տեսականացում դիտարկում էր որպես «ուղեղի ձեռնաշարժություն» և փոխարինում էր դա դիպուկ գովազդային ձևակերպումներով։ Նորաձևությունը նմապանես անընդհատ պահանջում էր նրանից նորույթ ցանկացած գնով, երբեմն նույնիսկ գեշտալտ֊մոտեցման հիմքերի ավերման գնով։