Changes

/* Նախաբանի փոխարեն */
=Նախաբանի փոխարեն=
Վաղուց, շատ վաղուց, մեր նախահայրերի ժամանակ, երբ հնդիկների երկրում խաղաղություն էր տիրում, և սպիտակամորթների նավերը դեռ չէին հայտնվել Մեծ Ջրերի հեռավոր հորիզոնում, Մեծ Ոգին խարույկի շուրջը հրավեիրեց հրավիրեց բոլոր հզոր ցեղապետներին։ Հետո բոլոր կենդանիներին հրամայեց ճամբարի տեղ պատրաստել և խարույկի համար փայտ բերել։
Արջը և բիզոնը կրում էին ամենածանր կոչճղերըկոճղերը, կարիբուն ջարդում էր սրածայր եղջյուրներով, իսկ վարազը դիզում էր իրար վրա։ Նույնիսկ սկյուռը ջանք չէր խնայում, նա անտառ էր վազում և ամենափոքր ոստն անգամ հավաքում էր։ Պրերիայից չոր խոտ կրող նապաստակն ուղղակի ծիծաղելի էր․ բերանի երկու կողմերից ցցվում էր խոտը, և նա նմանվում էր թափառական սամույր ալագուսային։ Երբեմն խոտը թույլ֊թույլ կախվում էր դնչից խոժոռադեմ քարածի մորուքի նման։
Ամենակարևոր գործը իր վրա էր վերցրել Մեծ Ոգին․ նստած իր վիգվամում, ամպերից վեր, նա ուշադիր զննում էր այն քարերը և կավը, որ իր մոտ էին բերում հնդիկների երկրի բոլոր անկյուններից։ Միմասը նա դեն էր նետում, մյուսը՝ պահում։ Վերջապես նա խոր շունչ քաշեց և փչեց։ Կավը և քարերը վերածվեցին մանր փոշու։ Մի քանի անգամ մատները թրջելով գետերում ու լճերում՝ Մեծ Ոգին սկսեց ինչ֊որ հնչյուններ արձակել և նրա ձեռքի տակ մանր փոշին կախարդական չիբուխի ձև ստացավ։
Արևը գնաց քնելու, իր տեղը զիջտելով քրոջը՝ Լուսնին։ Երբ Լուսինը գեղափայլ շղարշը սփռեց դաշտի վրա, որտեղ լեռները միանում են պրերիային, և ձյունածածկ անտառները ձուլվում են անջրդի տափաստանին, մի խարույկ սկսեց վառվել։ Կրակը բոցկլտում էր և ոսկեշող ցոլքով լուսավորում հնդիկների հպարտ, խելացի դեմքերը։
Դա, անկասկած, ամենամեծ խարույկն էր, որ երբէև երբևէ վառվել էր հնդիկների երկրում։ Բոցը թռչում էր բարձր, ծառերի կատարներիցէլ կատարներից էլ վեր ու թվում էր, թե երկինք էր հասնում։ Բոլոր ցեղերի առաջնորդները մեծ շրջան կազմած նստել էին կրակի շուրջը․ ովքեր եկել էին հավերժական ձյունով ծածկված անտառներից՝ մուշտակներ էին հագել, պրերիայի որսորդները ցուցադրում էին իրենց ձետրավոր փետրավոր գլխազարդը, իսկ հարավից եկած ռազմիկների մաշկը արևակեզ էր, պղնձագույն։
Մինչ Լուսինը իր փափուկ մոքասիններով սահում էր գիշերային երկնքում, չիբուխը անցնում էր բերանից բերան և անգիր անում ամեն մի բառ այն հնօրյա լեգենդների, որ պատմում էին հավաքված հնդիկները։
Մի օր այնպես պատահեց, որ մի փոքր տղա այնտեղ խաղալիս գտավ չիբուխը։ Այդ տարօրինակ առարկան այնպես հետաքրքրեց տղային, որ նա վերցրեց և տուն տարավ։
Երեկոն իջավ։ Տղայի հայրը բուխարին վառեց մայրու մճյուղերով։ ճյուղերով։ Սենյակը լցվեց ծխի հոտով, և պատերին տարօրինակ հեքիաթային ստվերներ խաղացին։ Չիբուխը դրված էր սեղանին, և տղան չէր կարողանում հայացքը կտրել դրանից։ Նա զգում էր, որ դա սովորական ծխամորճ չէ։ Եվ իսկապես, չիբուխը շարժվեց, կարծես արթնացավ խորունկ քնից, համարյա աննշմար ծուխ արձակեց և խոսեց մեղմ ու փաղաքշական։
=Առաջին երեկո=